«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
12 մարտի 2005 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
20 հունվարի 2005 թվականի N 196-Ն
ԵՐԵԽԱՅԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՏԱՐԵԿԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել`
ա) երեխայի իրավունքների պաշտպանության 2005 թվականի տարեկան ծրագիրը` համաձայն N 1 հավելվածի.
բ) երեխայի իրավունքների պաշտպանության 2005 թվականի տարեկան ծրագրի միջոցառումների ժամանակացույցը` համաձայն N 2 հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին, Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարին, Հայաստանի Հանրապետության մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարին ու Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին` ապահովել ծրագրի իրականացումը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
|
Հավելված N 1 |
2 0 0 5 Թ Վ Ա Կ Ա Ն Ի Տ Ա Ր Ե Կ Ա Ն Ծ Ր ԱԳ Ի Ր
ԵՐԵԽԱՅԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ
ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ
Երեխայի իրավունքների պաշտպանության 2005 թվականի տարեկան ծրագիրը (այսուհետ` ծրագիր) մշակվել է ի կատարումն Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի դեկտեմբերի 24-ի N 1930-Ն որոշմամբ հաստատված` Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի գործունեության միջոցառումների ծրագրի 177-րդ կետի և «Երեխայի իրավունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների պահանջներին համապատասխան:
Ծրագիրը կազմելիս հաշվի են առնվել Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի դեկտեմբերի 18-ի N 1745-Ն որոշմամբ հաստատված` Հայաստանի Հանրապետությունում երեխայի իրավունքների պաշտպանության 2004-2015 թվականների ազգային ծրագրի հիմնական ուղղությունները: Ծրագիրը համահունչ է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատված Աղքատության հաղթահարման ռազմավարական ծրագրին, ինչպես նաև ուղղված է երեխայի իրավունքների ոլորտի միջազգային պարտավորությունների կատարմանը:
Ծրագրի հիմնական ուղղություններն են`
-
օրենսդրության կատարելագործումը,
-
սոցիալական ապահովությունը,
-
առողջապահական խնդիրների բարելավումը,
-
կրթական ոլորտի բարեփոխումները,
-
հանգստի, ժամանցի և մշակութային կյանքի կազմակերպումը։
ՆԵՐԿԱ ԻՐԱՎԻՃԱԿԸ
Մարդու իրավունքները և մարդկային զարգացումը մեր օրերի մեծագույն արժեքներն են, իսկ դրանց նկատմամբ հարգանքն սկսվում է երեխաների նկատմամբ հասարակության ունեցած վերաբերմունքից: Երեխաներին սիրող հասարակությունը հոգ է տանում նրանց ազատությունների և արժանապատվության ապահովման մասին` ստեղծելով պայմաններ, որոնց դեպքում նրանք կկարողանան լիակատար բացահայտել իրենց ընդունակությունները և հիմք դնել հասուն տարիքում լիարժեք ու բեղմնավոր կյանքով ապրելու համար:
Երկրի ապագայի և ազգային անվտանգության համար խնդրի կարևորությունը, ինչպես նաև միջազգային փաստաթղթերով ընդունված պարտականությունների կատարման իրականացման անհրաժեշտությունը պահանջում են վարել երեխաների շահերին նպատակաուղղված պետական քաղաքականություն, քանի որ երեխաների հիմնական պահանջմունքների բավարարումն ամենաշահավետ երկարաժամկետ կապիտալ ներդրումն է, որը կարող են կատարել հասարակությունը և պետությունը:
1992 թվականին Հայաստանի Հանրապետությունը միացավ «Երեխայի իրավունքների մասին» կոնվենցիային` դրանով իսկ մեկ անգամ ևս ապացուցելով իր պատրաստակամությունը երեխայի հարցերն առաջնային դարձնելու և դրանք ներգրավելու իրականացվող ազգային ծրագրերում: 1996 թվականին կոնվենցիայի ընդունմանը հետևեց «Երեխայի իրավունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը: Ցավոք, օրենքը հիմնականում կրկնում է կոնվենցիայի դրույթները և չի սահմանում երեխայի իրավունքների պաշտպանությանն ուղղված հստակ մեխանիզմներ:
Հայաստանի Հանրապետությունում վերջին տարիներին իրականացվում են աշխատանքներ իրավական դաշտի կատարելագործման ուղղությամբ և 2005 թվականին այդ աշխատանքները կշարունակվեն:
Զարգացման արդի փուլում առաջնային է երեխաների, հատկապես «խոցելի խմբի» երեխաների սոցիալական ապահովության խնդիրը: Հասարակությունն այսօր կիսում է այն համոզմունքը, որ տարբեր դրդապատճառներով առանց ծնողական խնամքի մնացած երեխաները կազմում են սոցիալապես առավել խոցելի խումբը և նրանք պետք է գտնվեն պետության հատուկ պաշտպանության և հոգածության ներքո:
Հանրապետությունում այսօր առանց ծնողական խնամքի մնացած երեխաների մի մասը` շուրջ 935 երեխա, գտնվում են պետության լրիվ խնամքի տակ` մանկատներում:
Նման երեխաների կենսագործունեության պայմանների ապահովման համար ընդունված է իրավական ակտերի մի ամբողջ շարք, կատարելագործվում է այս բնագավառին վերաբերող օրենսդրությունը: Սակայն դեռևս կան չլուծված խնդիրներ, և այդ կապակցությամբ անհրաժեշտ է բարեփոխումներ իրականացնել նաև այդ ոլորտում:
Առանց ծնողական խնամքի մնացած երեխաների իրավունքների և օրինական շահերի պաշտպանության, նրանց խնամքի, բուժման, դաստիարակության ու զարգացման նպաստավոր պայմանների ստեղծման, ֆիզիկական և մտավոր բնականոն զարգացման, հոգեբանական վերականգնման ու արդյունավետ սոցիալիզացիայի, նրանց անձի պահպանման և կայացման համար անհրաժեշտ է բարելավել հաստատությունների գործունեությունը, կատարելագործել աշխատանքի մեթոդները` ներդնելով միջազգային առաջավոր փորձը, իրականացնել նպատակային ծրագրեր:
Վերջին 10 տարվա ընթացքում երեխաների առողջության բարելավմանն ուղղված մի շարք ծրագրերի իրականացման շնորհիվ այս ոլորտում արձանագրվում է որոշակի առաջընթաց: Մասնավորապես, բավականին բարենպաստ է իրավիճակը կառավարվող վարակիչ հիվանդությունների առումով. վերջին 6 տարվա ընթացքում չի գրանցվել պոլիոմելիտի ոչ մի դեպք, դիֆթերիայով, կարմրուկով, կապույտ հազով հիվանդացությունն զգալիորեն կրճատվել է:
Որոշակի հաջողությունների հասած ծրագրերի ասպարեզում անգամ առկա են բազում չլուծված խնդիրներ: Դրանց շարքում կարևորվում են մինչև 7 տարեկան երեխաների հիվանդանոցային բուժօգնության և 18 տարեկան երեխաների արտահիվանդանոցային/ պոլիկլինիկական բուժօգնության կազմակերպումը, երեխաների և դեռահասների առողջության պահպանման ծրագրերի մշակումը և ներդրումը, երեխաների և դեռահասների հոգեկան առողջության պահպանմանն ուղղված կազմակերպամեթոդական միջոցառումների, ծնողների համար լուսավորչական աշխատանքների կազմակերպումը:
Ներկայումս Հայաստանի Հանրապետության կրթական համակարգը գտնվում է վերափոխումների փուլում. կենտրոնացված ուսուցման համակարգերից անցում է կատարվում դեպի ապակենտրոնացված համակարգ: Մշակվել և շարունակվում է կատարելագործվել կրթության օրենսդրական դաշտը, ընթացքի մեջ է համակարգի օպտիմալացման գործընթացը, կրթության համակարգում աստիճանաբար ներդրվում են ժամանակակից ինֆորմացիոն տեխնոլոգիաներ, արդիականացվում է ուսումնանյութական բազան:
Այս ոլորտում ևս կան լուծում պահանջող խնդիրներ` քաղաքացիական հասարակության և շուկայական տնտեսության պահանջներին համապատասխան կրթության բովանդակության բարեփոխումը, հանրակրթական հաստատությունների արդյունավետ գործունեության համար անհրաժեշտ պայմանների ստեղծումը, երեխաների կրթական պահանջմունքների լիարժեք բավարարման և դաստիարակության համակարգի զարգացումը:
Երեխաների սոցիալական, առողջապահական և կրթական կարիքների ապահովումը դեռևս բավարար չէ նրանց` որպես հասարակության լիարժեք անդամ կայանալու համար: Երեխային անհրաժեշտ է նաև հոգևոր դաստիարակություն, նրա հանգստի, ժամանցի և մշակութային կյանքի ճիշտ կազմակերպում: Առկա սոցիալ-տնտեսական իրավիճակը բացասաբար է անդրադառնում երեխաների մշակութային կրթության և գեղագիտական դաստիարակություն ստանալու մատչելիության ու հավասար հնարավորությունների վրա: Վերջին տարիներին այս ոլորտում կուտակվել են մի շարք խնդիրներ, որոնք պահանջում են համակարգված լուծումներ: Այդ կապակցությամբ կարևորվում է երաժշտական, գեղարվեստի և արվեստի հանրապետական ու միջազգային մրցույթ-փառատոների, ցուցահանդեսների անցկացումը, հաշմանդամ երեխաների ընդգրկումը մշակութային և մարզական միջոցառումներում, երեխաների ամառային հանգստի անցկացման համար համապատասխան պայմանների ստեղծումը և այլն:
Այսօր կարևորվում են նաև անչափահասների արդարադատությանը վերաբերող հիմնահարցերը` երեխայի նկատմամբ բռնության դեմ պայքարի մեթոդների մշակումը, քրեակատարողական հիմնարկի անձնակազմի վերապատրաստումը, այդ ծառայություններում տեղեկատվական շտեմարանների ստեղծումը, ինչպես նաև իրավախախտ ու հատուկ դաստիարակության կարիք ունեցող անչափահասների համար ուսումնադաստիարակչական և վերաինտեգրման կենտրոնների ստեղծումը:
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |
Հավելված N 2 |
Ժ Ա Մ Ա Ն Ա Կ Ա Ց ՈՒ Յ Ց
ԵՐԵԽԱՅԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՏԱՐԵԿԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ
NN ը/կ |
Միջոցառման անվանումը |
Պատասխանատու կատարողը |
Կատարման ժամկետը |
Ֆինանսավորման չափը և աղբյուրը |
1 |
2 |
3 |
4 |
5 |
1. |
Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ենթակայության մանկատների ծառայությունների գնման գծով պետական պատվեր |
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն |
տարվա ընթացքում |
ՀՀ պետական բյուջե՝ 897406.6 հազ. դրամ |
2. |
Պետական աջակցություն Հայաստանի Հանրապետության մանկական խնամակալական կազմակերպությունների շրջանավարտներին |
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն |
տարվա ընթացքում |
ՀՀ պետական բյուջե՝ 222321,8 հազ. դրամ |
3. |
«Մանկատների բեռնաթափում» փորձնական ծրագրի իրականացում |
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն |
տարվա ընթացքում |
ՀՀ պետական բյուջե՝ 17008.9 հազ. դրամ
|
4. |
Երեխաների ցերեկային խնամքի կենտրոնների սոցիալ-հոգեբանական վերականգնողական ծառայությունների գնում |
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն |
տարվա ընթացքում |
ՀՀ պետական բյուջե՝ 57400.0 հազ. դրամ
|
5. |
Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի օգոստոսի 5-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորված պետական կառավարման մարմին ճանաչելու և մանկատներում երեխաների խնամքի և դաստիարակության համար անհրաժեշտ պետական նվազագույն չափորոշիչները հաստատելու մասին» N 1324-Ն որոշմամբ նախատեսված միջոցառումների իրականացում |
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն |
տարվա ընթացքում |
ՀՀ 2005 թ. պետական բյուջեի նախագծով նախատեսված գումարների սահմաններում |
6. |
«Մանկատներում խնամվող 3-12 տարեկան երեխաների խնամքի և դաստիարակության կազմակերպումը խնամատար ընտանիքում» ծրագրի իրականացում |
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն |
տարվա ընթացքում |
Ֆրանսիայի Քրեթեյ քաղաքի քաղաքապետարան |
7. |
Երեխաների պաշտպանության ազգային և մարզային հանձնաժողովների ստեղծման նախապատրաստական աշխատանքների իրականացում և դրանց արդյունավետ գործունեությունն ապահովող օրենսդրական դաշտի կատարելագործում |
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն |
տարվա ընթացքում |
ֆինանսավորում չի պահանջվում |
8. |
«Խնամատար ընտանիք» փորձնական ծրագրի իրականացում Գեղարքունիքի մարզում |
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն |
տարվա ընթացքում |
ՄԱԿ-ի մանկական հիմնադրամ |
9. |
Խնամակալության և հոգաբարձության մարմինների գործունեության վերաբերյալ հաշվետվության ներկայացում Հայաստանի Հանրապետության կառավարություն |
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն |
յուրաքանչյուր կիսամյակ |
ֆինանսավորում չի պահանջվում |
10. |
Առանց ծնողական խնամքի մնացած երեխաների տեղավորում մանկատներում և նրանց հետագա խնամքի նկատմամբ հսկողության իրականացում |
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն |
տարվա ընթացքում |
ֆինանսավորում չի պահանջվում |
11. |
Մանկատներում խնամվող երեխաների շարժի մասին հաշվետվությունների հավաքագրում, «Մանուկ» համակարգի համալրում և կատարելագործում |
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն |
տարվա ընթացքում |
ֆինանսավորում չի պահանջվում |
12. |
Հայաստանի Հանրապետությունում որդեգրման ենթակա երեխաների, որդեգրողների թեկնածուների, որդեգրված երեխաների և որդեգրողների կենտրոնացված հաշվառման իրականացում, «Մանուկ» համակարգի համալրում և կատարելագործում |
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն |
տարվա ընթացքում |
ֆինանսավորում չի պահանջվում |
13. |
Հայաստանի Հանրապետությունում առանց ծնողական խնամքի մնացած երեխաների կենտրոնացված հաշվառման իրականացում |
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն |
տարվա ընթացքում |
ֆինանսավորում չի պահանջվում |
14. |
Հայաստանի Հանրապետությունում առանց ծնողական խնամքի մնացած երեխաներին բնակարան տրամադրելու կենտրոնացված հաշվառման իրականացում |
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն |
տարվա ընթացքում |
ֆինանսավորում չի պահանջվում |
15. |
Ներառական կրթության հայեցակարգի և ռազմավարության մշակում |
ՀՀ կրթության և գիտության նախարարություն |
ապրիլ |
ֆինանսավորում չի պահանջվում |
16. |
Ինտերնետային դասարանների ստեղծում |
ՀՀ կրթության և գիտության նախարարություն |
տարվա ընթացքում |
Կրթության որակի և համապատասխա-նության վարկային ծրագրի շրջանակներում |
17. |
Դպրոցական օլիմպիադայի կազմակերպում (14 առարկայից հանրապետական օլիմպիադաների կազմակերպում և 6 առարկայից միջազգային օլիմպիադաներին մասնակցություն) |
ՀՀ կրթության և գիտության նախարարություն |
տարվա ընթացքում |
ՀՀ պետական բյուջե՝ 27000.0 հազ. դրամ
|
18. |
«Հանրակրթական դպրոցներում նախապատրաստական ուսուցում» ծրագրի իրականացման համար պետական աջակցություն «Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր» ՊՈԱԿ-ին |
ՀՀ կրթության և գիտության նախարարություն |
տարվա ընթացքում |
ՀՀ պետական բյուջե՝ 23192.7 հազ. դրամ
|
19. |
Դպրոցականների ամառային հանգստի կազմակերպում |
ՀՀ կրթության և գիտության նախարարություն |
հուլիս-օգոստոս |
ՀՀ պետական բյուջե՝ 30000.0 հազ. դրամ
|
20. |
Դպրոցականների սպարտակիադաների կազմակերպում |
ՀՀ կրթության և գիտության նախարարություն |
տարվա ընթացքում |
ՀՀ պետական բյուջե՝ 35000.0 հազ. դրամ
|
21. |
«Կյանքի հմտություններ» ծրագրի ընդլայնում |
ՀՀ կրթության և գիտության նախարարություն |
տարվա ընթացքում |
միջազգային կազմակերպություններ |
22. |
Ուսուցիչների վերապատրաստման ծրագրերում երեխաների իրավունքներին նվիրված բաժնի ընդլայնում |
ՀՀ կրթության և գիտության նախարարություն |
տարվա ընթացքում |
ֆինանսավորում չի պահանջվում |
23. |
Ազգային փոքրամասնությունների հանրապետական երաժշտական մանկական 2-րդ փառատոն |
ՀՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարություն |
հունիս |
ՀՀ պետական բյուջե՝ 300.0 հազ. դրամ |
24. |
Պատանի լուսանկարիչների հանրապետական ցուցահանդես |
ՀՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարություն |
դեկտեմբեր |
ՀՀ պետական բյուջե՝ 60.0 հազ. դրամ |
25. |
Հայաստանի Հանրապետության և Արցախի հաշմանդամ երեխաների ստեղծագործական կենտրոնների համատեղ ցուցահանդես Արցախում |
ՀՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարություն |
հոկտեմբեր |
ՀՀ պետական բյուջե՝ 500.0 հազ. դրամ |
26. |
Էմին Խաչատրյանի անվան պատանի երաժիշտների հանրապետական 3-րդ մրցույթ |
ՀՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարություն |
մայիս |
ՀՀ պետական բյուջե՝ 1500.0 հազ. դրամ և բարերարներ |
27. |
Երիտասարդների իրավունքների ճանաչմանը նվիրված ուսուցողական ծրագիր` Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանում և Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում |
ՀՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարություն |
տարվա ընթացքում |
ՀՀ պետական բյուջե՝ 2894.4 հազ. դրամ
|
28. |
Մինչև 7 տարեկան երեխաների հիվանդանոցային բուժօգնության կազմակերպում |
ՀՀ առողջապահության նախարարություն |
տարվա ընթացքում |
ՀՀ պետական բյուջե՝ 1576028.3 հազ. դրամ
|
29. |
Մինչև 18 տարեկան երեխաների արտահիվանդանոցային/ պոլիկլինիկական բուժօգնության կազմակերպում |
ՀՀ առողջապահության նախարարություն |
տարվա ընթացքում |
ՀՀ պետական բյուջե՝ 3444037.9 հազ.դրամ |
30. |
15 տարեկան աղջիկների առողջական վիճակի ստուգում, լաբորատոր հետազոտություն |
ՀՀ առողջապահության նախարարություն |
տարվա ընթացքում |
ՀՀ պետական բյուջե՝ ներառված է «05. Առողջապահություն» խմբի, 03 ենթախմբի 02 ծրագրում` 132700.0 հազ. դրամ գումարով
|
31. |
Երեխաների ու դեռահասների առողջության պահպանման ծրագրերի մշակում և ներդրում |
ՀՀ առողջապահության նախարարություն |
տարվա ընթացքում |
ֆինանսավորում չի պահանջվում |
32. |
Հիվանդությունների կանխարգելման միջոցառումների կազմակերպում |
ՀՀ առողջապահության նախարարություն |
տարվա ընթացքում |
ՄԱԿ-ի մանկական հիմնադրամ |
33. |
Երեխաների հիվանդությունների ինտեգրացված վարման մոտեցումների տարածում և ամրապնդում համայնքային մակարդակով |
ՀՀ առողջապահության նախարարություն |
տարվա ընթացքում |
ՄԱԿ-ի մանկական հիմնադրամ |
34. |
Երեխաների և դեռահասների հոգեկան առողջության պահպանման կազմակերպամեթոդական միջոցառումների իրականացում |
ՀՀ առողջապահության նախարարություն |
տարվա ընթացքում |
ֆինանսավորում չի պահանջվում |
35. |
Երեխաների ռացիոնալ սնուցման լուսավորչական, կրթական և կազմակերպչական ծրագրերի իրականացում |
ՀՀ առողջապահության նախարարություն |
տարվա ընթացքում |
ֆինանսավորում չի պահանջվում |
36. |
Ծնողների համար լուսավորչական թերթիկների մշակում, տպագրում և տարածում |
ՀՀ առողջապահության նախարարություն |
տարվա ընթացքում |
ֆինանսավորում չի պահանջվում |
37. |
Հայաստանի Հանրապետության մարզերում և համայնքներում նորածինների, երեխաների և դեռահասների առողջության պահպանմանը, հիվանդությունների վաղ հայտնաբերմանն ու բուժմանն ուղղված մեթոդական, խորհրդատվական, կրթական և բուժական միջոցառումների կազմակերպում (դասախոսություններ, սեմինարներ, մեթոդական խորհրդատվական գրականության հրատարակում, համաժողովներ և այլն) |
ՀՀ առողջապահության նախարարություն |
տարվա ընթացքում |
միջազգային կազմակերպություններ |
38. |
Ծնունդների և մանկական մահացության գրանցման գործընթացի բարելավման միջոցառումներ (սեմինարներ, փորձագիտական հանդիպումներ) |
ՀՀ արդարադատության նախարարություն |
ՀՀ ամուսնության և ընտանիքի օրենսգրքի ընդունումից հետո 6 ամսվա ընթացքում |
ՄԱԿ-ի մանկական հիմնադրամ, Փախստականների հարցերով ՄԱԿ-ի գերագույն հանձնակատարի երևանյան գրասենյակ |
39. |
Քրեակատարողական ծառայությունում հիմնավոր համակարգչային վիճակագրական բազայի ստեղծում |
ՀՀ արդարադատության նախարարություն |
մինչև 2005 թ. սեպտեմբեր |
ՄԱԿ-ի մանկական հիմնադրամ, ԵԱՀԿ-ի երևանյան գրասենյակ |
40. |
Երեխայի նկատմամբ բռնության դեմ պայքարի միջոցառումների մասին հասարակությանն իրազեկության բարձրացում` զանգվածային լրատվության միջոցների օգնությամբ |
ՀՀ արդարադատության նախարարություն |
յուրաքանչյուր եռամսյակ |
ՄԱԿ-ի մանկական հիմնադրամ, ԵԱՀԿ-ի երևանյան գրասենյակ, հասարակական կազմակերպություններ |
41. |
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Աբովյան» քրեակատարողական հիմնարկի անձնակազմի, այդ թվում` սոցիալ-հոգեբանական աշխատողների ուսուցում և վերապատրաստում |
ՀՀ արդարադատության նախարարություն |
ՀՀ քրեակատարո-ղական օրենսգրքի ընդունումից հետո 3 ամսվա ընթացքում |
ՄԱԿ-ի մանկական հիմնադրամ, ԵԱՀԿ-ի երևանյան գրասենյակ |
42. |
14-18 տարեկան արական սեռի դժվար դաստիարակվող, իրավախախտ և հատուկ դաստիարակության կարիք ունեցող անչափահասների համար հատուկ ռեժիմային ուսումնադաստիարակչական հաստատության ստեղծում |
ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանություն |
տարվա ընթացքում |
միջազգային կազմակերպություններ |
43. |
12-18 տարեկան իգական սեռի դժվար դաստիարակվող, շեղված վարքագծով և հատուկ դաստիարակության կարիք ունեցող անչափահասների համար վերաինտեգրման կենտրոնի ստեղծում |
ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանություն |
տարվա ընթացքում |
միջազգային կազմակերպություններ |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |