Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 07
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (09.11.2000-11.06.2006)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2000.10.30/15(57)
Ընդունող մարմին
Վիճակագրության պետական խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
25.07.2000
Ստորագրող մարմին
Վիճակագրության պետական խորհրդի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
25.07.2000
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
09.11.2000
Ուժը կորցնելու ամսաթիվ
11.06.2006

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

25 հուլիսի 2000 թ.

թիվ 07

 

ԳՅՈՒՂԱԿԱՆ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ԵՎ ԴՐԱՆՑ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԱՅԼ ԲՆԱԿԱՏԵՂԵՐԻ ՑՈՒՑԱԿՆԵՐԸ ԿԱԶՄԵԼՈՒ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Մարդահամարի մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված դրույթով, Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.

Հաստատել գյուղական բնակավայրերի և դրանց տարածքում գտնվող այլ բնակատեղերի ցուցակները կազմելու հրահանգը (կցվում է):

 

Նախագահ

Ս. Մնացականյան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

 

2000 թ. փորձնական մարդահամար

Հաստատված է
ՀՀ վիճակագրության պետական խորհրդի
25.07.2000 թ. N 07 որոշմամբ

 

Հ Ր Ա Հ Ա Ն Գ

 

ԳՅՈՒՂԱԿԱՆ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ԵՎ ԴՐԱՆՑ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԱՅԼ ԲՆԱԿԱՏԵՂԵՐԻ ՑՈՒՑԱԿՆԵՐԸ ԿԱԶՄԵԼՈՒ

 

Երևան 2000 թ.

 

I. Ընդհանուր դրույթներ

 

1. Գյուղական բնակավայրերի և դրանց տարածքում գտնվող այլ բնակատեղերի ցուցակների (այսուհետև գյուղական բնակավայրերի ցուցակների) կազմումը հանդիսանում է մարդահամարի նախապատրաստման հիմնական աշխատանքներից մեկը: Դրանք անհրաժեշտ են.

- տարածաշրջանը մարդահամարային, հրահանգչական և հաշվային տեղամասերի ճիշտ բաժանելու,

- մարդահամարի ժամանակ բնակչության հաշվառման լրիվությունն ապահովելու,

- գյուղական բնակավայրերի ցանկը ճշտելու համար:

2. Գյուղական բնակավայրերի ցուցակները կազմվում են 2 օրինակից` մարդահամարի նախապատրաստման և անցկացման աշխատանքների օրացուցային պլանով սահմանված ժամկետներում, ՀՀ վիճակագրության տարածքային բաժանմունքի աշխատակցի կողմից` գյուղապետարանի աշխատակազմի քարտուղարի հետ միասին, գյուղական համայնքի հաշվառման տվյալների` ձև 1 «Համայնքի գրքի», ձև 2 «Գյուղական համայնքի տարածքում ժամանակավոր բնակվող անձանց ցուցակի», ձև 3 «Համայնքի այբբենական գրքի» հիման վրա:

3. Գյուղական բնակավայրերի ցուցակներում գրանցվում են գյուղական համայնքի տարածքում գտնվող բոլոր բնակավայրերը (ներառյալ առանց բնակչության կամ ժամանակավոր բնակվող բնակչությամբ բնակատեղերը):

Ժամանակավոր նշանակություն և բնակչության ոչ մշտական կազմ ունեցող, ինչպես նաև ծառայողական նշանակության օբյեկտներ հանդիսացող բնակատեղերը (օրինակ` անտառապահի տնակներ, օդերևութաբանական կայաններ, կիսակայարաններ և այլ բնակատեղեր) գրանցվում են այն բնակավայրերի կազմում, որոնց հետ նրանք կապված են վարչական կամ տարածքային առումով: Հիմնական բնակավայրից հեռու գտնվող տները կամ տների խումբը, որոնք հանդիսանում են բնակավայրի մի մասը (օրինակ` հիվանդանոց, մեղվանոց, աշխատողների առանձին կանգնած տներ) ցույց են տրվում հիմնական բնակավայրի կազմում:

Գյուղական բնակավայրերի ցուցակներում մտցվում են նաև այն բնակավայրերը կամ առանձին կանգնած տները, որոնք ցուցակները կազմելու պահին բնակեցված չեն եղել, սակայն մարդահամարի պահին կարող են բնակեցված լինել (արհեստագործական խրճիթներ, անտառում բանվորական բարաքներ և այլն):

4. Գյուղական բնակավայրերի ցուցակների մեջ չեն մտցվում տնտեսական շինությունները, որոնցում նույնիսկ ժամանակավորապես մարդ չի կարող բնակվել (ամբարներ, հարդանոց սարայներ և այլն):

Սույն հրահանգում օգտագործված տերմինները կիրառվում են միայն վճակագրական նպատակներով:

 

II. Ցուցակները կազմելու կարգը

 

5. ՀՀ վիճակագրության տարածքային բաժանմունքի աշխատակիցը և գյուղապետի աշխատակազմի քարտուղարը, ղեկավարվելով համայնքի տարածքում գյուղական բնակավայրերի և այլ բնակատեղերի ցուցակները կազմելու հրահանգով, միայն լրացնում են գյուղական բնակավայրերի և այլ բնակատեղերի ցուցակ ըստ ձև 2-գյուղականի:

6. Ձև 2-գյուղականի հասցեամասում լրացվում է մարզի, տարածաշրջանի և համայնքի անվանումները:

7. Ցուցակում առանձին տողով գրանցվում են տվյալ համայնքի տարածքում գտնվող բոլոր գյուղական բնակավայրերը: Հիմնական բնակավայրին պատկանող այլ բնակատեղերը և առանձին կանգնած տները գրանցվում են հիմնական բնակավայրից անմիջապես հետո: Ընդ որում պետք է հաշվի առնել, որ հիմնական բնակավայրի բնակելի տների, տնտեսությունների քանակի և բնակչության թվաքանակի վերաբերյալ տվյալները պետք է ներառեն նաև այլ բնակատեղերի և առանձին կանգնած տների վերաբերյալ համապատասխան տվյալները:

1-ին սյունակում գրվում է գյուղական համայնքի սահմաններում գտնվող յուրաքանչյուր հիմնական բնակավայրի հերթական համարը:

2-րդ սյունակում գրվում է հիմնական գյուղական բնակավայրի սահմաններում գտնվող և նրա մասը կազմող յուրաքանչյուր այլ բնակատեղի և առանձին կանգնած տան (տների խմբի) հերթական համարը:

3-րդ սյունակում գրվում է հիմնական բնակավայրի լրիվ անվանումը` համայնքի գրքում (ձև 1) կատարած գրանցումների համաձայն, ինչպես նաև այլ բնակատեղերի և առանձին կանգնած տների անվանումը, կամ դրանց որևէ բնութագրիչ հատկանիշ (օրինակ` անտառապահի տնակ, Ա. Սերոբյանի տունը):

Անվանումը պետք է գրել լրիվ, առանց կրճատման, օրինակ`չի կարելի գրել «Ն. Գետաշեն», այլ պետք է գրել «Գյուղ Ներքին Գետաշեն»: Երկաթուղային կայարանները, կիսակայարանները և այլ բնակատեղերը գրելիս անպայման հարկավոր է նշել դրանց անվանումը, իսկ եթե անվանում չկա, նշել, քանի կիլոմետր հեռավորության վրա է գտնվում (օրինակ` «Բաժանք 104 կմ»): Մեկ համայնքում մի քանի միատիպ բնակատեղերի առկայության դեպքում, որոնք չունեն անվանումներ կամ անվանումները միատեսակ են (օրինակ` «անտառային պահակատներ») հարկավոր է նշել նաև տվյալ կետում բնակվողի անուն, ազգանունը:

4-րդ սյունակում գրվում է գյուղական բնակավայրի հեռավորությունը կիլոմետրերով մինչև համայնքի կենտրոն, ինչպես նաև, այլ բնակատեղերի կամ առանձին կանգնած տների հեռավորությունը մինչև հիմնական բնակավայրը, որին նրանք կցված են:

5-րդ սյունակում գրվում է յուրաքանչյուր հիմնական բնակավայրի, ինչպես նաև այլ բնակատեղերի և առանձին կանգնած տների, բնակելի շինությունների թիվն ըստ համայնքի գրքի (ձև 1) տվյալների:

Բնակելի շինությունների քանակում պետք է հաշվի առնել նաև այն տները, որոնցում ցուցակները կազմելու պահին բնակչություն չի ապրում, ինչպես նաև կառուցվող տները:

6-րդ սյունակում գրվում է տնտեսությունների քանակը` ըստ համայնքի գրքերի, ընդ որում, դուրս եկած տնտեսություններն այդ քանակի մեջ չեն մտցվում:

7-րդ սյունակում գրվում է առկա, ներառյալ ժամանակավոր բացակայող մշտական բնակչության թվաքանակն ըստ համայնքի գրքի (ձև 1) տվյալների: ՈՒսման մեկնած անձինք (անկախ բացակայելու ժամկետից) մշտական բնակչության թվաքանակի մեջ չեն ընդգրկվում:

Հիմնական բնակավայրերի վերաբերյալ 5-7-րդ սյունակների տվյալները պետք է ներառեն հիմնական բնակավայրերին կցված և ցուցակներում անմիջապես հիմնական բնակավայրից հետո գրանցված այլ բնակատեղերի և առանձին կանգնած տների վերաբերյալ ցուցանիշերը:

Ցուցակի վերջում լրացվում է նաև գյուղական համայնքի տարածքում ժամանակավոր բնակվող բնակչության թվաքանակը (ձև 2):

8-րդ սյունակում գրվում է հիմնական բնակավայրի տարածքում հիվանդանոցների, մանկատների, հյուրանոցների, ծերանոցների (տուն-ինտերնատների), գիշերօթիկ դպրոցների, տուրիստական բազաների, հանգստյան տների և նման այլ հիմնարկ-ձեռնարկությունների հերթական համարները:

9-րդ սյունակում գրվում է այդ հիմնարկի լրիվ անվանումը (առանց կրճատումների):

10-րդ սյունակում գրվում է այդ հիմնարկում մշտական բնակվողների թվաքանակը, ներառյալ այնտեղ մշտապես բնակվող սպասարկող անձնակազմը:

11-րդ սյունակում գրվում է այդ հիմնարկներում ժամանակավոր բնակության համար պիտանի տեղերի քանակը:

9-11-րդ սյունակները լրացվում են այդ հիմնարկների ադմինիստրացիայի տվյալների հիման վրա:

8. Ավարտելով գյուղական բնակավայրերի ցուցակների լրացումը, ՀՀ վիճակագրության տարածքային բաժանմունքի աշխատակիցը և գյուղապետի աշխատակազմի քարտուղարը համատեղ ստուգում են ցուցակներում բոլոր բնակավայրերի առկայությունը: Հիմնական գյուղական բնակավայրերի քանակի, (1-ին սյունակում գրանցված վերջին բնակավայրի համարը պետք է համընկնի տվյալ համայնքի տարածքում բնակավայրերի ընդհանուր քանակին), բնակելի տների, տնային տնտեսությունների, առկա` ներառյալ ժամանակավոր բացակայող բնակչության թվաքանակի, ժամանակավոր բնակության համար պիտանի տեղերի քանակի վերաբերյալ տվյալները համեմատվում են սկզբնական հաշվառման տվյալների հետ:

9. Հանրագումարները հաշվելուց հետո ՀՀ վիճակագրության տարածքային բաժանմունքի աշխատակիցը և գյուղապետի աշխատակազմի քարտուղարը ստորագրում են ցուցակի ձևը և սահմանված ժամկետին հանձնում այն ՀՀ վիճակագրության տարածքային բաժանմունքի ղեկավարին: Վերջինս ստուգում է կազմված ցուցակների ճշտությունն ու ամբողջականությունը, դրանց համապատասխանությունը ՀՀ «Վարչատարածքային բաժանման մասին» ՀՀ օրենքով տվյալ տարածաշրջանի համար սահմանված բնակավայրերի ցանկի հետ, որից հետո ցուցակի մեկ օրինակը հանձնում է ՀՀ վիճակագրության մարզային վարչության ղեկավարին:

 

Հայաստանի Հանրապետության
ԱԶԳԱՅԻՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ
2000 թ. փորձնական մարդահամար

Ձև 2-գյուղական


Հաստատված է
ՀՀ վիճակագրության պետական խորհրդի
25.07.2000 թ. N 07 որոշմամբ

 

Գյուղական բնակավայրերի ԵՎ այլ բնակատեղերի ցուցակ

 

Մարզ _________________________
Տարածաշրջան ____________________
Համայնք ________________________

 

 Հիմնական բնակավայրի հերթական համարը  Բնակատեղերի կամ հեռու գտնվող տան (տների խմբի) հերթական համարը Հիմնական բնակավայրի(բնակատեղերի և հեռու գտնվող տների) լրիվ անվանումը  Բնակավայրի հեռավորությունը համայնքի կենտրոնից (կմ)   Բնակավայրում հաշվառվել են.  Հիմնական բնակավայրում գտնվող հիվանդանոցների, մանկատների, հյուրանոցների, ծերանոցների (տուն-ինտերնատների), գիշերօթիկ դպրոցների, տուրիստական բազաների և այլնի
 բնակելի շինություններ տնային տնտեսու-թյուններ  առկա բնակիչներ, ներառյալ բացակայողներ

հերթական համարը

լրիվ անվանումը 

 մշտական բնակչության թվաքանակը   ժամանա-կավոր տեղերի քանակը
 1  2  3  4  6  7  8  9  10  11
                     
                     
                     
                     
                     
                     
                     
                     
 Ընդամենը    X          X    

 

Տեղեկանք` համայնքի տարածքում ժամանակավոր բնակվող բնակչության թվաքանակը _______

ՀՀ վիճակագրության տարածքային բաժանմունքի աշխատակից ______________________

(ստորագրությունը)

Գյուղապետի աշխատակազմի քարտուղար ___________________________________

(ստորագրությունը)

 

Գրանցված է
Հայաստանի Հանրապետության
արդարադատության նախարարության կողմից
10 հոկտեմբերի 2000 թ.
Պետական գրանցման թիվ 12000107

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
05.05.2006, N 06-Ն 11.06.2006, թիվ 07
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան