ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
14 օգոստոսի 2006 թվականի N 927-Ա
ք. Երևան
Հ Ր Ա Մ Ա Ն
Ա/Ձ ՎԱԼԵՆՏԻՆԱ ԱՅՎԱԶՅԱՆԻ ԴԵՂԱՏՆԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով ՀՀ առողջապահության նախարարի տեղակալի 07.10.2005թ. N Ս-02 հանձնարարականը, 02.08.06 թվականի դիմումը, հաշվի առնելով, որ ստուգման ժամանակ հայտնաբերված խախտումները վերացվել են և այդպիսով վերացել են լիցենզիայի կասեցման հիմքերը.
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. Վերացնել Ա/Ձ Վալենտինա Այվազյանի 25 հոկտեմբերի 2005 թվականի N 973-Ա հրամանով տրված լիցենզիայի կասեցումը:
2. Թույլատրել Ա/Ձ Վալենտինա Այվազյանի Ա-XX-000207 լիցենզիայի հիման վրա վերսկսել դեղատնային գործունեությունը:
3. Եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը դիմողին, հարկային պետական ծառայությանը և գերատեսչական նորմատիվ ակտերը հրապարակող մարմին:
4. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Ա. Ղուկասյանին:
Նախարար` |
Ն. Դավիդյան |