ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
20 հունվարի 1998 թվականի N 47
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 1997 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 30-Ի N 613 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության վարչապետի 1997 թվականի դեկտեմբերի 30-ի «Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի կատարման ընթացքում հաշվանցման կարգով փոխադարձ պարտքերի մարումը և բյուջետային երաշխիքներով տրվող երաշխավորագրերի տրամադրումը դադարեցնելու մասին» N 613 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
ա) որոշման 1-ին կետի «ա» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«ա) դադարեցնել հաշվանցման կարգով փոխադարձ պարտքերի մարումը` բացառությամբ նախորդ տարիների Հայաստանի Հանրապետության պետական բյուջեների կատարման ընթացքում առաջացած պարտքերի և դրանց հետ կապված` ձեռնարկություններում առաջացած հարկային ապառքների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի դեկտեմբերի 2-ի «Հայաստանի Հանրապետության էներգահամակարգի ֆինանսական կենսունակության վերականգնման միջոցառումների մասին N 551 որոշմամբ սահմանված էլեկտրաէներգիայի գծով պարտքերի».
բ) որոշման առաջին կետի «բ» ենթակետում «1998 թվականի հունվարի 15-ը» բառերը փոխարինել «1998 թվականի հունվարի 28-ը» բառերով:
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Ռ. Քոչարյան |