Կ Ո Ն Վ Ե Ն Ց Ի Ա
ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ, ԸՆՏԱՆԵԿԱՆ ԵՎ ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾԵՐՈՎ ԻՐԱՎԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԻՐԱՎԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունները` սույն Կոնվենցիայի մասնակիցները, այսուհետ` Պայմանավորվող կողմեր,
ելնելով բոլոր Պայմանավորվող կողմերի տարածքներում յուրաքանչյուր Պայմանավորվող կողմի քաղաքացիների և նրա տարածքում բնակվող այլ անձանց անձնական, գույքային և ոչ գույքային իրավունքների հուսալի իրավական պաշտպանություն ապահովելու ձգտումից,
կարևոր նշանակություն տալով արդարադատության հիմնարկների կողմից քաղաքացիական, ընտանեկան և քրեական գործերով իրավական օգնություն ցույց տալու բնագավառում համագործակցության զարգացմանը,
պայմանավորվեցին հետևյալի մասին.
Բ ա ժ ի ն 1
Ընդհանուր դրույթներ
Մաս I
Իրավական պաշտպանությունը
Հոդված 1. | Իրավական օգնություն տրամադրելը |
1. Պայմանավորվող կողմերից յուրաքանչյուրի քաղաքացիների, ինչպես նաև նրա տարածքում բնակվող այլ անձինք մյուս Պայմանավորվող կողմերի տարածքներում օգտվում են իրենց անձնական, գույքային և ոչ գույքային իրավունքների նույն իրավական պաշտպանությունից, ինչ այդ Պայմանավորվող կողմի քաղաքացիները:
2. Պայմանավորվող կողմերից յուրաքանչյուրի քաղաքացիները, ինչպես նաև նրա տարածքում բնակվող այլ անձինք իրավունք ունեն ազատ և անարգել դիմելու մյուս Պայմանավորվող կողմերի դատարաններ, դատախազություն, ներքին գործերի մարմիններ, անվտանգության մարմիններ և այլ հիմնարկներ, որոնց իրավասության մեջ են մտնում քաղաքացիական, ընտանեկան և քրեական գործերը (այսուհետ` արդարադատության հիմնարկներ), կարող են հանդես գալ դրանցում, հարուցել միջնորդություններ, ներկայացնել հայցեր և իրականացնել դատավարական այլ գործողություններ նույն պայմաններով, ինչ տվյալ Պայմանավորվող կողմի քաղաքացիները:
3. Սույն Կոնվենցիայում օգտագործվող «քաղաքացիական գործեր» տերմինը ներառում է նաև տնտեսական վեճերի լուծմանը վերաբերող գործերը:
4. Սույն Կոնվենցիայի դրույթները կիրառվում են նաև իրավաբանական անձանց նկատմամբ:
Հոդված 2. | Տուրքերի վճարումից և ծախսերի հատուցումից ազատելը |
1. Պայմանավորվող կողմերից յուրաքնչյուրի քաղաքացիները և նրա տարածքում բնակվող այլ անձինք մյուս Պայմանավորվող կողմերի տարածքներում ազատվում են դատական և նոտարական տուրքերի վճարումից և ծախսերի փոխհատուցումից, ինչպես նաև օգտվում են անվճար իրավաբանական օգնությունից նույն պայմաններով, ինչ սեփական քաղաքացիները:
2. Սույն հոդվածի 1-ին կետով նախատեսված արտոնությունները տարածվում են քաղաքացիական, ընտանեկան և քրեական գործերով իրականացվող բոլոր դատավարական գործողությունների վր` ներառյալ որոշման կամ դատավճռի կատարումը:
Հոդված 3. Ընտանեկան և գույքային դրության վերաբերյալ փաստաթուղթ ներկայացնելը
1. Սույն կոնվենցիայի 2-րդ հոդվածով նախատեսված արտոնությունները տրամադրվում են միջնորդություն հարուցած անձի ընտանեկան և գույքային դրության վերաբերյալ փաստաթղթի հիման վրա: Այդ փաստաթուղթը տրվում է այն Պայմանավորվող կողմի իրավասու հիմնարկի կողմից, որի տարածքում դիմորդն ունի բնակության վայր կամ գտնվելու վայր:
2. Եթե դիմողը Պայմանավորվող կողմի տարածքում չունի բնակության վայր կամ գտնվելու վայր, ապա բավարար է ներկայացնել այն Պայմանավորվող կողմի համապատասխան դիվանագիտական ներկայացուցչության կամ հյուպատոսական հիմնարկի կողմից տրված փաստաթուղթը, որի քաղաքացին նա համարվում է:
3. Արտոնություններ տրամադրելու մասին միջնորդության վերաբերյալ որոշում կայացնող հիմնարկը կարող է փաստաթուղթը տված հիմնարկից պահանջել լրացուցիչ տվյալներ կամ անհրաժեշտ պարզաբանումներ:
Մաս II
Իրավական օգնություն
Հոդված 4. | Իրավական օգնություն ցույց տալը |
1. Պայմանավորվող կողմերի արդարադատության հիմնարկները քաղաքացիական, ընտանեկան և քրեական գործերով փոխադարձ իրավական օգնություն են ցույց տալիս սույն Կոնվենցիայի դրույթներին համապատասխան:
2. Պայմանավորվող կողմերի արդարադատության հիմնարկները սույն հոդվածի 1-ին կետում նշված գործերով իրավական օգնություն են ցույց տալիս նաև Պայմանավորվող կողմերի մյուս հիմնարկներին:
3. Իրավական օգնությունը ցույց է տրվում հանձնարարությունների և սույն Կոնվենցիայով նախատեսված այլ դիմումների հիման վրա, որոնք հայցող Պայմանավորվող կողմի արդարադատության հիմնարկներն ուղարկում են հայցող Պայմանավորվող կողմի արդարադատության հիմնարկներին:
Հոդված 5. | Հարաբերությունների կարգը |
1. Իրավական օգնություն ցույց տալիս Պայմանավորվող կողմերի իրավասու արդարադատության հիմնարկները միմյանց հետ առնչվում են իրենց կենտրոնական, տարածքային և այլ մարմինների միջոցով, եթե միայն սույն Կոնվենցիայով հարաբերությունների այլ կարգ սահմանված չէ:
Պայմանավորվող կողմերը որոշում են իրենց այն կենտրոնական, տարածքային և այլ մարմինների ցանկը, որոնք իրավասու են իրականացնելու անմիջական հարաբերություններ, որի մասին ավանդապահին ծանուցում են վավերագրերը կամ միանալու մասին փաստաթղթերը հանձնելու պահին:
Կենտրոնական, տարածքային և այլ մարմինների ցանկում փոփոխությունների մասին Պայմանավորվող կողմերը ծանուցում են ավանդապահին:
2. Դատախազի (դատարանի) սանկցիա պահանջող դատավարական գործողություններ և հետախուզական միջոցառումներ անցկացնելու վերաբերյալ հանձնարարությունների կատարման հարցերով հարաբերություններն իրականացվում են դատախազության մարմինների միջոցով:
Հոդված 6. | Իրավական օգնության ծավալը |
Պայմանավորվող կողմերը փոխադարձ իրավական օգնություն են ցույց տալիս հայցվող Պայմանավորվող կողմի օրենսդրության նախատեսված դատավարական և այլ գործողություններ կատարելու միջոցով, որը, մասնավորապես, ներառում է փաստաթղթեր կազմելը, փոխանցելը և հասցեատիրոջը հանձնել, զննումներ, խուզարկություններ, առգրավումներ կատարելը, իրեղեն ապացույցներ փոխանցելը, փորձաքննություններ, կողմերի, երրորդ անձանց, կասկածյալների, մեղադրյալների, տուժողների, վկաների, քաղաքացիական հայցվորների, քաղաքացիական պատասխանողների, նրանց ներկայացուցիչների, մեղադրյալների օրինական ներկայացուցիչների, փորձագետների հարցաքննություն անցկացնելը, ճանաչման համար ներկայացնելը, այդ թվում` տեսակապի, տեսագրության և այլ տեխնիկական միջոցների օգտագործմամբ անձանց հետախուզելը, քննվող քրեական գործի շրջանակներում օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, քրեական հետապնդում իրականացնելը, անձանց հանձնելը` նրանց քրեական պատասխանատվության ենթարկելու կամ դատավճիռն ի կատար ածելու համար, հանցավոր ճանապարհով ստացված դրամական միջոցները և գույքը, ինչպես նաև հանցավոր գործունեությունից ստացված եկամուտները հետախուզելը և կալանքի տակ դնելը (առգրավելը), քաղաքացիական գործերով, առևտրային և այլ տնտեսական վեճերով որոշումների կատարման համար քաղաքացիական պատասխանողների գույքը և դրամական միջոցները հետախուզելը, կատարողական մակագրությունները, քաղաքացիական գործերով դատական որոշումները և դատավճիռները ճանաչելը և կատարելը:
Պայմանավորվող կողմերը կարող են փոխադարձ իրավական օգնություն ցույց տալ նաև այլ ձևերով ու տեսակներով, ելնելով կոնկրետ հանգամանքներից, արդարադատության և ողջ հասարակության շահերից, Պայմանավորվող կողմերի ներքին օրենսդրությանը համապատասխան:
Հոդված 7. | Իրավական օգնություն ցույց տալու վերաբերյալ հանձնարարության բովանդակությունն ու ձևը |
1. Իրավական օգնություն ցույց տալու վերաբերյալ հանձնարարության մեջ պետք է նշվեն.
ա) հայցվող Պայմանավորվող կողմի արդարադատության հիմնարկի անվանումը,
բ) հայցող Պայմանավորվող կողմի արդարադատության հիմնարկի անվանումը,
գ) այն գործի անվանումն ու համարը, որով իրավական օգնություն է հայցվում,
դ) ֆիզիկական անձի մասին տվյալները` ազգանունը, անունը, հայրանունը, ծննդյան տարին, ամիսը, ամսաթիվը և վայրը, բնակության վայրը, քաղաքացիությունը, զբաղմունքի տեսակը. իրավաբանական անձի վերաբերյալ` անվանումը, իրավաբանական հասցեն կամ գտնվելու վայրը, բանկային տվյալները և հարկային կոդերը.
ե) «դ» ենթակետում նշված անձանց ներկայացուցիչների առկայության դեպքում` նրանց ազգանունները, անունները, հայրանուններն ու հասցեները.
զ) հանձնարարությունն ստանալու կամ դրա կատարման ընթացքում ստացված տեղեկությունների գաղտնիությունն ապահովելու անհրաժեշտությունը.
է) հանձնարարության բովանդակությունը, ինչպես նաև դրա կատարման համար անհրաժեշտ այլ տեղեկությունները:
2. Փաստաթուղթ հանձնելու մասին հանձնարարության մեջ պետք է նաև նշված լինեն ստացողի ճիշտ հասցեն և հանձնվող փաստաթղթի անվանումը:
3. Հանձնարարությունը պետք է ստորագրվի այն անձի կողմից, որի վարույթում գտնվում է գործը, և ամրագրվի հայցող Պայմանավորվող կողմի արդարադատության հիմնարկի զինանշանի պատկերն ունեցող կնիքով: Հանձնարարության մեջ նշվում են նաև հաղորդակցման հեռախոսները և կապի այլ միջոցները:
4. Սույն հոդվածի 1-3-րդ կետերի պահանջներին համապատասխան ձևակերպված իրավական օգնություն ցույց տալու վերաբերյալ հանձնարարությունը հայցող Պայմանավորվող կողմի արդարադատության հիմնարկին է ուղարկվում հայցող Պայմանավորվող կողմի արդարադատության հիմնարկի ղեկավարի կողմից` սույն Կոնվենցիայի 5-րդ հոդվածի դրույթների պահպանմամբ:
5. Անհետաձգելի դեպքերում սույն հոդվածով սահմանված կանոններին համապատասխան ձևակերպված իրավական օգնության մասին հանձնարարությունը կարող է ուղարկվել հեռագրատիպային կապով, ինչպես նաև կապուղիների այլ միջոցների օգտագործմամբ: Միաժամանակ հանձնարարության բնօրինակը պետք է ուղարկվի փոստով կամ սուրհանդակի միջոցով:
Հոդված 8. | Իրավական օգնություն ցույց տալու վերաբերյալ հանձնարարության կատարման կարգը |
1. Իրավական օգնություն ցույց տալու վերաբերյալ հանձնարարությունը կատարելիս հայցվող Պայմանավորվող կողմի արդարադատության հիմնարկը կիրառում է իր Պայմանավորվող կողմի օրենսդրությունը: Հայցող Պայմանավորվող կողմի արդարադատության հիմնարկի խնդրանքով` նա կարող է կիրառել հայցող Պայմանավորվող կողմի դատավարական նորմերը, եթե դրանք չեն հակասում հայցվող Պայմանավորվող կողմի օրենսդրությանը: Ընդ որում, հայցող Պայմանավորվող կողմը պետք է ներկայացնի դատավարական օրենքի տեքստը:
2. Եթե Պայմանավորվող կողմի արդարադատության հիմնարկն իրավասու չէ կատարելու հանձնարարությունը, ապա նա 5-օրյա ժամկետում այն ուղարկում է իրավասու արդարադատության հիմնարկին և այդ մասին ծանուցում է հայցող Պայմանավորվող կողմի արդարադատության հիմնարկին:
3. Հայցող Պայմանավորվող կողմի արադարադատության հիմնարկի խնդրանքով` հայցվող Պայմանավորվող կողմի արդարադատության հիմնարկը նրան ժամանակին հայտնում է հանձնարարության կատարման ժամանակի և տեղի մասին, որպեսզի նրա կողմից լիազորված ներկայացուցիչները, հայցվող Պայմանավորվող կողմի արդարադատության հիմնարկի համաձայնությամբ և նրա օրենսդրությանը համապատասխան, կարողանան ներկա գտնվել հանձնարարության կատարմանը, ինչպես նաև, եթե դա չի հակասում հայցվող Պայմանավորվող կողմի օրենսդրությանը, մասնակցել դատավարական գործողությունների և հետախուզական միջոցառումների կատարմանը:
4. Այն դեպքում, երբ հանձնարարության մեջ նշված անձի ստույգ հասցեն հայտնի չէ, հայցվող Պայմանավորվող կողմի արդարադատության հիմնարկն անհրաժեշտ միջոցներ է ձեռնարկում նրա ճիշտ հասցեն (գտնվելու վայրը) պարզելու համար:
5. Հանձնարարությունը կատարելուց հետո հայցվող Պայմանավորվող կողմի արդարադատության հիմնարկը ստացված փաստաթղթերը, առարկաները և նյութերը ուղարկում է հայցող Պայմանավորվող կողմի արդարադատության հիմնարկին, եթե սույն Կոնվենցիայով այլ բան նախատեսված չէ: Այն դեպքում, երբ հնարավոր չի լինում ցույց տալ իրավական օգնություն, հայցող Պայմանավորվող կողմի արդարադատության հիմնարկը ծանուցում է այն հանգամանքների մասին, որոնք խոչընդոտւմ են հանձնարարության կատարմանը:
Հոդված 9. | Տուժողներին, քաղաքացիական հայցվորներին, քաղաքացիական պատասխանողներին, նրանց ներկայացուցիչներին, վկաներին, փորձագետներին և այլ անձանց կանչելը |
1. Տուժողը, քաղաքացիական հայցվորը, քաղաքացիական պատասխանողը և նրանց ներկայացուցիչները, ինչպես նաև վկան, փորձագետը կամ այլ անձ, որը հայցվող Պայմանավորվող կողմի արդարադատության հիմնարկի կողմից տրված կանչով ներկայանում է հայցող Պայմանավորվող կողմի արդարադատության հիմնարկ, վերջինիս տարածքում, անկախ իրենց քաղաքացիությունից, չեն կարող ենթարկվել քրեական պատասխանատվության, կալանավորվել և պատժի ենթարկվել քննության առարկա հանդիսացող գործով որպես վկա տրված իրենց ցուցմունքների կամ որպես փորձագետ տված եզրակացությունների կապակցությամբ:
Նրանց քրեական պատասխանատվության մասին հարցը որոշվում է սույն Կոնվենցիայի IV բաժնի դրույթներին համապատասխան:
2. Կանչված անձը կորցնում է այդ անձեռնմխելիությունը, եթե նա, ունենալով դրա հնարավորությունը, հայցող Պայմանավորվող կողմի տարածքից չի հեռացել մինչև 15 օրն անցնելը` հաշված այն օրվանից, երբ հայցող Պայմանավորվող կողմի արդարադատության հիմնարկը նրան հայտնել է իր տարածքում նրա հետագա գտնվելու անհրաժեշտության բացակայության մասին: Այդ ժամկետի մեջ չի հաշվարկվում այն ժամանակը, որի ընթացքում այդ անձը, իր կամքից անկախ պատճառներով, չէր կարող հեռանալ հայցող Պայմանավորվող կողմի տարածքից:
4. Մի Պայմանավորվող կողմի տարածքում բնակվող` սույն հոդվածի 1-ին կետում նշված անձանց կանչելը մյուս Պայմանավորվող կողմի արդարադատության հիմնարկ չպետք է պարունակի հարկադրանքի սպառնալիք չներկայանալու դեպքում:
Հոդված 10. | Փորձագիտական հետազոտությունների կատարում կազմակերպելը |
1. Պայմանավորվող կողմերի արդարադատության հիմնարկները փոխադարձ իրավական օգնություն են ցույց տալիս Պայմանավորվող կողմերի հատուկ փորձագիտական, գիտահետազոտական և այլ իրավասու հիմնարկներում քաղաքացիական, ընտանեկան և քրեական գործերով փորձաքննությունների կազմակերպման և անցկացման գործում:
2. Այդպիսի փորձաքննություններ կազմակերպելիս և անցկացնելիս Պայմանավորվող կողմերի արդարադատության հիմնարկները ղեկավարվում են ներպետական օրենսդրությամբ: Հայցվող Պայմանավորվող կողմում այդ Պայմանավորվող կողմի օրենսդրության համապատասխան տրված փորձագետների եզրակացությունները նույն իրավական ուժն ունեն նաև հայցող Պայմանավորվող կողմում և այդ Պայմանավորվող կողմի արդարադատության հիմնարկի կողմից ընդունվում են առանց որևէ հատուկ հաստատման:
3. Այդպիսի դեպքերում փորձաքննությունների կազմակերպման և անցկացման ծախսերը կկրի հայցող Պայմանավորվող կողմը. եթե Պայմանավորվող կողմերի կողմից այլ կարգ չսահմանվի:
Հոդված 11. | Փաստաթղթերի հանձնելը |
1. Հայցվող Պայմանավորվող կողմի արդարադատության հիմնարկը փաստաթղթերի հանձնումն իրականացնում է այդ Պայմանավորվող կողմում գործող կարգին համապատասխան, եթե հանձնվող փաստաթղթերը կազմված են այդ Պայմանավորվող կողմի լեզվով կամ ռուսերենով կամ ուղեկցված են այդ լեզուներով վավերացված թարգմանությամբ: Հակառակ դեպքում նա փաստաթղթերը ստացողին է հանձնում, եթե վերջինս համաձայն է դրանք կամավոր ընդունել:
2. Եթե փաստաթղթերը չեն կարող հանձնվել հանձնարարության մեջ նշված հասցեով, ապա հայցվող Պայմանավորվող կողմի արդարադատության հիմնարկը իր նախաձեռնությամբ անհրաժեշտ միջոցներ է ձեռնարկում հասցեն պարզելու համար: Եթե ստացողի հասցեն պարզելն անհնար է, ապա հայցվող Պայմանավորվող կողմի արդարադատության հիմնարկը այդ մասին ծանուցում է հայցող Պայմանավորվող կողմի արդարադատության հիմնարկին և նրան վերադարձնում է հանձնման ենթակա փաստաթղթերը:
3. Փաստաթղթերի հանձնումը հաստատվում է հավաստագրով` այն անձի ստորագրությամբ, որին հանձնվել է փաստաթուղթը, և հայցվող Պայմանավորվող կողմի արդարադատության հիմնարկի` զինանշանի պատկերով կնիքի ամրագրումով և պետք է պարունակի հանձնման օրը և փաստաթուղթը հանձնող հիմնարկի աշխատողի ստորագրությունը, կամ այն հիմնարկի կողմից տրված այլ փաստաթղթով, որում պետք է նշվեն հանձնման եղանակը, տեղը և ժամանակը: Այն դեպքում, եթե հասցեատերը հրաժարվել է փաստաթղթերը ստանալուց կամ հաստատումը ստորագրելուց, ապա հայցվող Պայմանավորվող կողմի արդարադատության հիմնարկն այդ մասին ծանուցում է հայցող Պայմանավորվող կողմի արդարադատության հիմնարկին:
Հոդված 12. | Փաստաթղթերի վավերականությունը |
1. Այն փաստաթղթերը, որոնք Պայմանավորվող կողմերից մեկի տարածքում տրվել են կամ ավելացվել են իրավասու հիմնարկի կամ հատուկ դրա համար լիազորված անձի կողմից` նրա իրավասության շրջանակներում և սահմանված ձևով և ամրագրված են զինանշանի պատկերով կնիքով մյուս բոլոր Պայմանավորվող կողմերի տարածքներում ընդունվում են առանց որևէ հատուկ հաստատման:
2. Այն փաստաթղթերը, որոնք Պայմանավորվող կողմերից մեկի տարածքում դիտվում են որպես պաշտոնական փաստաթղթեր, մյուս Պայմանավորվող կողմի տարածքներում օժտվում են պաշտոնական փաստաթղթերի ապացուցողական ուժով:
Հոդված 13. | Քաղաքացիական կացության մասին փաստաթղթեր և այլ փաստաթղթեր առաքելը |
1. Պայմանավորվող կողմերը պարտավորվում են հարցման հիման վրա, առանց թարգմանության և անվճար` քաղաքացիական կացության ակտերի գրանցման վերաբերյալ փաստաթղթերը միմյանց առաքել անմիջապես Պայմանավորվող կողմերի քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմինների միջոցով` փաստաթղթերի առաքման մասին քաղաքացիներին ծանուցելով:
2. Պայմանավորվող կողմերը պարտավորվում են հարցման հիման վրա, առանց թարգմանության և անվճար` միմյանց առաքել կրթության, աշխատանքային ստաժի մասին փաստաթղթեր և այլ փաստաթղթեր, որոնք վերաբերում են հայցվող Պայմանավորվող կողմի քաղաքացիների և նրա տարածքում բնակվող այլ անձանց անձնական, գույքային կամ ոչ գույքային իրավունքներին ու շահերին:
Հոդված 14. | Դիվանագիտական ներկայացուցչությունների և հյուպատոսական հիմնարկների իրավասությունները |
Պայմանավորվող կողմերի դիվանագիտական ներկայացուցչությունները և հյուպատոսական հիմնարկներն իրավունք ունեն իրականացնելու դատական և ոչ դատական փաստաթղթերի փոխանցում կամ ներկայացվող Պայմանավորվող կողմի դատարանների համար կատարելու ցուցմունքներ վերցնելու վերաբերյալ դատական հանձնարարություններ` գործող միջազգային համաձայնագրերին համապատասխան կամ, այդպիսի համաձայնագրերի բացակայության դեպքում, ցանկացած այլ կարգով, որը չի հակասում այն Պայմանավորվող կողմի օրենսդրությանը, որի տարածքում նրանք գտնվում են:
Հոդված 15. | Իրավական հարցերի վերաբերյալ տեղեկատվությունը |
Պայմանավորվող կողմերի կենտրոնական արդարադատության հիմնարկները հարցման հիման վրա միմյանց տեղեկություններ են տրամադրում իրենց Պայմանավորվող կողմերի` գործող և նախկին ներպետական օրենսդրության և դրա կիրառման պրակտիկայի վերաբերյալ:
Հոդված 16. | Հասցեներ և այլ տվյալներ պարզելը |
1. Պայմանավորվող կողմերի արդարադատության հիմնարկները հարցման հիման վրա միմյանց օգնություն են ցույց տալիս իրենց տարածքներում բնակվող անձանց և իրավաբանական անձանց հասցեները պարզելու գործում, եթե դա պահանջվում է իրենց քաղաքացիների իրավունքների իրականացման համար: Ընդ որում` հայցող Պայմանավորվող կողմի արդարադատության հիմնարկները հաղորդում են իրենց մոտ առկա տվյալները` խնդրանքում նշված անձի հասցեն պարզելու համար:
2. Պայմանավորվող կողմերի արդարադատության հիմնարկները միմյանց փոխադարձ օգնություն են ցույց տալիս իրենց տարածքում բնակվող այն անձանց աշխատանքի վայրը (զբաղմունքի տեսակը) և եկամուտները, այդ թվում` բանկային հաշիվներում գտնվող միջոցները, պարզելու գործում, որոնց նկատմամբ հայցող Պայմանավորվող կողմի արդարադատության հիմնարկներում գույքային պահանջներ են ներկայացված քաղաքացիական, ընտանեկան և քրեական գործերով:
Հոդված 17. | Լեզուն |
Սույն կոնվենցիան կատարելիս Պայմանավորվող կողմերի արդարադատության հիմնարկներն օգտագործում են Պայմանավորվող կողմերի պետական լեզուները կամ ռուսերենը:
Փաստաթղթերը Պայմանավորվող կողմերի պետական լեզուներով կազմելու դեպքում դրանց կցվում են վավերացված ռուսերեն թարգմանությունները:
Հոդված 18. | Իրավական օգնություն ցույց տալու հետ կապված ծախսերը |
1. Իրավական օգնություն ցույց տալու հետ կապված ծախսերը կրում է այն Պայմանավորվող կողմը, որի տարածքում դրանք առաջացել են, եթե սույն Կոնվենցիայով այլ բան նախատեսված չէ:
2. Պատմական և մշակութային արժեք, ինչպես նաև նյութական մեծ արժեք ունեցող առարկաների տեղափոխման և փոխանցման ծախսերը կրում է հայցող Պայմանավորվող կողմը:
Հոդված 19. | Պաշտոնատար անձանց գործողությունները բողոքարկելը: Պատճառված վնասը հատուցելը |
1. Պայմանավորվող կողմերից յուրաքանչյուրի քաղաքացիները և իրավաբանական անձինք, ինչպես նաև այլ անձինք, որոնք գտնվում են նրա տարածքում, իրավունք ունեն մյուս Պայմանավորվող կողմերի արդարադատության հիմնարկների պաշտոնատար անձանց` սույն Կոնվենցիայի դրույթները իրականացնելիս կատարած գործողությունները բողոքարկել այն կարգով, որը նախատեսված է այդպիսի գործողությունների կատարման տեղի Պայմանավորվող կողմի օրենսդրությամբ, եթե Կոնվենցիայով այլ բան սահմանված չէ:
2. Եթե Պայմանավորվող կողմերի արդարադատության հիմնարկների պաշտոնատար անձանց` սույն Կոնվենցիան իրականացնելիս կատարած ոչ իրավաչափ գործողություններով վնաս է պատճառվել սույն հոդվածի 1-ին կետում նշված անձանց, ապա նրանք իրավունք ունեն վնասի հատուցում պահանջել այն Պայմանավորվող կողմի օրենսդրության համապատասխան, որի արդարադատության հիմնարկների պաշտոնատար անձանց կողմից այդպիսի վնաս է պատճառվել:
Հոդված 20. | Իրավական օգնություն ցույց տալու ընթացքում տեղեկությունների գաղտնիությունը |
1. Հայցվող Պայմանավորվող կողմի արդարադատության հիմնարկը հայցող Պայմանավորվող կողմի արդարադատության հիմնարկի հարցման հիման վրա ձեռնարկում է բոլոր անհրաժեշտ միջոցները` իրավական օգնություն ցույց տալու հանձնարարություն ստանալու փաստի և հանձնարարության բովանդակության ու դրա կատարման արդյունքում ձեռք բերված տվյալների գաղտնիության ապահովման համար:
2. Անհրաժեշտության դեպքում հայցող և հայցվող Պայմանավորվող կողմերի արդարադատության հիմնարկները միմյանց հետ համաձայնեցնում են հանձնարարության կատարման արդյունքում ձեռք բերված տվյալների գաղտնիության պահպանման պայմաններն ու ժամկետները:
Հոդված 21. | Իրավական օգնություն ցույց տալը մերժելը |
Իրավական օգնություն ցույց տալը կարող է ամբողջությամբ կամ մասնակիորեն մերժվել, եթե այդպիսի օգնություն ցույց տալը կարող է վնասել հայցվող Պայմանավորվող կողմի ինքնիշխանությանը կամ անվտանգությանը կամ հակասում է նրա օրենսդրությանը: Իրավական օգնություն ցույց տալու խնդրանքը մերժելու դեպքում հայցող Պայմանավորվող կողմն անհապաղ ծանուցվում է մերժման պատճառների մասին:
Բ ա ժ ի ն II
Քաղաքացիական եվ ընտանեկան
գործերով իրավական հարաբերությունները
Մաս I
Իրավասություն
Հոդված 22. | Ընդհանուր դրույթներ |
1. Եթե սույն բաժնի II-V մասերում այլ բան սահմանված չէ, ապա Պայմանավորվող կողմերից որևէ մեկի տարածքում բնակության վայր ունեցող անձանց դեմ հայցերը անկախ նրանց քաղաքացիությունից, ներկայացվում են այդ Պայմանավորվող կողմի դատարաններ, իսկ իրավաբանական անձանց դեմ հայցերը ներկայացվում են այն Պայմանավորվող կողմի դատարաններ, որի տարածքում գտնվում է իրավաբանական անձի կառավարման մարմինը, նրա ներկայացուցչությունը կամ մասնաճյուղը:
Եթե գործին մասնակցում են մի քանի պատասխանողներ, որոնք բնակության վայր (գտնվելու վայր) ունեն տարբեր Պայմանավորվող կողմերի տարածքներում, ապա վեճը քննվում է ըստ ցանկացած պատասխանողի բնակության վայրի (գտնվելու վայրի)` հայցվորի ընտրությամբ:
2. Պայմանավորվող կողմի դատարաններն իրավասու են նաև այն դեպքերում, երբ իր տարածքում`
ա) իրականացվում է պատասխանողի ձեռնարկության (մասնաճյուղի) առևտուրը, արդյունաբերական կամ այլ տնտեսական գործունեությունը,
բ) կատարվել է կամ պետք է լրիվ կամ մասնակիորեն կատարվի վեճի առարկա հանդիսացող պայմանագրերից բխող պարտավորությունը.
գ) պատվի, արժանապատվության և գործարար համբավի պաշտպանության հայցով հայցվորն ունի մշտական բնակության վայր կամ գտնվելու վայր:
3. Անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքի և այլ իրային իրավունքների վերաբերյալ հայցերով բացառապես իրավասու են այդպիսի գույքի գտնվելու վայրի դատարանները:
Բեռների, ուղևորների և ուղեբեռի փոխադրման պայմանագրերից բխող` փոխադրողների դեմ հայցերը ներկայացվում են ըստ այն տրանսպորտային կազմակերպության վարչության գտնվելու վայրի, որի դեմ սահմանված կարգով պահանջ է ներկայացված եղել:
Հոդված 23. | Պայմանագրային ընդդատություն |
1. Պայմանավորվող կողմի դատարանները կարող են գործեր քննել նաև այլ դեպքերում, եթե առկա է վեճն այդ դատարաններին հանձնելու վերաբերյալ կողմերի գրավոր համաձայնությունը, որը ձեռք է բերվել մինչև գործն ըստ էության քննելը:
Ընդ որում` սույն Կոնվենցիայի նորմերից, որոնք սահմանված են սույն բաժնի I-V մասերով, ինչպես նաև համապատասխան Պայմանավորվող կողմի ներքին օրենսդրությունից բխող բացառիկ ընդդատությունը չի կարող փոփոխվել կողմերի համաձայնությամբ:
2. Վեճի փոխանցման վերաբերյալ համաձայնության առկայության դեպքում պատասխանողի դիմումուվ, դատարանը կարճում է գործի վարույթը:
Հոդված 24. | Դատավարությունների փոխկապակցվածությունը |
1. Միևնույն կողմերի միջև միևնույն առարկայի վերաբերյալ և միևնույն հիմքերով գործով սույն Կոնվենցիայի համապատասխան իրավասու երկու Պայմանավորվող կողմերի դատարաններում վարույթ հարուցելու դեպքում դատարանը, որը գործն ավելի ուշ է հարուցել, կարճում է վարույթը:
2. Հակընդդեմ հայցը և հաշվանցման վերաբերյալ պահանջը, որոնք բխում են այն նույն իրավահարաբերությունից, որից և հիմնական հայցը, ենթակա են քննության այն դատարանում, որը քննում է հիմնական հայցը:
Հոդված 25. | Քաղաքացիական դատավարությունում դատախազի մասնակցության վերաբերյալ խնդրանքը |
Մի Պայմանավորվող կողմի դատախազն իրավունք ունի դիմելու մյուս Պայմանավորվող կողմի դատախազին` այդ Պայմանավորվող կողմի դատարանում, իր իրավասության սահմաններում, հայցող Պայմանավորվող կողմի քաղաքացիների և իրավաբանական անձանց իրավունքների ու օրինական շահերի պաշտպանության վերաբերյալ գործեր հարուցելու, այդ գործերի քննությանը մասնակցելու կամ վերադաս ատյանի դատարան վճռաբեկ, վերաքննիչ կամ մասնավոր բողոք (միջնորդագիր), ինչպես նաև այդպիսի գործերով դատական որոշումների նկատմամբ հսկողական կարգով բողոք (միջնորդագիր) բերելու վերաբերյալ խնդրանքով:
Մաս II
Անձնական կարգավիճակ
Հոդված 26. | Իրավունակությունը և գործունակությունը |
1. Ֆիզիկական անձի գործունակությունը որոշվում է այն Պայմանավորվող կողմի օրենսդրությամբ, որի քաղաքացին է համարվում այդ անձը:
2. Քաղաքացիություն չունեցող անձի գործունակությունը որոշվում է այն Պայմանավորվող կողմի օրենսդրությամբ, որտեղ նա մշտական բնակության վայր ունի:
3. Իրավաբանական անձի իրավունակությունը որոշվում է այն Պայմանավորվող կողմի օրենսդրությամբ, որի օրենսդրությամբ հիմնադրվել է:
Հոդված 27. | Սահմանափակ գործունակ կամ անգործունակ ճանաչելը: Գործունակությունը վերականգնելը |
1. Անձին սահմանափակ գործունակ կամ անգործունակ ճանաչելու վերաբերյալ գործերով, բացառությամբ սույն հոդվածի 2-րդ և 3-րդ կետերով նախատեսված դեպքերի, իրավասու է այն Պայմանավորվող կողմի դատարանը, որի քաղաքացին է համարվում այդ անձը:
2. Եթե մի Պայմանավորվող կողմի դատարանին հայտնի են դառնում իր տարածքում բնակվող` մյուս Պայմանավորվող կողմի քաղաքացի համարվող անձին սահմանափակ գործունակ կամ անգործունակ ճանաչելու հիմքեր, ապա նա այդ մասին ծանուցում է այն Պայմանավորվող կողմի դատարանին, որի քաղաքացին է համարվում տվյալ անձը:
3. Եթե Պայմանավորվող կողմի իրավասու դատարանը, որը ծանուցվել է քաղաքացուն սահմանափակ գործունակ կամ անգործունակ ճանաչելու հիմքերի մասին, 90 օրվա ընթացքում գործը քննության չընդունի կամ իր կարծիքը չհայտնի, ապա սահմանափակ գործունակ կամ անգործունակ ճանաչելու վերաբերյալ գործը կքննի այն Պայմանավորվող կողմի դատարանը, որի տարածքում այդ քաղաքացին բնակության վայր ունի: Անձին սահմանափակ գործունակ կամ անգործունակ ճանաչելու վերաբերյալ որոշումն ուղարկվում է այն Պայմանավորվող կողմի իրավասու դատարան, որի քաղաքացին է համարվում այդ անձը:
4. Սույն հոդվածի 1-3-րդ կետերի դրույթները կիրառվում են, համապատասխանաբար, նաև գործունակությունը վերականգնելու ժամանակ:
Հոդված 28. | Անհայտ բացակայող ճանաչելը և մահացած հայտարարելը: Մահվան փաստը հաստատելը |
1. Անձին անհայտ բացակայող ճանաչելու կամ մահացած հայտարարելու վերաբերյալ գործերով և մահվան փաստը հաստատելու վերաբերյալ գործերով իրավասու են այն Պայմանավորվող կողմի արդարադատության հիմնարկները, որի քաղաքացին է համարվել անձն այն ժամանակ, երբ նա ըստ վերջին տվյալների ողջ է եղել, իսկ այլ անձանց առնչությամբ` անձի վերջին բնակության վայրի արդարադատության հիմնարկները:
2. Պայմանավորվող կողմերից յուրաքանչյուրի արդարադատության հիմնարկները կարող են մյուս Պայմանավորվող կողմի քաղաքացուն և նրա տարածքում բնակվող այլ անձի ճանաչել անհայտ բացակայող կամ մահացած, ինչպես նաև հաստատել նրա մահվան փաստը, նրա տարածքում բնակվող այն շահագրգիռ անձանց միջնորդությամբ, որոնց իրավունքներն ու շահերը հիմնված են այդ Պայմանավորվող կողմի օրենսդրության վրա:
3. Անձին անհայտ բացակայող ճանաչելու կամ մահացած հայտարարելու, ինչպես նաև մահվան փաստը հաստատելու վերաբերյալ գործեր քննելիս Պայմանավորվող կողմերի արդարադատության հիմնարկները կիրառում են իրենց Պայմանավորվող կողմի օրենսդրությունը:
Մաս III
Ընտանեկան գործեր
Հոդված 29. | Ամուսնություն |
Ամուսնության պայմանները ապագա ամուսիններից յուրաքանչյուրի համար որոշվում է այն Պայմանավորվող կողմի օրենսդրությամբ, որի քաղաքացին է նա համարվում, իսկ քաղաքացիություն չունեցող անձանց համար` այն Պայմանավորվող կողմի օրենսդրությամբ, որը համարվում է նրանց մշտական բնակության վայրը: Դրանից բացի` ամուսնության արգելքների վերաբերյալ պետք է պահպանվեն այն Պայմանավորվող կողմի օրենսդրության պահանջները, որի տարածքում տեղի է ունենում ամուսնությունը:
Հոդված 30. | Ամուսինների իրավահարաբերությունները |
1. Ամուսինների անձնական և գույքային իրավահարաբերությունները որոշվում են այն Պայմանավորվող կողմի օրենսդրությամբ, որի տարածքում նրանք համատեղ բնակության վայր ունեն:
2. Եթե ամուսիններից մեկը բնակվում է մի Պայմանավորվող կողմի տարածքում, իսկ երկրորդը` մյուս Պայմանավորվող կողմի տարածքում, և, ընդսմին, երկու ամուսիններն էլ ունեն միևնույն քաղաքացիությունը, ապա նրանց անձնական և գույքային իրավահարաբերությունները որոշվում են այն Պայմանավորվող կողմի օրենսդրությամբ, որի քաղաքացիները նրանք համարվում են:
3. Եթե ամուսիններից մեկը համարվում է մի Պայմանավորվող կողմի քաղաքացի, իսկ երկրորդը` մյուս Պայմանավորվող կողմի, և նրանցից մեկը ապրում է մի Պայմանավորվող կողմի տարածքում, իսկ մյուսը` մյուսի տարածքում, ապա նրանց անձնական և գույքային իրավահարաբերությունները որոշվում են այն Պայմանավորվող կողմի օրենսդրությամբ, որի տարածքում նրանք ունեցել են իրենց վերջին համատեղ բնակության վայրը:
4. Եթե սույն հոդվածի 3-րդ կետում նշված անձինք Պայմանավորվող կողմերի տարածքներում համատեղ բնակության վայր չեն ունեցել, ապա կիրառվում է այն Պայմանավորվող կողմի օրենսդրությունը, որի արդարադատության հիմնարկը գործը քննում է:
5. Ամուսինների անշարժ գույքին վերաբերող իրավահարաբերությունները որոշվում են այն Պայմանավորվող կողմի օրենսդրությամբ, որի տարածքում այդ գույքը գտնվում է:
6. Ամուսինների անձնական և գույքային իրավահարաբերությունների վերաբերյալ գործերով իրավասու են այն Պայմանավորվող կողմի հիմնարկները, որի օրենսդրությունը ենթակա է կիրառման` սույն հոդվածի 1-3-րդ և 5-րդ կետերին համապատասխան:
Հոդված 31. | Ամուսնալուծությունը |
1. Ամուսնալուծության վերաբերյալ գործերով կիրառվում է այն Պայմանավորվող կողմի օրենսդրությունը, որի քաղաքացիներն են համարվում ամուսինները դիմում տալու պահին:
2. Եթե ամուսիններից մեկը համարվում է մի Պայմանավորվող կողմի քաղաքացի, իսկ երկրորդը` մյուս Պայմանավորվող կողմի, ապա կիրառվում է այն Պայմանավորվող կողմի օրենսդրությունը, որի արդարադատության հիմնարկը քննում է ամուսնալուծության վերաբերյալ գործը:
Հոդված 32. | Պայմանավորվող կողմերի արդարադատության հիմնարկների իրավասությունը |
1. Սույն կոնվենցիայի 31-րդ հոդվածի 1-ին կետով նախատեսված դեպքում ամուսնալուծության վերաբերյալ գործերով իրավասու են այն Պայմանավորվող կողմի արդարադատության հիմնարկները, որի քաղաքացիներն են համարվում ամուսինները դիմում տալու պահին: Եթե դիմումը տալու պահին երկու ամուսիններն էլ բնակվում են մյուս Պայմանավորվող կողմի տարածքում, ապա իրավասու են նաև այդ Պայմանավորվող կողմի հիմնարկները:
2. Սույն Կոնվենցիայի 31-րդ հոդվածի 2-րդ կետով նախատեսված դեպքում ամուսնալուծության վերաբերյալ գործերով իրավասու են այն Պայմանավորվող կողմի արդարադատության հիմնարկները, որի տարածքում բնակվում են երկու ամուսինները: Եթե ամուսիններից մեկը բնակվում է մի Պայմանավորվող կողմի տարածքում, իսկ երկրորդը` մյուս Պայմանավորվող կողմի տարածքում, ապա ամուսնալուծության վերաբերյալ գործերով իրավասու են այն երկու Պայմանավորվող կողմերի արդարադատության հիմնարկները, որոնց տարածքներում ամուսինները բնակվում են:
Հոդված 33. | Ամուսնությունն անվավեր ճանաչելը |
2. Ամուսնությունն անվավեր ճանաչելու վերաբերյալ գործերով արդարադատության հիմնարկների իրավասությունը որոշվում է սույն Կոնվենցիայի 32-րդ հոդվածին համապատասխան:
Հոդված 34. | Հայրությունը կամ մայրությունը պարզելը և վիճարկելը |
Հայրության կամ մայրության ճանաչումն ու վիճարկումը որոշվում է այն Պայմանավորվող կողմի օրենսդրությամբ, որի քաղաքացին համարվում է երեխան, իսկ նրա քաղաքացիությունը որոշելու անհնարինության դեպքում` այն Պայմանավորվող կողմի օրենսդրությամբ, որի քաղաքացին երեխան համարվում է ծնունդով:
Հոդված 35. | Ծնողների և երեխաների իրավահարաբերությունները |
1. Ծնողների և երեխաների իրավունքներն ու պարտականությունները, այդ թվում` երեխաների խնամքի հետ կապված` ծնողների պարտականությունները, որոշվում են այն Պայմանավորվող կողմի օրենսդրությամբ, որի տարածքում նրանք ունեն համատեղ մշտական բնակության վայր, իսկ ծնողների և երեխաների համատեղ մշտական բնակության վայրի բացակայության դեպքում` նրանց փոխադարձ իրավունքներն ու պարտականությունները որոշվում են այն Պայմանավորվող կողմի օրենսդրությամբ, որի քաղաքացին է համարվում երեխան:
Ալիմենտային պարտավորություններով, հայցվորի պահանջով, կիրառվում է այն Պայմանավորվող կողմի օրենսդրությունը, որի տարածքում մշտապես բնակվում է երեխան:
2. Ծնողների օգտին չափահաս երեխաների ալիմենտային պարտավորությունները, ինչպես նաև ընտանիքի այլ անդամների ալիմենտային պարտավորությունները որոշվում են այն Պայմանավորվող կողմի օրենսդրությամբ, որի տարածքում նրանք համատեղ բնակության վայր են ունեցել: Համատեղ բնակության վայրի բացակայության դեպքում այդպիսի պարտավորությունները որոշվում են այն Պայմանավորվող կողմի օրենսդրությամբ, որի քաղաքացին է համարվում հայցվորը:
3. Ծնողների և երեխաների միջև իրավահարաբերությունների վերաբերյալ գործերով իրավասու է այն Պայմանավորվող կողմի դատարանը, որի օրենսդրությունը ենթակա է կիրառման` սույն հոդվածի 1-ին և 2-րդ կետերին համապատասխան:
4. Երեխաների դաստիարակության վերաբերյալ գործերով դատարանի որոշումների կատարումը իրականացվում է այն Պայմանավորվող կողմի օրենսդրությամբ սահմանված կարգով, որի տարածքում երեխան բնակվում է:
5. Պայմանավորվող կողմերը միմյանց օգնություն են ցույց տալիս ալիմենտների գանձման վերաբերյալ գործերով պատասխանողի հետախուզման գործում, երբ հիմք կա ենթադրելու, որ պատասխանողը գտնվում է մյուս Պայմանավորվող կողմի տարածքում, և դատարանի կողմից որոշում է կայացվել նրա հետախուզում հայտարարելու մասին:
Հոդված 36. | Խնամակալություն և հոգաբարձություն |
1. Խնամակալություն և հոգաբարձություն սահմանելը կամ դրանք վերացնելը կատարվում են այն Պայմանավորվող կողմի օրենսդրությամբ, որի քաղաքացին է համարվում այն անձը, որի նկատմամբ սահմանվում կամ վերացվում է խնամակալությունը կամ հոգաբարձությունը:
2. Խնամակալի կամ հոգաբարձուի և խնամակալության կամ հոգաբարձության ներքո գտնվող անձանց միջև իրավահարաբերությունները կարգավորվում են այն Պայմանավորվող կողմի օրենսդրությամբ, որի հիմնարկը խնամակալ կամ հոգաբարձու է նշանակել:
3. Խնամակալությունը կամ հոգաբարձությունը ստանձնելու պարտականությունը սահմանվում է այն Պայմանավորվող կողմի օրենսդրությամբ, որի քաղաքացին է համարվում խնամակալ կամ հոգաբարձու նշանակվող անձը:
4. Մի Պայմանավորվող կողմի քաղաքացի համարվող անձի խնամակալ կամ հոգաբարձու կարող է նշանակվել մյուս Պայմանավորվող կողմի քաղաքացին, եթե նա բնակվում է այն Պայմանավորվող կողմի տարածքում, որտեղ իրականացվելու է խնամակալությունը կամ հոգաբարձությունը:
Հոդված 37. | Խնամակալության և հոգաբարձության հարցերով մարմինների իրավասությունը |
Խնամակալություն և հոգաբարձություն սահմանելու կամ դրանք վերացնելու գործերով իրավասու են այն Պայմանավորվող կողմի հիմնարկները, որի քաղաքացին է համարվում այն անձը, որի նկատմամբ սահմանվում կամ վերացվում է խնամակալությունը կամ հոգաբարձությունը, եթե սույն կոնվենցիայով այլ բան սահմանված չէ:
Հոդված 38. | Խնամակալության և հոգաբարձության միջոցներ ձեռնարկելու կարգը |
1. Խնամակալության կամ հոգաբարձության միջոցներ ձեռնարկելու անհրաժեշտության դեպքում, ի շահ մի Պայմանավորվող կողմի քաղաքացու, որի մշտական բնակության վայրը, գտնվելու վայրը կամ գույքը գտնվում են մյուս Պայմանավորվող կողմի տարածքում, այս Պայմանավորվող կողմի հիմնարկն անհապաղ ծանուցում է այն հիմնարկին, որն իրավասու է` սույն Կոնվենցիայի 37-րդ հոդվածին համապատասխան:
2. Անհետաձգելի դեպքերում մյուս Պայմանավորվող կողմն ինքը կարող է ձեռնարկել անհրաժեշտ ժամանակավոր միջոցներ իր օրենսդրության համապատասխան: Ընդ որում` նա պարտավոր է այդ մասին անհապաղ ծանուցել այն հիմնարկին, որն իրավասու է` սույն Կոնվենցիայի 37-րդ հոդվածին համապատասխան: Այդ միջոցներն ուժը պահպանում են մինչև 37-րդ հոդվածում նշված հիմնարկի կողմից այլ որոշում ընդունվելը:
Հոդված 39. | Խնամակալությունը կամ հոգաբարձությունը փոխանցելու կարգը |
1. Մի Պայմանավորվող կողմի հիմնարկը, որն իրավասու է` սույն Կոնվենցիայի 37-րդ հոդվածին համապատասխան, խնամակալությունը կամ հոգաբարձությունը մյուս Պայմանավորվող կողմի հիմնարկին կարող է փոխանցել այն դեպքում, եթե խնամակալության կամ հոգաբարձության ներքո գտնվող անձը այդ Պայմանավորվող կողմի տարածքում բնակության վայր, գտնվելու վայր կամ գույք ունի: Խնամակալության կամ հոգաբարձության փոխանցումն ուժի մեջ է մտնում, երբ հայցվող Պայմանավորվող կողմի հիմնարկն իր վրա է վերցնում խնամակալությունը կամ հոգաբարձությունը և այդ մասին ծանուցում է հայցող Պայմանավորվող կողմի հիմնարկին:
2. Հիմնարկը, որը սույն հոդվածի 1-ին կետին համապատասխան, ստանձնել է խնամակալությունը և հոգաբարձությունը, դրանք իրականացնում է իր Պայմանավորվող կողմի օրենսդրության համապատասխան:
Հոդված 40. | Որդեգրելը |
1. Որդեգրելը կամ դա վերացնելը իրականացվում են այն Պայմանավորվող կողմի օրենսդրությամբ, որի քաղաքացին է համարվում որդեգրողը որդեգրման կամ այն վերացնելու վերաբերյալ դիմում ներկայացնելու պահին, եթե Պայմանավորվող կողմի ներպետական օրենսդրությամբ, որի քաղաքացին է համարվում երեխան, այլ բան նախատեսված չէ:
2. Եթե երեխան համարվում է մյուս Պայմանավորվող կողմի քաղաքացի, ապա որդեգրման կամ դրա վերացման դեպքում անհրաժեշտ է ստանալ օրինական ներկայացուցչի և իրավասու պետական մարմնի համաձայնությունը, ինչպես նաև երեխայի համաձայնությունը, եթե դա պահանջվում է այն Պայմանավորվող կողմի օրենսդրությամբ, որի քաղաքացին է համարվում նա:
3. Եթե երեխան որդեգրվում է ամուսինների կողմից, որոնցից մեկը համարվում է մի Պայմանավորվող կողմի քաղաքացի, իսկ երկրորդը` մյուս Պայմանավորվող կողմի քաղաքացի, ապա որդեգրելը կամ դրա վերացնելը պետք է կատարվեն երկու Պայմանավորվող կողմերի օրենսդրությամբ նախատեսված պայմաններին համապատասխան` հաշվի առնելով սույն հոդվածի 1-ին և 2-րդ կետերի դրույթները:
4. Որդեգրման կամ դրա վերացման գործերով իրավասու է այն Պայմանավորվող կողմի հիմնարկը, որի քաղաքացին է համարվում որդեգրողը որդեգրման կամ այն վերացնելու վերաբերյալ դիմում տալու պահին, իսկ սույն հոդվածի 3-րդ կետով նախատեսված դեպքում իրավասու է այն Պայմանավորվող կողմի հիմնարկը, որի տարածքում ամուսիններն ունեն կամ ունեցել են վերջին համատեղ բնակության վայր կամ գտնվելու վայր:
Մաս IV
Գույքային իրավահարաբերություններ
Հոդված 41. |
Սեփականության իրավունք |
1. Անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքը որոշվում է այն Պայմանավորվող կողմի օրենսդրությամբ, որի տարածքում գտնվում է անշարժ գույքը: Այն հարցը, թե որ գույքն է համարվում անշարժ, որոշվում է այն Պայմանավորվող կողմի օրենսդրությամբ, որի տարածքում այդ գույքը գտնվում է:
2. Պետական գրանցամատյան մտցնելու ենթակա տրանսպորտային միջոցների նկատմամբ սեփականության իրավունքը որոշվում է այն Պայմանավորվող կողմի օրենսդրությամբ, որի տարածքում գտնվում է տրանսպորտային միջոցի գրանցումն իրականացրած մարմինը:
3. Գույքի նկատմամբ սեփականության իրավունքի կամ այլ իրային իրավունքի ծագումն ու դադարումը որոշվում են այն Պայմանավորվող կողմի օրենսդրությամբ, որի տարածքում գույքը գտնվել է այդպիսի իրավունքի ծագման կամ դադարման համար հիմք հանդիսացած գործողության կամ այլ հանգամանքի տեղի ունենալու պահին:
4. Գործարքի առարկա հանդիսացած գույքի նկատմամբ սեփականության իրավունքի կամ այլ իրային իրավունքի ծագումն ու դադարումը որոշվում են գործարքի կնքման տեղի օրենսդրությամբ, եթե, Պայմանավորվող կողմերի համաձայնությամբ, այլ բան նախատեսված չէ:
Հոդված 42. | Գործարքի ձևը |
1. Գործարքի ձևը որոշվում է այն Պայմանավորվող կողմի օրենսդրությամբ, որի տարածքում կնքվում է:
2. Անշարժ գույքի առնչությամբ գործարքի ձևը և դրա նկատմամբ իրավունքները որոշվում են այն Պայմանավորվող կողմի օրենսդրությամբ, որի տարածքում այդ գույքը գտնվում է:
Հոդված 43. | Լիազորագիր |
Լիազորագրի ձևը և գործողության ժամկետը որոշվում են այն Պայմանավորվող կողմի օրենսդրությամբ, որի տարածքում տրվել է: Այդպիսի լիազորագիրը, այն Պայմանավորվող կողմի լեզվով, որի տարածքում պետք է օգտագործվի, կամ ռուսերենով` նոտարական կարգով վավերացված թարգմանությամբ, մյուս Պայմանավորվող կողմերի տարածքներում ընդունվում է առանց որևէ հատուկ հաստատման:
Հոդված 44. | Գործարքի կողմերի իրավունքներն ու պարտականությունները |
Գործարքի կողմերի իրավունքներն ու պարտականությունները որոշվում են այն Պայմանավորվող կողմի օրենսդրությամբ, որի տարածքում կնքվում է, եթե, կողմերի համաձայնությամբ, այլ բան նախատեսված չէ:
Հոդված 45. | Վնասը հատուցելը |
1. Վնասի հատուցման վերաբերյալ պարտավորությունները, բացի նրանցից, որոնք բխում են պայմանագրերից և այլ իրավաչափ գործողություններից, որոշվում են այն Պայմանավորվող կողմի օրենսդրությամբ, որի տարածքում տեղի է ունեցել վնասի հատուցման վերաբերյալ պահանջի համար հիմք հանդիսացած գործողությունը կամ այլ հանգամանքը:
2. Եթե վնաս պատճառողն ու տուժողը համարվում են նույն Պայմանավորվող կողմի քաղաքացիներ, ապա կիրառվում է այդ Պայմանավորվող կողմի օրենսդրությունը:
3. Սույն հոդվածի 1-ին և 2-րդ կետերում նշված գործերով իրավասու է այն Պայմանավորվող կողմի դատարանը, որի տարածքում տեղի է ունեցել վնասի հատուցման վերաբերյալ պահանջի համար հիմք հանդիսացած գործողությունը կամ այլ հանգամանքը: Տուժողը կարող է հայցը ներկայացնել նաև այն Պայմանավորվող կողմի դատարան, որի տարածքում պատասխանողը բնակության վայր ունի:
Հոդված 46. | Հայցային վաղեմություն |
Հայցային վաղեմության հարցերը լուծվում են ըստ այն օրենսդրության, որը կիրառվում է համապատասխան իրավահարաբերության կարգավորման համար:
Մաս V
Ժառանգություն
Հոդված 47. | Հավասարության սկզբունքը |
Պայմանավորվող կողմերից յուրաքանչյուրի քաղաքացիները կարող են մյուս Պայմանավորվող կողմերի տարածքներում, ըստ օրենքի կամ ըստ կտակի, ժառանգել գույք կամ իրավունքներ հավասար պայմաններով և նույն ծավալով, ինչ տվյալ Պայմանավորվող կողմի քաղաքացիները:
Հոդված 48. | Ժառանգության իրավունք |
1. Գույքի ժառանգության իրավունքը, բացի սույն հոդվածի 2-րդ կետում նախատեսված դեպքից, որոշվում է այն Պայմանավորվող կողմի օրենսդրությամբ, որի տարածքում ժառանգատուն ունեցել է վերջին մշտական բնակության վայրը:
2. Անշարժ գույքի ժառանգության իրավունքը որոշվում է այն Պայմանավորվող կողմի օրենսդրությամբ, որի տարածքում այդ գույքը գտնվում է:
Հոդված 49. | Ժառանգությունը պետությանը փոխանցելը |
Եթե, ըստ այն Պայմանավորվող կողմի օրենսդրության, որը ժառանգության դեպքում ենթակա է կիրառման, ժառանգորդ է հանդիսանում պետությունը, ապա ժառանգական շարժական գույքն անցնում է այն Պայմանավորվող կողմին, որի քաղաքացին է համարվում ժառանգատուն մահվան պահին, իսկ ժառանգական անշարժ գույքն անցնում է այն Պայմանավորվող կողմին, որի տարածքում գտնվում է:
Հոդված 50. | Կտակ |
Կտակ կազմելու և վերացնելու անձի հնարավորությունը, ինչպես նաև դրա ձևը և վերացման կարգը որոշվում են այն Պայմանավորվող կողմի օրենսդրությամբ, որտեղ ակտը կազմելու պահին կտակարարը բնակության վայր է ունեցել: Սակայն կտակը կամ այն վերացնելը չեն կարող անվավեր ճանաչվել ձևը չպահպանելու պատճառով, եթե վերջինս բավարարում է այն Պայմանավորվող կողմի օրենսդրության պահանջները, որտեղ կտակը կազմվել է:
Հոդված 51. | Ժառանգության վերաբերյալ գործերով իրավասությունը |
1. Շարժական գույքի ժառանգության վերաբերյալ գործերով վարույթն իրավասու են վարել այն Պայմանավորվող կողմի հիմնարկները, որի տարածքում ժառանգատուն իր մահվան պահին բնակության վայր է ունեցել:
2. Անշարժ գույքի ժառանգության վերաբերյալ գործերով վարույթն իրավասու են վարել այն Պայմանավորվող կողմի հիմնարկները, որի տարածքում գույքը գտնվում է:
3. Սույն հոդվածի 1-ին և 2-րդ կետերի դրույթները կիրառվում են նաև այն վեճերը քննելիս, որոնք ծագում են ժառանգության վերաբերյալ գործերով վարույթի կապակցությամբ:
Հոդված 52. | Ժառանգության վերաբերյալ գործերով դիվանագիտական ներկայացուցչությունների կամ հյուպատոսական մարմինների իրավասությունները |
Ժառանգության վերաբերյալ գործերով, այդ թվում` ժառանգական վեճերով, Պայմանավորվող կողմերից յուրաքանչյուրի դիվանագիտական ներկայացուցչությունները կամ հյուպատոսական հիմնարկները իրավասու են մյուս Պայմանավորվող կողմերի հիմնարկներում առանց հատուկ լիազորագրի ներկայացնել (բացառությամբ ժառանգությունից հրաժարվելու իրավունքի) իրենց Պայմանավորվող կողմի քաղաքացիներին, եթե նրանք բացակայում են կամ ներկայացուցիչ չեն նշանակել:
Հոդված 53. | Ժառանգության պահպանության համար միջոցները |
1. Պայմանավորվող կողմերի հիմնարկները, իրենց Պայմանավորվող կողմերի օրենսդրության համապատասխան, միջոցներ են ձեռնարկում, որոնք անհրաժեշտ են այն ժառանգության պահպանման ապահովման կամ դրա կառավարման համար, որը նրանց տարածքներում թողնվել է մյուս Պայմանավորվող կողմերի քաղաքացիների կողմից:
2. Սույն հոդվածի 1-ին կետի համաձայն ձեռնարկված միջոցների մասին անհապաղ ծանուցվում է այն Պայմանավորվող կողմի դիվանագիտական ներկայացուցչությունը կամ հյուպատոսական հիմնարկը, որի քաղաքացին համարվում է ժառանգատուն: Նշված ներկայացուցչությունը կամ հիմնարկը կարող են մասնակցել այդ միջոցների իրականացմանը:
3. Ժառանգության վերաբերյալ գործով վարույթ իրականացնելու իրավասությույն ունեցող Պայմանավորվող կողմերի արդարադատության հիմնարկների, ինչպես նաև դիվանագիտական ներկայացուցչությունների և հյուպատոսական հիմնարկների միջնորդությամբ` սույն հոդվածի 1-ին կետին համապատասխան ձեռնարկված միջոցները կարող են փոփոխվել, վերացվել կամ հետաձգվել:
Բ ա ժ ի ն III
Որոշումները ճանաչելը եվ կատարելը
Հոդված 54. | Որոշումները ճանաչելը և կատարելը |
1. Պայմանավորվող կողմերից յուրաքանչյուրը սույն Կոնվենցիայով նախատեսված պայմաններով ճանաչում և կատարում է մյուս Պայմանավորվող կողմերի տարածքներում կայացված հետևյալ որոշումները`
ա) քաղաքացիական և ընտանեկան գործերով Պայմանավորվող կողմերի արդարադատության հիմնարկների որոշումները` ներառյալ այդպիսի գործերով դատարանի կողմից հաստատված հաշտության համաձայնությունները և դրամական պարտավորությունների վերաբերյալ նոտարական ակտերը (այսուհետ` որոշումներ).
բ) վնասի հատուցման, տուգանքների բռնագանձման և բռնագրավման վերաբերյալ քրեական գործերով դատարանների դատավճիռները (որոշումները).
գ) հայցի ապահովման նպատակով գույքը` ներառյալ բանկային հաշիվներում առկա դրամական միջոցները, կալանքի տակ դնելու վերաբերյալ դատարանների որոշումները:
2. Սույն հոդվածի 1-ին կետում նշված որոշումների ճանաչումը և կատարումը իրականացվում է հայցվող Պայմանավորվող կողմի օրենսդրության համապատասխան:
Հոդված 55. | Կատարում չպահանջող որոշումները ճանաչելը |
ա) հայցվող Պայմանավորվող կողմի արդարադատության հիմնարկները այդ գործով ավելի վաղ որոշում չեն կայացրել, որն ուժի մեջ է մտել.
բ) գործը, սույն Կոնվենցիայի համաձայն, իսկ դրանով չնախատեսված դեպքերում` այն Պայմանավորվող կողմի օրենսդրությամբ, որի տարածքում որոշումը պետք է ճանաչվի, չի պատկանում այդ Պայմանավորվող կողմի արդարադատության հիմնարկների բացառիկ իրավասությանը:
2. Սույն հոդվածի 1-ին կետի դրույթները վերաբերում են նաև խնամակալության և հոգաբարձության վերաբերյալ որոշումներին և ամուսնալուծության վերաբերյալ որոշումներին, որոնք կայացվել են այն հիմնարկների կողմից, որոնք իրավասու են այն Պայմանավորվող կողմի օրենսդրության համաձայն, որի տարածքում որոշումը կայացվել է:
Հոդված 56. | Որոշման ճանաչման և կատարման վերաբերյալ միջնորդությունը |
1. Որոշման ճանաչման և կատարման վերաբերյալ միջնորդությունը ներկայացնում է այն կողմը, որի օգտին որոշումը կայացվել է, այն Պայմանավորվող կողմի իրավասու դատարան, որտեղ որոշումը ենթակա է կատարման: Միջնորդությունը կարող է ներկայացվել նաև այն դատարան, որը գործով որոշում է կայացրել առաջին ատյանում: Այդ դատարանը իր որոշման ճանաչման և կատարման վերաբերյալ միջնորդությունն ուղարկում է տվյալ միջնորդության կապակցությամբ որոշում կայացնելու իրավասու դատարանին:
2. Միջնորդությանը կցվում են.
ա) որոշումը կամ դրա հաստատված պատճենը, ինչպես նաև պաշտոնական փաստաթուղթ այն մասին, որ որոշումն օրինական ուժի մեջ է մտել և ենթակա է կատարման, կամ այն մասին, որ որոշումը ենթակա է կատարման մինչև օրինական ուժի մեջ մտնելը, եթե դա բուն որոշումից չի հետևում.
բ) փաստաթուղթ, որից հետևում է, որ դատավարությանը չմասնակցած կողմը, որի դեմ որոշում է կայացվել, պատշաճ կարգով և ժամանակին կանչվել է դատարան, իսկ նրա դատավարական անգործունակության դեպքում` այն, որ վերջինս պատշաճ ձևով ներկայացված է եղել.
գ) փաստաթուղթ, որը հաստատում է որոշման ուղարկման պահին նրա մասնակի կատարումը
դ) փաստաթուղթ, որը հաստատում է պայմանագրային ընդդատության գործերով կողմերի համաձայնությունը:
3. Որոշման ճանաչման և կատարման վերաբերյալ միջնորդությանը և դրան կից փաստաթղթերին կցվում են հայցվող Պայմանավորվող կողմի լեզվով կամ ռուսերենով վավերացված թարգմանությունները:
Հոդված 57. | Որոշումների ճանաչման և կատարման կարգը |
1. Որոշումների ճանաչման և կատարման վերաբերյալ միջնորդությունները, որոնք նախատեսված են սույն Կոնվենցիայի 54-րդ հոդվածով, քննվում են այն Պայմանավորվող կողմի դատարաններում, որի տարածքում պետք է իրականացվի կատարումը:
2. Որոշման ճանաչման և կատարման վերաբերյալ միջնորդությունը քննող դատարանը սահմանափակվում է այն հանգամանքը պարզելով, որ սույն Կոնվենցիայով նախատեսված պայմանները պահպանված են: Այն դեպքում, եթե պայմանները պահպանված են, դատարանը որոշում է կայացնում կատարման մասին:
3. Որոշումների ճանաչման և կատարման կարգը որոշվում է այն Պայմանավորվող կողմի օրենսդրությամբ, որի տարածքում պետք է իրականացվի կատարումը:
Հոդված 58. | Տուգանքների բռնագանձման, հանցավոր գործունեությունից ստացված գույքի և եկամուտների բռնագրավման վերաբերյալ դատարանների որոշումների կատարելը |
1. Տուգանքների բռնագանձման, քրեական գործով առարկաների և գույքի բռնագրավման կամ պետության եկամուտ դարձնելու կամ անօրինական ճանապարհով ստացած եկամուտների բռնագրավման վերաբերյալ հայցող Պայմանավորվող կողմի դատարանի որոշումները հայցվող Պայմանավորվող կողմի կողմից կատարվում են սույն Կոնվենցիայի 8-րդ, 54-րդ, 56-րդ, 57-րդ, 59-րդ հոդվածներով սահմանված հիմքերով և կարգով:
2. Բռնագանձված տուգանքների գումարները փոխանցվում են հայցող Պայմանավորվող կողմին:
3. Միայն հայցող Պայմանավորվող կողմն իրավունք ունի վերանայել բռնագրավման վերաբերյալ որոշումը: Բռնագրավման իրականացման ընթացակարգը որոշվում է հայցվող Պայմանավորվող կողմի օրենսդրությամբ:
Հայցվող Պայմանավորվող կողմը փաստերի հաստատման առնչությամբ հետևություններով կապված է այն չափով, որքանով դրանք շարադրված են դատավճռում կամ հայցող Պայմանավորվող կողմի կողմից կայացված այլ դատական որոշման մեջ, կամ այն չափով, որքանով տվյալ դատավճիռը կամ այլ դատական որոշումը հիմնվում են այդ հետևությունների վրա:
Բռնագրավված գույքը կամ դրան համարժեք գույքը լրիվ կամ մասամբ կարող են փոխանցվել այն Պայմանավորվող կողմին, որտեղ բռնագրավման վերաբերյալ որոշում է կայացվել:
Յուրաքանչյուր կոնկրետ դեպքում հայցող և հայցվող Պայմանավորվող կողմերը պայմանավորվում են այն գույքի բաժանման մասին, որը հայցվող Պայմանավորվող կողմը ստացել է սույն Կոնվենցիային համապատասխան բռնագրավման վերաբերյալ որոշումը կատարելիս:
Հոդված 59. | Որոշումների ճանաչումը և կատարումը մերժելը |
Սույն Կոնվենցիայի 54-րդ հոդվածով նախատեսված որոշումների ճանաչումը և կատարումը կարող է մերժվել, եթե.
ա) որոշումը կայացվել է սույն Կոնվենցիայով սահմանված դրույթների խախտումով.
բ) Պայմանավորվող կողմի օրենսդրության համապատասխան, որի տարածքում որոշումը կայացվել է, այն օրինական ուժի մեջ չի մտել և ենթակա չէ կատարման, բացառությամբ այն դեպքերի, երբ որոշումը ենթակա է կատարման մինչև օրինական ուժի մեջ մտնելը.
գ) պատասխանողը դատավարությանը չի մասնակցել այն պատճառով, որ իրեն կամ իր կողմից լիազորված անձին պատշաճ ձևով և ժամանակին չի հանձնվել դատարան ներկայանալու ծանուցագիր.
դ) Պայմանավորվող կողմի տարածքում, որտեղ որոշումը պետք է ճանաչվի և կատարվի, միևնույն կողմերի միջև, միևնույն առարկայի վերաբերյալ և միևնույն հիմքով, գործով ավելի վաղ կայացվել է օրինական ուժի մեջ մտած որոշում, կամ առկա է երրորդ պետության դատարանի ճանաչված որոշումը, կամ, եթե այդ Պայմանավորվող կողմի արդարադատության հիմնարկի կողմից ավելի վաղ տվյալ գործով վարույթ է հարուցվել, որը մյուս Պայմանավորվող կողմի արդարադատության հիմնարկի` որոշման ճանաչման և կատարման վերաբերյալ միջնորդությունն ստանալու պահին չի ավարտվել.
ե) սույն Կոնվենցիայի դրույթների համաձայն, իսկ դրանով նախատեսված չլինելու դեպքերում` այն Պայմանավորվող կողմի օրենսդրության համաձայն, որի տարածքում որոշումը պետք է ճանաչվի և կատարվի, գործը պատկանում է իր արդարադատության հիմնարկի բացառիկ իրավասությանը.
զ) բացակայում է պայմանագրային ընդդատության գործով կողմերի համաձայնությունը հաստատող փաստաթուղթը.
է) լրացել է կատարման վաղեմության ժամկետը, որը նախատեսված է հայցվող Պայմանավորվող կողմի օրենսդրությամբ.
ը) որոշման ճանաչումը և կատարումը հակասում է հայցվող Պայմանավորվող կողմի հանրային կարգին:
Բ ա ժ ի ն I V
Քրեական գործերով իրավական
օգնությունը եվ իրավական հարաբերությունները
Մաս I
Քրեական գործերով իրավական օգնություն
ցույց տալու վերաբերյալ հանձնարարությունները
Հոդված 60. | Քրեական գործերով իրավական օգնություն ցույց տալու վերաբերյալ հանձնարարության բովանդակությունը և ձևը |
1. Քրեական գործով իրավական օգնություն ցույց տալու վերաբերյալ հանձնարարությունը կազմվում է սույն կոնվենցիայի 7-րդ հոդվածի պահանջներին համապատասխան:
2. Հանձնարարության մեջ նաև պետք է նշված լինեն.
ա) կատարված հանցագործության նկարագիրը և որակումը, վնասի չափի մասին տվյալները, եթե այն պատճառվել է հանցավոր արարքի հետևանքով.
բ) այն դատավարական գործողությունների, հետախուզական կամ օպերատիվ-հետախուզական միջոցառումների մանրամասն ցանկը, որոնք անհրաժեշտ է իրականացնել քրեական գործի շրջանակներում, ինչպես նաև հանձնարարության կատարման համար անհրաժեշտ այլ տեղեկությունները.
գ) այն հարցերի ցանկը, որոնք անհրաժեշտ է պարզել հարցաքննության ժամանակ.
դ) այն օրենքի նորմի լրիվ տեքստը, որի հատկանիշներով քննվում է քրեական գործը:
3. Քրեական գործով իրավական օգնություն ցույց տալու վերաբերյալ հանձնարարությանը կցվում են հաստատված և պատշաճ կերպով վավերացված, անհրաժեշտության դեպքերում հայցող Պայմանավորվող կողմի օրենսդրությամբ սահմանված կարգով թույլատրող` դատավարական գործողություններ, հետախուզական կամ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ կատարելու վերաբերյալ որոշումները:
Հոդված 61. | Քրեական գործով իրավական օգնություն ցույց տալու վերաբերյալ հանձնարարությունը կատարելը |
1. Պայմանավորվող կողմերի իրավասու արդարադատության հիմնարկները քրեական գործերով իրավական օգնություն ցույց տալու վերաբերյալ հանձնարարության կատարումն ապահովում են սույն Կոնվենցիայի 8-րդ հոդվածի պահանջներին համապատասխան:
2. Սույն Կոնվենցիայի 60-րդ հոդվածի 3-րդ կետում նշված` հայցող Պայմանավորվող կողմի արդարադատության հիմնարկի որոշումները հիմք են հանդիսանում դրանցում նշված դատավարական և այլ գործողությունների կատարման համար: Հանձնարարության կատարման ընթացքում դրանց լրացուցիչ օրինականացում չի պահանջվում, եթե դա չի հակասում հայցվող Պայմանավորվող կողմի ներպետական օրենսդրությանը:
3. Հանձնարարությունն առավել լրիվ և ստույգ կատարելու նպատակով հայցվող Պայմանավորվող կողմի արդարադատության հիմնարկը կարող է հայցող Պայմանավորվող կողմի արդարադատության հիմնարկից պահանջել լրացուցիչ տեղեկատվություն:
Հանձնարարության կատարման ընթացքում հայցող և հայցվող Պայմանավորվող կողմերի արդարադատության հիմնարկները կարող են նաև տեղեկատվություն փոխանակել քննչական գործողություններ, հետախուզական կամ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ անցկացնելու ընթացքի մասին, միմյանց լրացուցիչ տեղեկություններ ներկայացնել, ինչպես նաև համաձայնեցնել լրացուցիչ քննչական գործողություններ, հետախուզական կամ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ անցկացնելու վերաբերյալ հարցերը:
4. Հանձնարարությունը կատարելուց հետո հայցվող Պայմանավորվող կողմի արդարադատության հիմնարկը ստացված նյութերը ուղարկում է հայցող Պայմանավորվող կողմի արդարադատության հիմնարկին կամ հանձնարարությունը նախաձեռնողին` հանձնարարության կատարման մասին ծանուցելով հայցող Պայմանավորվող կողմի արդարադատության հիմնարկին:
Հոդված 62. | Քրեական գործերով իրավական օգնություն ցույց տալու վերաբերյալ հանձնարարությունների կատարման ժամկետները |
1. Քրեական գործերով իրավական օգնություն ցույց տալու վերաբերյալ հանձնարարությունները կատարվում են հայցվող Պայմանավորվող կողմի օրենսդրությամբ նախատեսված ժամկետում:
2. Անհրաժեշտության դեպքում, Պայմանավորվող կողմերի իրավասու արդարադատության հիմնարկների համաձայնությամբ, իրավական օգնություն ցույց տալու վերաբերյալ հանձնարարության կատարման ժամկետը կարող է երկարաձգվել:
Հոդված 63. | Համատեղ օպերատիվ քննչական խմբեր ստեղծելը և դրանց գործունեությունը |
1. Մեկ կամ մի քանի անձանց կողմից երկու և ավելի Պայմանավորվող կողմերի տարածքներում կատարված կամ նրանց շահերը շոշափող հանցագործությունների արագ և բազմակողմանի քննության նպատակով կարող են ստեղծվել համատեղ քննչական օպերատիվ խմբեր:
2. Համատեղ քննչական օպերատիվ խումբ ստեղծելու վերաբերյալ առաջարկությունը ձևակերպվում է սույն Կոնվենցիայի 60-րդ հոդվածով նախատեսված կարգով:
3. Համատեղ քննչական օպերատիվ խումբ ստեղծելու վերաբերյալ առաջարկությունը ստանալուց հետո 15 օրվա ընթացքում, հայցվող Պայմանավորվող կողմը հայցող Պայմանավորվող կողմին ծանուցում է ընդունված որոշման մասին և, համաձայնության դեպքում, միաժամանակ նրան տրամադրում է այդպիսի խմբի մեջ ներգրավված պաշտոնատար անձանց ցանկը:
4. Համատեղ քննչական օպերատիվ խմբի անդամները անմիջականորեն փոխգործակցում են միմյանց հետ, համաձայնեցնում են նախնական քննության հիմնական ուղղությունները, քննչական գործողությունների, հետախուզական կամ օպերատիվ-հետախուզական միջոցառումների անցկացումը, փոխանակում են ստացված տեղեկատվությունը: Ըստ համաձայնության` նրանց գործունեության համակարգումը իրականացնում է համատեղ քննչական օպերատիվ խմբի ստեղծման նախաձեռնողը կամ նրա անդամներից որևէ մեկը:
5. Քննչական գործողություններ, հետախուզական կամ օպերատիվ-հետախուզական միջոցառումները իրականացվում են համատեղ քննչական օպերատիվ խմբի այն Պայմանավորվող կողմի անդամների կողմից, որի տարածքում դրանք անցկացվում են: Համատեղ քննչական օպերատիվ խմբի մի Պայմանավորվող կողմի անդամների մասնակցությունը մյուս Պայմանավորվող կողմի տարածքում քննչական գործողությունների հետախուզական և օպերատիվ-հետախուզական միջոցառումների անցկացմանը իրականացվում է սույն Կոնվենցիայի 8-րդ հոդվածով սահմանված կարգով:
Հոդված 64. | Որոշակի պայմաններով հանձնարարությունը կատարելը |
1. Հայցվող Պայմանավորվող կողմի արդարադատության հիմնարկը կարող է հետաձգել հանձնարարության կատարումը կամ կատարել մասամբ, եթե դրա անհապաղ կատարումը կխանգարի հայցվող Պայմանավորվող կողմի տարածքում կատարվող նախնական քննությանը կամ դատական քննությանը:
2. Մինչև հանձնարարության կատարումը հետաձգելու կամ այն մասամբ կատարելու վերաբերյալ հարցը լուծելը հայցվող Պայմանավորվող կողմի արդարադատության հիմնարկը քննում է որոշակի պայմաններով հանձնարարության կատարման հնարավորությունը: Եթե հայցող Պայմանավորվող կողմի արդարադատության հիմնարկը համաձայնում է այդ պայմաններին, ապա նա այդ մասին գրավոր ծանուցում է հայցվող Պայմանավորվող կողմի արդարադատության հիմնարկին և կատարում է առաջադրված պայմանները:
Հոդված 65. | Հանձնարարության կատարման արդյունքում ստացված ապացույցների իրավական նշանակությունը |
Ապացույցները, որոնք ստացվել են հայցվող Պայմանավորվող կողմում` նրա օրենսդրությանը համապատասխան հանձնարարությունը կատարելու արդյունքում, նույն ապացուցողական նշանակությունը ունեն նաև հայցող Պայմանավորվող կողմում:
Մաս II
Հանձնում
Հոդված 66. | Հանձնման պարտավորությունը |
1. Պայմանավորվող կողմերը պարտավորվում են, սույն Կոնվենցիայով նախատեսված պայմաններին համապատասխան, հարցման հիման վրա միմյանց հանձնել իրենց տարածքներում գտնվող անձանց` քրեական պատասխանատվության ենթարկելու կամ դատավճիռն ի կատար ածելու համար:
2. Քրեական պատասխանատվության ենթարկելու համար հանձնելը կատարվում է այնպիսի արարքների համար, որոնք հայցող Պայմանավորվող կողմերի ներպետական օրենսդրությամբ համարվում են քրեորեն պատժելի, և որոնց կատարման համար նախատեսվում է ազատազրկման ձևով մեկ տարուց ոչ պակաս ժամկետով կամ ավելի խիստ պատիժ:
3. Դատավճիռն ի կատար ածելու համար հանձնելը կատարվում է այնպիսի արարքների համար, որոնք հայցող և հայցվող Պայմանավորվող կողմերի ներպետական օրենսդրությամբ համարվում են քրեորեն պատժելի, և դրանց կատարման համար անձը, որի հանձնելը հայցվում է, դատապարտվել է վեց ամսից ոչ պակաս ժամկետով ազատազրկման կամ ավելի խիստ պատժի:
Հոդված 67. | Հանձնման վերաբերյալ հարցումը |
1. Հանձնման վերաբերյալ հարցումը պետք է պարունակի հետևյալ տեղեկությունները.
ա) հայցող և հայցվող Պայմանավորվող կողմերի արդարադատության հիմնարկների անվանումները.
բ) այն արարքի փաստական հանգամանքների նկարագրությունը, որը հանձնման վերաբերյալ հարցումով դիմելու հիմք է հանդիսացել, և հայցող Պայմանավորվող կողմի այն օրենքի տեքստը, որի հիման վրա տվյալ արարքը ճանաչվում է հանցագործություն` այդ օրենքով նախատեսվող պատժաչափի նշումով.
գ) հանձնման ենթակա անձի ազգանունը, անունը, հայրանունը, նրա ծննդյան տարին և վայրը, քաղաքացիությունը, բնակության կամ գտնվելու վայրը, հնարավորության դեպքում` արտաքինի նկարագրությունը, լուսանկարը, մատնահետքերը և նրա ինքնության մասին այլ տեղեկությունները.
դ) հանցագործությամբ պատճառած վնասի չափի մասին տվյալները և դրա հասցման մասին տեղեկությունները:
2. Քրեական պատասխանատվության ենթարկելու համար հանձնելու վերաբերյալ հարցմանը պետք է կցված լինեն կալանքի վերցնելու և որպես մեղադրյալ ներգրավելու մասին որոշումների հաստատված պատճենները:
3. Դատավճիռն ի կատար ածելու համար հանձնելու վերաբերյալ հարցմանը պետք է կցված լինեն դատավճռի հաստատված պատճենները` նրա օրինական ուժի մեջ մտնելու մասին նշումով, և քրեական օրենքի այն դրույթի տեքստը, որի հիման վրա անձը դատապարտվել է: Եթե դատապարտյալն արդեն կրել է պատժի մի մասը, ապա հայտնվում են նաև այդ մասին տվյալները:
4. Հանձնման վերաբերյալ հարցումը և դրան կից փաստաթղթերը ձևակերպվում են սույն Կոնվենցիայի 7-րդ հոդվածի 3-րդ կետի և 17-րդ հոդվածի դրույթների պահպանմամբ:
Հոդված 68. | Անձի գտնվելու վայրը պարզելը և կալանքի վերցնելը նրա հանձնման վերաբերյալ հարցումն ստանալիս |
Հանձնման վերաբերյալ հարցումը ստանալով` հայցվող Պայմանավորվող կողմի իրավասու արդարադատության հիմնարկն անհապաղ միջոցներ է ձեռնարկում այն անձի գտնվելու վայրը պարզելու և նրան կալանքի վերցնելու նպատակով, որի հանձնումը հայցվում է, բացառությամբ այն դեպքերի, երբ հանձնումը չի կարող կատարվել:
Հոդված 69. | Անձի հետախուզումը նախքան հանձնման վերաբերյալ հարցումն ստանալը |
1. Պայմանավորվող կողմերի իրավասու արդարադատության հիմնարկները համապատասխան հանձնարարության հիման վրա հետախուզում են իրականացնում նախքան հանձնման վերաբերյալ հարցումն ստանալը, եթե հիմքեր կան ենթադրելու, որ անձը կարող է գտնվել հայցվող Պայմանավորվող կողմի տարածքում, բացառությամբ այն դեպքերի, երբ հանձնումը չի կարող կատարվել:
2. Հետախուզում իրականացնելու վերաբերյալ հանձնարարությունը կազմվում է սույն Կոնվենցիայի 7-րդ հոդվածի դրույթներին համապատասխան և պետք է պարունակի հետախուզվող անձի` որքան հնարավոր է առավել լրիվ նկարագրությունը ցանկացած այլ տեղեկատվության հետ միասին, որը թույլ կտա պարզելու նրա գտնվելու վայրը, նրան կալանքի վերցնելու վերաբերյալ խնդրանքը` այն մասին նշումով, որ այդ անձի հանձնման վերաբերյալ հարցումը կներկայացվի:
3. Հետախուզումը իրականացնելու վերաբերյալ հանձնարարությանը կցվում են հետախուզվող անձին կալանքի վերցնելու մասին հայցվող Պայմանավորվող կողմի իրավասու արդարադատության հիմնարկի որոշման կամ օրինական ուժի մեջ մտած դատավճռի հաստատված պատճենը, պատժի չկրած մասի մասին տեղեկությունները, ինչպես նաև լուսանկարը և մատնահետքերը (եթե այդպիսիք կան):
4. Անձի հետախուզման արդյունքների մասին, որն իրականացվելու է նախքան հանձնման վերաբերյալ հարցումն ստանալը, անհապաղ տեղեկացվում է հայցող Պայմանավորվող կողմի իրավասու արդարադատության հիմնարկը:
Հոդված 70. | Կալանքի վերցնելը կամ ձերբակալելը նախքան հանձնման վերաբերյալ հանձնարարություն ստանալը |
1.Անձը, որի հանձնումը հայցվում է, միջնորդությամբ կարող է կալանքի վերցվել նաև նախքան հանձնման վերաբերյալ հարցումն ստանալը: Միջնորդության մեջ պետք է հղում լինի Պայմանավորվող կողմի իրավասու արդարադատության հիմնարկի որոշմանը` կալանքի վերցնելու մասին, կամ օրինական ուժի մեջ մտած դատավճռին և նշում այն մասին, որ հանձնման մասին հարցումը կներկայացվի լրացուցիչ: Նախքան հանձնման մասին հարցումն ստանալը կալանքի վերցնելու վերաբերյալ միջնորդությունը կարող է փոխանցվել կապուղիների տեխնիկական միջոցների օգտագործմամբ` բնօրինակի` փոստով կամ սուրհանդակով միաժամանակյա ուղարկումով:
2. Անձը, որը հանձնումը հայցվում է, նախքան հանձնման վերաբերյալ հարցումն ստանալը կարող է կալանքի վերցվել նաև իր նկատմամբ միջազգային (միջպետական) հետախուզում հայտարարվելու կապակցությամբ: Այդ դեպքում նրան կալանքի տակ պահելու հիմք են հանդիսանում որպես խափանման միջոց կալանքի վերցնելու մասին հայցող Պայմանավորվող կողմի իրավասու արդարադատության հիմնարկի որոշումը կամ օրինական ուժի մեջ մտած դատավճիռը:
3. Անձը կարող է ձերբակալվել նաև առանց սույն հոդվածի 1-ին կետում նշված միջնորդությունը ստանալու, եթե ներպետական օրենսդրությամբ նախատեսված հիմքեր կան կասկածելու, որ մյուս Պայմանավորվող կողմի տարածքում նա կատարել է հանձնում առաջացնող հանցագործություն:
4. Նախքան հանձնման վերաբերյալ հարցումը ստանալը կալանքի վերցնելու կամ ձերբակալելու մասին անհապաղ ծանուցվում է հայցող Պայմանավորվող կողմի իրավասու արդարադատության մարմինը:
Հոդված 71. | Հանձնման վերաբերյալ հարցման քննարկման ժամկետները |
1.Հանձնման վերաբերյալ հարցումը ենթակա է քննարկման հայցվող Պայմանավորվող կողմի իրավասու արդարադատության հիմնարկում այն ստանալուց հետո` 30 օրվա ընթացքում, եթե այդ Պայմանավորվող կողմի օրենսդրությամնբ այլ բան սահմանված չէ: Հանձնման վերաբերյալ հարցման քննարկման արդյունքների մասին տեղեկացվում է հայցող Պայմանավորվող կողմի արդարադատության հիմնարկը:
2. Եթե հանձնման վերաբերյալ հարցումը չի պարունակում բոլոր անհրաժեշտ տվյալները, ապա հայցվող Պայմանավորվող կողմի արդարադատության հիմնարկը կարող է պահանջել լրացուցիչ տվյալներ, որոնց համար սահմանվում է մինչև 30 օր ժամկետ: Հայցող Պայմանավորվող կողմի արդարադատության հիմնարկի միջնորդությամբ այդ ժամկետը կարող է երկարացվել ևս 30 օրով:
Հոդված 72. | Կալանքի վերցված անձին պահելը |
1. Կալանքի վերցված (ձերբակալված) անձին, որի նկատմամբ լուծվում է հանձնման վերաբերյալ հարցը, կալանքի տակ պահելու վայրերում տեղավորելու համար հիմք է հանդիսանում կալանքի վերցնելու մասին հայցող Պայմանավորվող կողմի իրավասու արդարադատության հիմնարկի կայացրած որոշումը կամ հայցվող Պայմանավորվող կողմի իրավասու արդարադատության հիմնարկի որոշումը, եթե դա նախատեսված է նրա օրենսդրությամբ:
2. Կալանքի վերցված (ձերբակալված) անձին պահելն իրականացվում է հայցվող Պայմանավորվող կողմի օրենսդրության համապատասխան:
Հոդված 73. | Հանձնման ենթակա անձին կալանքի տակ պահելու ժամկետը երկարաձգելը |
Սույն Կոնվենցիայով սահմանված ժամկետներում անձի հանձնումը խոչընդոտող հանգամանքներ ի հայտ գալու դեպքում հայցող Պայմանավորվող կողմի իրավասու արդարադատության հիմնարկը, որի վարույթում է գտնվում քրեական գործը, ներպետական օրենսդրության համապատասխան` լուծում է հանձնվող անձի կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու վերաբերյալ հարցը և հայցվող Պայմանավորվող կողմի արդարադատության հիմնարկին ուղարկում է այդ մասին որոշման` պատշաճ կերպով հաստատված պատճենը:
Հոդված 74. | Կալանքի տակ պահելու ժամկետը հաշվարկելը |
Հայցվող Պայմանավորվող կողմի տարածքում հանձնվող անձի ձերբակալման և կալանքի տակ պահելու ժամանակը, ինչպես նաև նրա էտապավորման ժամանակը հայցող Պայմանավորվող կողմի կողմից հաշվարկվում է նրա կալանքի տակ պահելու ընդհանուր ժամկետի մեջ:
Հոդված 75. | Կալանքի վերցված անձին ազատելը |
Սույն Կոնվենցիային համապատասխան` հայցվող Պայմանավորվող կողմի տարածքում կալանքի վերցված անձը պետք է անհապաղ ազատվի, եթե.
ա) հայցող Պայմանավորվող կողմի իրավասու արդարադատության հիմնարկից ծանուցում է ստացվել տվյալ անձին ազատելու անհրաժեշտության մասին.
բ) հանձնման վերաբերյալ հարցումը և դրան կցվող փաստաթղթերը, որոնք նախատեսված են սույն Կոնվենցիայի 67-րդ հոդվածով, հետախուզվող անձին ձերբակալելու պահից հաշվված` 40 օրվա ընթացքում չեն ներկայացվել.
գ) սույն Կոնվենցիայի 71-րդ հոդվածի 2-րդ կետին համապատասխան` հայցվող Պայմանավորվող կողմից պահանջված` հանձնման վերաբերյալ հարցման առնչությամբ լրացուցիչ տեղեկությունները այդ հոդվածով սահմանված ժամկետում չեն ներկայացվել.
դ) կալանքի վերցնելու վերաբերյալ որոշման մեջ նշված` հանձնման ենթակա անձին կալանքի տակ պահելու ժամկետը լրացել է, և հայցող Պայմանավորվող կողմը չի ներկայացրել այդ ժամկետը երկարացնելու մասին որոշման պատճենը:
Հոդված 76. |
Պաշտպանության իրավունքը ապահովելը |
1. Սույն Կոնվենցիայի դրույթներին համապատասխան կալանքի վերցված (ձերբակալված) անձինք Պայմանավորվող կողմերից յուրաքանչյուրի տարածքում պաշտպանության իրավունք ունեն նրանց օրենսդրության համապատասխան:
2. Կալանքի տակ պահվող անձանց, նրանց պաշտպանների կամ օրինական ներկայացուցիչների բողոքները խափանման միջոցը կալանքի տակ պահելու ձևով կիրառելու, կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու առնչությամբ, տրվում են հայցող Պայմանավորվող կողմի դատարան, այլ իրավասու արդարադատության հիմնարկ:
Հայցվող Պայմանավորվող կողմի դատարանը, հետախուզվող անձին կալանքի վերցնելու (ձերբակալելու) վայրի այլ իրավասու արդարադատության հիմնարկը նշված անձանց բողոքները քննության առնելիս սահմանափակվում են սույն Կոնվենցիայի դրույթների պահպանման ստուգմամբ:
Հոդված 77. | Հանձնումը հետաձգելը |
1. Եթե անձը, որի հանձնումը հայցվում է, քրեական պատասխանատվության է ենթարկվել կամ դատապարտվել հայցվող Պայմանավորվող կողմի տարածքում կատարած այլ հանցագործության համար, ապա նրա հանձնումը կարող է հետաձգվել մինչև քրեական հետապնդումը դադարեցնելը, դատավճիռն ի կատար ածելը կամ մինչև պատժից կամ դա կրելուց ազատելը:
2. Հանձնումը հետաձգելու մասին ծանուցվում է հայցող Պայմանավորվող կողմը:
Հոդված 78. | Ժամանակավոր հանձնելը |
1. Եթե սույն Կոնվենցիայի 77-րդ հոդվածով նախատեսված հանձնումը հետաձգելը կարող է հանգեցնել քրեական հետապնդման վաղեմության ժամկետի լրանալուն կամ խանգարել հանցագործության քննությանը, ապա անձը, որի հանձնումը հայցվում է, միջնորդության հիման վրա կարող է հանձնվել ժամանակավոր:
2. Ժամանակավոր հանձնված անձը պետք է հայցվող Պայմանավորվող կողմին վերադարձվի քրեական գործով այն դատավարական գործողությունները կատարելուց հետո, որոնց համար նա հանձնվել էր, բայց ոչ ուշ, քան անձի հանձնման օրվանից 90 օրվա ընթացքում:
Հիմնավոր դեպքերում հայցվող Պայմանավորվող կողմի իրավասու արդարադատության մարմնի կողմից այդ ժամկետը կարող է երկարացվել հայցող Պայմանավորվող կողմի իրավասու արդարադատության հիմնարկի միջնորդությամբ:
Հոդված 79. | Հանձնման վերաբերյալ հարցումների կոլիզիան |
Եթե հանձնման վերաբերյալ հարցումներ են ստացվում մի քանի Պայմանավորվող կողմերից, ապա հայցվող Պայմանավորվող կողմն ինքնուրույն է որոշում, թե այդ հարցումներից որը պետք է բավարարվի:
Հոդված 80. | Հանձնված անձի քրեական հետապնդման սահմանները |
1. Առանց հայցվող Պայմանավորվող կողմի համաձայնության` հանձնված անձին չի կարելի քրեական պատասխանատվության ենթարկել կամ պատժի ենթարկել մինչև հանձնելը կատարած այն հանցագործության համար, որի համար նա չի հանձնվել:
2. Առանց հայցվող Պայմանավորվող կողմի համաձայնության` անձը չի կարող հանձնվել երրորդ պետության:
3. Սույն հոդվածի 1-ին և 2-րդ կետերում նշված` հայցվող Պայմանավորվող կողմի համաձայնությունը չի պահանջվում, եթե հանձնված անձը քրեական վարույթի ավարտից հետո` մինչև 30 օրը լրանալը, չի հեռանում հայցող Պայմանավորվող կողմի տարածքից կամ եթե ինքնակամ վերադառնում է այնտեղ: Այս ժամկետի մեջ չի հաշվվում այն ժամանակը, որի ընթացքում հանձնված անձը հայցող Պայմանավորվող կողմի տարածքից չէր կարող հեռանալ` իրենից անկախ պատճառներով:
Հոդված 81. | Մահապատիժ չկիրառելը |
Սույն Կոնվենցիայի նպատակների համար և առանց հայցվող և հայցող Պայմանավորվող կողմերի օրենսդրությունը խախտելու` հայցող Պայմանավորվող կողմի կողմից սույն Կոնվենցիայի դրույթներին համապատասխան հանձնված անձի նկատմամբ մահապատիժ չի կիրառվում, եթե հայցվող Պայմանավորվող կողմը այդպիսի պատիժ չի կիրառում:
Հոդված 82. | Հանձնվող անձին փոխանցելը |
1. Հանձնման վերաբերյալ հարցումը բավարարելու դեպքում հայցվող Պայմանավորվող կողմը հայցող Պայմանավորվող կողմին ծանուցում է հանձնվող անձի փոխանցման վայրի և ժամանակի մասին և նրան տեղափոխում է փոխանցման վայր:
2. Եթե հայցող Պայմանավորվող կողմը հանձնման ենթակա անձին չընդունի փոխանցման համաձայնեցված օրվանից հետո` 15 օրվա ընթացքում, ապա այդ անձը պետք է ազատվի կալանքից: Հիմնավոր դեպքերում հանձնվող անձին փոխանցելու սահմանված ժամկետը կարող է երկարացվել մինչև 15 օր` հայցող Պայմանավորվող կողմի իրավասու արդարադատության հիմնարկի միջնորդությամբ:
Հոդված 83. | Հանձնման հետ կապված` կրկին կալանքի վերցնելը |
1. Սույն Կոնվենցիայի 75-րդ հոդվածի «ա» կետին, 82-րդ հոդվածի 2-րդ կետին համապատասխան` անձին ազատելը չի խոչընդոտում հանձնելու նպատակով նրան կրկին կալանքի վերցնելուն հանձնելու վերաբերյալ նոր հարցում ստանալու դեպքում:
2. Սույն Կոնվենցիայի 75-րդ հոդվածի «բ» և «դ» կետերին համապատասխան ազատված անձը կարող է հանձնման նպատակով կրկին կալանքի վերցվել այն դեպքերում, եթե հանձնման վերաբերյալ հարցումը, հանձնման վերաբերյալ հարցման առնչությամբ լրացուցիչ տեղեկությունները կամ կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու վերաբերյալ որոշումը ստացվեն սահմանված ժամկետները լրանալուց հետո:
Հոդված 84. | Կրկին հանձնելը |
1. Եթե հանձնված անձը խուսափի քրեական հետապնդումից կամ այն հանցագործության համար պատիժ կրելուց, որի կապակցությամբ հանձնված է եղել, և վերադառնա հայցվող Պայմանավորվող կողմի տարածք, ապա նոր հարցման հիման վրա նա պետք է հանձնվի` առանց սույն Կոնվենցիայի 67-րդ հոդվածում նշված նյութերը ներկայացվելու:
2. Կրկին հանձնելն իրականացվում է ընդհանուր հիմունքներով` սույն Կոնվենցիային համապատասխան, եթե անձը նոր հանցագործություն է կատարում հայցող Պայմանավորվող կողմի տարածքում, կամ եթե փոխվում է նրան ներկայացված մեղադրանքի ծավալը:
Հոդված 85. | Քրեական գործով վարույթի արդյունքների մասին ծանուցելը |
Պայմանավորվող կողմերը միմյանց հայտնում են հանձնված անձի նկատմամբ քրեական գործով վարույթի արդյունքների մասին: Ըստ խնդրանքի` ուղարկվում է նաև վերջնական որոշման պատճենը:
Հոդված 86. | Տարանցիկ փոխադրելը, էտապավորելը |
1. Մի Պայմանավորվող կողմը, մյուս Պայմանավորվող կողմի միջնորդությամբ, թույլատրում է իր տարածքով տարանցիկ փոխադրումը, ինչպես նաև սահմանված կարգով իրականացնում է այն անձանց էտապավորումը, որոնք մյուս Պայմանավորվող կողմին հանձնվել կամ ժամանակավոր փոխանցվել են երրորդ պետության կողմից: Տարանցիկ փոխադրման համար թույլատվություն չի պահանջվում, եթե այն իրականացվել է օդային տրանսպորտով` առանց այն Պայմանավորվող կողմի տարածքում միջանկյալ վայրէջքի, որով իրականացվում է տարանցումը:
2. Տարանցիկ փոխադրման, էտապավորման վերաբերյալ միջնորդությունը կազմվում և քննարկվում է նույն կարգով, ինչ հանձնման վերաբերյալ հարցումը:
3. Հայցվող Պայմանավորվող կողմը հանձնված անձի տարանցիկ փոխադրումը թույլ է տալիս այնպիսի եղանակով և այն երթուղով, որն ինքը առավել նպատակահարմար է գտնում:
Հոդված 87. | Հանձնման, տարանցիկ փոխադրման և էտապավորման հետ կապված ծախսերը |
Հանձնման, ժամանակավոր փոխանցման և էտապավորման հետ կապված ծախսերը կրում է այն Պայմանավորվող կողմը, որի տարածքում դրանք առաջացել են, իսկ տարանցիկ փոխադրման հետ կապված ծախսերը` հայցող Պայմանավորվող կողմը:
Հոդված 88. |
Հանձնման հարցերով հարաբերությունների կարգը |
Հանձնման հարցերով հարաբերություններն իրականացվում են Պայմանավորվող կողմերի գլխավոր դատախազների (դատախազների) կողմից, եթե նրանց ներքին օրենսդրությամբ այլ կարգ սահմանված չէ:
Հոդված 89. | Հանձնումը մերժելը |
1. Հանձնումը չի կատարվում, եթե.
ա) անձը, որի հանձնումը հայցվում է, հայցվող Պայմանավորվող կողմի քաղաքացի է.
բ) հանձնման վերաբերյալ հարցումը ստանալու պահին հայցվող Պայմանավորվող կողմի օրենսդրության համաձայն, քրեական հետապնդում չի կարող հարուցվել կամ դատավճիռը չի կարող ի կատար ածվել վաղեմության ժամկետը լրանալու հետևանքով կամ այլ օրինական հիմքով.
գ) անձի նկատմամբ, որի հանձնումը հայցվում է, հայցվող Պայմանավորվող կողմի տարածքում նույն հանցագործության համար կայացվել է օրինական ուժի մեջ մտած դատավճիռ կամ որոշում քրեական գործ հարուցելը մերժելու կամ գործով վարույթը կարճելու վերաբերյալ.
դ) արարքը, որի կապակցությամբ հանձնումը հայցվում է, հայցող կամ հայցվող Պայմանավորվող կողմերի օրենսդրության համաձայն, հետապնդվում է միայն մասնավոր մեղադրանքի կարգով (տուժողի դիմումի հիման վրա).
ե) հանձնումը կարող է վնաս հասցնել հայցվող Պայմանավորվող կողմի ինքնիշխանությանը, անվտանգությանը.
զ) ծանրակշիռ հիմքեր կան ենթադրելու, որ հանձնման վերաբերյալ հարցումը կապված է ռասայի, սեռի, դավանանքի, էթնիկական պատկանելության կամ քաղաքական հայացքների համար անձին հետապնդելու հետ.
է) արարքը, որի կապակցությամբ հանձնումը հայցվում է հայցվող Պայմանավորվող կողմի օրենսդրությամբ վերաբերում է զինվորական հանցագործություններին, որոնք սովորական քրեական իրավունքի համապատասխան, հանցագործություններ չեն համարվում.
ը) անձը, որի հանձնումը հայցվում է, նախկինում հայցվող Պայմանավորվող կողմին է հանձնվել երրորդ պետության կողմից և հանձնման առնչությամբ այդ պետության համաձայնությունը չի ստացվել.
թ) անձին, որի հանձնումը հայցվում է, հայցվող Պայմանավորվող կողմի տարածքում ապաստան է տրամադրվել.
ժ) առկա են միջազգային պայմանագրով սահմանված այլ հիմքեր, որի մասնակիցներ են հանդիսանում հայցող և հայցվող Պայմանավորվող կողմերը:
2. Հանձնումը կարող է մերժվել, եթե արարքը, որի կապակացությամբ հանձնումը հայցվում է, կատարվել է հայցվող Պայմանավորվող կողմի տարածքում:
3. Հանձնումը մերժելու դեպքում հայցող Պայմանավորվող կողմը պետք է տեղեկացվի մերժման հիմքերի մասին, դրա վերաբերյալ որոշում ընդունվելու պահից 10 օրվա ընթացքում:
Հոդված 90. | Չհանձնված անձի քրեական հետապնդումը |
Հայցվող անձի հանձնումը մերժելու դեպքում հայցվող Պայմանավորվող կողմի իրավասու արդարադատության հիմնարկը Պայմանավորվող կողմի իրավասու արդարադատության հիմնարկի միջնորդությամբ և նյութերի հիման վրա, Պայմանավորվող կողմի օրենսդրության համաձայն, լուծում է այն անձի նկատմամբ քրեական հետապնդման մասին հարցը, որի հանձնումը մերժվել է:
Մաս III
Քրեական հետապնդում իրականացնելը
Հոդված 91. | Քրեական հետապնդում իրականացնելու պարտավորությունը |
1. Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ պարտավորվում է, մյուս Պայմանավորվող կողմի հանձնարարությամբ, Պայմանավորվող կողմի օրենսդրության համապատասխան, քրեական հետապնդում իրականացնել իր այն քաղաքացիների նկատմամբ, ովքեր կասկածվում, մեղադրվում են հայցող Պայմանավորվող կողմի տարածքում հանցագործություններ կատարելու մեջ:
Պայմանավորվող կողմերը քրեական հետապնդում են իրականացնում նաև իրենց տարածքներում գտնվող` քաղաքացիություն չունեցող անձանց և օտարերկրյա քաղաքացիների նկատմամբ` նրանց հանձնումը մերժելու դեպքում:
2. Եթե հանցագործությունը, որի կապակցությամբ քրեական գործ է հարուցված, հանգեցնում է հանցագործությունից վնաս կրած անձանց քաղաքացիաիրավական պահանջների, ապա այդ պահանջները, վնասի հատուցման վերաբերյալ այդ անձանց միջնորդության առկայության դեպքում, քննվում են տվյալ գործում կամ քաղաքացիական դատավարության կարգով:
3. Հայցվող Պայմանավորվող կողմում քրեական հետապնդումը կարող է իրականացվել` պայմանով, որ արարքը քրեորեն պատժելի է համարվում նաև այդ Պայմանավորվող կողմում:
Կատարած հանցագործության համար դատապարտելու դեպքում նշանակվող պատիժը չի կարող ավելի խիստ լինել, քան այն պատիժն է, որը նախատեսված է հայցող Պայմանավորվող կողմից օրենսդրությամբ:
Հոդված 92. | Քրեական հետապնդում իրականացնելու վերաբերյալ հանձնարարությունը |
1. Քրեական հետապնդում իրականացնելու վերաբերյալ հանձնարարությունը պետք է բովանդակի.
ա) հայցվող Պայմանավորվող Կողմի արդարադատության հիմնարկի անվանումը.
բ) հայցող Պայմանավորվող կողմի արդարադատության հիմնարկի անվանումը.
գ) այն արարքի նկարագրությունը, որի կապակցությամբ ուղարկվում է քրեական հետապնդում իրականացնելու վերաբերյալ հանձնարարությունը.
դ) արարքի կատարման ժամանակի, տեղի և հանգամանքների` հնարավորության սահմաններում առավել ստույգ նշումը.
ե) հայցող Պայմանավորվող կողմի այն օրենքի տեքստը, որի հիման վրա արարքը ճանաչվում է հանցագործություն, ինչպես նաև օրենսդրական այլ նորմերի տեքստերը, որոնք գործով վարույթի համար էական նշանակություն ունեն.
զ) կասկածվող կամ մեղադրվող անձի ազգանունը, անունը, հայրանունը, նրա քաղաքացիությունը, ինչպես նաև նրա անձի վերաբերյալ այլ տվյալներ.
է) տուժողի դիմումով հարուցվող քրական գործերով` տուժողի դիմումները և վնասի հատուցման վերաբերյալ դիմումները.
ը) հանցագործությամբ պատճառված վնասի չափի նշումը:
Հանձնարարությանը կցվում են հայցող Պայմանավորվող կողմի տրամադրության տակ եղած քրեական գործի նյութերը. ընդ որում` հայցող Պայմանավորվող կողմում նրա ներպետական օրենսդրության համապատասխան ստացված ապացույցները միևնույն ապացուցողական նշանակություն ունեն նաև հայցվող Պայմանավորվող կողմում:
2. Հայցող Պայմանավորվող կողմի հարուցած քրեական գործ ուղարկելու դեպքում այդ գործով քննությունը հայցվող Պայմանավորվող կողմի կողմից շարունակվում է նրա ներպետական օրենսդրության համապատասխան: Նախքան քրեական հետապնդում իրականացնելու վերաբերյալ հանձնարարությունն ուղարկելը հայցող Պայմանավորվող կողմը լուծում է քննության, մեղադրյալներին կալանքի տակ պահելու և գործով վարույթ վերսկսելու ժամկետների երկարացման վերաբերյալ հարցը:
3. Գործում առկա փաստաթղթերից յուրաքանչյուրը պետք է հաստատված լինի հայցող Պայմանավորվող կողմի իրավասու արդարադատության հիմնարկի` զինանշանի պատկերն ունեցող կնիքով:
4. Հանձնարարությունը և դրան կից փաստաթղթերը կազմվում են սույն Կոնվենցիայի 7-րդ և 17-րդ հոդվածների դրույթներին համապատասխան:
5. Եթե քրեական հետապնդում իրականացնելու վերաբերյալ հանձնարարությունն ուղարկելու պահին մեղադրյալը կալանքի տակ է գտնվում հայցող Պայմանավորվող կողմի տարածքում, ապա նա փոխանցվում է հայցվող Պայմանավորվող կողմին:
Հոդված 93. | Մինչև քրեական հետապնդում իրականացնելու վերաբերյալ հանձնարարությունն ստանալը սեփական քաղաքացիներին կալանքի վերցնելը |
1. Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ, մյուս Պայմանավորվող կողմի միջնորդությամբ, կարող է սեփական քաղաքացիներին կալանքի վերցնել նախքան ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների կատարման համար նրանց դեմ քրեական հետապնդում իրականացնելու վերաբերյալ հանձնարարություն ստանալը: Միջնորդության մեջ պետք է հղում լինի կալանքի վերցնելու մասին որոշմանը և նշում այն մասին, որ քրեական հետապնդում իրականացնելու վերաբերյալ հանձնարարությունը կներկայացվի լրացուցիչ:
Նշված միջնորդությունը և կալանքի վերցնելու մասին որոշումը նախքան քրեական հետապնդում իրականացնելու վերաբերյալ հանձնարարությունն ստանալը կարող են փոխանցվել կապուղիների տեխնիկական միջոցների օգտագործումով` բնօրինակները միաժամանակ ուղարկելով փոստով կամ սուրհանդակի միջոցով:
2. Հայցվող Պայմանավորվող կողմի քաղաքացի համարվող անձին կալանքի վերցնելու մասին անհապաղ (ֆաքսով, հեռախոսով, հեռատիպով և այլն) տեղեկացվում է հայցող Պայմանավորվող կողմը, որի վարույթում է գտնվում քրեական գործը, և, սույն Կոնվենցիայի 91-րդ հոդվածին համապատասխան նյութերն ուղարկելու վերաբերյալ հարցը:
3. Այդ անձի քրեական հետապնդման դեպքում կիրառվում է հայցվող Պայմանավորվող կողմի օրենսդրությունը:
4. Սույն հոդվածի 1-ին կետի համաձայն կալանքի վերցված անձը ենթակա է ազատման, եթե քրեական հետապնդում իրականացնելու վերաբերյալ հանձնարարությունը, դրան կից բոլոր փաստաթղթերով հանդերձ, որոնք նախատեսված են սույն Կոնվենցիայի 92-րդ հոդվածով, հայցվող Պայմանավորվող կողմը չի ստանում այդ անձին կալանքի վերցնելու օրվանից 40 օրվա ընթացքում:
Հայցվող Պայմանավորվող կողմն այդ անձի քրեական հետապնդման մասին հարցը լուծում է ներպետական օրենսդրության հիման վրա:
Հոդված 94. | Քրեական հետապնդման հարցերով հարաբերությունների կարգը |
Քրեական հետապնդման հարցերով հարաբերություններն իրականացվում են Պայմանավորվող կողմերի գլխավոր դատախազների կողմից, եթե նրանց ներպետական օրենսդրությամբ այլ կարգ սահմանված չէ:
Հոդված 95. | Իրավասությունը փոխանցելը |
1. Հայցվող Պայմանավորվող կողմի կողմից քրեական գործը վարույթ ընդունելու պահից հայցող Պայմանավորվող կողմը չի կարող կասկածվող, մեղադրվող անձին պատասխանատվության ենթարկել այն արարքի համար, որի կապակցությամբ դրվել է քրեական հետապնդման վեաբերյալ հարցը:
2. Քրեական հետապնդման իրավունքը կփոխանցվի հայցող Պայմանավորվող կողմին, եթե հայցվող Պայմանավորվող կողմը նրա խնդրանքը չկատարելու համար միջոցներ չձեռնարկվի կամ հրաժարվի այն կատարելուց:
3. Սույն հոդվածի 2-րդ կետով նախատեսված դեպքերում հայցվող Պայմանավորվող կողմը վերադարձնում է իրեն փոխանցված քրեական հետապնդման նյութերը և ապացույցները:
Հոդված 96. | Դատարանների վարույթում գտնվող քրեական գործերի փոխանցման կարգը |
1. Դատական նիստերին ներկայացնելուց խուսափող և դատարանից թաքնվող ամբաստանյալների նկատմամբ քրեական գործերը, նրանց գտնվելու վայրը պարզելու և նրանց` հայցվող Պայմանավորվող կողմի քաղաքացիություն ունենալու կամ հանձնումը մերժելու դեպքում, գործով վարույթի կասեցումը վերացնելուց հետո սույն Կոնվենցիայի 92-րդ հոդվածով սահմանված կարգով ուղարկվում են հայցվող Պայմանավորվող կողմի իրավասու արդարադատության հիմնարկ` քրեական հետապնդում իրականացնելու համար:
2. Լրացուցիչ նախաքննության, քննության ավարտի և գործի քննության դեպքում կիրառվում է հայցվող Պայմանավորվող կողմի օրենսդրությունը և սույն Կոնվենցիայի 90-րդ հոդվածը:
Հոդված 97. | Քրեական հետապնդման արդյունքների մասին ծանուցելը |
Հայցվող Պայմանավորվող կողմը պարտավոր է հայցող Պայմանավորվող կողմին ծանուցել քրեական հետապնդման վերաբերյալ նրա հանձնարարության առնչությամբ ընդունված վերջնական որոշման մասին: Հայցող Պայմանավորվող կողմի խնդրանքով` նրան ուղարկվում է վերջնական որոշման պատճենը:
Հոդված 98. | Քրեական հետապնդման մասին որոշում ընդունելու հետևանքները |
Եթե, սույն Կոնվենցիայի 91-րդ հոդվածին համապատասխան, Պայմանավորվող կողմին քրեական հետապնդում իրականացնելու վերաբերյալ հանձնարարություն է ուղարկված եղել դատավճիռը կամ նույն արարքով հայցվող Պայմանավորվող կողմի իրավասու արդարադատության հիմնարկի ընդունած այլ վերջնական որոշումն ուժի մեջ մտնելուց հետո, ապա հայցող Պայմանավորվող կողմի իրավասու արդարադատության հիմնարկի կողմից այդ արարքի կատարման փաստով կրկին քրեական գործ չի կարող հարուցվել, իսկ նրա հարուցած գործը ենթակա է կարճման:
Հոդված 99. | Պատասխանատվությունը մեղմացնող կամ ծանրացնող հանգամանքները |
1. Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ հանցագործությունների նախաքննություն կատարելիս և դատարանների կողմից քրեական գործեր քննելիս կարող է հաշվի առնել իր օրենսդրությամբ նախատեսված` պատասխանատվությունը մեղմացնող և ծանրացնող հանգամանքները` անկախ այն բանից, թե դրանք որ Պայմանավորվող կողմի տարածքում են առաջացել:
2. Անձին առանձնապես վտանգավոր ռեցիդիվիստ ճանաչելու կամ նրա գործողություններում տարբեր տեսակների ռեցիդիվի առկայության վերաբերյալ, կրկնակի հանցագործություն կատարելու փաստերը պարզելու և պայմանական դատապարտման հետ կապված պարտականությունները խախտելու, դատավճռի կատարումը հետաձգելու կամ պայմանական վաղաժամկետ ազատման վերաբերյալ հարցերը լուծելիս Պայմանավորվող կողմերի արդարադատության հիմնարկներ կարող են ճանաչել և հաշվի առնել նախկին ԽՍՀՄ և նրա կազմի մեջ մտնող միութենական հանրապետությունների դատարանների (տրիբունալների), ինչպես նաև յուրաքանչյուր Պայմանավորվող կողմի դատարանների կողմից կայացված դատավճիռները:
Հոդված 100. | Քրեական գործերը միավորելը |
1. Անձի կամ անձանց խմբի կողմից երկու կամ ավելի Պայմանավորվող կողմերի տարածքներում հանցագործություններ կատարվելու դեպքում այդ հանցագործությունների վերաբերյալ քրեական գործերը կարող են միավորվել մեկ վարույթում` Պայմանավորվող կողմերի համապատասխան իրավասու արդարադատության հիմնարկների միջնորդությամբ:
2. Գործերի միավորումը կատարվում է սույն Կոնվենցիայի 91-րդ և 92-րդ հոդվածների պահանջների պահպանմամբ:
Հոդված 101. | Երկու կամ մի քանի Պայմանավորվող կողմերի դատարաններին ընդդատյա գործերի քննության կարգը |
Մի քանի հանցագործություններ կատարելու մեջ մեկ անձի կամ անձանց խմբի մեղադրելու դեպքում, որոնց վերաբերյալ գործերը միավորվել են և ընդդատյա են երկու կամ ավելի Պայմանավորվող կողմերի դատարաններին, դրանք իրավասու է քննել այն Պայմանավորվող կողմի դատարանը, որի տարածքում ավարտվել է նախնական քննությունը: Այդ դեպքում գործը քննվում է այդ Պայմանավորվող կողմի օրենսդրության համապատասխան:
Հոդված 102. | Քրեական հետապնդում իրականացնելը մերժելը |
1. Քրեական հետապնդում իրականացնելը մերժվում է, եթե.
ա) քրեական հետապնդման վերաբերյալ հանձնարարությունն ստանալու պահին լրացել են անձին քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետները.
բ) անձի նկատմամբ, որի քրեական հետապնդման վերաբերյալ հարց է դրվում, հայցվող Պայմանավորվող կողմի տարածքում միևնույն հանցագործության համար գործով կայացվել է քննությունը կարճելու մասին որոշում կամ օրինական ուժի մեջ մտած դատավճիռ, կամ քրեական գործ հարուցելը մերժվել է.
գ) առկա է համաներման մասին ակտը, որը վերացնում է կատարած արարքի համար պատժի կիրառման հնարավորությունը.
դ) անձը հանրության համար վտանգավոր արարք կատարելու պահին, հայցվող Պայմանավորվող կողմի օրենսդրության համաձայն, չի հասել այն տարիքին, որից սկսած` քրեական պատասխանատվություն է առաջանում:
2. Քրեական հետապնդում իրականացնելը կարող է մերժվել նաև հայցվող Պայմանավորվող կողմի օրենսդրությամբ նախատեսված այլ հիմքերով:
3. Քրեական հետապնդում իրականացնելը մերժելու դեպքում հայցող Պայմանավորվող կողմը պետք է գրավոր ծանուցվի մերժման հիմքերի մասին դրա վերաբերյալ որոշում ընդունվելու պահից 10 օրվա ընթացքում:
Մաս IV
Հատուկ դրույթներ քրեական գործերով իրավական
օգնության և իրավական հարաբերությունների մասին
Հոդված 103. | Առարկաների փոխանցելը |
1. Պայմանավորվող Կողմերը պարտավորվում են խնդրանքի հիման վրա միմյանց փոխանցել.
ա) այն առարկաները, որոնք օգտագործվել են հանցագործություններ կատարելիս, այդ թվում` հանցագործության գործիքները. այն առարկաները, որոնք ձեռք են բերվել հանցագործությունների հետևանքով կամ իբրև դրանց համար վարձատրություն, կամ այն առարկաները, որոնք հանցագործը ստացել է այդ կարգով ձեռք բերված առարկաների փոխարեն.
բ) այն առարկաները, որոնք քրեական գործում կարող են ունենալ ապացուցողական նշանակություն: Այդ առարկաները փոխանցվում են նաև այն դեպքում, երբ հանցագործների հանձնումը չի կարող իրականացվել` նրանց մահվան, փախուստի կամ այլ հանգամանքներով պայմանավորված:
2. Եթե սույն հոդվածի 1-ին կետում նշված առարկաները հայցվող Պայմանավորվող կողմին անհրաժեշտ են որպես ապացույցներ քրեական գործում, ապա դրանց փոխանցումը կարող է հետաձգվել մինչև գործով վարույթն ավարտելը:
3. Փոխանցված առարկաների նկատմամբ երրորդ անձանց իրավունքները մնում են ուժի մեջ: Քրեական գործով վարույթն ավարտելուց հետո այդ առարկաները պետք է անհատույց վերադարձվեն դրանք հանձնած Պայմանավորվող կողմին, եթե վերջինս դրանցից չի հրաժարվել:
Հոդված 104. | Հետախուզման, կալանքի, գույքի բռնագրավման ապահովման հարցերով իրավական օգնությունը |
1. Պայմանավորվող կողմերը, իրենց օրենսդրության և սույն Կոնվենցիայի դրույթներին համապատասխան, միմյանց իրավական օգնություն են ցույց տալիս հանցավոր ճանապարհով ստացված գույքի, փողերի և արժեքների հետախուզման, կալանքի տակ դնելու և առգրավման, ինչպես նաև մեղադրյալներին (ամբաստանյալներին, դատապարտյալներին) պատկանող` հանցավոր գործունեությունից ստացված եկամուտները, հանցագործություններից տուժածներին (քաղաքացիական հայցվորներին) վնասի հատուցման, տուգանքների բռնագանձման վերաբերյալ և բռնագրավման վերաբերյալ դատարանների դատավճիռների կատարման գործում:
2. Այդ նպատակով Պայմանավորվող կողմերի իրավասու արդարադատության հիմնարկները քրեական գործերով իրավական օգնություն ցույց տալու վերաբերյալ հանձնարարությունների հիման վրա, ներքին օրենսդրությանը համապատասխան, կատարում են հանցավոր ճանապարհով ստացված գույքի, փողերի և արժեքների, ինչպես նաև հանցավոր գործունեությունից մեղադրյալներին (ամբաստանյալներին, դատապարտյալներին) պատկանող եկամուտների հայտնաբերմանն ուղղված բոլոր անհրաժեշտ` քննչական, հետախուզական կամ օպերատիվ-հետախուզական միջոցառումները:
Պարզելով այդպիսի գույքը, փողերը, արժեքներն ու եկամուտները` Պայմանավորվող կողմերի իրավասու արդարադատության հիմնարկները միջոցներ են ձեռնարկում դրանց պահպանության ապահովման ուղղությամբ` կալանք դնելու ձևով դրանց հետ ցանկացած գործառնության կանխարգելման և դրանց առգրավման համար:
3. Հայցվող Պայմանավորվող կողմերի իրավասու արդարադատության հիմնարկները, իրենց իրավասության շրջանակներում հայտնաբերելով հանցավոր ճանապարհով ստացված գույքը, փողերը և արժեքները, դրանք փոխանցում են հայցող Պայմանավորվող կողմերի իրավասու արդարադատության հիմնարկին` որպես իրեղեն ապացույցներ քրեական գործին կցելու և հետագայում օրինական տերերին վերադարձնելու, հանցագործություններով պատճառված վնասը մարելու նպատակով:
4. Հայցվող Պայմանավորվող կողմի իրավասու արդարադատության հիմնարկները մեղադրյալի (ամբաստանյալի, դատապարտյալի) փողերի, արժեքների և գույքի, հանցավոր գործունեությունից ստացած եկամուտների վրա կալանք դնելով, ապահովում են դրանց պահպանությունը` հետագայում հանցագործությամբ պատճառված վնասի մարման վրա տարածելու և հայցող Պայմանավորվող կողմի դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռի հիման վրա բռնագրավելու նպատակով` հաշվի առնելով սույն Կոնվենցիայի 58-րդ հոդվածով նախատեսված կանոնները:
5. Հայցվող Պայմանավորվող կողմի իրավասու արդարադատության հիմնարկները կարող են հետաձգել հանցավոր ճանապարհով ստացված գույքի, փողերի և արժեքների, ինչպես նաև մեղադրյալներին (ամբաստանյալներին, դատապարտյալներին) պատկանող` հանցավոր գործունեությունից ստացած եկամուտների փոխանցումը հայցող Պայմանավորվող կողմի արդարադատության հիմնարկներին, եթե դրանք նրանց անհրաժեշտ են իրականացվող քրեական հետապնդման կամ այլ (երրորդ) անձանց իրավունքների վերաբերյալ վեճերի լուծման կապակցությամբ:
Հոդված 105. | Տեսակապի միջոցներ օգտագործելը |
Իրավական օգնություն ցույց տալու Պայմանավորվող կողմի իրավասու արդարադատության հիմնարկները, փոխադարձ համաձայնությամբ, իրավունք ունեն օգտագործելու տեսակապի միջոցներ: Տեսակապի միջոցների օգտագործումը իրականացվում է Պայմանավորվող կողմերի ներքին օրենսդրության համապատասխան:
Հոդված 106. | Կալանքի տակ պահվող կամ ազատազրկման ձևով պատիժ կրող անձին ժամանակավոր փոխանցելը |
1. Մյուս Պայմանավորվող կողմի տարածքում ազատազրկման ձևով պատիժ կրող կամ կալանքի տակ պահվող անձը, որպես վկա կամ տուժող հարցաքննվելու, ինչպես նաև նրա մասնակցությամբ այլ քննչական գործողություններ կատարելու անհրաժեշտության դեպքում, անկախ նրա քաղաքացիությունից, հայցող Պայմանավորվող կողմի հիմնավորված խնդրանքով, կարող է ժամանակավոր փոխանցվել նրան հայցվող Պայմանավորվող կողմի արդարադատության հիմնարկի կենտրոնական մարմնի որոշմամբ` նրան կալանքի տակ պահելու և սահմանված ժամկետում վերադարձնելու պայմանով:
2. Սույն հոդվածի 1-ին կետում նշված անձին ժամանակավոր փոխանցելու վերաբերյալ խնդրանքը կազմվում է սույն Կոնվենցիայի 7-րդ հոդվածի դրույթներին համապատասխան և պետք է նաև նշում պարունակի այն ժամանակի վերաբերյալ, որի ընթացքում պահանջվում է այդ անձի ներկայությունը հայցող Պայմանավորվող կողմում:
3. Սույն հոդվածի 1-ին կետում նշված անձի ժամանակավոր փոխանցումը չի կատարվում, եթե.
ա) այդպիսի փոխանցման վերաբերյալ չի ստացվում նրա համաձայնությունը.
բ) անհրաժեշտ է նրա մասնակցությունը` հայցվող Պայմանավորվող կողմի տարածքում նախաքննության կամ դատաքննության համար.
գ) այդպիսի փոխանցումը կարող է խախտել այդ անձին կալանքի տակ պահելու կամ ազատազրկման ձևով պատիժը կրելու սահմանված ժամկետները:
4. Սույն հոդվածի 1-ին կետում նշված անձի վրա տարածվում են սույն Կոնվենցիայի 9-րդ հոդվածի 1-ին կետով սահմանված երաշխիքները:
Հոդված 107. | Մեղադրական դատավճիռների մասին ծանուցելը և դատվածության մասին տեղեկություններ տրամադրելը |
1.Պայմանավորվող կողմերից յուրաքանչյուրն ամեն տարի տեղեկություններ կհաղորդի մյուս Պայմանավորվող Կողմերին` համապատասխան Պայմանավորվող կողմերի քաղաքացիների նկատմամբ իր դատարանների կայացրած` օրինական ուժի մեջ մտած մեղադրական դատավճիռների մասին` միաժամանակ ուղարկելով դատապարտյալների առկա մատնահետքերը:
2. Պայմանավորվող կողմերից յուրաքանչյուրը մյուս Պայմանավորվող Կողմերին, նրանց խնդրանքով, անվճար տեղեկություններ է տրամադրում իր դատարանների կողմից նախկինում դատապարտված անձանց դատվածության վերաբերյալ, եթե այդ անձինք քրեական պատասխանատվության են ենթարկվում հայցող Պայմանավորվող կողմի տարածքում:
Հոդված 108. | Վերահսկվող մատակարարում |
Պայմանավորվող կողմերը, ներքին օրենսդրության համապատասխան, միջոցներ են ձեռնարկում, քննվող քրեական գործերով իրավասու արդարադատության հիմնարկների փոխադարձ համաձայնության հիման վրա, վերահսկվող մատակարարման մեթոդի օգտագործման ապահովման ուղղությամբ` հանցագործության կատարմանը մասնակցող անձանց բացահայտման, ապացույցների ստացման և քրեական հետապնդման ապահովման նպատակով:
Մաս V
Դատավճիռները ճանաչելը և կատարելը
Հոդված 109. | Դատավճիռները ճանաչելը և կատարելը |
1. Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ սույն Կոնվենցիայով նախատեսված պայմաններով ճանաչում և կատարում է մյուս Պայմանավորվող կողմերի դատարանների կայացրած դատավճիռները` մի Պայմանավորվող կողմի դատարանի կողմից դատապարտված և պատիժը չկրած անձի հանձնման դեպքում մյուս Պայմանավորվող կողմի տարածքում քրեական պատասխանատվության ենթարկելու համար, ինչպես նաև մի Պայմանավորվող կողմի կողմից դատավճիռը ի կատար ածվելու համար անձին հանձնելը մերժելու դեպքում, որը կայացվել է մյուս Պայմանավորվող կողմի դատարանի կողմից:
2. Դատավճիռների ճանաչումը և կատարումը իրականացվում են այն Պայմանավորվող կողմի օրենսդրության հիման վրա, որի տարածքում պետք է ճանաչվեն և կատարվեն դատավճիռները:
Հոդված 110. | Դատավճռի ճանաչման և կատարման վերաբերյալ միջնորդությունը |
1. Դատավճռի ճանաչման և կատարման վերաբերյալ միջնորդությունը հայցող Պայմանավորվող կողմի իրավասու արդարադատության հիմնարկի կողմից ուղարկվում է հայցվող Պայմանավորվող կողմի իրավասու արդարադատության հիմնարկին:
2. Միջնորդությանը կցվում են`
ա) օրինական ուժի մեջ մտած դատավճռի` պատշաճ կերպով հաստատված պատճենը և գործով առկա` վերադաս ատյանների որոշումները, դատավճիռն օրինական ուժի մեջ մտնելու և այն ի կատար ածելու վերաբերյալ պաշտոնական փաստաթուղթը.
բ) տվյալներ այն անձի և նրա քաղաքացիություն մասին, որի նկատմամբ դատավճռի ճանաչման և կատարման վերաբերյալ միջնորդություն է հարուցվում.
գ) այն օրենքի հոդվածների տեքստը, որի հիման վրա անձը դատապարտվել է.
դ) տեղեկանք հիմնական և լրացուցիչ պատժի կրած մասի, հատուցված վնասի գումարի մասին:
3. Անհրաժեշտության դեպքում հայցվող Պայմանավորվող կողմի արդարադատության հիմնարկը կարող է պահանջել լրացուցիչ փաստաթղթեր և տեղեկություններ:
4. Միջնորդությանը կից փաստաթղթերն ուղեկցվում են հայցվող Պայմանավորվող կողմի լեզվով կամ ռուսերենով վավերացված թարգմանությամբ:
5. Հայցվող Պայմանավորվող կողմի իրավասու արդարադատության հիմնարկը դատավճռի կատարման և ճանաչման վերաբերյալ ստացված միջնորդությունն ուղարկում է իր Պայմանավորվող կողմի իրավասու դատարան` քննարկելու համար:
Հոդված 111. | Դատավճռի ճանաչման և կատարման կարգը |
1. Դատավճռի ճանաչման և կատարման վերաբերյալ միջնորդությունը քննվում է հայցվող Պայմանավորվող կողմի իրավասու դատարանի կողմից` նրա ներպետական օրենսդրության համապատասխան:
2. Հայցվող Պայմանավորվող կողմի իրավասու դատարանը դատավճռի ճանաչման և կատարման վերաբերյալ որոշում է կայացնում նախքան հանձնվող անձի փաստացի փոխանցումը իր տարածք:
3. Հայցվող Պայմանավորվող կողմի իրավասու դատարանը, հայցվող Պայմանավորվող կողմի իրավասու դատարանի կայացրած դատավճռի հիման վրա, ներպետական օրենսդրության համապատասխան, սահմանում է նույն պատիժը, որը նշանակված է դատավճռով:
4. Եթե Պայմանավորվող կողմի օրենսդրությամբ տվյալ արարքի համար պատժի առավելագույն ժամկետը ավելի քիչ է, քան նշանակված դատավճռով, ապա դատարանը սահմանում է պատժի առավելագույն ժամկետը, որը հայցվոր Պայմանավորվող կողմի օրենսդրությամբ նախատեսված է միևնույն արաքի համար:
5. Դատավճիռ կայացրած` հայցող Պայմանավորվող կողմի տարածքում պատժի կրած մասը պատժի ժամկետի մեջ հաշվարկվում է այն Պայմանավորվող կողմի օրենսդրության համապատասխան, որը քննել է դատավճռի ճանաչման վերաբերյալ միջնորդությունը: Միաժամանակ որոշում է դատավճռի կատարման կարգի մասին հարցը:
6. Պատիժը կիրառվում է այն դեպքերում, եթե նախատեսված է հայցվող և հայցող Պայմանավորվող կողմի օրենսդրությամբ:
Հոդված 112. | Դատավճիռը ճանաչելը և կատարելը մերժելը |
1.Դատավճիռը ճանաչելը և կատարելը կարող է մերժվել, եթե`
ա) պատիժը չի կարող իրականացվել վաղեմության ժամկետն անցնելու հետևանքով կամ այլ օրինական հիմքով, ինչպես նաև այնպիսի դատավճռով, որը կայացվել է հեռակա` առանց ամբաստանյալի մասնակցության.
բ) կատարած արարքի համար անձը հայցվող Պայմանավորվող կողմի տարածքում պատիժ է կրել կամ արդարացվել է, կամ էլ քրեական գործը, օրենքով սահմանված կարգով, կարճվել է, ինչպես նաև` եթե անձը պատժից ազատվել է հայցվող Պայմանավորվող կողմի իրավասու արդարադատության հիմնարկի կողմից.
գ) հայցվող Պայմանավորվող կողմի օրենսդրությամբ նախատեսված չէ այնպիսի պատիժ, որը համանման է հայցող Պայմանավորվող կողմի տարածքում նշանակված պատժին.
դ) լուրջ հիմքեր կան կարծելու, որ դատապարտելը կապված է անձին ռասայի, սեռի, դավանանքի, էթնիկական պատկանելության կամ քաղաքական համոզմունքների համար հետապնդելու հետ:
Հոդված 113. | Դատավճիռները կատարելիս պատիժների գումարման կարգը |
Դատավճիռները կատարելիս պատիժների գումարումը կատարվում է այն Պայմանավորվող կողմի օրենսդրությամբ սահմանված կանոններով, որի տարածքում դատավճիռները պետք է կատարվեն:
Հոդված 114. | Ներում և համաներում կիրառելը |
Այն անձի ներումը և համաներումը, որի նկատմամբ դատավճռի ճանաչման և կատարման վերաբերյալ որոշում է կայացվել, իրականացվում են ինչպես հայցող, այնպես էլ հայցվող Պայմանավորվող կողմերի կողմից` նրանց ներպետական օրենսդրության համապատասխան:
Հոդված 115. | Դատավճիռը վերանայելու կարգը |
Կատարման համար փոխանցված դատապարտյալի նկատմամբ դատավճռի վերանայումը կարող է իրականացվել միայն այն Պայմանավորվող կողմի իրավասու դատարանի կողմից, որի տարածքում դատավճիռ է կայացվել:
Հոդված 116. | Փոխանցված և բեկանված դատավճիռները կատարելը |
1. Եթե դատավճռի կատարման ընթացքում այն փոփոխվում է այն Պայմանավորվող կողմի իրավասու դատարանի կողմից, որի տարածքում դատավճիռ է կայացվել, ապա որոշման պատճենն անհապաղ ուղարկվում է դատավճիռը կատարող Պայմանավորվող կողմից, սույն Կոնվենցիայի պահանջներին համապատասխան, այդպիսի որոշման կատարման վերաբերյալ հարցը լուծելու համար:
2. Եթե դատավճռի կատարման ընթացքում այն բեկանվի այն Պայմանավորվող կողմի իրավասու դատարանի կողմից քրեական գործի կարճումով, որի տարածքում դատավճիռը կայացվել է, որոշման պատճենն անհապաղ կուղարկվի դատավճիռը կատարող Պայմանավորվող կողմի իրավասու մարմնին` կատարման համար:
3. Եթե կատարման ընթացքում դատավճիռը բեկանվել է, և նշանակվում է նոր նախաքննություն կամ դատաքննություն, ապա այդ որոշման պատճենը, քրեական գործի նյութերը և քրեական հետապնդում իրականացնելու վերաբերյալ հանձնարարությունը, սույն Կոնվենցիայի 92-րդ հոդվածին համապատասխան, ուղարկվում են դատավճիռը կատարող Պայմանավորվող կողմից իրավասու արդարադատության հիմնարկին:
Բ ա ժ ի ն V
Եզրափակիչ դրույթները
Հոդված 117. | Սույն Կոնվենցիայի կիրառման հարցերը |
Սույն Կոնվենցիան կիրառելու և մեկնաբանելու ժամանակ ծագած հարցերը Պայմանավորվող կողմերի իրավասու մարմինները լուծում են փոխադարձ համաձայնությամբ:
Հոդված 118. | Կոնվենցիայի հարաբերությունը այլ միջազգային պայմանագրերի հետ |
1. Պայմանավորվող կողմերի հարաբերություններում, որոնք հանդիսանում են նաև քեական ոլորտում Եվրոպայի խորհրդի մեկ կամ մի քանի Կոնվենցիաների մասնակից, որոնք պարունակում են սույն Կոնվենցիայի առարկան շոշափող դրույթներ, կիրառվում են միայն սույն Կոնվենցիայի այն դրույթները, որոնք նպաստում են դրանցում շարադրված սկզբունքների կիրառմանը:
2. Եվրոպայի խորհրդի վերոհիշյալ կոնվենցիաների մասնակից Պայմանավորվող կողմերի և այն Պայմանավորվող կողմերի միջև հարաբերություններում, որոնք այդպիսի կոնվենցիաների մասնակից չեն, կիրառվում են սույն Կոնվենցիայի դրույթները:
3. Սույն Կոնվենցիայի դրույթները չեն շոշափում Պայմանավորվող կողմերի` այլ միջազգային պայմանագրերից բխող իրավունքները և պարտավորությունները, որոնց նրանք մասնակից են կամ կարող են դառնալ:
4. Պայմանավորվող կողմերից որևէ մեկի խնդրանքով` նրանց կենտրոնական արդարադատության հիմնարկները խորհրդատվություններ են անցկացվում սույն Կոնվենցիայի և այլ միջազգային պայմանագրերի հարաբերության հարցերով` անհրաժեշտության դեպքում ներգրավելով Պայմանավորվող կողմերի այլ պետական մարմինների ներկայացուցիչների:
Հոդված 119. | Փոփոխություններ և լրացումներ կատարելը |
Պայմանավորվող կողմերի համաձայնությամբ` սույն Կոնվենցիայում կարող են կատարվել փոփոխություններ և լրացումներ, որոնք ձևակերպվում են նրա անբաժանելի մասը հանդիսացող համապատասխան արձանագրություններով և ուժի մեջ են մտնում սույն Կոնվենցիայի 120-րդ հոդվածով սահմանված կարգով:
Հոդված 120. | Ուժի մեջ մտնելու կարգը |
1. Սույն Կոնվենցիան ենթակա է վավերացման այն ստորագրած պետությունների կողմից: Վավերագրերն ի պահ են հանձնվում Անկախ Պետությունների Համագործակցության գործադիր կոմիտեին, որը կատարում է սույն Կոնվենցիայի ավանդապահի գործառույթները:
2. Սույն Կոնվենցիան ուժի մեջ է մտնում երրորդ վավերագիրն ավանդապահին ի պահ տալու օրվան հաջորդող երեսուներորդ օրը: Այն պետության համար, որը վավերագիրն ավանդապահին ի պահ է տվել սույն Կոնվենցիան ուժի մեջ մտնելուց հետո, այն ուժի մեջ է մտնում վավերագիրն ավանդապահին ի պահ տալու օրվան հաջորդող երեսուներորդ օրը:
3. Սույն Կոնվենցիայի մասնակից պետությունների միջև իրենց գործողությունը դադարեցնում են Քաղաքացիական, ընտանեկան և քրեական գործերով իրավական օգնության և իրավական հարաբերությունների մասին 1993 թվականի հունվարի 22-ի Կոնվենցիան և դրան կից` 1997 թվականի մարտի 28-ի Արձանագրությունը:
4. Սույն հոդվածի 3-րդ կետում նշված Կոնվենցիան և դրան կից Արձանագրությունը շարունակում են կիրառվել սույն Կոնվենցիայի մասնակից պետության և դրանց մասնակից հանդիսացող այն պետության միջև հարաբերություններում, որի համար սույն Կոնվենցիան ուժի մեջ չի մտել:
Հոդված 121. | Կոնվենցիայի գործողության ժամկետը |
1. Սույն Կոնվենցիան գործում է, դրա ուժի մեջ մտնելու օրվանից հաշված, հինգ տարվա ընթացքում: Այդ ժամկետը լրանալուց հետո Կոնվենցիան ինքնաբերաբար երկարաձգվում է` յուրաքանչյուր անգամ նոր հնգամյա ժամանակահատվածով:
2. Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ կարող է դուրս գալ սույն Կոնվենցիայից մինչև նրա գործողության համապատասխան հնգամյա ժամանակահատվածի լրանալը` 12 ամիս առաջ այդ մասին ավանդապահին գրավոր ծանուցում ուղարկելով:
Հոդված 122. | Գործողությունը ժամանակի մեջ |
Հոդված 123. | Կոնվենցիային միանալու կարգը |
Սույն Կոնվենցիային նրա ուժի մեջ մտնելուց հետո կարող են միանալ, բոլոր Պայմանավորվող կողմերի համաձայնությամբ, այլ պետություններ` միանալու մասին փաստաթղթերն ավանդապահին փոխանցելու միջոցով: Միանալը համարվում է ուժի մեջ մտած միանալու համաձայնության մասին վերջին հաղորդումն ավանդապահի ստանալու օրվանից երեսուն օր անց:
Հոդված 124. | Ավանդապահի գործառույթները |
Սույն Կոնվենցիան ստորագրած և նրան միացած պետություններին ավանդապահն անհապաղ ծանուցում է յուրաքանչյուր վավերագիր կամ միանալու մասին փաստաթուղթ ի պահ տալու օրվա, Կոնվենցիայի ուժի մեջ մտնելու օրվա, ինչպես նաև սույն Կոնվենցիային առնչվող` իր ստացած այլ փաստաթղթերի վերապահումների, ծանուցումների և հաղորդագրությունների մասին:
Կատարվել է Քիշնև քաղաքում 2002 թվականի հոկտեմբերի 7-ին, ռուսերենով, մեկ բնօրինակով: Բնօրինակը պահվում է Անկախ Պետությունների Համագործակցության գործադիր կոմիտեում, որը նրա հաստատված պատճենը կուղարկի սույն Կոնվենցիան ստորագրած յուրաքանչյուր պետության:
Կոնվենցիան ստորագրել են Ադրբեջանական Հանրապետությունը, Հայաստանի Հանրապետությունը, Բելառուսի Հանրապետությունը, Վրաստանը, Ղազախստանի Հանրապետությունը, Ղրղզստանի Հանրապետությունը, Մոլդովայի Հանրապետությունը, Ռուսաստանի Դաշնությունը, Տաջիկստանի Հանրապետությունը, Ուկրաինան:
Կոնվենցիան ուժի մեջ է մտել Բելառուսի Հանրապետության համար` 27.04.2004թ., Ադրբեջանական Հանրապետության համար` 27.04.2004թ., Ղազախստանի Հանրապետության համար` 27.04.2004թ., Ղրղզստանի Հանրապետության համար` 01.10.2004թ., Հայաստանի Հանրապետության համար` 19.02.2005թ.