«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
18 հունիսի 2005 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
21 ապրիլի 2005 թվականի N 730-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 20-Ի N 104-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հունվարի 20-ի «Վարդենիսի տուն-ինտերնատ» պետական փակ բաժնետիրական ընկերությունը վերակազմակերպելու մասին» N 104-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝
որոշման`
ա) 1-ին կետը «կազմից» բառից հետո լրացնել «հաշվեկշռային արժեքով» բառերով, և նույն կետից հանել «265,812.7 հազ. դրամ հաշվեկշռային արժեքով» և «պատմամշակութային նշանակություն ունեցող և նվազագույն աշխատավարձի 10000-ապատիկից ավելի արժողությամբ գույքը» բառերը.
բ) 4-րդ կետից հանել «9,989.2 հազ. դրամ հաշվեկշռային արժեքով» բառերը, նույն կետը «գույքի» բառից հետո լրացնել «բացի սույն որոշման 1-ին կետում նշված գույքից» բառերով, իսկ «հողատարածքի» բառից հետո՝ «և սույն որոշման 1-ին կետում նշված գույքի» բառերով.
գ) 7-րդ կետը «ենթակետերով» բառից հետո լրացնել «և 14-րդ հոդվածով» բառերով և հետևյալ նախադասությամբ.
«Սույն որոշման համաձայն իրականացվող վերակազմակերպմամբ պայմանավորված փաստաթղթերի հաստատման լիազորությունները վերապահել Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին»։
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
2005 թ. մայիսի 5 |