«ԳՐԱՆՑՎԱԾ Է»
ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
4 հունիսի 2004 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 60504142
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
31 մայիսի 2004 թ. |
N 429-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 13-Ի N 17-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 12-րդ մասի պահանջով` Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհուրդը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհրդի 2002 թվականի հունիսի 13-ի «Քաղաքացիական ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար մրցույթ անցկացնելու կարգը սահմանելու մասին» N 17-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները.
որոշմամբ հաստատված հավելվածի`
1) 9-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ`
«Սույն կարգով մրցույթի նախապատրաստական աշխատանքներ իրականացնելու համար նախատեսված դրույթների կատարման անմիջական պատասխանատուն համապատասխան մարմինների աշխատակազմերի ղեկավարներն են:».
2) 14-րդ կետի`
ա) «դ» ենթակետն ուժը կորցրած ճանաչել.
բ) «ե» ենթակետի «հրապարակումից առնվազն 15 օր հետո» բառերը փոխարինել «հրապարակման 15-րդ օրը (բացառությամբ ոչ աշխատանքային օրերի), ընդ որում, փաստաթղթերի ընդունումը յուրաքանչյուր օրվա համար չպետք է պակաս լինի երեք ժամից» բառերով.
3) 15-րդ կետի`
ա) «բ1» ենթակետն ուժը կորցրած ճանաչել.
բ) «ե» ենթակետի «վկայական» բառից հետո լրացնել «կամ համապատասխան տեղեկանք» բառերը.
գ) «զ» ենթակետի «երկու» բառը փոխարինել «մեկ» բառով.
դ) երրորդ պարբերության «դրանք» բառից հետո լրացնել «, որից հետո քաղաքացուց այլ փաստաթղթեր չեն ընդունվում» բառերը.
ե) չորրորդ պարբերությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերություն`
«Քաղաքացին կարող է լրացուցիչ փաստաթղթեր ներկայացնել Հանձնաժողովին, որը դրա վերաբերյալ կազմում է համապատասխան արձանագրություն:».
4) 16-րդ կետի «ներքին գործերի» բառերը փոխարինել «ոստիկանության» բառով.
5) 17-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«17. Մրցույթների վերաբերյալ ամփոփ հաշվետվությունների կազմման, ինչպես նաև նախապատրաստական աշխատանքները պատշաճ ձևով կազմակերպելու նպատակով, նախապատրաստական աշխատանքներ իրականացնող աշխատակազմում վարվում է մրցույթներին մասնակցելու համար դիմած քաղաքացիների տվյալների գրառման համարակալված և Խորհրդի կողմից կնքված մատյան:
Մատյանում առնվազն նշվում են մրցույթին մասնակցելու համար դիմած յուրաքանչյուր քաղաքացու անունը, ազգանունը, հայրանունը, ծննդյան տարին, ամիսը, ամսաթիվը, անձնագրի համարը և սերիան, ինչպես նաև ներկայացված փաստաթղթերի էջերի քանակը:
Մրցույթին մասնակցելու համար դիմած յուրաքանչյուր քաղաքացու տվյալները մատյանում գրառվում է նրա կողմից ներկայացված փաստաթղթերը մրցույթի նախապատրաստական աշխատանքներն իրականացնող համապատասխան աշխատակազմի կողմից ընդունելու օրը:
Մրցույթին մասնակցելու համար դիմած քաղաքացիների տվյալները մատյանում գրառելուն զուգահեռ գրառվում են նաև համակարգչում:».
6) 18-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«18. Մրցույթին մասնակցելու համար դիմած յուրաքանչյուր քաղաքացի կարող է մրցույթից առնվազն մեկ օր առաջ գրավոր հրաժարվել մրցույթին մասնակցելուց:».
7) 19-րդ կետի «փաստաթղթերի փաթեթը» բառերից հետո լրացնել «(համարակալված, կարված և կնքված)» բառերը.
8) 20-րդ կետի «ներքևի» բառը փոխարինել «վերևի» բառով.
9) 24-րդ կետի`
ա) «ա» ենթակետի «30» թիվը փոխարինել «20» թվով.
բ) «բ» ենթակետի «օրենսդրություն» բառից հետո լրացնել «(մասնագիտական հարցեր)» բառերը, իսկ «50» թիվը փոխարինել «70» թվով.
գ) «գ» ենթակետի «20» թիվը փոխարինել «10» թվով.
10) 46-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«46. Սույն կարգի 45-րդ կետով նախատեսված տեխնիկական պայմանների բացակայության դեպքում գրավոր աշխատանքներն ստուգվում են սույն կարգի 23-րդ կետով նախատեսված կարգով կազմված թեստերի հետ միաժամանակ համակարգչի միջոցով դուրս բերված և մինչև թեստավորում անցկացնելը կնքված արկղում զետեղված թեստավորման առաջադրանքների ճիշտ պատասխանների ձևանմուշի միջոցով:».
11) 47-րդ կետի երկրորդ պարբերության «տոկոսը» բառից հետո լրացնել «, որը հաստատվում է Հանձնաժողովի կնիքով» բառերը.
12) 52-րդ կետի «թեստավորման արդյունքները և ճիշտ պատասխանների նշումով ամփոփաթերթի օրինակելի ձևը» բառերը փոխարինել «թեստավորման առաջադրանքների ճիշտ պատասխանների ձևանմուշը» բառերով.
13) 56-րդ կետի`
ա) առաջին պարբերության «կայացնում է որոշում և» բառերը հանել, իսկ «հրապարակում» բառից հետո լրացնել «է» տառը.
բ) երրորդ պարբերության «չի տվել,» բառերից հետո լրացնել «ինչպես նաև թեստավորման առաջադրանքների առնվազն 90 տոկոսին ճիշտ պատասխան տված միակ մասնակիցը կամ բոլոր մասնակիցները հրաժարվել են (գրավոր կամ բանավոր) հարցազրույցի փուլին մասնակցելուց,» բառերը.
գ) չորրորդ պարբերության «1-ին և 3-րդ պարբերություններում նշված որոշումները» բառերը փոխարինել «3-րդ պարբերությունում նշված որոշումը» բառերով.
14) 57-րդ կետն ուժը կորցրած ճանաչել.
15) 58-րդ կետի երկրորդ պարբերությունն ուժը կորցրած ճանաչել.
16) 59-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«59. Մասնակիցների հետ հարցազրույցն անցկացվում է հարցատոմսերով` քաղաքացիական ծառայության տվյալ պաշտոնի անձնագրի դրույթների շրջանակներում նրանց գործնական կարողություններն ստուգելու նպատակով:
Հանձնաժողովը յուրաքանչյուր մասնակցի հետ հարցազրույցն անցկացնում է առանձին:
Հանձնաժողովը, յուրաքանչյուր մասնակցի հետ հարցազրույցից առաջ, նրա ներկայությամբ, համակարգչում նախօրոք զետեղված հարցերից պատահական ընտրությամբ ընտրում է հարցեր և կազմում հարցատոմս հետևյալ չափաբաժիններով.
ա) քաղաքացիական ծառայության օրենսդրության բնագավառի 2 հարց.
բ) մասնագիտական` համապատասխան մարմնի իրավասությունը սահմանող օրենսդրության բնագավառի, 3 հարց, որից 1 հարցը կոնկրետ կառուցվածքային ստորաբաժանման իրավասության հետ կապված և 2 հարցը քաղաքացիական ծառայության կոնկրետ պաշտոնի անձնագրի դրույթների հետ կապված, այդ թվում նաև քաղաքացիական ծառայության այն պաշտոնի, որը որպես փոխարինող նա կարող է զբաղեցնել:
Հանձնաժողովին տրվում է համակարգչից դուրս բերված հարցատոմսի հարցերի ճիշտ պատասխանները:
Մասնակիցը ծանոթանալով հարցատոմսին` իր կողմից նախընտրած հերթականությամբ պատասխանում է հարցերին:
Հարցազրույցի ընթացքում մասնակցին կարող են տրվել նաև հարցատոմսի հարցերին առնչվող հարակից բանավոր հարցեր:».
17) հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 591-րդ կետով.
«591. Սույն կարգի 59-րդ կետի երրորդ պարբերության «ա» ենթակետում նշված հարցերը և դրանց ճիշտ պատասխանները կազմում է Խորհրդի աշխատակազմը, իսկ սույն կարգի 59-րդ կետի երրորդ պարբերության «բ» ենթակետում նշված հարցերը և դրանց ճիշտ պատասխանները` համապատասխան մարմինների աշխատակազմերը:
Սույն կարգի 59-րդ կետի երրորդ պարբերության «բ» ենթակետում նշված հարցերը քաղաքացիական ծառայության յուրաքանչյուր պաշտոնի համար չպետք է պակաս լինեն 50 հարցից:
Սույն կարգի 59-րդ կետի երրորդ պարբերության «բ» ենթակետում նշված հարցերը բարդության աստիճանով պետք է տարբերվեն միմյանցից` ըստ քաղաքացիական ծառայության պաշտոնների խմբերի:
Յուրաքանչյուր մրցույթ անցկացնելուց առնվազն երկու ամիս առաջ սույն կարգի 59-րդ կետի երրորդ պարբերությամբ նախատեսված հարցերը և դրանց ճիշտ պատասխանները ներկայացվում են Խորհուրդ` քաղաքացիական ծառայության բարձրագույն և գլխավոր պաշտոնների համար և համապատասխան մարմին` քաղաքացիական ծառայության առաջատար և կրտսեր պաշտոնների համար:
Սույն կարգի 59-րդ կետի երրորդ պարբերությամբ նախատեսված հարցերը և դրանց ճիշտ պատասխանները կոդավորվում, համարակալվում են` ըստ բնագավառների և ըստ պաշտոնների խմբերի: Հարցերը և դրանց ճիշտ պատասխանները զետեղվում են համակարգչում:
Սույն կարգի 59-րդ կետի երրորդ պարբերությամբ նախատեսված հարցերը և դրանց ճիշտ պատասխանները չեն հրապարակվում:».
18) 60-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«60. Հարցազրույցի ընթացքում մասնակցի կողմից քաղաքացիական ծառայության օրենսդրության բնագավառի հարցերի վերաբերյալ տրված պատասխանները որպես կանոն գնահատվում (ճիշտ կամ սխալ) են Խորհրդի ներկայացուցիչ համարվող Հանձնաժողովի անդամներից մեկի կողմից, իսկ մասնագիտական հարցերը` համապատասխան մարմնի ներկայացուցիչ համարվող Հանձնաժողովի անդամներից մեկի կողմից:
Հայաստանի Հանրապետության նախարարության, կառավարությանն առընթեր պետական կառավարման մարմնի, մարզպետարանի (Երևանի քաղաքապետարանի) աշխատակազմի ղեկավարի թափուր պաշտոն զբաղեցնելու համար անցկացվող մրցույթի հարցազրույցի ընթացքում մասնակցի կողմից մասնագիտական հարցերի վերաբերյալ տրված պատասխանները որպես կանոն գնահատվում են համապատասխան մարմնի ներկայացուցիչ համարվող Հանձնաժողովի անդամի կամ նրան պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձի (մարմնի) ներկայացուցիչ համարվող Հանձնաժողովի անդամի կողմից:
Հարցատոմսի հարցերին առնչվող հարակից բանավոր հարցերին տրված մասնակցի պատասխանները գնահատվում են (ճիշտ կամ սխալ) հարց տվող Հանձնաժողովի անդամի կողմից:
Եթե մասնակցի տված պատասխանը գնահատվում է սխալ, ապա Հանձնաժողովի գնահատական տվող անդամի կողմից պետք է հնչեցվի ճիշտ պատասխանը:».
19) հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 601-րդ կետով.
«601. Յուրաքանչյուր մասնակցի հետ հարցազրույցը ձայնագրվում և գրավոր արձանագրվում է:
Արձանագրությանը կցվում է հարցատոմսը և համակարգչով դուրս բերված դրա ճիշտ պատասխանները:
Արձանագրության մեջ առնվազն ամրագրվում է հարցատոմսի յուրաքանչյուր հարցի վերաբերյալ մասնակցի տված պատասխանը, ինչպես նաև հարակից բանավոր հարցերը և դրանց վերաբերյալ մասնակցի տված պատասխանները, յուրաքանչյուր հարցի վերաբերյալ Հանձնաժողովի համապատասխան (նշելով նրա անունը և ազգանունը) անդամի գնահատականը (ճիշտ կամ սխալ լինելը), իսկ սխալ պատասխանի դեպքում` հնչեցրած ճիշտ պատասխանը:
Արձանագրությունը ստորագրվում է այն կազմողի, մասնակցի և Հանձնաժողովի բոլոր անդամների կողմից:».
20) 61-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«61. Յուրաքանչյուր մասնակցի հետ հարցազրույցն ավարտելուց հետո անցկացվում է քվեարկություն` Հանձնաժողովի նախագահի կողմից կնքված և ստորագրված քվեաթերթիկների միջոցով: Քվեաթերթիկի վրա նշվում է քվեարկությանը մասնակցող Հանձնաժողովի անդամի անունը և ազգանունը, դրվում է նրա ստորագրությունը, մասնակցի ազգանունը, անունը և հայրանունը:
Հանձնաժողովի յուրաքանչյուր անդամ քվեարկում է կողմ կամ դեմ:».
21) 62-րդ կետի`
ա) առաջին պարբերության «հայտարարում» բառից հետո լրացնել «միայն» բառը.
բ) երրորդ պարբերությունն ուժը կորցրած ճանաչել.
22) 63-րդ կետի`
ա) «փակ գաղտնի» բառերը հանել.
բ) առաջին պարբերությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերություն.
«Եթե մասնակիցը քվեարկության արդյունքում չի հավաքել Հանձնաժողովի քվեարկությանը մասնակցած անդամների կեսից ավելի կողմ ձայները, ապա Հանձնաժողովն ընդունում է որոշում` նրան մրցույթի արդյունքում հաղթող չճանաչելու մասին:».
գ) երրորդ պարբերությունն ուժը կորցրած ճանաչել.
23) VII գլխի վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«VII. ՄՐՑՈՒՅԹԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄԸ ԵՎ ԲՈՂՈՔԱՐԿՈՒՄԸ».
24) 64-րդ կետի`
ա) «հետո` նույն օրը» բառերը փոխարինել «հետո նույն օրը` անմիջապես» բառերով.
բ) առաջին պարբերությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերություն.
«Մրցույթի արդյունքների հրապարակման մասին կազմվում է մրցույթի արդյունքների հրապարակման թերթիկ, որը կնքվում է Հանձնաժողովի կողմից:».
25) 65-րդ կետի «հրապարակման» բառից հետո լրացնել «թերթիկի» բառը, իսկ «վայրը» բառից հետո` «, ինչպես նաև մրցույթի արդյունքների հրապարակման ամսաթիվը և ժամը» բառերը.
26) 66-րդ կետի «2-րդ» բառերից հետո լրացնել «և 3-րդ» բառերը.
27) հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 661-րդ կետով`
«661. Մրցույթի արդյունքները կարող են գրավոր բողոքարկվել մասնակցի (իր արդյունքների մասով) կամ Հանձնաժողովի անդամի կողմից:
Սույն կետի առաջին պարբերությամբ նախատեսված գրավոր բողոքը (այսուհետ` գրավոր բողոք) քննության է առնում Խորհուրդը:
Գրավոր բողոքը պետք է տրվի մրցույթի արդյունքները հրապարակվելուց հետո մեկ ժամվա ընթացքում` մրցույթի նախապատրաստական աշխատանքներն իրականացնող աշխատակազմին, որն այն ստանալուց հետո առնվազն սույն կարգի 73-րդ կետի «ժ-ժէ, իա և իբ» ենթակետերով նախատեսված փաստաթղթերի պատճենների և նյութերի հետ միասին անմիջապես ուղարկում է Խորհուրդ:
Մրցույթի նախապատրաստական աշխատանքներն իրականացնող աշխատակազմը մրցույթի ավարտից մեկ ժամ հետո պարտավոր է տեսանելի ցուցանակի վրա հրապարակել գրավոր բողոքի առկայության կամ բացակայության մասին տեղեկություն: Գրավոր բողոքի առկայության դեպքում հրապարակման մեջ պարտադիր պետք է նշվի այն մասնակցի (մասնակիցների) անուն, ազգանուն և հայրանունը, ում մրցույթի արդյունքների վերաբերյալ ներկայացվել է գրավոր բողոք:
Գրավոր բողոքը Խորհուրդը քննության է առնում այն Խորհրդի աշխատակազմում մուտքագրվելուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում:
Գրավոր բողոքը քննության առնելիս և որոշում ընդունելիս Խորհրդի տվյալ նիստին (նիստերին) չի մասնակցում Խորհրդի այն անդամը, որը տվյալ մրցույթին մասնակցել է որպես Հանձնաժողովի անդամ:
Գրավոր բողոքը քննության առնելիս Խորհուրդը, ըստ անհրաժեշտության, կարող է հրավիրել համապատասխան մասնագետ:
Գրավոր բողոքը քննության առնելիս Խորհուրդն ուսումնասիրում է տվյալ մրցույթի հարցազրույցի փուլում մասնակցի կողմից տրված պատասխանները, դրանց վերաբերյալ Հանձնաժողովի գնահատականները (ճիշտ կամ սխալ լինելը), դրանք համադրում է քվեարկության արդյունքների հետ և ընդունում հետևյալ որոշումներից մեկը.
ա) մրցույթի արդյունքը կոնկրետ մասնակցի վերաբերյալ անփոփոխ թողնելու մասին.
բ) մրցույթի կոնկրետ մասնակցին հաղթող ճանաչելու մասին.
գ) մրցույթի կոնկրետ մասնակցին հաղթող չճանաչելու մասին:
Սույն կետի ութերորդ պարբերությամբ նախատեսված որոշումը (որոշումները) Խորհուրդը տեսանելի ցուցանակի վրա հրապարակում է ընդունելուց հետո` նույն օրը և անմիջապես ուղարկում տվյալ մրցույթի նախապատրաստական աշխատանքներն իրականացնող աշխատակազմին:
Սույն կետի ութերորդ պարբերությամբ նախատեսված որոշումը (որոշումները) կարող է բողոքարկվել դատական կարգով:
Գրավոր բողոքի քննության և ընդունված որոշման (որոշումների) հիման վրա Խորհուրդը կարող է իրավասու մարմիններին և պաշտոնատար անձանց ներկայացնել համապատասխան միջնորդություններ:».
28) 67-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«67. Մրցույթի արդյունքների հրապարակումից անմիջապես հետո, սույն կարգի 661-րդ կետով նախատեսված գրավոր բողոքի բացակայության դեպքում, համապատասխան Հանձնաժողովից ստացված մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված մասնակիցների վերաբերյալ եզրակացությունը մրցույթի նախապատրաստական աշխատանքներ իրականացնող աշխատակազմն ուղարկում է տվյալ պաշտոնում նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձին, բացառությամբ սույն կետի երկրորդ պարբերությամբ նախատեսված դեպքերի: Եզրակացությունն ստանալուց հետո` եռօրյա ժամկետում, քաղաքացիական ծառայության տվյալ պաշտոնում նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձը մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված մասնակիցներից մեկին նշանակում է համապատասխան պաշտոնում, բացառությամբ սույն կետի երկրորդ պարբերությամբ նախատեսված դեպքերի:
Սույն կետի առաջին պարբերությամբ նախատեսված կարգով և ժամկետում Հայաստանի Հանրապետության նախարարության, կառավարությանն առընթեր պետական կառավարման մարմնի, մարզպետարանի (Երևանի քաղաքապետարանի) աշխատակազմի ղեկավարի պաշտոնում մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված մասնակիցների վերաբերյալ եզրակացությունն ուղարկվում է համապատասխանաբար նախարարին, կառավարությանն առընթեր պետական կառավարման մարմնի ղեկավարին, մարզպետին (Երևանի քաղաքապետին): Համապատասխան նախարարը, կառավարությանն առընթեր պետական կառավարման մարմնի ղեկավարը, մարզպետը (Երևանի քաղաքապետը) մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված մասնակիցներից մեկի վերաբերյալ` հիմնավորմամբ, եռօրյա ժամկետում առաջարկություն է ներկայացնում աշխատակազմի ղեկավարի պաշտոնում նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձին (մարմին), որն առաջարկությունն ստանալուց հետո` մեկշաբաթյա ժամկետում, ընդունում է պաշտոնում նշանակելու մասին որոշում:».
29) հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 671-րդ կետով.
«671. Սույն կարգի 661-րդ կետով նախատեսված գրավոր բողոքի առկայության դեպքում, սույն կարգի 67-րդ կետով նախատեսված կարգով, եզրակացության հետ միաժամանակ ուղարկվում է նաև Խորհրդի սույն կարգի 661-րդ կետի ութերորդ պարբերությամբ նախատեսված որոշումը (որոշումները)` դա ստանալուց անմիջապես հետո և այդ մասին տեսանելի ցուցանակի վրա հրապարակում է տեղեկություն:».
30) 68-րդ կետի «գ» ենթակետի «ամսաթիվը» բառից հետո լրացնել «անձնագրային տվյալները» բառերը.
31) 70-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«70. Եզրակացությանը կից ներկայացվում են եզրակացության հետ համաձայն չլինելու դեպքում Հանձնաժողովի անդամների հատուկ կարծիքները:».
32) 701-րդ կետն ուժը կորցրած ճանաչել.
33) 71-րդ կետի «63-րդ կետի 2-րդ» բառերը փոխարինել «63-րդ կետի 3-րդ» բառերով.
34) 73-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«73. Հանձնաժողովը, հանձնման ակտով, մրցույթի նախապատրաստական աշխատանքներն իրականացնող աշխատակազմին փոխանցում է մրցութային փաթեթը, որն իր մեջ սույն կարգի 15-րդ կետի առաջին պարբերությամբ նշված փաստաթղթերից բացի ներառում է նաև Հանձնաժողովի կողմից կազմված և/կամ ընդունված հետևյալ փաստաթղթերը և նյութերը`
ա) Հանձնաժողովի կնիքի և դիմորդների քանակին համապատասխան թվով կնքված ամփոփաթերթերի ստացման մասին ստացականը.
բ) փաստաթղթերի քննարկման և դիմորդների ու Հանձնաժողովի անդամների ներկայության մասին արձանագրությունը.
գ) մրցույթին մասնակցելու թույլտվություն տալու և/կամ չթույլատրելու մասին որոշումը.
դ) մրցույթի մասնակիցների ցուցակը հաստատելու մասին որոշումը.
ե) ամփոփաթերթի ծածկաշերտի թերությունների մասին (այդպիսիք լինելու դեպքում) արձանագրությունը.
զ) Հանձնաժողովի կողմից ամփոփաթերթերի համար նախատեսված արկղի կնիքի ամբողջականությունն ստուգելու, արկղը բացելու և արկղից դուրս բերված ամփոփաթերթերի հիմնական մասերի, կտրոնների ու թեստավորման առաջադրանքների ճիշտ պատասխանների ձևանմուշի մասին արձանագրությունը.
է) թեստավորման արդյունքներն ամփոփելու մասին արձանագրությունը.
ը) հարցազրույցի փուլ անցած մասնակիցների ցուցակը.
թ) հարցազրույցը թեստավորման ավարտից հետո անցկացնելու օրվա մասին որոշումը.
ժ) Հանձնաժողովի անդամի հարցազրույցի փուլից բացակայելու մասին (այդպիսիք լինելու դեպքում) արձանագրությունը.
ժա) մասնակցի հարցազրույցին մասնակցելուց հրաժարվելու կամ չներկայանալու մասին (այդպիսիք լինելու դեպքում) արձանագրությունը.
ժբ) մասնակիցների հետ հարցազրույց անցկացնելու մասին արձանագրությունները և ձայնագրությունները.
ժգ) քվեարկությունների արդյունքներում մասնակիցների հավաքած ձայների մասին արձանագրությունը.
ժդ) մրցույթի արդյունքում հաղթող ճանաչելու մասին որոշումը.
ժե) մրցույթի արդյունքում կոնկրետ մասնակցի հաղթող չճանաչելու մասին որոշումը.
ժզ) մրցույթի արդյունքում ոչ մի մասնակցի հաղթող չճանաչելու մասին որոշումը.
ժէ) մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված մասնակցի (մասնակիցների) վերաբերյալ եզրակացությունը.
ժը) մրցույթը չկայացած համարելու մասին որոշումը.
ժթ) թեստավորման առաջադրանքների տետրերը.
ի) թեստավորման առաջադրանքների ճիշտ պատասխանների ձևանմուշը.
իա) քվեաթերթիկները.
իբ) մրցույթի արդյունքների հրապարակման թերթիկը.
իգ) այլ փաստաթղթեր:
Մրցույթի նախապատրաստական աշխատանքներն իրականացնող աշխատակազմը սույն կետի առաջին պարբերությամբ նախատեսված փաստաթղթերն ու նյութերը պահպանում և արխիվացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
Մրցույթի նախապատրաստական աշխատանքներն իրականացնող աշխատակազմը սույն կարգի 661-րդ կետով նախատեսված գրավոր բողոքի բացակայության մասին կազմում է տեղեկանք և կցում մրցութային փաթեթին:».
35) 74-րդ կետի առաջին պարբերության «Սույն կարգի 67-րդ կետով նախատեսված եզրակացությունը տալու հաջորդ օրը» բառերը փոխարինել «Գրավոր բողոքի բացակայության դեպքում սույն կարգի 67-րդ կետով նախատեսված եզրակացությունը, իսկ գրավոր բողոքի առկայության դեպքում եզրակացությունը և Խորհրդի սույն կարգի 661-րդ կետի ութերորդ պարբերությամբ նախատեսված որոշումը (որոշումները) տալու օրը» բառերով.
36) 75-րդ կետի`
ա) առաջին պարբերության «Եզրակացությունն» բառը փոխարինել «Գրավոր բողոքի բացակայության դեպքում սույն կարգի 67-րդ կետով նախատեսված եզրակացությունը, իսկ գրավոր բողոքի առկայության դեպքում եզրակացությունը և Խորհրդի սույն կարգի 661-րդ կետի ութերորդ պարբերությամբ նախատեսված որոշումը (որոշումները)» բառերով.
բ) երկրորդ պարբերության «վերաբերյալ» բառից հետո լրացնել «` հիմնավորմամբ, » բառը.
37) 76-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.
«Քաղաքացիական ծառայության պաշտոնում նշանակելու մասին վարչական ակտը, այն ուժի մեջ մտնելու օրը, ենթակա է հրապարակման տվյալ համապատասխան մարմնի տեսանելի ցուցանակի վրա:».
38) 781-րդ կետի «անձի» բառից հետո լրացնել «և մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված ու պաշտոնի չնշանակված անձի (անձանց)» բառերը.
39) 79-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.
«Հասարակական միավորումների ներկայացուցիչները Հանձնաժողովի աշխատանքներին մասնակցում են դիտորդի կարգավիճակով:».
40) 80-րդ կետի երկրորդ նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Սույն կարգի 19-րդ կետի 1-ին, 21-րդ կետի 2-րդ, 56-րդ կետի 3-րդ, 63-րդ կետի 3-րդ պարբերություններով նախատեսված կամ Խորհրդի կողմից մրցույթի արդյունքում հաղթող չճանաչելու մասին որոշում կայացնելու դեպքերում, ինչպես նաև մրցույթն անվավեր ճանաչելու մասին դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում հրապարակվում է հայտարարություն` կրկնակի մրցույթ անցկացնելու մասին:».
41) հավելվածի «XI. ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹ» բառերը հանել:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող քսաներորդ օրը, բացառությամբ սույն որոշման 9-րդ, 18-րդ կետերի և հարցատոմսերի հետ կապված դրույթների, որոնք ուժի մեջ են մտնում 2004 թվականի սեպտեմբերի 1-ից:
ՀՀ քաղաքացիական |
Մ. Բադալյան |