«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
23 դեկտեմբերի 2011 թ.
Պետական գրանցման թիվ 10011567
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
5 դեկտեմբերի 2011 թ. ք. Երևան |
N 25-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
«ՍՏՈՄԱՏՈԼՈԳԻԱԿԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏԵՂԱԿԱՅՄԱՆԸ, ԿԱՌՈՒՑՎԱԾՔԻՆ, ԿԱՀԱՎՈՐՄԱՆԸ, ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆԸ, ԱՆՁՆԱԿԱԶՄԻ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՊԱՀՊԱՆՄԱՆԸ ԵՎ ԱՆՀԱՏԱԿԱՆ ՀԻԳԻԵՆԱՅԻՆ, ՍԱՆԻՏԱՐԱՀԱԿԱՀԱՄԱՃԱՐԱԿԱՅԻՆ ՌԵԺԻՄԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐ» N 3.1.1.-024-2011 ՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ ԵՎ ՆՈՐՄԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2005 Թ. ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 26-Ի ԹԻՎ 983-Ն ՀՐԱՄԱՆԸ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը՝
(նախաբանը խմբ. 18.05.22 N 31-Ն)
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝
1. Հաստատել «Ստոմատոլոգիական բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունների տեղակայմանը, կառուցվածքին, կահավորմանը, շահագործմանը, անձնակազմի աշխատանքի պահպանմանը և անհատական հիգիենային, սանիտարահակահամաճարակային ռեժիմին ներկայացվող» N 2-III-2.2.5-2011 սանիտարական կանոնները և նորմերը համաձայն հավելվածի:
2. Ուժը կորցրած ճանաչել ՀՀ առողջապահության նախարարի 2005 թվականի հոկտեմբերի 26-ի «Ստոմատոլոգիական պոլիկլինիկաներին, կաբինետներին ու ատամնատեխնիկական լաբորատորիաներին ներկայացվող հիգիենիկ պահանջներ» N 2-III-2.2.5 Սանիտարական կանոնները և նորմերը հաստատելու մասին» N 983-Ն հրամանը:
|
Հ. Քուշկյան |
Հավելված Հաստատված է ՀՀ առողջապահության նախարարի 2011թ. դեկտեմբերի 8-ի N 25-Ն հրամանով |
«ՍՏՈՄԱՏՈԼՈԳԻԱԿԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏԵՂԱԿԱՅՄԱՆԸ, ԿԱՌՈՒՑՎԱԾՔԻՆ, ԿԱՀԱՎՈՐՄԱՆԸ, ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆԸ, ԱՆՁՆԱԿԱԶՄԻ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՊԱՀՊԱՆՄԱՆԸ ԵՎ ԱՆՀԱՏԱԿԱՆ ՀԻԳԻԵՆԱՅԻՆ, ՍԱՆԻՏԱՐԱՀԱԿԱՀԱՄԱՃԱՐԱԿԱՅԻՆ ՌԵԺԻՄԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐ»
N 3.1.1.-024-2011
ՍԱՆԻՏԱՐԱՀԱՄԱՃԱՐԱԿԱԲԱՆԱԿԱՆ ԿԱՆՈՆՆԵՐ ԵՎ ՆՈՐՄԵՐ
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն սանիտարական կանոնների և նորմերի (այսուհետ` սանիտարական կանոններ) պահանջների կատարումը նախատեսված է Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բոլոր ստոմատոլոգիական բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունների (ստոմատոլոգիական կենտրոններ, պոլիկլինիկաներ, կլինիկաներ (կաբինետներ) և այլն) համար:
2. Սանիտարական կանոնները ներառում են գործող, ինչպես նաև նոր կազմակերպվող ստոմատոլոգիական բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունների (այսուհետ` ստոմատոլոգիական բժշկական կազմակերպություն) տեղակայմանը, սենքերի ներքին հարդարմանը, կառուցվածքին (սարքավորումներին, կահավորմանը), միկրոկլիմային, օդափոխությանը, լուսավորությանը, անձնակազմի անհատական և աշխատանքի հիգիենային և հակահամաճարակային ռեժիմին ներկայացվող պահանջներ:
3. Ստոմատոլոգիական բժշկական կազմակերպությունների կազմում գործող սենքերի կազմը և մակերեսները սահմանվում են սույն կանոնների Հավելված 1-ի պահանջներին համապատասխան:
4. Ռենտգեն ստոմատոլոգիական կաբինետների սենքերի կազմը, մակերեսները, ինչպես նաև բուժական հիմնարկների և բնակելի շենքերի տարածքներում դրանց տեղակայման պայմանները սահմանվում են Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2009 թվականի դեկտեմբերի 26-Ն հրամանով հաստատված «Ստոմատոլոգիական բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունների ռենտգեն կաբինետների սանիտարական կանոններ և նորմեր N 2.6.3-004-09»-ի պահանջների համաձայն:
5. Բնակելի շենքերի տարածքներում տեղակայված ստոմատոլոգիական բժշկական հաստատությունները ունենում են առանձին մուտք:
6. Բնակելի և հասարակական շենքերում թույլատրվում է տեղակայել այն ատամնատեխնիկական լաբորատորիաները, որոնց գործունեության ընթացքում օգտագործվող սարքավորումների տեխնոլոգիաները չեն ունենում բացասական ազդեցություն մարդկանց բնակության և աշխատանքի պայմանների վրա, իսկ աշխատանքային գոտու արտանետումները հեռացվում են արտաձիգ օդափոխիչ համակարգով, որի խողովակի բացվածքը շենքի տանիքից առնվազն 1 մ բարձր է:
7. Նկուղային հարկում կարող են տեղակայվել ստոմատոլոգիական բժշկական կազմակերպությունների կառուցվածքային կազմում եղած հանդերձարան-սպասասրահը, մատենավարման ծառայությունը, պահեստը, արհեստական օդափոխիչ համակարգի օդափոխության խցիկը, կոմպրեսորային սարքավորումները, իսկ կիսանկուղային հարկում կարող են տեղակայվել նաև ատամնատեխնիկական լաբորատորիայի օժանդակ ծառայությունները (զոդում, փայլեցում, գիպսի և պոլիմերիզացիայի սենքեր):
8. Ստոմատոլոգիական բժշկական կազմակերպությունների բուժանձնակազմը առողջական վիճակի պարտադիր նախնական (աշխատանքի ընդունվելիս) և պարբերական բժշկական զննության է ենթարկվում համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2003թ. մարտի 27-ի «Առողջական վիճակի պարտադիր նախնական (աշխատանքի ընդունվելիս) և պարբերական բժշկական զննության կարգը, գործունեության ոլորտների, որոնցում զբաղված անձինք ենթակա են առողջական վիճակի պարտադիր բժշկական զննության և բժշկական զննության ծավալի ու հաճախականությունների ցանկը և անձնական սանիտարական (բժշկական) գրքույկի ու բժշկական զննության ենթակա անձանց անվանացանկի ձևերը հաստատելու մասին» թիվ 347-Ն որոշման:
2. ՍՏՈՄԱՏՈԼՈԳԻԱԿԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍԵՆՔԵՐԻ ՆԵՐՔԻՆ ՀԱՐԴԱՐՄԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐ
9. Ստոմատոլոգիական բժշկական կազմակերպությունների սենքերի պատերը լինում են հարթ և ամբողջական: Սենյակների բոլոր անկյունները լինում են առանց քիվերի, զարդարանքների:
10. Ստոմատոլոգիական բժշկական կազմակերպությունների կլինիկական աշխատանքային սենքերը, ատամնատեխնիկական լաբորատորիայի, մանրէազերծման սենքերի պատերը, առաստաղները և հատակը պատվում են ջրակայուն, լվացվող և ախտահանվող մակերեսներով (կերամիկական սալիկ, գլանափաթեթային պոլիվինիլքլորիդային (վինիլպլաստ, լինոլեում), յուղաներկ, ջրաէմուլսիոն ներկեր, և այլն):
11. Բոլոր սենքերի դռները և պատուհանները լինում են հարթ, հեշտ մաքրման ենթակա:
3. ՍՏՈՄԱՏՈԼՈԳԻԱԿԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐ
12. Թերապևտիկ և օրթոպեդիկ ստոմատոլոգիական կլինիկական աշխատանքային սենյակներում տեղադրվում են ոչ ավելի, քան 4 աշխատատեղ, իսկ վիրաբուժական ստոմատոլոգիայի աշխատասենյակում ոչ ավելի, քան 2 աշխատատեղ:
13. Աշխատատեղերը միմյանցից բաժանվում են առնվազն 1.5 մ բարձրությամբ անթափանց միջնապատերով:
14. Բուժական աշխատասենյակներում և ատամնատեխնիկական լաբորատորիաների սենքերում հատկացվում են առանձին լվացարաններ անձնակազմի ձեռքերի լվացման համար:
1) Նախամանրէազերծումային մշակումը կարող է իրականացվել կլինիկական աշխատանքային սենյակում` բացառությամբ վիրաբուժական ստոմատոլոգիայի:
2) Նախամանրէազերծումային մշակումը կլինիկական աշխատանքային սենյակում իրականացնելու դեպքում տեղադրվում է լրացուցիչ ավազան` գործիքների լվացման համար:
3) Կլինիկական աշխատանքային սենյակում նախամանրէազերծումային մշակումը իրականացվում է ստոմատոլոգիական բուժօգնության և սպասարկման դիմած անձի բացակայության պայմաններում:
15. Բոլոր աշխատանքային սենյակներում, այդ թվում նաև սանհանգույցներում, լվացարանները ապահովված են լինում մշտական հոսող սառը և տաք ջրով և ոչ պտուտակային (արմնկային, դաստակային կառավարմամբ և այլն) ծորակներով:
16. Թերապևտիկ և օրթոպեդիկ ստոմատոլոգիայի կլինիկական աշխատասենյակներում ամալգամայի հետ աշխատելու, ինչպես նաև ատամնատեխնիկական լաբորատորիայի աշխատասենյակներում պոլիմերային նյութերի հետ աշխատելու դեպքերում ապահովված են լինում քարշիչ պահարաններով, ապահովելով հետևյալ պահանջները`
1) քարշիչ պահարանը ունենում է 30 x 60 սմ չափսեր ունեցող աշխատանքային բացվածք, օդի ինքնավար մեխանիկական արտաձգումով, 0,7 մ/վրկ ոչ պակաս օդի շարժման արագությամբ,
2) օդի հեռացումը կատարվում է քարշիչ պահարանի բոլոր գոտիներից,
3) սնդիկի գոլորշիների և ծանր մետաղների փոշու հեռացման օդափոխիչ սարքավորումները ապահովվում են համապատասխան զտիչներով,
4) քարշիչ պահարանը ունենում է հարթ, ամբողջական ներքին մակերեսներ, իսկ թերապևտիկ և օրթոպեդիկ ստոմատոլոգիայի աշխատասենյակներում ամալգամայի հետ աշխատելու դեպքում նաև` սնդիկանթափանց ներքին մակերեսներ, պահարանի աշխատանքային մակերեսի 1 գծամետրի վրա 1-2 սմ թեքություն դեպի ջրհորդան, ապահովված հատուկ անոթով՝ սնդիկի կաթիլների հավաքման համար, սնդիկորսիչ հարմարանք ունեցող լվացարան և փոքրիկ պահարան՝ ամալգամի, սնդիկի, ամալգամի պատրաստման ամանեղենի, ամալգամ խառնիչի և դեմերկուրիզացիոն միջոցների օրվա պաշարները պահելու համար,
5) ամալգամայով աշխատանքներ տարվող սենքերում կահույքը ունենում է հատակից 20 սմ բարձրություն ունեցող ոտքեր, իսկ աշխատանքային սեղանների մակերեսները պատվում են սնդիկաանթափանց նյութով (վինիպլաստ, ռելին, լինոլեում), եզրերը` կողիկներով, սնդիկի կաթիլների հոսքը դեպի հատակ հոսքը խոչընդոտելու համար:
17. Գիպսի սենյակների լվացարաններից ջրահեռացման համակարգ բաց է թողնվում գիպսից ազատված կեղտաջրեր:
18. Ստոմատոլոգիական բժշկական կազմակերպությունների բոլոր աշխատանքային կաբինետներն (որտեղ իրականացվում են բժշկական միջամտություններ և բժշկական նշանակության գործիքների (առարկաների) ախտահանում և մանրէազերծում) ապահովվում են մանրէասպան ճառագայթիչներով կամ օդի այլ վարակազերծիչ սարքերով` որոնք շահագործվում են իրենց տեխնիկական անձնագրին համապատասխան:
19. Ստոմատոլոգիական բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունում գործիքների և փափուկ նյութի մանրէազերծումն իրականացվում է կազմակերպությունում գտնվող մանրէազերծման սենյակում: Մանրէազերծման սենյակը լինում է առանձին:
(19-րդ կետը խմբ. 07.07.15 N 40-Ն)
4. ՄԻԿՐՈԿԼԻՄԱՅԻՆ ԵՎ ՕԴԱՓՈԽՈՒԹՅԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐ
20. Ջեռուցումը, օդափոխությունը և օդի լավորակումն ապահովում են միկրոկլիմայի և օդային միջավայրի նորմատիվ չափանիշները, այդ թվում` մանրէաբանական ցուցանիշներով:
21. Ջեռուցման համակարգի (սարքի) մակերեսները լինում են հարթ, հեշտ մաքրվող: Չի թույլատրվում ջեռուցման էլեկտրական սալիկների օգտագործումը:
22. Մշտական աշխատատեղերում (բուժանձնակազմի 2 ժամից ավելի անընդմեջ աշխատելու դեպքում) միկրոկլիմային ներկայացվող պահանջները բերվում են աղյուսակ 1-ում: Ժամանակավոր աշխատատեղերում միկրոկլիմայի ցուցանիշների նորմավորումը բերվում է աղյուսակ 2-ում:
Միկրոկլիմային ներկայացվող պահանջներ
Աղյուսակ 1
Տարվա եղանակ |
Ջերմաստիճան 0C |
Օդի հարաբերական խոնավություն % |
Օդի շարժման արագություն մ/վրկ |
Սառը և անցումային (օրվա միջին ջերմաստիճանը +10 0C և ցածր) |
18-23 |
60-40 |
0,2 |
Տաք (օրվա միջին ջերմաստիճանը +10 0C և բարձր) |
21-25 |
60-40 |
0,2 |
Ժամանակավոր աշխատատեղերում միկրոկլիմայի ցուցանիշների նորմավորում
Աղյուսակ 2
Տարվա եղանակ |
Ջերմաստիճան 0C |
Օդի հարաբերական խոնավություն % |
Օդի շարժման արագություն մ/վրկ |
Սառը և անցումային (օրվա միջին ջերմաստիճանը +10 0C և ցածր) |
17-25 |
ոչ ավելի 75 |
0,2-0,3 |
Տաք (օրվա միջին ջերմաստիճանը +10 0C և բարձր) |
ոչ ավելի 28 |
ոչ ավելի 65 |
0,2-0,5 |
23. Ստոմատոլոգիական բժշկական կազմակերպությունների աշխատանքային գոտու օդում վնասակար նյութերի խտությունները չեն գերազանցում Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2005 թվականի օգոստոսի 15-ի N 756-Ն հրամանով հաստատված «Աշխատանքի հիգիենիկ դասակարգումը ըստ արտադրական միջավայրի վնասակար և վտանգավոր գործոնների, աշխատանքային գործընթացի ծանրության և լարվածության ցուցանիշների» ՍՆ N 2.2-002-05 Սանիտարական կանոններով և նորմերով հաստատված սահմանային թույլատրելի կոնցենտրացիաները:
24. Նույն սենքում մինչև 3 աշխատատեղերի դեպքում թույլատրվում է բնական օդափոխություն` վերնափեղկերի բացման ճանապարհով:
25. Նույն սենքում 3 աշխատատեղերից ավելի տեղակայման դեպքում օդափոխանակությունը իրականացվում է ընդհանուր ներհոս-արտաձիգ մեխանիկական օդափոխության միջոցով:
26. Ինքնուրույն օդափոխանակության համակարգեր նախատեսվում է մանրէազերծման, ռենտգեն կաբինետի, ատամնատեխնիկական լաբորատորիայի օժանդակ ծառայությունների և սանհանգույցների համար:
27. Ատամնատեխնիկական լաբորատորիայում, տեխնոլոգիական գործընթացից ելնելով, նախատեսվում է տեղային արտածծիչներ:
28. Բոլոր աշխատասենյակներում անկախ օդափոխության համակարգի առկայությունից պատուհանները ունենում են վերնափեղկեր կամ օդանցքներ:
29. Ատամնատեխնիկների աշխատատեղերում, հղկման տեղամասի յուրաքանչյուր մեքենայի մոտ, տեղադրվում է տեղային փոշեկլանիչներ, ձուլման տեղամասի վառարանի, զոդման տեղամասի գազօջախի և պոլիմերիզացիոն տեղամասի աշխատասեղանների վրա ապահովվում են քարշիչ զոնդեր:
5. ԼՈՒՍԱՎՈՐՎԱԾՈՒԹՅԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐ
30. Ստոմատոլոգիական բժշկական կազմակերպությունների և ատամնատեխնիկական լաբորատորիաների հիմնական աշխատատեղերով (ստոմատոլոգի և ատամնատեխնիկի աշխատատեղ) սենքերը ունենում են բնական լուսավորվածություն:
31. Լուսային գործակիցը հիմնական սենքերում լինում է 1:4-1:5, իսկ մնացած արտադրական տարածքներում` 1:8 հարաբերությամբ:
32. Բնական լուսավորվածության գործակիցը հիմնական աշխատատեղերում լինում է 1,5%-ից ոչ պակաս:
33. Ստոմատոլոգիական բժշկական կազմակերպությունների և ատամնատեխնիկական լաբորատորիաների բոլոր սենքերը ունենում են արհեստական լուսավորվածություն:
34. Ստոմատոլոգիական աշխատասենյակները, ատամնատեխնիկական լաբորատորիայի հիմնական և հղկման սենքերը ունենում են նաև տեղային լուսավորում:
35. Աշխատանքային մակերեսների հորիզոնական լուսավորվածության մակարդակների համար առաջարկվող ընդհանուր արհեստական լուսավորվածության նորմերը բերվում են աղյուսակ 3-ում:
Աշխատանքային մակերեսների հորիզոնական լուսավորվածության մակարդակների համար առաջարկվող ընդհանուր արհեստական լուսավորվածության նորմեր
Աղյուսակ 3
Սենքերի անվանումը |
Ընդհանուր լուսավորվածության մակարդակը | |
Լյումինեսցենտային լամպեր |
շիկացման լամպեր | |
Բժիշկների աշխատասենյակներ, ատամնատեխնիկական լաբորատորիաների հիմնական սենքեր |
500 |
200 |
Գլխավոր բժշկի, տեղակալի կաբինետներ, գիպսի, պոլիմերիզացիոն տեղամասեր |
400 |
200 |
Բուժքրոջ, տնտեսուհու սենյակ, լվացման բաժին |
300 |
150 |
Ձուլման, զոդման աշխատասենյակներ, ռենտգեն նկարահանման աշխատասենյակ ու վիրաբուժական գործիքների մանրէազերծման նախապատրաստման սենյակ |
200 |
100 |
Գրանցման բաժին, սպասասրահ, ստերիլիզացիոն ավտոկլավային ոչ ստերիլ գործիքների և ստերիլ մատերիալի պահման սենյակներ |
150 |
75 |
Աստիճանավանդակներ, տամբուր |
100 |
50 |
Դեզնյութերի պահման սենք |
- |
30 |
Սանհանգույցի սենքեր |
75 |
30 |
36. Բոլոր տիպի լուսամփոփներն ունենում են պաշտպանիչ հիմնակմախք` անձնակազմի տեսողական օրգանները կուրացման ազդեցությունից պաշտպանելու նպատակով:
6. ՍՏՈՄԱՏՈԼՈԳԻԱԿԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՆՁՆԱԿԱԶՄԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՀԻԳԻԵՆԱՅԻ ԿԱՆՈՆՆԵՐԸ
37. Բոլոր աշխատողները ապահովված են լինում հատուկ արտահագուստով, անհատական պաշտպանիչ միջոցներով և անհատական հիգիենայի պարագաներով` հեղուկ օճառ, թղթե անձեռոցիկ և այլն:
38. Աշխատանքի ընթացքում առաջացող զանազան աերոզոլներից շնչուղիները պաշտպանելու համար կրում են միանվագ օգտագործման դիմակներ, տեսողական օրգանները պաշտպանելու համար` կրում են հատուկ պաշտպանիչ ակնոցներ: Ամալգամայի հետ աշխատելիս աշխատանքի հիգիենայի և սնդիկով շրջակա միջավայրի աղտոտումը կանխելու նպատակով անհրաժեշտ միջոցառումները բերվում են հավելված 6-ում:
7. ՍՏՈՄԱՏՈԼՈԳԻԱԿԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՔՐՄԱՆԸ ԵՎ ԱԽՏԱՀԱՆՄԱՆԸ ՍՏՈՄԱՏՈԼՈԳԻԱԿԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐ
39. Ստոմատոլոգիական բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններում բժշկական արտադրատեսակի ախտահանման, նախամանրէազերծման, մանրէազերծման աշխատանքները իրականացվում են` համաձայն Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2015 թվականի սեպտեմբերի 10-ի թիվ 48-Ն հրամանի պահանջների:
(39-րդ կետը խմբ. 05.04.16 N 11-Ն)
40. Ախտահանող նյութերը պահվում են պահպանման համար նախատեսված հատուկ տեղերում` մակնշում ունեցող համապատասխան տարողություններում (արծնապատ և մետաղյա տարողությունների օգտագործումը արգելվում է):
41. Ստոմատոլոգիական կաբինետներում ապահովում են ախտահանիչ միջոցների աշխատանքային լուծույթների պահպանման առանձին տարողություններ` նախատեսված տարբեր օբյեկտների ախտահանման համար.
1) բժշկական նշանակության իրերի,
2) սենքերի մակերեսների, կահույքի, սարքավորումների, սարքերի մակերեսների,
3) մաքրող պարագաների և այլն:
42. Աշխատանքային լուծույթով տարողություններն ապահովվում են փակվող կափարիչներով և հստակ գրառումներով` տոկոսայնության, նշանակության, պատրաստման ամսաթվի և պիտանելիության սահմանային ժամկետների վերաբերյալ:
43. Ախտահանող միջոցների հետ աշխատելու ժամանակ պահպանվում են անվտանգության բոլոր կանոնները, որոնք նշված են օգտագործման հրահանգում:
44. Ստոմատոլոգիական բուժօգնության և սպասարկման դիմած անձի համար նախատեսված գոգնոցները լինում են միանվագ օգտագործման և յուրաքանչյուր այցելուից հետո փոխվում են:
45. Միանվագ օգտագործման անձեռոցիկների և մնացած բժշկական թափոնների գործածությունն իրականացվում է «Բժշկական թափոնների գործածությանը ներկայացվող հիգիենիկ և հակահամաճարակային պահանջներ» N 2.1.3-3 սանիտարական կանոնների և նորմերի պահանջներին համապատասխան:
46. Տարածքի խոնավ մշակումը կատարվում է օրական 2 անգամից ոչ պակաս (յուրաքանչյուր հերթափոխից հետո և աշխատանքային օրվա վերջում)` օգտագործելով լվացող և ախտահանող միջոցներ` ողողման կամ շփման միջոցով:
47. Բուժման հատվածում տեղակայված առարկաների (գործիքների սեղանիկը, ղեկավարման վահանակը, օդային ատրճանակը, լուսատուն, թքամանը, բազկաթոռի գլխահենակը և արմնկահենակը) մակերեսների ախտահանումը կատարվում է յուրաքանչյուր այցելուից հետո:
48. Վիրահատական կառուցահատվածում, վիրաբուժական կաբինետներում և մանրէազերծման սենքում շաբաթը 1 անգամ, մնացած կաբինետներում ամիսը 1 անգամ կատարվում է տարածքի հիմնական մաքրում: Հիմնական մաքրում կատարվում է նաև համաճարակային ցուցման դեպքում:
49. Հիմնական մաքրման ժամանակ ախտահանող լուծույթներով մշակումը կատարվում է ողողման կամ շփման եղանակով (պատերը և հատակը ամբողջությամբ): Ախտահանելուց հետո բոլոր մակերեսները լվացվում են խմելու ջրով թրջված լաթով, որից հետո կատարվում է սենքի օդի վարակազերծում:
1) Օգտագործվող մաքրման պարագաները լինում են միանվագ օգտագործման:
2) Հատակի և պատերի մաքրման պարագաները լինում են առանձին` մակնշված և օգտագործվում են կաբինետի, միջանցքների և սանհանգույցների համար առանձին:
3) Մաքրման պարագաների պահպանման համար ունենում են առանձնացված սենք կամ աշխատանքային կաբինետից դուրս տեղադրված առանձին պահարան:
50. Սենքերում պահպանվող օդային միջավայրի մանրէային հագեցվածության նորմավորված ցուցանիշները բերված են Հավելված N 2-ում: Ստոմատոլոգիական կաբինետների օդի մանրէային հագեցվածությունը անվտանգ մակարդակ իջեցնելու նպատակով օգտագործվում են հետևյալ սարքավորումները.
1) Ուլտրամանուշակագույն ճառագայթիչներ` օդի վարակազերծման համար մարդկանց բացակայության ժամանակ օգտագործում են բաց և կոմբինացված մանրէասպան ճառագայթիչներ, իսկ փակ` էկրանավորված ճառագայթիչներն, այդ թվում` հետշրջանառիչներն (ռեցերկուլյատորներ) օգտագործվում են մարդկանց ներկայությամբ: Ուլտրամանուշակագույն ճառագայթիչներն օգտագործում են վերջիններիս աշխատանքային պիտանելիության ժամկետներին համապատասխան:
2) Օզոնային ազդեցությամբ սարքավորումներ` օզոնային գեներատորները շահագործում են մարդկանց բացակայության դեպքում (եզրափակիչ տիպի ախտահանման և գլխավոր մաքրման անցկացման ժամանակ)։
3) Հակամիկրոբային զտիչներ, այդ թվում` էլեկտրազտիչներ, ինչպես նաև ֆոտոկատալիզատորների և իոնային քամիների սկզբունքով աշխատող զտիչներ և այլն:
51. Ելնելով կատարվող բժշկական միջամտություններից և ձեռքի մաշկի մանրէային աղտոտվածության իջեցման պահանջվող մակարդակից` կատարվում է բժշկական անձնակազմի ձեռքերի հիգիենիկ կամ վիրաբուժական մշակում:
52. Ձեռքերի արդյունավետ ախտահանման (վարակազերծման) համար պահպանվում են հետևյալ պայմանները. կարճ եղունգներ, արհեստական եղունգների, եղունգների վրա լաքի բացակայություն, ձեռքերի վրա զարդերի բացակայություն: Ձեռքերի չորացման համար օգտագործում են միանվագ օգտագործման անձեռոցիկներ:
53. Ձեռքերի հիգիենիկ մշակումը նախատեսվում է 2 եղանակով (եղանակի ընտրությունը կախված է ձեռքերի աղտոտվածության աստիճանից և մատուցված ծառայության բնույթից).
1) ձեռքերի լվացում հեղուկ օճառով և հոսող տաք ջրով,
2) ձեռքերի հետագա ախտահանում:
54. Ձեռքերի հիգիենիկ մշակումը կատարվում է յուրաքանչյուր բուժօգնության և սպասարկման դիմած անձին սպասարկելուց առաջ: Բուժօգնության և սպասարկման դիմած անձը սպասարկվում է միանվագ օգտագործման ախտահանված անհատական ձեռնոցներով: Ձեռնոցների կրկնակի օգտագործումը արգելվում է: Ձեռքերի հիգիենիկ մշակում կատարվում է նաև ձեռնոցները հանելուց հետո:
55. Վիրաբուժական միջամտությունների և մաշկային ծածկույթների ու լորձաթաղանթների ամբողջականության խախտման հետ կապված այլ միջամտությունների ժամանակ կատարվում է ձեռքերի վիրաբուժական մշակում 2 փուլով.
1) I փուլ. ձեռքերի լվացում հեղուկ օճառով և հոսող տաք ջրով (2 րոպե տևողությամբ):
2) II փուլ. ձեռքերի մշակում հականեխիչ միջոցներով` համաձայն տվյալ միջոցի օգտագործման հրահանգի, այնուհետև չորացնել մանրէազերծված անձեռոցիկով:
3) Ձեռքերի մաշկի վրա հականեխիչ նյութի չորացումից անմիջապես հետո հագնում են մանրէազերծված ձեռնոցներ:
56. Ստոմատոլոգիական բուժօգնության և սպասարկման դիմած անձանց բուժման ժամանակ չի թույլատրվում դիպչել հեռախոսափողին կամ կատարել գրառումներ:
57. Մաշկային ծածկույթների վնասման դեպքում (պատահական ծակոց, կտրվածք և այլն) ձեռնոցները մշակում են ախտահանիչ լուծույթով, ձեռնոցները հանելուց հետո ձեռքերը պահում են հոսող ջրի տակ, լվանում օճառով, վնասված մաշկի հատվածը մշակում են 700 սպիրտով, հետո յոդով: Ստոմատոլոգիական բուժօգնության և սպասարկման դիմած անձի կենսաբանական հեղուկները քիթ-ըմպան ընկնելու դեպքում բերանը և ըմպանը անմիջապես ողողում են 700 սպիրտով, աչքի կամ քթի մեջ ընկնելու դեպքում` լվանում ջրով կամ 1:1000 կալիումի պերմանգանատի լուծույթով:
58. Ստոմատոլոգիական բժշկական կազմակերպությունների բոլոր բաժանմունքներն ապահովվում են առաջին բուժօգնության դեղորայքի արկղիկներով:
8. ԲԺՇԿԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԻՐԵՐԻ ԱԽՏԱՀԱՆՄԱՆԸ, ՆԱԽԱՄԱՆՐԷԱԶԵՐԾՈՒՄԱՅԻՆ ՄՇԱԿՄԱՆԸ ԵՎ ՄԱՆՐԷԱԶԵՐԾՄԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐ
(գլուխն ուժը կորցրել է 05.04.16 N 11-Ն)
ՀԱՎԵԼՎԱԾ N 1
ՍՏՈՄԱՏՈԼՈԳԻԱԿԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԱՅԻՆ ԿԱԶՄԸ ԵՎ ՍԵՆՔԵՐԻ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ՄԱԿԵՐԵՍՆԵՐԸ
(վերնագիրը խմբ. 07.07.15 N 40-Ն)
Սենքի անվանում |
Սենքի նվազագույն մակերես |
Նշումներ |
Ստոմատոլոգիական բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություն (կենտրոն, պոլիկլինիկա, կաբինետ) |
||
Սպասասրահ`
2) պոլիկլինիկայի և կենտրոնի համար |
մեկ և երկու համասարքի հինգ և ավելի համասարքի |
|
Կլինիկական աշխատանքային սենյակ |
նվազագույնը՝ 11 քառակուսի մետր, միևնույն սենյակում յուրաքանչյուր լրացուցիչ համասարքի առկայության դեպքում սենյակի չափն ավելանում է 9 քառակուսի մետր տարածքով |
|
Աշխատակազմի (հանգստի) սենյակ |
երկու և երեք համասարքի |
|
Մանրէազերծման սենյակ |
գտնվում է միևնույն բժշկական կազմակերպության տարածքում |
|
Սանհանգույց |
գտնվում է միևնույն բժշկական կազմակերպության տարածքում |
|
Ընդհանուր ատամնատեխնիկական լաբորատորիա | ||
Հիմնական աշխատանքների համար նախատեսված սենյակ |
նվազագույնը՝ 3 քառակուսի մետր |
մեկից ավելիի դեպքում` յուրաքանչյուր հաջորդ աշխատատեղի համար ավելացվում է 2 քառակուսի մետր |
Գիպսային, պոլիմերացման և փայլեցման աշխատանքների համար նախատեսված սենյակ |
նվազագույնը՝ 3 քառակուսի մետր |
մեկից ավելիի դեպքում` յուրաքանչյուր հաջորդ աշխատատեղի համար ավելացվում է 2 քառակուսի մետր |
Ճենապակյա և մետաղճենապակյա կառույցների պատրաստման համար նախատեսված սենյակ |
նվազագույնը՝ 3 քառակուսի մետր |
մեկից ավելիի դեպքում` յուրաքանչյուր հաջորդ աշխատատեղի համար ավելացվում է 2 քառակուսի մետր |
Ձուլարան |
նվազագույնը՝ 3 քառակուսի մետր |
մեկից ավելիի դեպքում` յուրաքանչյուր հաջորդ աշխատատեղի համար ավելացվում է 2 քառակուսի մետր |
Շարժական կառույցների ատամնատեխնիկական լաբորատորիա
Հիմնական աշխատանքների համար նախատեսված սենյակ |
նվազագույնը՝ |
մեկից ավելիի դեպքում` յուրաքանչյուր հաջորդ աշխատատեղի համար ավելացվում է 2 քառակուսի մետր |
Գիպսային, պոլիմերացման և փայլեցման աշխատանքների համար նախատեսված սենյակ |
նվազագույնը՝ |
մեկից ավելիի դեպքում` յուրաքանչյուր հաջորդ աշխատատեղի համար ավելացվում է 2 քառակուսի մետր |
Անշարժ կառույցների ատամնատեխնիկական լաբորատորիա
|
(հավելվածը խմբ. 07.07.15 N 40-Ն)
ՀԱՎԵԼՎԱԾ N 2
ՍՏՈՄԱՏՈԼՈԳԻԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍԵՆՔԵՐԻ ՕԴԻ ՄԱՆՐԷԱԲԱՆԱԿԱՆ ԱՂՏՈՏՎԱԾՈՒԹՅԱՆ ԹՈՒՅԼԱՏՐԵԼԻ ՄԱԿԱՐԴԱԿՆԵՐԸ
Սենքի անվանում |
Սանիտարամանրէաբանական ցուցանիշներ | |||||
1 մ3 օդում մանրէների ընդհանուր քանակը (ԳԱՄ մ3) |
1 մ3 օդում Staphylococcus aureus գաղութների քանակը (ԳԱՄ մ3) |
1 մ3 օդում բորբոսասնկերի և խմորասնկերի քանակը | ||||
մինչ աշխատելը |
աշխա-տանքի ժամանակ |
մինչ աշխատելը |
աշխա-տանքի ժամանակ |
մինչ աշխատելը |
աշխա-տանքի ժամանակ | |
Ստոմատոլոգիական վիրահատարաններ, վիրաբուժական կաբինետներ |
ոչ ավելի 200 |
ոչ ավելի 500 |
չպետք է լինի |
չպետք է լինի |
չպետք է լինի |
չպետք է լինի |
Մանրէազերծման սենք, ստոմատոլոգիական թերապևտիկ և օրթոպեդիկ կաբինետներ |
ոչ ավելի 500 |
ոչ ավելի 750 |
չպետք է լինի |
չպետք է լինի |
չպետք է լինի |
չպետք է լինի |
Այլ սենքեր |
չի նորմա-վորվում |
չի նորմա-վորվում |
չի նորմա-վորվում |
չի նորմա-վորվում |
չի նորմա-վորվում |
չի նորմա-վորվում |
ՀԱՎԵԼՎԱԾ N 3
ԳՈՐԾԻՔՆԵՐԻ ՆԱԽԱՄԱՆՐԷԱԶԵՐԾՈՒՄԱՅԻՆ ՄՇԱԿՈՒՄ ՁԵՌՔՈՎ
(հավելվածն ուժը կորցրել է 05.04.16 N 11-Ն)
ՀԱՎԵԼՎԱԾ N 4
ՄԱՆՐԷԱԶԵՐԾՄԱՆ ՄԱՏՅԱՆ
ԳՈԼՈՐՇԱՅԻՆ ՄԵԹՈԴՈՎ ՄԱՆՐԷԱԶԵՐԾՄԱՆ (ՋՐԱՅԻՆ ՀԱԳԵՑԱԾ ԳՈԼՈՐՇԻ, ՃՆՇՄԱՆ ՏԱԿ)
Սկսված է _______________
Ավարտված է ______________
Ձև N
Ամսաթիվ |
Նյութի անվանում |
Ավտոկլավի միացման ժամ |
Մանրէազերծման ռեժիմ |
Մանրէա-զերծման ստուգում |
Ստորագրություն | |||||
սկիզբ, ժամ |
վերջ, ժամ |
ճնշում (P) |
ջերմաս-տիճան (t) |
էքսպո-զիցիա (ժամա-նակ) |
քիմիական |
ավտոկլավն աշխա-տացնողի |
ավտոկլավի ռեժիմի պատաս-խանատու | |||
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
8 |
9 |
10 |
11 |
Ձև N
ՄԱՆՐԷԱԶԵՐԾՄԱՆ ՄԱՏՅԱՆ
ՉՈՐ ՕԴԱՅԻՆ ՄԵԹՈԴՈՎ ՄԱՆՐԷԱԶԵՐԾՄԱՆ
Մանրէազերծիչի մակնիշը ____________________
Սկսված է ________________
Ավարտված է ______________
Ձև N
Ամսաթիվ |
Մանրէազերծ-ված նյութի |
Մանրէազերծիչի միացման ժամ |
Մանրէազերծման ռեժիմ |
Մանրէազերծման ռեժիմ |
Կատարող անձի ստորա- |
Ծանո- | |||||
անվա- |
քանակ |
Սկիզբ, ժամ Վերջ, ժամ Ջերմաս- |
Աստիճան Տևողություն |
Սկիզբ, ժամ Վերջ, ժամ Ջերմաս- |
Աստիճան Տևողություն |
Քիմիական/ թեսթ |
Ֆիզի- | ||||
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
8 |
9 |
10 |
11 |
12 |
ՀԱՎԵԼՎԱԾ N 5
ԲԺՇԿԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԻՐԵՐԻ ՆԱԽԱՄԱՆՐԷԱԶԵՐԾՈՒՄԱՅԻՆ ՄՇԱԿՄԱՆ ՈՐԱԿԻ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՄԱՏՅԱՆ
Նախամանրէա- մշակման ենթարկված բժշկական նշանակության գործիքների (առարկաների) անվանում |
Նախամանրէա-զերծումային մշակման ենթարկված բժշկական նշանակության գործիքների (առարկաների) քանակ |
Նախամանրէա-զերծումային մշակման որակի հսկողության ենթարկված բժշկական նշանակության գործիքների (առարկաների) քանակ |
Նախամանրէա-զերծումային մշակման որակի հսկողության արդյունքները |
Նախամանրէա-զերծումային |
Ծանոթություն | |
Արյան հետքերի առկայություն |
Լվացող հեղուկի հետքերի առկայություն |
|||||
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
ՀԱՎԵԼՎԱԾ N 6
ԱՄԱԼԳԱՄԱՅԻ ՀԵՏ ԱՇԽԱՏԵԼԻՍ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՀԻԳԻԵՆԱՅԻ ԵՎ ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ԱՂՏՈՏՈՒՄԸ ԿԱՆԽԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ
Ամալգամայի հետ աշխատելիս սնդիկով շրջակա միջավայրի աղտոտումը կանխելու նպատակով անհրաժեշտ է խստորեն կատարել հետևյալ միջոցառումները.
- սնդիկի արծաթային ամալգամայի պատրաստումն իրականացնել միայն քարշիչ պահարանի ներսում` միացված արտաձգման պայմաններում,
- պատրաստի ամալգաման պահել կափարիչով ամուր փակված ջրով լցված լայնաբերան ապակյա կամ ճենապակյա անոթների մեջ, քարշիչ պահարանում,
- ատամը պլոմբելու ժամանակ ավելցուկ ամալգաման պետք է հավաքել ջրով լցված անոթի մեջ,
- սնդիկի հետքերից սպասքի մաքրումը կատարել քրոմային խառնուրդով մանրակրկիտ մշակմամբ, որից հետո ողողել ջրով, ապա լվանալ 2.5%-ոց յոդի լուծույթով, 30%-անոց կալիում յոդիտի լուծույթում,
- անզգուշորեն թափված սնդիկն անհապաղ հավաքել ռետինե տանձիկով, իսկ մանր կաթիլները` պղնձե մետաղալարից պատրաստված վրձնի միջոցով և տեղափոխել քարշիչ պահարանում դրված ջրով լցված անոթի մեջ: Սնդիկով աղտոտված մակերեսներն անմիջապես ենթարկել դեմերկուրիզացիայի 20%-անոց քլորային երկաթի կամ կալիումի պերմանգանատի թթվեցրած լուծույթի միջոցով (1լ 0.2%-անոց կալիումի պերմանգանատի լուծույթին ավելացնել 5 մլ գ կոնցենտրիկ աղաթթու),
- այն աշխատանքների ժամանակ, երբ ձեռքերը կարող են կեղտոտվել ամալգամայով, կրել միանվագ օգտագործման ձեռնոցներ,
- ամալգամայի հետ աշխատելիս կրել առանց գրպանների արտահագուստ,
- սնունդ չընդունել այն սենքերում, որտեղ կատարվում են աշխատանքներ սնդիկի հետ,
- ամալգամայի հետ աշխատելիս օգտագործող արտահագուստը պահել առանձին մյուս արտահագուստներից և անձնական հագուստից,
- այն սենքերում, որտեղ աշխատում են ամալգամայի հետ 2 շաբաթը մեկ անգամ ինդիկատորային թղթերի օգնությամբ իրականացնել օդի որակական հետազոտություն` սնդիկի գոլորշիների առկայության նկատմամբ,
- կատարել դիմերկուրիզացիոն աշխատանքներ, եթե հայտնաբերվում են սնդիկի գոլորշիների սահմանային թույլատրելի կոնցենտրացիայի (0.01մգ մ3) գերազանցում:
Դիմերկուրիզացիայի համար նախատեսված լուծույթների և ինդիկատորների պատրաստումը.
I. Ինդիկատորային թղթի պատրաստումը
Ապակյա թասի մեջ (քարշիչ պահարանի ներքո) լցնում են 10%-անոց կալիում յոդիտի և պղնձարջասպի հավասար ծավալներ: 1 օր հետո առաջացած հեղուկ շերտը հեռացնում են, իսկ նստվածքը ֆիլտրում են: Ֆիլտրի վրա առաջացած նստվածքը բազմակի լվանում են թորած ջրով, իսկ հետո 1%-անոց նատրիում սուլֆիդի լուծույթով մինչև անգունացումը, որից հետո մի քանի անգամ լվանում են: Նստվածքը ֆիլտրից տեղափոխում են հերմետիկ փակվող մաքուր անոթի մեջ, ավելացնում են էթիլ սպիրտ մինչև ստացվի մածուկանման զանգված, որը թթվեցնում են 25%-անոց ազոտաթթվով, 50 մլ զանգվածին 1 կաթիլ հաշվարկով և ապակյա ձողիկով քսում են 10 մմ լայնությամբ ֆիլտրի թղթերի վրա և չորացնում են էքսիկատորում: Ստացված ինդիկատորային թղթերը պահվում են մուգ հերմետիկ փակվող տարայի մեջ: Ռեակտիվ թղթի ներկման և սնդիկի կոնցենտրացիաների միջև եղած կապը արտահայտվում է հետևյալով`
Ներկման սկիզբը |
Սնդիկի գոլորշիների կոնցենտրացիա |
15 րոպե հետո |
0.7 մգ/մ3 |
20 |
0.3 |
50 |
0.2 |
70 |
0.1 |
90 |
0.05 |
180 |
0.03 |
1140 (1 օր) |
0.01 |
II. Դեմերկուրիզացնող լուծույթի պատրաստումը
1 լ 20%-անոց քլորերկաթային լուծույթի պատրաստման համար 200 գ քլորային երկաթի փոշին սառը միջավայրում աստիճանաբար լուծում են 800 մլ ջրի մեջ: Լուծումը կատարվում է ապակյա անոթի մեջ:
(հավելվածը խմբ. 07.07.15 N 40-Ն, խմբ., փոփ. 05.04.16 N 11-Ն)