ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
4 մարտի 2004 թվականի N 106-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 7-Ի N 346-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2002 թվականի հունիսի 7-ի «Հայաստանի Հանրապետության 2003 թվականի բյուջետային գործընթացն սկսելու մասին» N 346-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումը`
որոշմամբ հաստատված` Հայաստանի Հանրապետությունում պետական միջնաժամկետ ծախսային ծրագրերի մշտապես գործող բարձրագույն խորհրդի կազմը լրացնել հետևյալ անդամներով`
Գ. Մինասյան |
- ՀՀԿ-ի լիազոր ներկայացուցիչ, ՀՀ Ազգային ժողովի ֆինանսավարկային, բյուջետային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ (համաձայնությամբ, խորհրդակցական ձայնի իրավունքով) |
|
|
Գ. Մխեյան |
- ՕԵԿ-ի լիազոր ներկայացուցիչ, ՀՀ Ազգային ժողովի սոցիալական, առողջապահության և բնության պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ (համաձայնությամբ, խորհրդակցական ձայնի իրավունքով) |
|
|
Հ. Կարապետյան |
- ՀՅԴ-ի լիազոր ներկայացուցիչ, ՀՀ Ազգային ժողովի ՀՅԴ խմբակցության քարտուղար (համաձայնությամբ, խորհրդակցական ձայնի իրավունքով) |
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
2004 թ. մարտի 4 |