«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
2 դեկտեմբերի 2002 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
21 նոյեմբերի 2002 թվականի N 1845-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԱՆԻՇԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության նախարարության խորհրդանիշը:
2. Հաստատել`
ա) Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության նախարարության խորհրդանիշի կանոնադրությունը` համաձայն N 1 հավելվածի.
բ) Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության նախարարության խորհրդանիշի նկարագրությունը` համաձայն N 2 հավելվածի.
գ) Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության նախարարության խորհրդանիշի ձևը` համաձայն N 3 հավելվածի:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
|
Հավելված N 1 |
Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԱՆԻՇԻ
1. Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության նախարարության խորհրդանիշը (այսուհետ՝ խորհրդանիշ) Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության նախարարությանը աշխատողների և զինծառայողների, ինչպես նաև սպառազինության, տեխնիկայի ու այլ գույքի պատկանելությունը ցույց տվող նշանն է:
2. Խորհրդանիշը դրվում է Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության նախարարի աշխատասենյակում և պատկերվում է նախարարության դրոշի վրա:
3. Խորհրդանիշի կիրառման կարգը սահմանվում է նաև Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության նախարարի կողմից:
4. Խորհրդանիշը պահպանվում է օրենքով սահմանված կարգով:
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |
Հավելված N 2 |
Ն Կ Ա Ր Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԱՆԻՇԻ
Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության նախարարության խորհրդանիշն արծիվն է՝ սուրը և վահանը բռնած: Արծիվը խորհրդանշում է հզորություն, զգոնություն և կամք, սուրը՝ արդարություն, պատիժ և դատաստան, իսկ վահանը՝ պետականության պաշտպանվածությունն ապահովող միջոց:
Արույրից պատրաստված բրոնզագույն արծիվը, արծաթագույն սուրը և վահանը պատկերված են նույնպես արույրից պատրաստված սկավառակի վրա, որի վերևի մասում մակագրված են «ՀՀ ազգային անվտանգության նախարարություն» բառերը: Սկավառակը և վահանը երիզված են ոսկեգույն շրջանակով: Վահանի կենտրոնում արծնով պատկերված է Հայաստանի Հանրապետության պետական դրոշը: Վահանի ներքևի մասում պատկերված են արծվի 10 փետուրները: Սրի բռնակը գտնվում է արծվի աջ կողմի ճանկերում:
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |
Հավելված N 3 |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |