«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
22 սեպտեմբերի 2005 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ Ո Ւ Մ
25 օգոստոսի 2005 թվականի N 1480-Ն
ՍԵԶՈՆԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 100-րդ հոդվածի 2-րդ մասի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել սեզոնային աշխատանքների ցանկը` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Ա. Մարգարյան |
2005 թ. սեպտեմբերի 14 Երևան |
|
|
|
Հավելված ՀՀ կառավարության 2005 թվականի օգոստոսի 25-ի N 1480-Ն որոշման | |
Ց Ա Ն Կ 1. Շահագործման մեջ գտնվող երթուղային գծերի, մերձատար և կայարանային 2. Ճանապարհների կառուցման հողային և ասֆալտապատման աշխատանքներ. 3. Էլեկտրական կայանի կառուցման և կապիտալ վերանորոգման աշխատանքներ` ա) քաղաքային հեռախոսային ցանցերն օդայինից ստորերկրյա մալուխային գծերի վերակառուցում, բետոնային կոյուղու մեջ դրա հետ կապված բետոնե իրերի պատրաստում, բ) ստորերկրյա և ստորջրյա զրահապատ մալուխների անցկացում, գ) օդային սյունային և կանգնած քաղաքային հեռախոսացանցերի և միջքաղաքային հեռագրական-հեռախոսային գծերի կառուցում, դ) սյուների քիմիական հագեցում, որը կատարվում է բաց օդում. 4. Անտառային տնտեսության և ծառայությունների մատուցման աշխատանքներ` տնկիների տնկում, անտառի վերականգնում, անտառամթերքների հավաքում. 5. Ձկնորսական և լճային կենդանիների որսի աշխատանքներ և դրանց հետ կապված` ձկների և լճային կենդանիների որսի այլ արտադրանքների մշակման աշխատանքներ. 6. Աշխատանքները շաքարի գործարաններում, որոնք անմիջականորեն կապված են ճակնդեղից շաքարավազ պատրաստելու հետ, ճակնդեղաչորանոցներում ճակնդեղի չորացման աշխատանքներ, քուսպաչորացման աշխատանքներ, որոնք կատարվում են շաքարավազի գործարաններում` շաքարի արտադրության ժամանակաշրջանում. 7. Պտուղների և բանջարեղենի թթվեցման, պահածոյացման ու լցման աշխատանքներ. 8. Գյուղատնտեսական աշխատանքներ` ներառյալ` ա) նախացանքային աշխատանքները, բ) գարնան գյուղատնտեսական աշխատանքները, գ) բերքահավաքի աշխատանքները, դ) հետբերքահավաքի աշխատանքները, ե) գյուղատնտեսական կենդանիների ծնի կազմակերպումը, զ) մատղաշի կերակրումը և խնամքը` մինչև 4 ամսական հասակը ներառյալ, է) գյուղատնտեսական կենդանիների արոտային պահվածքը, ը) խուզի կազմակերպումը. 9. Տորֆային աշխատանքներ` ներառյալ տորֆի արդյունահանումը, չորացումն ու հավաքումը, բացի մեքենայացված ագրեգատների և ուժային սարքավորումների վրա (հիդրոտորֆ, ֆրեզերային և մեքենայական կաղապարման արդյունահանություն, աշխատանք կաղապարող թրթուրների վրա և այլն) կատարվող աշխատանքներից, որոնք կատարում են մշտական հանքերում գտնվող բանվորները. 10. Գետային ու լճային հետախուզական աշխատանքներ. 11. Ջրաբաշխման և մելիորատիվ աշխատանքներ, չորացման և ոռոգման աշխատանքներ. 12. Յոդի արդյունաբերության մեջ` լճային ջրիմուռներ հանելու և այրելու բոլոր աշխատանքները և դրանց հետ կապված աշխատանքներ. 13. Հողերի աղազերծման և վերականգնման աշխատանքներ. 14. Կանաչ գոտու խնամողների (այգեպաններ) աշխատանքներ. 15. Պետական արգելոցների հրշեջ-տեսուչների աշխատանքներ. 16. Ճարտարագիտահետախուզական աշխատանքներ (տեղագրության տոպոգրաֆ) բանվորներ, հորատող հաստոցների բանվորներ). 17. Սննդի բացօթյա օբյեկտներում աշխատանքներ. 18. Ձմեռային զվարճանքների հետ կապված սպասարկման աշխատանքներ և ծառայություններ. 19. Բացօթյա լողավազանների շահագործման հետ կապված սպասարկման աշխատանքներ. 20. Բոնիֆիկատորի աշխատանք (մալարիայի կանխման միջոցառումներ իրականացնող աշխատողներ)։ | |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |