ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
25 ապրիլի 2002 թվականի N 244
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 1999 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 3-Ի N 544 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության վարչապետի 1999 թվականի սեպտեմբերի 3-ի «Հայաստանի Հանրապետության պետական կառավարման համակարգի բարեփոխումների առաջնահերթ միջոցառումների մասին» N 544 որոշման մեջ (Հայաստանի Հանրապետության վարչապետի 1999 թվականի դեկտեմբերի 16-ի N 761, 2000 թվականի մայիսի 31-ի N 309, օգոստոսի 3-ի N 502, հոկտեմբերի 3-ի N 661, նոյեմբերի 11-ի N 766, 2001 թվականի հունվարի 3-ի N 4, ապրիլի 16-ի N 298, 2002 թվականի փետրվարի 14-ի N 77 և ապրիլի 12-ի N 219 որոշումների խմբագրությամբ) կատարել հետևյալ լրացումը՝
որոշմամբ հաստատված՝ Հայաստանի Հանրապետության պետական կառավարման համակարգի բարեփոխումների հանձնաժողովի անհատական կազմում ընդգրկել Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահի տեղակալ Ա. Պետրոսյանին (համաձայնությամբ)։
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |