Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 35
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (06.02.2002-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Ընդունող մարմին
Կենտրոնական բանկի խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
06.02.2002
Վավերացման ամսաթից
06.02.2002
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
06.02.2002

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

 

6 փետրվարի 2002 թվականի

թիվ 35

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՈՐԾՈՂ ԲԱՆԿԵՐԻ ԿՈՂՄԻՑ 2002 ԹՎԱԿԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿՈՒՄ ՊԱՀՈՒՍՏԱՎՈՐՎԱԾ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ԴԻՄԱՑ ՏՈԿՈՍՆԵՐ ՎՃԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածը, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահի 1999 թվականի փետրվարի 9-ի թիվ 88 հրամանով հաստատված «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկում թղթակցային հաշվի բացման և սպասարկման վերաբերյալ» պայմանագրի 3.20 կետը, ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի դրույթներով, ինչպես նաև նկատի ունենալով ֆինանսական շուկայում տոկոսադրույքների նվազման միտումները` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկում պահուստավորված գումարների դիմաց Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից վճարվող տոկոսները 2002 թվականի հունվարի 1-ից հաշվարկել տարեկան երեք տոկոս դրույքով` հիմք ընդունելով տարին 365 օր:

2. Փաստացի պահուստավորված գումարը պարտադիր պահուստավորման ենթակա գումարին գերազանցելու դեպքում տոկոսները վճարել պարտադիր պահուստավորման ենթակա գումարի դիմաց:

3. Սահմանել, որ պահուստավորված գումարների դիմաց հաշվարկված տոկոսները մուտքագրվում են բանկի թղթակցային հաշվին` վերջինիս կողմից Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ ներկայացված հաշվետվության ստացման օրվանից 3 բանկային օրվա ընթացքում:

4. Սույն որոշումն ուժի մեջ է ընդունման պահից:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան