«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
21 փետրվարի 2002 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
21 փետրվարի 2002 թվականի N 161
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 22-Ի N 128 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի փետրվարի 22-ի» Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի առողջապահության համակարգի օպտիմալացման ծրագիրը հաստատելու մասին» N 128 որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները՝
որոշմամբ հաստատված Կոտայքի մարզի առողջապահության համակարգի օպտիմալացման ծրագրի «Ամբուլատոր-պոլիկլինիկական օղակ» բաժինը երրորդ պարբերությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 5-րդ կետով.
«5. Նաիրիի տարածաշրջան՝ Նոր Հաճնի պոլիկլինիկա».
Հանել նույն պարբերության նախավերջին՝ «Չարենցավանի ստոմատոլոգիական պոլիկլինիկան տեղափոխել ընդհանուր պոլիկլինիկայի շենք» տողը.
նշված բաժնի աղյուսակի (21-րդ կետ) 2-րդ սյունակը «կազմում» բառից հետո լրացնել «թողնելով առանձին շենքում» բառերով.
«Հիվանդանոցային ծառայություն» բաժնի՝
1-ին կետի «ա» ենթակետից հանել «Նախատեսվում է ինֆեկցիոն բաժանմունքը տեղափոխել հիվանդանոցի հիմնական մասնաշենք, որի արդյունքում կունենանք ազատված մասնաշենք» և «ևս» բառերը.
2-րդ և 3-րդ կետերից հանել վերջին նախադասությունները:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2002 թվականի փետրվարի 21-ից:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |