Գլխավոր տեղեկություն
Համար
N 105
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (06.02.2002-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2002.03.07/9(184) Հոդ.130
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
06.02.2002
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
06.02.2002
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
06.02.2002
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
06.02.2002

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
6 փետրվարի 2002 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

6 փետրվարի 2002 թվականի N 105
քաղ. Երևան

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2000 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 23-Ի N 658 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի հոկտեմբերի 23-ի «Հայաստանի Հանրապետության էներգահամակարգի 2000-2002 թվականների ֆինանսական առողջացման միջոցառումների մասին» N 658 որոշման մեջ (Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի օգոստոսի 14-ի N 755 որոշման խմբագրությամբ) կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումը՝

ա) հանել որոշման 6-րդ կետի «բ» ենթակետը.

բ) որոշումը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 131-րդ կետով.

«131. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեին՝ մինչև 2003 թվականի հունվարի 1-ը Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության հետ համատեղ «Ոռոգում-ջրառ», «Արարատյան ոռոգում», «Էջմիածին-ոռոգում», «Արմավիր-ոռոգում», «Թալին-ոռոգում», «Արզնի-Շամիրամ-ոռոգում», «Կոտայք-ոռոգում», «Երևան-ոռոգում», «Շիրակ-ոռոգում», «Մարտունի-ոռոգում», «Սպիտակ-ոռոգում», «Նոյեմբերյան-ոռոգում», «Եղեգնաձոր-ոռոգում», «Վայք-ոռոգում», «Հայջրմուղկոյուղի» և «Ջրմուղ-կոյուղի» փակ բաժնետիրական ընկերությունների համակարգերում ներդնել տարանցիկ բանկային հաշիվների համակարգ՝ նախատեսելով տարանցիկ հաշիվներից էլեկտրաէներգիայի դիմաց գումարների վճարում ընթացիկ ծախսերի մեջ էլեկտրաէներգիայի ծախսի համամասնությամբ, պահպանելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով նախատեսված հաշվից դրամական միջոցները դուրս գրելու հերթականությունը, յուրաքանչյուր ամիս համապատասխան տեղեկատվություն ներկայացնելով Հայաստանի Հանրապետության կառավարություն»։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2002 թվականի փետրվարի 6-ից։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան