ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
6 փետրվարի 2002 թվականի |
թիվ 35 |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՈՐԾՈՂ ԲԱՆԿԵՐԻ ԿՈՂՄԻՑ 2002 ԹՎԱԿԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿՈՒՄ ՊԱՀՈՒՍՏԱՎՈՐՎԱԾ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ԴԻՄԱՑ ՏՈԿՈՍՆԵՐ ՎՃԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածը, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահի 1999 թվականի փետրվարի 9-ի թիվ 88 հրամանով հաստատված «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկում թղթակցային հաշվի բացման և սպասարկման վերաբերյալ» պայմանագրի 3.20 կետը, ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի դրույթներով, ինչպես նաև նկատի ունենալով ֆինանսական շուկայում տոկոսադրույքների նվազման միտումները` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկում պահուստավորված գումարների դիմաց Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից վճարվող տոկոսները 2002 թվականի հունվարի 1-ից հաշվարկել տարեկան երեք տոկոս դրույքով` հիմք ընդունելով տարին 365 օր:
2. Փաստացի պահուստավորված գումարը պարտադիր պահուստավորման ենթակա գումարին գերազանցելու դեպքում տոկոսները վճարել պարտադիր պահուստավորման ենթակա գումարի դիմաց:
3. Սահմանել, որ պահուստավորված գումարների դիմաց հաշվարկված տոկոսները մուտքագրվում են բանկի թղթակցային հաշվին` վերջինիս կողմից Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ ներկայացված հաշվետվության ստացման օրվանից 3 բանկային օրվա ընթացքում:
4. Սույն որոշումն ուժի մեջ է ընդունման պահից: