Գլխավոր տեղեկություն
Համար
N 730-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (16.07.2005-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2005.07.06/42(414) Հոդ.826
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
21.04.2005
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
05.05.2005
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
18.06.2005
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
16.07.2005

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
18 հունիսի 2005 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

21 ապրիլի 2005 թվականի N 730-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 20-Ի N 104-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հունվարի 20-ի «Վարդենիսի տուն-ինտերնատ» պետական փակ բաժնետիրական ընկերությունը վերակազմակերպելու մասին» N 104-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝

որոշման`

ա) 1-ին կետը «կազմից» բառից հետո լրացնել «հաշվեկշռային արժեքով» բառերով, և նույն կետից հանել «265,812.7 հազ. դրամ հաշվեկշռային արժեքով» և «պատմամշակութային նշանակություն ունեցող և նվազագույն աշխատավարձի 10000-ապատիկից ավելի արժողությամբ գույքը» բառերը.

բ) 4-րդ կետից հանել «9,989.2 հազ. դրամ հաշվեկշռային արժեքով» բառերը, նույն կետը «գույքի» բառից հետո լրացնել «բացի սույն որոշման 1-ին կետում նշված գույքից» բառերով, իսկ «հողատարածքի» բառից հետո՝ «և սույն որոշման 1-ին կետում նշված գույքի» բառերով.

գ) 7-րդ կետը «ենթակետերով» բառից հետո լրացնել «և 14-րդ հոդվածով» բառերով և հետևյալ նախադասությամբ.

«Սույն որոշման համաձայն իրականացվող վերակազմակերպմամբ պայմանավորված փաստաթղթերի հաստատման լիազորությունները վերապահել Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին»։

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան

2005 թ. մայիսի 5
Երևան