«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
11 սեպտեմբերի 2002 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
22 օգոստոսի 2002 թվականի N 1355-Ն
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ, ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿ ՍՏԵՂԾԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ, ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 1-ին կետին, Հայաստանի Հանրապետության Նախագահի 2002 թվականի մարտի 16-ի ՆՀ-1064 հրամանագրով սահմանված կարգի 4-րդ կետին, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի մարտի 6-ի N 202 որոշման 4-րդ կետի «ե» ենթակետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Ստեղծել «Հայաստանի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ:
2. Հաստատել`
ա) Հայաստանի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարության կանոնադրությունը` համաձայն N 1 հավելվածի.
բ) Հայաստանի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարության աշխատակազմի կառուցվածքը` համաձայն N 2 հավելվածի.
գ) Հայաստանի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարության աշխատակազմին հանձնվող գույքի կազմը և չափը` համաձայն N 3 հավելվածի:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
|
Հավելված N 1 |
Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ, ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Հայաստանի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարությունը (այսուհետ` նախարարություն) գործադիր իշխանության հանրապետական մարմին է, որը մշակում ու իրականացնում է մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի բնագավառներում Հայաստանի Հանրապետության կառավարության քաղաքականությունը:
2. Նախարարությունն ստեղծվում, վերակազմակերպվում է, և նրա գործունեությունը դադարեցվում է Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրով:
3. Նախարարության լիազորությունները սահմանվում են օրենքներով, Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրերով, կարգադրություններով, Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումներով, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով:
4. Նախարարությունն իր գործունեությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը և այլ իրավական ակտերին համապատասխան:
5. Նախարարությունն ունի Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով և իր` հայերեն անվանմամբ կլոր կնիք, ձևաթղթեր, խորհրդանիշ և այլ անհատականացման միջոցներ:
6. Նախարարությունը կազմված է նախարարից և նախարարության աշխատակազմից: Նախարարության համակարգում ընդգրկվում են նախարարության ենթակայությանը հանձնված պետական ոչ առևտրային կազմակերպություններ և հիմնարկներ:
7. Նախարարության նպատակները և խնդիրներն են`
ա) պետական մշակութային, երիտասարդական, ֆիզկուլտուրային (մարմնակրթական) ու սպորտային (մարզական) քաղաքականության նպատակների և առաջնային ուղղությունների սահմանումն ու իրականացումը.
բ) մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի բնագավառներում քաղաքականության վերլուծությունը, միտումների ու օրինաչափությունների ուսումնասիրումը, ռազմավարության, հայեցակարգերի ու նպատակային ծրագրերի մշակումը և իրականացումը.
գ) Հայաստանի Հանրապետության պատմամշակութային ժառանգության հաշվառման, պահպանության, օգտագործման և համալրման սկզբունքների, կանոնների, չափանիշների (նորմատիվների) և չափորոշիչների մշակումը.
դ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան` մշակութային արժեքների ապօրինի արտահանման ու ապօրինի ներմուծման, ինչպես նաև մշակութային արժեքների նկատմամբ սեփականության իրավունքի ապօրինի փոխանցումը կանխող և կանխարգելող միջոցառումների մշակումն ու իրականացումը.
ե) երիտասարդական և մանկական կազմակերպությունների գործունեությանը պետական աջակցություն ցուցաբերելու նպատակով միջոցառումների մշակումն ու իրականացումը.
զ) մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի բնագավառներում միջազգային (նաև սփյուռքի հետ) մշակութային, երիտասարդական, ֆիզկուլտուրային ու սպորտային (մարզական) համագործակցության և փոխանակությունների զարգացումը:
II. ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ
8. Նախարարությունն իր նպատակների և խնդիրների իրականացման համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով`
ա) մշակում է օրենսդրական և այլ նորմատիվ իրավական ակտերի նախագծեր, ընդհանրացնում իրավական ակտերի գործնական կիրառումը և ներկայացնում առաջարկություններ մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի բնագավառներում Հայաստանի Հանրապետության օրենսդրության կատարելագործման վերաբերյալ.
բ) մշակում և իրականացնում է հայեցակարգեր ու պետական նպատակային ծրագրեր մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի բնագավառներում.
գ) իր իրավասության սահմաններում մասնակցում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նախագծի մշակմանը.
դ) ապահովում է պետական թանգարանային, գրադարանային, արխիվային, կինո-, ֆոտո-, ֆոնոհավաքածուների պետական հաշվառումը, պահպանությունը, վերականգնումը, համալրումը, ուսումնասիրումը, ներկայացումը և հանրահռչակումը.
ե) իրականացնում է պետական սեփականություն համարվող մշակութային արժեքների թանգարանային, գրադարանային, արխիվային, կինո-, ֆոտո-, ֆոնոհավաքածուների կառավարումը, պետության անունից գնման նախապատվության իրավունքը.
զ) հաստատում է պետական արխիվների համալրման աղբյուրների ցանկը.
է) պետական թանգարաններում, գրադարաններում և արխիվներում ստեղծում ու ներդնում է անվտանգության և տեղեկատվության ապահովման արդիական համակարգեր.
ը) պետական թանգարաններում, արխիվներում սահմանում է թանգարանային առարկաներին և թանգարանային հավաքածուներին, արխիվային փաստաթղթերին ու արխիվային ֆոնդերին հաղորդակցվելու պայմանակարգ (ռեժիմ).
թ) իրականացնում է գրադարանային աշխատանքների միջգերատեսչական համակարգումը, ստեղծում տեղեկատվական-գրադարանային ցանցեր.
ժ) սահմանում է իր ենթակայության գրադարաններում գրքային հավաքածուներից օգտվելու կանոնակարգ և ապահովում գրադարանային հավաքածուների պահպանվածությունը.
ժա) Հայաստանի Հանրապետության կառավարություն ու Միավորված ազգերի կրթական, գիտական և մշակութային կազմակերպություն (ՅՈՒՆԵՍԿՕ) է ներկայացնում առաջարկություններ Հայաստանի Հանրապետության պատմության և մշակույթի անշարժ հուշարձաններն ու հատուկ պահպանվող պատմամշակութային տարածքները Հայաստանի Հանրապետության պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակում, ինչպես նաև ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային մշակութային ժառանգության ցանկերում ընդգրկելու վերաբերյալ.
ժբ) նպաստում է Հայաստանի Հանրապետության տարածքում բնակվող ազգային փոքրամասնություններին պատկանող անձանց մշակույթների պահպանմանը, տարածմանը և զարգացմանը, պետական աջակցություն ցուցաբերում նրանց մշակութային կենտրոններին ու հայրենակցական միություններին.
ժգ) պետական աջակցություն է ցուցաբերում արվեստի բոլոր տեսակների ու ձևերի զարգացմանը, մշակույթի և արվեստի գործիչների, երիտասարդության ստեղծագործական գործունեությանը, մշակութային ականավոր գործիչների ստեղծագործական ժառանգության պահպանությանը.
ժդ) պետական թանգարանային, գրադարանային, արխիվային հավաքածուների, երաժշտական, թատերական խմբերի խաղացանկի համալրման նպատակով գնում է կերպարվեստի, զարդային (դեկորատիվ)-կիրառական, երաժշտական և թատերական արվեստի ստեղծագործություններ.
ժե) նպաստում է Հայաստանի Հանրապետության տարածքում հյուրախաղային և ցուցահանդեսային գործունեության ընդլայնմանը, ստեղծագործական խմբերի ու մշակութային, կրթական, գիտական, ֆիզկուլտուրային (մարմնակրթական) և սպորտային (մարզական) կազմակերպությունների միջև տարածաշրջանային համագործակցության, կապերի ու շփումների ստեղծմանն ու զարգացմանը.
ժզ) աջակցում է ժողովրդական ստեղծագործության պահպանմանը, տարածմանն ու զարգացմանը, մշակութաժամանցային գործունեության բազմազանության ապահովմանը.
ժէ) Հայաստանի Հանրապետության կառավարություն է ներկայացնում առաջարկություններ մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի բնագավառներում մասնագետների պատրաստման վերաբերյալ, իր իրավասության սահմաններում տեղաբաշխում (համակարգում) մասնագետների պատրաստումը, վերապատրաստումը և վերաորակավորումը.
ժը) ապահովում է գիտահետազոտական աշխատանքների իրականացումը մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի բնագավառներում.
ժթ) մշակում և իր իրավասության սահմաններում կնքում է միջազգային միջգերատեսչական պայմանագրեր, օրենքով սահմանված կարգով մասնակցում Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի մշակմանը, ապահովում Հայաստանի Հանրապետության միջազգային պարտավորությունների կատարումը մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի բնագավառներում.
ի) միջազգային (նաև սփյուռքի հետ) մշակութային, երիտասարդական, ֆիզկուլտուրային (մարմնակրթական) և սպորտային (մարզական) համագործակցության նպատակով օտարերկրյա պետություններ է գործուղում ստեղծագործական, երիտասարդական, սպորտային (մարզական) խմբեր, անհատ կատարողների, մարզիկների, մասնագետների, աջակցում է միջազգային (նաև` սփյուռքի հետ) մշակութային, երիտասարդական, ֆիզկուլտուրային (մարմնակրթական) և սպորտային (մարզական) համագործակցության և փոխանակությունների զարգացմանը.
իա) համագործակցում և մասնակցում է միջազգային (նաև սփյուռքի) մշակութային, երիտասարդական, ֆիզկուլտուրային (մարմնակրթական) և սպորտային (մարզական) կազմակերպությունների աշխատանքներին.
իբ) սահմանում է մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի բնագավառներում տնտեսական բարեփոխումների ուղղություններն ու ապահովում դրանց իրականացումը, մշակում և պետական կառավարման համապատասխան մարմիններ է ներկայացնում առաջարկություններ ֆինանսավորման համակարգի, հարկային քաղաքականության, աշխատանքի կազմակերպման, վարձատրության ու կենսաթոշակային ապահովության կատարելագործման վերաբերյալ.
իգ) իրեն վերապահված լիազորությունների սահմաններում իրականացում է իր ենթակայության ոչ առևտրային կազմակերպությունների, ինչպես նաև առևտրային կազմակերպությունների բաժնետոմսերի և բաժնեմասերի կառավարումը, իր ենթակայության կազմակերպություններում կատարում է ֆինանսատնտեսական ու արտադրական գործունեության փաստաթղթային ուսումնասիրություններ և վերստուգումներ (աուդիտ), իրականացնում վերահսկողություն բյուջետային միջոցների ծախսման և պետության սեփականությունը համարվող գույքի արդյունավետ օգտագործման նկատմամբ.
իդ) սահմանում է մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի բնագավառներում գիտատեխնիկական զարգացման ուղղությունները, աջակցում մշակութային, մանկական ու երիտասարդական, ֆիզկուլտուրային (մարմնակրթական) և սպորտային (մարզական) կազմակերպությունների տեխնիկական վերազինմանը.
իե) վերլուծում է ծառայությունների շուկան մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի բնագավառներում, կազմակերպում իրավիճակային տվյալների ամփոփումը և տարածումը, իր ենթակայության կազմակերպություններում նպաստում շուկայագիտության զարգացմանը.
իզ) ապահովում է տեղեկատվական համակարգերի և տեխնոլոգիաների զարգացումը, մեթոդական ու խորհրդատվական ծառայություների իրականացումը, ինչպես նաև տեղեկատվական, գիտահանրամատչելի, գիտամեթոդական, ուսումնական, գիտական, վերլուծական և այլ բնույթի նյութերի հրապարակումը` մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի բնագավառներում պետական նպատակային ծրագրերին համապատասխան.
իէ) հարցումների միջոցով պետական կառավարման մարմիններից, իրավաբանական և ֆիզիկական անձանցից հավաքագրում է համապատասխան տեղեկատվություն, օգտվում Հայաստանի Հանրապետության Ինտերպոլի կենտրոնական ազգային բյուրոյի տեղեկություններից.
իը) ապահովում է մրցույթների, մրցաշարերի, առաջնությունների, փառատոների, սպարտակիադաների, ցուցահանդեսների, ցուցահանդես-վաճառքների, աճուրդների, գիտաժողովների, համաժողովների, սեմինարների (այդ թվում` միջազգային) և այլ միջոցառումների կազմակերպումը.
իթ) մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի բնագավառներում իրենց վաստակով նշանավոր անձանց և արվեստագետներին ներկայացնում է պետական պարգևների, մրցանակների, պատվավոր կոչումների, գեղարվեստական խմբերին ու թատրոններին (անկախ կազմակերպական-իրավական ձևից)` ակադեմիականի կոչման.
լ) Հայաստանի Հանրապետության կառավարություն է ներկայացնում առաջարկություններ պետական կազմակերպություններ ստեղծելու և իր ենթակայությանը հանձնված ու պետական կազմակերպությունները պատմական, հասարակական-քաղաքական, մշակույթի, արվեստի, գիտության, ֆիզկուլտուրայի (մարմնակրթության) ու սպորտի նշանավոր գործիչների և անձանց անուններով կոչելու վերաբերյալ.
լա) կրթության բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված մարմնի հետ համատեղ մասնակցում է մշակույթի բնագավառում պետական կրթական չափորոշիչների մշակմանը.
լբ) ստեղծում և ներդնում է վարչական վիճակագրական հաշվետվությունների (հարցաթերթեր, տեղեկանքներ և այլն) վարման համակարգ ու համապատասխան ռեգիստրների միջոցով վարում մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի բնագավառներում վարչական վիճակագրությունը, իրականացնում մշակութային, մանկական ու երիտասարդական, ֆիզկուլտուրային (մարմնակրթական) և սպորտային (մարզական) կազմակերպությունների հաշվառումը.
լգ) կրթության և առողջապահության բնագավառներում Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված պետական մարմինների, Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի, ֆիզկուլտուրային (մարմնակրթական) և սպորտային (մարզական) կազմակերպությունների հետ մշակում ու հաստատում է բնակչության տարբեր տարիքային խմբերի համար ֆիզիկական պատրաստվածության նորմատիվներ (չափանիշներ).
լդ) կրթության և առողջապահության բնագավառներում Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված պետական մարմինների հետ համատեղ մշակում և հաստատում է ֆիզիկական դաստիարակության պետական ուսումնական ծրագրերը.
լե) Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի հետ համատեղ մարզաձևերի ազգային ֆեդերացիաների (դաշնությունների) առաջարկությունների հիման վրա մշակում և հաստատում է սպորտային (մարզական) ու ֆիզկուլտուրային-առողջարարական միջոցառումների միասնական օրացուցային ծրագիրը.
լզ) երեխաների և հաշմանդամների համար ստեղծում է ֆիզիկական կուլտուրայով (մարմնակրթությամբ) և սպորտով զբաղվելու նպաստավոր պայմաններ.
լէ) ապահովում է մշակութային, երիտասարդական, ֆիզկուլտուրային (մարմնակրթական) և սպորտային (մարզական) քաղաքականության և բնակչության առողջ կենսակերպի քարոզչությունը` զանգվածային տեղեկատվության միջոցներով.
լը) աջակցում է երիտասարդական ձեռնարկատիրության զարգացմանը, տեղեկատվական ու փաստաթղթային, խորհրդատվական և սոցիալական, մասնագիտական կողմնորոշման ու զբաղվածության երիտասարդական ծառայությունների և կենտրոնների ստեղծմանն ու զարգացմանը, երիտասարդության սոցիալ-տնտեսական խնդիրների լուծմանը, նրանց իրավունքների և օրինական շահերի իրականացմանը.
լթ) վերլուծում, ուսումնասիրում և կանխատեսում է սոցիալական գործընթացները երիտասարդության միջավայրում, դրանց ազդեցությունը պետության քաղաքական և սոցիալ-տնտեսական վիճակի վրա.
խ) կազմակերպում է մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի բնագավառներում մասնագետների պատրաստման, վերապատրաստման ու վերաորակավորման աշխատանքները, իրականացնում մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի բնագավառների ծրագրային ու գիտամեթոդական ապահովումը.
խա) ստեղծում է պետական միասնական տեղեկատվական համակարգ` Հայաստանի Հանրապետության տարածքում մշակութային, երիտասարդական, ֆիզկուլտուրային (մարմնակրթական) և սպորտային (մարզական) քաղաքականության ապահովման նպատակով.
խբ) պետական կառավարման տարածքային մարմինների հետ համատեղ ապահովում է պետական մշակութային, երիտասարդական, ֆիզկուլտուրային (մարմնակրթական) և սպորտային (մարզական) տարածքային քաղաքականության իրականացումը.
խգ) քննարկում է քաղաքացիների նամակները (դիմումներն ու բողոքները), նպաստում դրանցում բարձրացված հարցերի լուծմանը:
III. ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ
9. Նախարարությունը կառավարում է Հայաստանի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարը (այսուհետ` նախարար), որին պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է Հայաստանի Հանրապետության Նախագահը` Հայաստանի Հանրապետության վարչապետի առաջարկությամբ: Նախարարն ունի տեղակալներ, որոնց պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է Հայաստանի Հանրապետության վարչապետը` խորհրդակցելով նախարարի հետ:
Նախարարն իր գործունեության ընթացքում առաջնորդվում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, Հայաստանի Հանրապետության օրենքներով, սույն կանոնադրությամբ, այլ իրավական ակտերով, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով:
10. Նախարարն իրականացնում է նախարարությանը վերապահված խնդիրներն ու գործառույթները և պատասխանատու է լիազորված բնագավառներում քաղաքականության մշակման ու իրականացման, տիրող իրավիճակի և հեռանկարային զարգացման ապահովման համար:
11. Նախարարը հաշվետու է Հայաստանի Հանրապետության Նախագահին, Հայաստանի Հանրապետության կառավարությանը և Հայաստանի Հանրապետության վարչապետին:
12. Նախարարը`
ա) իր իրավասության սահմաններում օրենքով սահմանված կարգով ընդունում է գերատեսչական իրավական ակտեր.
բ) ղեկավարում է նախարարության ընթացիկ գործունեությունը, պատասխանատու է նախարարության առջև դրված խնդիրների ու գործառույթների իրականացման համար.
գ) օրենքով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ նախատեսված գործունեության բնագավառներին, նպատակներին ու խնդիրներին համապատասխան առաջարկություններ է ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարություն.
դ) իր իրավասության սահմաններում արձակում է հրամաններ և տալիս ցուցումներ, առանց լիազորագրի հանդես է գալիս Հայաստանի Հանրապետության կամ նախարարության անունից, ինչպես նաև տալիս է Հայաստանի Հանրապետության կամ նախարարության անունից հանդես գալու լիազորագրեր, այդ թվում` նաև վերալիազորման իրավունքով լիազորագրեր.
ե) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերում և կարգով նշանակումներ է կատարում նախարարության քաղաքացիական ծառայության պաշտոններում, ինչպես նաև աշխատողների նկատմամբ կիրառում է խրախուսանքի և կարգապահական տույժի միջոցներ.
զ) պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է իր խորհրդականներին, մամուլի քարտուղարին ու օգնականներին.
է) օրենքին և սույն կանոնադրությանը համապատասխան սահմանում է նախարարության աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների իրավասության սահմանները.
ը) սահմանում է աշխատանքի բաշխում իր տեղակալների միջև.
թ) օրենքով և սույն կանոնադրությամբ նախատեսված իր լիազորության սահմաններում կասեցնում կամ ուժը կորցրած է ճանաչում նախարարության աշխատակազմի ղեկավարի, նախարարության աշխատակազմի առանձնացված ստորաբաժանումների ղեկավարների, ինչպես նաև նախարարության ենթակայության պետական ոչ առևտրային կազմակերպությունների ղեկավարների` Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին հակասող հրամանները, հրահանգները, հանձնարարագրերը, կարգադրությունները և ցուցումները.
ժ) լսում և Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանն է ներկայացնում նախարարության աշխատակազմի գործունեության մասին տարեկան հաշվետվություններն ու տարեկան հաշվեկշիռը, քննում դրանց գործունեության ստուգման արդյունքները, հաստատում նախարարության աշխատակազմի տարեկան պահպանման ծախսերի նախահաշիվը, դրա կատարողականը և ֆինանսական հաշվետվությունների արժանահավատության վերստուգման արդյունքները.
ժա) վերահսկողություն է իրականացնում նախարարության աշխատակազմին ամրացված պետական սեփականության պահպանության ու օտարման նկատմամբ.
ժբ) Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանն է ներկայացնում նախարարության կանոնադրությունը և աշխատակազմի կառուցվածքը.
ժգ) Հայաստանի Հանրապետության վարչապետի հաստատմանն է ներկայացնում նախարարության աշխատողների թիվը.
ժդ) օրենքով նախատեսված դեպքերում և կարգով շնորհում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության դասային աստիճաններ.
ժե) ստեղծում է խորհրդակցական մարմիններ.
ժզ) իրականացնում է օրենքով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ նախատեսված այլ լիազորություններ:
13. Նախարարի բացակայության դեպքում, նրա հանձնարարությամբ, նախարարի պարտականությունները կատարում է նախարարի տեղակալներից մեկը:
14. Նախարարի տեղակալը`
ա) համակարգում է նախարարության համակարգի աշխատանքները` նախարարությանը վերապահված քաղաքականության իրականացման` իրեն հանձնարարված բնագավառներում.
բ) իր լիազորության սահմաններում համակարգում է նախարարության` իրեն հանձնարարված բնագավառներում քաղաքականության ապահովման համար անհրաժեշտ աշխատանքների իրականացումը` նախարարության աշխատակազմի կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումների միջոցով` տալով ցուցումներ ու հանձնարարականներ.
գ) նախարարության նպատակներին և խնդիրներին համապատասխան` իրականացնում է իրեն հանձնարարված բնագավառների` նախարարության համակարգի մարմիններին տրվող որոշակի հանձնարարականների և առաջադրանքների սահմանում, դրանց կատարման նկատմամբ վերահսկողություն.
դ) նախարարի հանձնարարությամբ իրականացնում է նախարարի մոտ քննարկվելիք հարցերի նախնական քննարկումները.
ե) համակարգում է իրեն հանձնարարված բնագավառներում նախարարության համակարգի մարմինների կողմից իրականացվող աշխատանքների մասնագիտական ուսումնասիրությունները և աշխատանքների ընթացքի օպերատիվ վերլուծությունը.
զ) իր լիազորության սահմաններում համագործակցում է պետական կառավարման և այլ մարմինների, կազմակերպությունների ու հիմնարկների հետ.
է) իրեն հանձնարարված բնագավառներում համակարգում է համապատասխան զարգացման ծրագրերի մշակման և իրականացման աշխատանքները.
ը) պարբերաբար նախարարին է ներկայացնում տեղեկատվություն իրեն հանձնարարված բնագավառներում տիրող իրավիճակի վերաբերյալ.
թ) ապահովում է իրեն հանձնարարված բնագավառներում նախարարի հրամանների ու ցուցումների կատարման նկատմամբ վերահսկողությունը և արդյունքների մասին տեղեկացնում նախարարին.
ժ) նախարարին և աշխատակազմի ղեկավարին ներկայացնում է առաջարկություններ նրանց իրավասությանը վերաբերող հարցերի մասին.
ժա) նախարարի հանձնարարությամբ իրականացնում է այլ գործառույթներ:
15. Նախարարն ունի խորհրդականներ, մամուլի քարտուղար և օգնականներ, որոնց միջև սահմանում է պարտականությունների բաշխումը:
IV. ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԸ
16. Նախարարության աշխատակազմի նպատակը և խնդիրը նախարարության (այդ թվում` նրա կազմում գործող գործակալությունների)` օրենքներով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ վերապահված լիազորությունների լիարժեք ու արդյունավետ իրականացման, ինչպես նաև քաղաքացիական իրավահարաբերություններին նախարարության մասնակցության ապահովումն է:
17. Նախարարության աշխատակազմն իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող պետական կառավարչական հիմնարկ է, որը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, որպես պետական կառավարչական հիմնարկ, ենթակա է հաշվառման իրավաբանական անձանց գրանցում իրականացնող մարմնի կողմից:
18. Նախարարության աշխատակազմը գործում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի, «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի, այլ օրենքների ու իրավական ակտերի, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի և սույն կանոնադրության հիման վրա:
19. Նախարարության աշխատակազմն իր իրավասության սահմաններում կարող է Հայաստանի Հանրապետության անունից ձեռք բերել ու իրականացնել գույքային և անձնական ոչ գույքային իրավունքներ, կրել պարտականություններ, դատարանում հանդես գալ որպես հայցվոր կամ պատասխանող:
20. Նախարարության աշխատակազմն ունի Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով և իր` հայերեն անվանմամբ կլոր կնիք, ձևաթղթեր, խորհրդանիշ և այլ անհատականացման միջոցներ:
21. Նախարարության աշխատակազմն ունի ինքնուրույն հաշվեկշիռ:
22. Նախարարության աշխատակազմը չի կարող իրականացնել ձեռնարկատիրական գործունեություն: Նախարարության աշխատակազմի կատարած գործառնությունների և մատուցած ծառայությունների դիմաց կարող է գանձվել միայն պետական տուրք` օրենքով սահմանված չափով և կարգով:
23. Նախարարության աշխատակազմն իր ֆինանսական գործառնություններն իրականացնում է գանձապետական համակարգի միջոցով: Նախարարության աշխատակազմի պահպանման կարիքների համար, ինչպես նաև նախարարության լիազորությանը վերապահված բյուջետային ծրագրերի շրջանակներում գնումները կատարվում են «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:
24. Նախարարության աշխատակազմի պարտավորությունների համար պատասխանատվությունը կրում է Հայաստանի Հանրապետությունը:
25. Նախարարության աշխատակազմի անվանումն է` Հայաստանի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարության աշխատակազմ:
26. Նախարարության աշխատակազմի գտնվելու վայրն է` քաղ. Երևան-375001, Թումանյան 5:
V. ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԳՈՒՅՔԸ
27. Նախարարության աշխատակազմի գույքն օրենքով սահմանված կարգով ձևավորվում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության անունից աշխատակազմի կնքած գործարքներով ձեռք բերված և աշխատակազմի տիրապետմանը, տնօրինմանն ու օգտագործմանը հանձնված (ամրացված) գույքից (ներառյալ գույքային իրավունքները), որը հաշվառվում է նրա հաշվեկշռում: Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ նախարարության աշխատակազմին կարող է վերապահվել նաև պետական բաժնետոմսերի կամ բաժնեմասերի տիրապետման իրավասություն:
28. Հայաստանի Հանրապետության կառավարությունն իրավունք ունի ցանկացած ժամանակ վերցնելու նախարարության աշխատակազմի գույքը:
29. Նախարարության աշխատակազմն իրավունք ունի օրենքով, այլ իրավական ակտերով ու իր կանոնադրությամբ նախատեսված դեպքերում և կարգով իր գործունեության նպատակներին ու գույքի նշանակությանը համապատասխան օգտագործելու, տնօրինելու և տիրապետելու իր գույքը:
VI. ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ
30. Նախարարության աշխատակազմի կառուցվածքում ներառվում են նրա կառուցվածքային ստորաբաժանումները (վարչություններ, բաժիններ, քարտուղարություն) և առանձնացված ստորաբաժանումները` գործակալությունները:
31. Նախարարության աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների կանոնադրությունները հաստատում է նախարարը:
32. Նախարարության աշխատակազմի առանձնացված ստորաբաժանումների կանոնադրությունները հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը` նախարարի ներկայացմամբ:
33. Նախարարության աշխատակազմի առանձնացված ստորաբաժանումն օրենքով, իսկ առանձին դեպքերում` նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված ծառայությունների մատուցման և վերահսկողական գործառույթներ իրականացնող ու պատասխանատվության միջոցներ կիրառող մարմին է:
34. Նախարարության աշխատակազմի առանձնացված ստորաբաժանումն իրականացնում է նաև նախարարության աշխատակազմի առանձին գործառույթներ կամ դրանց մի մասը և հանդես է գալիս Հայաստանի Հանրապետության անունից:
35. Առանձնացված ստորաբաժանումն իրավունք ունի Հայաստանի Հանրապետության անունից ձեռք բերելու և իրականացնելու գույքային ու անձնական ոչ գույքային իրավունքներ, կրելու պարտականություններ, դատարանում հանդես գալու որպես հայցվոր կամ պատասխանող:
36. Նախարարության աշխատակազմի առանձնացված ստորաբաժանումն ունի Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով և նախարարության աշխատակազմի ու իր` հայերեն անվանմամբ կլոր կնիք, ձևաթղթեր, խորհրդանիշ և այլ անհատականացման միջոցներ:
VII. ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ
37. Նախարարության աշխատակազմի կառավարումն իրականացնում են Հայաստանի Հանրապետության կառավարությունն ու նախարարը` օրենքով և սույն կանոնադրությամբ իրենց վերապահված իրավասությունների սահմաններում:
Նախարարության աշխատակազմը ղեկավարում է նախարարության աշխատակազմի ղեկավարը:
38. Հայաստանի Հանրապետության կառավարությունը`
ա) օրենքով սահմանված կարգով պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է նախարարության աշխատակազմի ղեկավարին.
բ) վերակազմակերպում և դադարեցնում է նախարարության աշխատակազմի գործունեությունը.
գ) հաստատում է նախարարության աշխատակազմի կանոնադրությունը և դրանում կատարվող փոփոխությունները.
դ) որոշում է նախարարության աշխատակազմին հանձնվող գույքի կազմը և չափը.
ե) հաստատում է նախարարության աշխատակազմի կառուցվածքը.
զ) իրականացնում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ և օրենքով իրեն վերապահված այլ լիազորություններ:
39. Նախարարության աշխատակազմի ղեկավարն օրենքով, այլ իրավական ակտերով, նախարարի որոշումներով և սույն կանոնադրությամբ իրեն վերապահված լիազորությունների սահմաններում ղեկավարում է նախարարության աշխատակազմի ընթացիկ գործունեությունը և կրում պատասխանատվություն օրենքների, այլ իրավական ակտերի, Հայաստանի Հանրապետության կառավարության և նախարարի որոշումների, սույն կանոնադրության պահանջները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար:
40. Նախարարության աշխատակազմի ղեկավարն օրենքով սահմանված կարգով գույքային պատասխանատվություն է կրում իր մեղքով պետությանը պատճառված գույքային վնասի համար: Նախարարության աշխատակազմի ղեկավարի լիազորությունների դադարեցումը չի կարող հիմք հանդիսանալ պատճառված նյութական վնասը հատուցելու պարտականությունները չկատարելու համար:
41. Նախարարության աշխատակազմի ղեկավարը պարտավոր է չկատարել հիմնադրի, նախարարի` Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը հակասող որոշումները, կարգադրությունները, հրամաններն ու հրահանգները:
42. Նախարարության աշխատակազմի ղեկավարի բացակայության կամ պաշտոնական պարտականությունների կատարման անհնարինության դեպքում նրան փոխարինում է նրա տեղակալներից մեկը` նախարարի հրամանով:
43. Նախարարության աշխատակազմի ղեկավարը`
ա) առանց լիազորագրի` իր իրավասության սահմաններում հանդես է գալիս Հայաստանի Հանրապետության անունից և ներկայացնում նրա շահերը, իր լիազորության սահմաններում դատարանում հանդես է գալիս որպես հայցվոր կամ պատասխանող, տալիս է լիազորագրեր` դատարանում գործը վարելու և դատավարական այլ գործողություններ իրականացնելու համար.
բ) օրենքով, այլ իրավական ակտերով, հիմնադրի և սույն կանոնադրություններով սահմանված կարգով տնօրինում է հիմնարկին ամրացված պետական գույքը, այդ թվում` ֆինանսական միջոցները.
գ) իր իրավասության սահմաններում տալիս է Հայաստանի Հանրապետության անունից հանդես գալու լիազորագրեր, այդ թվում` նաև վերալիազորման իրավունքով լիազորագրեր.
դ) օրենքով և սույն կանոնադրությամբ նախատեսված իր լիազորությունների սահմաններում պաշտոնի (աշխատանքի) նշանակում և պաշտոնից (աշխատանքից) ազատում է նախարարության աշխատակազմի աշխատողներին, նրանց նկատմամբ կիրառում խրախուսանքի ու կարգապահական տույժի միջոցներ.
ե) օրենքով նախատեսված դեպքերում և կարգով շնորհում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության դասային աստիճաններ.
զ) օրենքով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ սահմանված իր լիազորությունների սահմաններում արձակում է հրամաններ, տալիս պարտադիր կատարման ցուցումներ.
է) նախարարի հաստատմանն է ներկայացնում նախարարության աշխատակազմի տարեկան հաշվետվություններն ու տարեկան հաշվեկշիռը, այդ թվում` ապահովում է նախարարության աշխատակազմի հաշվապահական հաշվառում վարելը, ֆինանսական հաշվետվություններ կազմելը և ներկայացնելը, նախարարի հաստատմանն է ներկայացնում նախարարության աշխատակազմի տարեկան պահպանման ծախսերի նախահաշիվը, դրա կատարողականը, տարեկան ֆինանսական հաշվետվությունների ու տարեկան պահպանման ծախսերի նախահաշիվը, դրա կատարողականը, տարեկան ֆինանսական հաշվետվություններն ու տարեկան հաշվեկշիռը, միջոցներ է ձեռնարկում ստուգումներով հայտնաբերված ֆինանսական խախտումների վերացման համար.
ը) նախարարին ներկայացնում է առաջարկություններ նախարարության աշխատակազմի գործունեության հիմնական ուղղությունների վերաբերյալ.
թ) կազմակերպում է նախարարության բյուջեի նախագծի նախապատրաստական աշխատանքները և ապահովում բյուջետային միջոցների ծախսերի կատարումը.
ժ) կազմակերպում է նախարարությունում քննարկումների և խորհրդակցությունների անցկացումը.
ժա) վերահսկում է նախարարության աշխատակազմի կողմից սահմանված ժամկետներում աշխատանքների կատարման ընթացքը.
ժբ) նախարարի ստորագրությանն է ներկայացնում նախարարի հրամանները, ինչպես նաև կարգադրությունները.
ժգ) ապահովում է համագործակցությունը Հայաստանի Հանրապետության պետական իշխանության մարմինների աշխատակազմերի հետ.
ժդ) կազմակերպում է նախարարությունում գործավարության և տեխնիկական սպասարկման աշխատանքները.
ժե) իրականացնում է օրենքով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ նախատեսված այլ լիազորություններ:
44. Նախարարության աշխատակազմի գլխավոր ֆինանսիստը ղեկավարում է նախարարության աշխատակազմի ֆինանսական ու հաշվապահական ծառայությունները, գործում է նախարարության աշխատակազմի ղեկավարի անմիջական ենթակայությամբ և իրականացնում «Գանձապետական համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով իր վրա դրված լիազորությունները:
45. Նախարարության աշխատակազմի գլխավոր ֆինանսիստը պատասխանատու է հաշվապահական հաշվառումը վարելու, նախարարության աշխատակազմի ֆինանսական, բյուջետային, հարկային, վիճակագրական, պարտադիր վճարների հաշվետվությունները ժամանակին կազմելու համար:
VIII. ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ ԵՎ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
46. Նախարարության աշխատակազմը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով վարում է հաշվապահական հաշվառում և համապատասխան մարմիններ ներկայացնում ֆինանսական, հարկային, մաքսային, պարտադիր վճարների և վիճակագրական հաշվետվություններ, հաշվարկներ, հայտարարագրեր:
47. Նախարարության աշխատակազմի գործունեության տարեկան ֆինանսական հաշվետվությունների հավաստիությունը կարող է ենթարկվել աուդիտի (վերստուգման)` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:
IX. ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԴԱԴԱՐՈՒՄԸ
48. Նախարարության աշխատակազմի վերակազմակերպման և նրա գործունեության դադարման կարգն ու պայմանները սահմանվում են օրենքով:
Հայաստանի Հանրապետության |
Մ. Թոփուզյան |
Հավելված N 2 |
Կ Ա Ռ ՈՒ Ց Վ Ա Ծ Ք
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ, ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
I. Կառուցվածքային ստորաբաժանումներ
1. Վարչություններ
Մշակութային քաղաքականության վարչություն
Երիտասարդական քաղաքականության վարչություն
Ֆիզկուլտուրային և սպորտային քաղաքականության վարչություն
Ֆինանսատնտեսագիտական և հաշվապահական հաշվառման վարչություն
2. Քարտուղարություն
3. Բաժիններ
Միջազգային հարաբերությունների և սփյուռքի հետ համագործակցության բաժին
Անձնակազմի կառավարման բաժին
II. Առանձնացված ստորաբաժանումներ
Գործակալություններ
Արխիվային գործի գործակալություն
Հրատարակչական գործի գործակալություն
Մշակութային արժեքների պահպանության գործակալություն
Պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության գործակալություն
Հայաստանի Հանրապետության |
Մ. Թոփուզյան |
|
Կ Ա Զ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ, ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻՆ ՀԱՆՁՆՎՈՂ ԳՈՒՅՔԻ
NN |
Գույքի անվանումը | Քանակը |
Մեկ միավորի |
Հաշվեկշռային արժեքը (դրամ) |
1 |
2 |
3 |
4 |
5 |
1. |
Շենք |
1 |
34937300 |
34937300 |
2. |
Ռոյալ «Բլյուտներ» |
1 |
249674 |
249674 |
3. |
Սառնարան |
1 |
60000 |
60000 |
4. |
Սառնարան «Լադոգա» |
3 |
17287 |
51861 |
5. |
Սառնարան «Պոլյուս» |
1 |
25738 |
25738 |
6. |
Սառնարան «Չինար» |
2 |
27022 |
54044 |
7. |
Սառնարան «Կոդրի» |
2 |
16413.5 |
32827 |
8. |
Սառնարան «Սնեժինկա» |
2 |
27471.5 |
54943 |
9. |
Սառնարան «Սնայգե» |
1 |
5551 |
5551 |
10. |
Սառնարան-բար «Սադկո» |
1 |
6164 |
6164 |
11. |
Սառնարան-խցիկ «KX-6» |
1 |
27972 |
27972 |
12. |
Սառնարան «Պամիր» |
1 |
11869 |
11869 |
13. |
Սառնարան «Սնայգե» |
3 |
5551 |
16653 |
14. |
Սառնարան «Չինար» |
1 |
24409 |
24409 |
15. |
Սառնարան «Պամիր» |
1 |
11040 |
11040 |
16. |
Սառնարան «Զիլ» |
1 |
10709 |
10709 |
17. |
Հեռուստացույց «Ֆոտոն» |
1 |
63805 |
63805 |
18. |
Հեռուստացույց «Վեսնա» |
1 |
66888 |
66888 |
19. |
Հեռուստացույց «Ռուբին 266Դ» |
1 |
92163 |
92163 |
20. |
Հեռուստացույց «ԳՑ-40» |
1 |
3853 |
3853 |
21. |
Հեռուստացույց «Էլեկտրոն Ց-2820» |
1 |
66888 |
66888 |
22. |
Հեռուստացույց |
1 |
150692 |
150692 |
23. |
Հեռուստացույց «Սոնի» |
1 |
377894 |
377894 |
24. |
Ձայնագրիչ «Մայակ» |
1 |
33906 |
33906 |
25. |
Ձայնագրիչ «Ռոսիա» |
1 |
32365 |
32365 |
26. |
Ձայնագրիչ «ՍՏՄ-6010» |
1 |
434233 |
434233 |
27. |
Մագնիտոֆոն |
1 |
40500 |
40500 |
28. |
Տեսամագնիտոֆոն |
1 |
90638 |
90638 |
29. |
Տեսամագնիտոֆոն «Նացիոնալ» |
1 |
43368 |
43368 |
30. |
Տեսախցիկ |
1 |
273000 |
273000 |
31. |
Տեսախցիկ «Սալիոնա» Ռ1111-159 |
1 |
121432 |
121432 |
32. |
Ռադիոընդունիչ «Փանասոնիկ» |
1 |
18583 |
18583 |
33. |
Ռադիոընդունիչ |
8 |
77 |
616 |
34. |
Ռադիո (3 ծրագրանի) |
2 |
1423.5 |
2847 |
35. |
Ռադիո (սովորական) |
1 |
1675 |
1675 |
36. |
Հաշվիչ մեքենա «Սիթիզեն» |
1 |
15000 |
15000 |
37. |
Հաշվիչ |
3 |
17431 |
52293 |
38. |
Համակարգիչ «DIM» |
1 |
323941 |
323941 |
39. |
Համակարգիչ «Վիգլեմ Տx25» |
1 |
219046 |
219046 |
40. |
Համակարգիչ «Պենտիում» |
1 |
455083 |
455083 |
41. |
Համակարգիչ |
1 |
196000 |
196000 |
42. |
Համակարգիչ «Պենտիում MH-200» |
1 |
623671 |
623671 |
43. |
Համակարգիչ «Ռեկորդ» |
1 |
231300 |
231300 |
44. |
Համակարգիչ |
1 |
1314000 |
1314000 |
45. |
Համակարգիչ |
1 |
368500 |
368500 |
46. |
Համակարգիչ |
1 |
338917 |
338917 |
47. |
Համակարգիչ |
2 |
352083 |
704166 |
48. |
Համակարգիչ |
2 |
335333 |
670666 |
49. |
Համակարգիչ |
1 |
333500 |
333500 |
50. |
Համակարգիչ «LG-14» |
1 |
354467 |
354467 |
51. |
Համակարգիչ «Sam» |
1 |
505150 |
505150 |
52. |
Համակարգիչ «Պ-11» |
1 |
430500 |
430500 |
53. |
Համակարգիչ «Պենտիում» (լրակազմ) |
1 |
1000362 |
1000362 |
54. |
Համակարգիչ «PSM-451» (լրակազմ) |
1 |
2280617 |
2280617 |
55. |
CD-Rom-R |
1 |
30000 |
30000 |
56. |
Տպիչ |
1 |
65250 |
65250 |
57. |
Տպիչ HPL YSI |
1 |
288300 |
288300 |
58. |
Տպիչ HP 67 |
1 |
212890 |
212890 |
59. |
Տպիչ «Լազերջեթ» 1100 |
1 |
261956 |
261956 |
60. |
Տպիչ «Էփսոն LQ» 100 |
1 |
83200 |
83200 |
61. |
Տպիչ |
1 |
65250 |
65250 |
62. |
Տպիչ |
1 |
63270 |
63270 |
63. |
Տպիչ |
1 |
258540 |
258540 |
64. |
Տպիչ «Լազերջեթ» |
1 |
247140 |
247140 |
65. |
Տպիչ BJS-2109 |
1 |
288335 |
288335 |
66. |
Տպիչ «Քյենոն» |
1 |
96792 |
96792 |
67. |
Տպիչ «Փանասոնիկ» |
1 |
78570 |
78570 |
68. |
Տպիչ` թանաքային |
1 |
56770 |
56770 |
69. |
Տպիչ` շիթավոր LM 2030 |
1 |
140442 |
140442 |
70. |
Տպող սարք (պրինտ) |
1 |
194830 |
194830 |
71. |
Մոդեմ |
1 |
37050 |
37050 |
72. |
CDD-8 |
1 |
68640 |
68640 |
73. |
Սաունդ - քարտ (Sound-card) |
1 |
27460 |
27460 |
74. |
Քարթրիջ |
1 |
34275 |
34275 |
75. |
Քարթրիջ |
1 |
40800 |
40800 |
76. |
Քարթրիջ «Քյենոն» P-30 |
1 |
55136 |
55136 |
77. |
Մոնիտոր |
1 |
203000 |
203000 |
78. |
Մոնիտոր-14 |
1 |
75000 |
75000 |
79. |
Համակարգչի սնուցման համակարգ |
1 |
267700 |
267700 |
80. |
CD-Rom-R |
1 |
30000 |
30000 |
81. |
CD-Rom |
1 |
81760 |
81760 |
82. |
Սկաներ |
1 |
137500 |
137500 |
83. |
Սկաներ |
1 |
212333 |
212333 |
84. |
Համակարգչային ձայնագրման սարք «CP REWRTTER» |
1 |
143780 |
143780 |
85. |
Երկարացման լար |
1 |
18888 |
18888 |
86. |
Երկարացման լար |
1 |
13100 |
13100 |
87. |
Պատճենող սարք «Քյենոն 220» |
1 |
220833 |
220833 |
88. |
Պատճենող սարք «Քյենոն 230» |
1 |
318000 |
318000 |
89. |
Պատճենող սարք |
1 |
244640 |
244640 |
90. |
Պատճենող սարք «Քյենոն FCPC 230» |
1 |
244200 |
244200 |
91. |
Հեռապատճեն (ֆաքս) |
1 |
240000 |
240000 |
92. |
Հեռապատճեն (ֆաքս) HFC-22 |
1 |
115270 |
115270 |
93. |
Հեռապատճեն (ֆաքս) «Փանասոնիկ» |
1 |
531582 |
531582 |
94. |
Հեռապատճեն (ֆաքս) «Փանասոնիկ» |
1 |
190500 |
190500 |
95. |
Հեռապատճեն (տելեֆաքս) «Մուրետա» |
1 |
164768 |
164768 |
96. |
Կոմուտատոր YD-20 |
2 |
88002 |
176004 |
97. |
Կոմուտատոր YD-40 |
1 |
176005 |
176005 |
98. |
Կոմուտատոր |
1 |
260500 |
260500 |
99. |
Կոմուտատոր |
1 |
61138 |
61138 |
100. |
Կոմուտատոր |
2 |
47481.5 |
91963 |
101. |
Էլեկտրական սղոց |
1 |
20035 |
20035 |
102. |
Ինքնաշխատ էլեկտրական վահանակ 13-791 |
2 |
40000 |
80000 |
103. |
Ջրի պոմպ 3-Կ-9 |
1 |
35000 |
35000 |
104. |
Ջրի պոմպ 3-Կ-6 |
1 |
30000 |
30000 |
105. |
Էլեկտրական սալիկ |
1 |
82000 |
82000 |
106. |
Էլեկտրական հաշվիչ |
1 |
2465 |
2465 |
107. |
Ճաշարանի վերելակ |
1 |
52015 |
52015 |
108. |
Օդափոխիչ |
1 |
72000 |
72000 |
109. |
Օդափոխիչ ԲԿ-1500 |
2 |
17364 |
34728 |
110. |
Օդափոխիչ ԲԿ-1500 |
1 |
20189 |
20189 |
111. |
Օդափոխիչ ԲԿ-1500 |
4 |
15335.75 |
61343 |
112. |
Օդափոխիչ ԲԿ-1500 |
3 |
16105.3 |
48316 |
113. |
Օդափոխիչ ԲԿ-1500 |
1 |
17184 |
17184 |
114. |
Օդափոխիչ ԲԿ-1500 |
1 |
26500 |
26500 |
115. |
Օդափոխիչ ԲԿ-1500 |
10 |
36792 |
367920 |
116. |
Օդափոխիչ ԲԿ-1500 |
1 |
17364 |
17364 |
117. |
Օդափոխիչ ԲԿ-1500 |
5 |
21268 |
106340 |
118. |
Օդափոխիչ ԲԿ-1500 |
5 |
17410.6 |
89053 |
119. |
Օդափոխիչ ԲԿ-1800 |
1 |
84000 |
84000 |
120. |
Օդափոխիչ ԲԿ-2000 |
2 |
5933.5 |
11867 |
121. |
Օդափոխիչ ԲԿ-2000 |
8 |
12560.9 |
100487 |
122. |
Օդափոխիչ ԲԿ-2000 |
6 |
12560.6 |
75364 |
123. |
Օդափոխիչ ԲԿ-2000 |
1 |
13870 |
13870 |
124. |
Օդափոխիչ ԲԿ-2000 |
2 |
12560 |
25120 |
125. |
Օդափոխիչ ԲԿ-2500 |
12 |
15334.9 |
184019 |
126. |
Օդափոխիչ ԲԿ-2500 |
1 |
22886 |
22886 |
127. |
Օդափոխիչ ԲԿ-2500 |
1 |
13485 |
13485 |
128. |
Օդափոխիչ ԲԿ-2500 |
1 |
37000 |
37000 |
129. |
Օդափոխիչ ԲԿ-2500 |
1 |
50000 |
50000 |
130. |
Օդափոխիչ ԲԿ-2500 |
5 |
41094 |
205470 |
131. |
Օդափոխիչ ԲԿ-2500 |
2 |
19959 |
39918 |
132. |
«Բասֆ-120» |
2 |
7699 |
15398 |
133. |
«Սոնի-12» |
1 |
1600 |
1600 |
134. |
Ուժեղացուցիչ |
1 |
34677 |
34677 |
135. |
Գրամեքենա «Ռոբոտրոն» |
2 |
53217 |
106434 |
136. |
Գրամեքենա «Յատրան» |
1 |
37219 |
37219 |
137. |
Գրամեքենա «Ռոբոտրոն» |
1 |
44700 |
44700 |
138. |
Գրամեքենա «Ռոբոտրոն 202» |
1 |
16098 |
16098 |
139. |
Գրամեքենա «Ռոբոտրոն» |
1 |
57602 |
57602 |
140. |
Գրամեքենա «Յատրան» |
1 |
62033 |
62033 |
141. |
Գրամեքենա «Լիստվենիցա» |
1 |
37219 |
37219 |
142. |
Գրամեքենա |
1 |
40000 |
40000 |
143. |
Գրամեքենա |
1 |
30000 |
30000 |
144. |
Գրամեքենա «Ռոբոտրոն» |
1 |
49588 |
49588 |
145. |
Գրամեքենա «Դարո» |
1 |
41965 |
41965 |
146. |
Գրամեքենա` լատինատառ |
1 |
20553 |
20553 |
147. |
Գրամեքենա` հայատառ |
2 |
8636.5 |
17273 |
148. |
Գրամեքենա` ռուսատառ |
2 |
74758.5 |
149517 |
149. |
Գորգ «Էրեբունի» |
4 |
79757 |
319028 |
150. |
Գորգ «Էրեբունի» |
1 |
75749 |
75749 |
151. |
Գորգ «Էրեբունի» |
3 |
63805.6 |
191417 |
152. |
Գորգ «Էրեբունի», 3x4 |
1 |
12491 |
12491 |
153. |
Գորգ «Էրեբունի», 3x4 |
3 |
43507 |
130521 |
154. |
Գորգ «Էրեբունի», 1.5x2.4 |
2 |
17035 |
34070 |
155. |
Գորգ «Էրեբունի» |
1 |
7860 |
7860 |
156. |
Գորգ «Էրեբունի» |
1 |
132825 |
132825 |
157. |
Գորգ 3.8x2.4 |
1 |
28743 |
28743 |
158. |
Գորգ 3.6x2.1 |
1 |
28743 |
28743 |
159. |
Գորգ 3.7x2.5 |
1 |
13023 |
13023 |
160. |
Գորգ 2.0x1.2 |
2 |
8515 |
17030 |
161. |
Գորգ 3.0x1.9 |
1 |
12791 |
12791 |
162. |
Գորգ 2.1x2.4 |
1 |
13947 |
13947 |
163. |
Գորգ 2.0x3.0 |
1 |
39840 |
39840 |
164. |
Գորգ 2.0x1.4 |
1 |
3698 |
3698 |
165. |
Գորգ 4.0x3.0 |
1 |
34214 |
34214 |
166. |
Գորգ 2.4x1.5 |
1 |
2157 |
2157 |
167. |
Գորգ |
2 |
23023.5 |
46047 |
168. |
ՈՒղեգորգ (1.2 լայն) |
118.2 մ |
236.4 |
27942.4 |
169. |
ՈՒղեգորգ (1.5 լայն) |
67.75 |
308 |
20851 |
170. |
ՈՒղեգորգ (1.5 լայն) |
5.5 մ |
3262 |
17941 |
171. |
ՈՒղեգորգ (1.5 լայն+2) |
1 մ |
19327 |
19327 |
172. |
ՈՒղեգորգ (28.5 x 32.15) |
25.5 գմ |
5165.51 |
131720 |
173. |
ՈՒղեգորգի բռնակ |
72 |
77 |
5544 |
174. |
ՈՒղեգորգ |
30 մ |
1114.3 |
33426 |
175. |
ՈՒղեգորգ |
1 |
7706 |
7706 |
176. |
Կավրոլիտ |
8 քմ |
10500 |
84000 |
177. |
Հեռախոս «Բելլ-6000» |
2 |
37730.5 |
75461 |
178. |
Հեռախոս «Փանասոնիկ» |
3 |
22500 |
67500 |
179. |
Հեռախոս Pan. KX-TC281 |
1 |
87100 |
87100 |
180. |
Հեռախոս |
23 |
123 |
2829 |
181. |
Հեռախոս |
19 |
11187.4 |
212560 |
182. |
Հեռախոս (ներքին) |
12 |
186.1 |
2233 |
183. |
Բջջային հեռախոս |
1 |
64350 |
64350 |
184. |
Բջջային հեռախոս |
1 |
125000 |
125000 |
185. |
Փոշեծծիչ |
1 |
104400 |
104400 |
186. |
Փոշեկուլ «Ռովենտա» |
1 |
145000 |
145000 |
187. |
Սեղան |
1 |
63728 |
63728 |
188. |
Սեղան |
2 |
10094.5 |
20189 |
189. |
Սեղան |
4 |
52023.5 |
208094 |
190. |
Սեղան |
1 |
10586 |
10586 |
191. |
Սեղան |
1 |
12143 |
12143 |
192. |
Սեղան |
1 |
22270 |
22270 |
193. |
Սեղան «Մեչեկ» |
1 |
48316 |
48316 |
194. |
Սեղան «Վեզուֆ» |
1 |
31132 |
31132 |
195. |
Սեղանիկ |
1 |
462 |
462 |
196. |
Սեղանիկ |
3 |
35750 |
107250 |
197. |
Սեղան (լրակազմ) |
3 |
6250 |
18750 |
198. |
Գրասեղան |
1 |
48316 |
48316 |
199. |
Գրասեղան |
1 |
48779 |
48779 |
200. |
Գրասեղան |
6 |
4684 |
28104 |
201. |
Մեկտումբանի սեղան |
5 |
77 |
385 |
202. |
Մեկտումբանի սեղան |
1 |
17901 |
17901 |
203. |
Մեկտումբանի սեղան |
7 |
3011.4 |
21079 |
204. |
Մեկտումբանի սեղան |
5 |
45000 |
225000 |
205. |
Երկտումբանի սեղան |
37 |
10611 |
392607 |
206. |
Երկտումբանի սեղան |
2 |
231 |
462 |
207. |
Երկտումբանի սեղան |
16 |
7451 |
119216 |
208. |
Երկտումբանի սեղան |
6 |
4674.67 |
28043 |
209. |
Երկտումբանի սեղան |
3 |
1318 |
3954 |
210. |
Երկտումբանի սեղան |
1 |
54165 |
54165 |
211. |
Խորհրդակցական սեղան |
4 |
22656 |
90624 |
212. |
Խորհրդակցական սեղան |
1 |
6939 |
6939 |
213. |
Խորհրդակցական սեղան |
1 |
9228 |
9228 |
214. |
Խորհրդակցական սեղան |
1 |
34853 |
34853 |
215. |
Խորհրդակցական սեղան |
3 |
718.7 |
2156 |
216. |
Խորհրդակցական սեղան |
2 |
12474 |
24948 |
217. |
Ղեկավարի սեղան |
2 |
27150 |
54300 |
218. |
Ղեկավարի սեղան |
5 |
4714.7 |
23573.5 |
219. |
Ղեկավարի սեղան |
2 |
14016 |
28032 |
220. |
Քարտուղարական սեղան |
1 |
22193 |
22193 |
221. |
Գրամեքենայի սեղան |
1 |
10549 |
10549 |
222. |
Գրասենյակային սեղան |
19 |
17901 |
340120 |
223. |
Լրագրային սեղան |
1 |
1001 |
1001 |
224. |
Լրագրային սեղան |
5 |
96 |
480 |
225. |
Լրագրային սեղան |
1 |
89000 |
89000 |
226. |
Տնօրենի սեղան |
1 |
13254 |
13254 |
227. |
Համակարգչային սեղան |
2 |
33332 |
66664 |
228. |
Սեղանի կցորդ (անկյունակ) |
2 |
31875 |
63750 |
229. |
Հեռախոսի սեղան |
6 |
53.8 |
323 |
230. |
Սեղանի հավաքածու |
1 |
22500 |
22500 |
231. |
Գրասենյակային կահույք |
1 |
340000 |
340000 |
232. |
Բազկաթոռ |
2 |
9131.5 |
18263 |
233. |
Բազկաթոռ |
9 |
10189 |
91701 |
234. |
Բազկաթոռ |
1 |
198 |
198 |
235. |
Բազկաթոռ |
8 |
77 |
616 |
236. |
Բազկաթոռ |
1 |
60000 |
60000 |
237. |
Բազկաթոռ «Կոնսուլ» |
1 |
22193 |
22193 |
238. |
Բազկաթոռ «Շտեֆանիա» |
8 |
10548 |
84384 |
239. |
Բազկաթոռ «Մարիամ» |
1 |
24196 |
24196 |
240. |
Բազկաթոռ «Բիլբաո» |
1 |
15951 |
15951 |
241. |
Բազկաթոռ «Շտեֆանիա» |
8 |
1367.75 |
10942 |
242. |
Բազկաթոռ-մահճակալ |
2 |
4154 |
8308 |
243. |
Բազկաթոռ |
3 |
50000 |
150000 |
244. |
Բազկաթոռ` պտտվող |
1 |
52083 |
52083 |
245. |
Բազկաթոռ` կաշեպատ |
2 |
1039.5 |
2079 |
246. |
Բազկաթոռ` կաշեպատ |
5 |
2559 |
12795 |
247. |
Բազմոց |
1 |
18646 |
18646 |
248. |
Բազմոց |
1 |
125000 |
125000 |
249. |
Աթոռ |
30 |
154 |
4620 |
250. |
Աթոռ |
44 |
1682.8 |
74038.8 |
251. |
Փափուկ աթոռ |
1 |
2559 |
2559 |
252. |
Փափուկ աթոռ |
28 |
77 |
2156 |
253. |
Կիսափափուկ աթոռ |
59 |
77 |
4543 |
254. |
Նախասրահի կահույք (լրակազմ) |
2 |
11327.5 |
22655 |
255. |
Նախասրահի կահույք (լրակազմ) |
3 |
103645.6 |
310937 |
256. |
Նախասրահի կահույք (լրակազմ) |
2 |
93011 |
186022 |
257. |
Պահարան «Ալֆա» FU 7 |
1 |
17030 |
17030 |
258. |
Պահարան «Ալֆա» |
1 |
17030 |
17030 |
259. |
Պահարան «Ալֆա» Ս 111 |
1 |
28743 |
28743 |
260. |
Պահարան «Ալֆա» 111-2 |
1 |
28743 |
28743 |
261. |
Պահարան |
1 |
16182 |
16182 |
262. |
Պահարան |
1 |
11713 |
11713 |
263. |
Պահարան |
1 |
42999 |
42999 |
264. |
Պահարան |
2 |
121215 |
242430 |
265. |
Պահարան |
1 |
211114 |
211114 |
266. |
Պահարան 5.4 մ/ք. |
1 |
97249 |
97249 |
267. |
Պահարան 6.0 մ/ք. |
1 |
107961 |
107961 |
268. |
Պահարան 25.0 մ/ք. |
1 |
78524 |
78524 |
269. |
Պահարան |
3 |
3817.3 |
11452 |
270. |
Պահարան |
1 |
79972 |
79972 |
271. |
Պահարանիկ |
1 |
5376 |
5376 |
272. |
Պահարան` համախմբված |
1 |
10403 |
10403 |
273. |
Գրապահարան |
2 |
21894 |
43788 |
274. |
Գրապահարան |
34 |
308 |
10472 |
275. |
Գրապահարան |
1 |
15258 |
15258 |
276. |
Գրապահարան |
1 |
42537 |
42537 |
277. |
Գրապահարան |
5 |
10464.8 |
52324 |
278. |
Գրապահարան |
4 |
48000 |
192000 |
279. |
Գրապահարան |
8 |
399.3 |
3194.4 |
280. |
Գրապահարան` 2-փեղկանի |
7 |
3816 |
26712 |
281. |
Գրապահարան` 3-փեղկանի |
6 |
5898 |
35388 |
282. |
Պատի պահարան |
1 |
77077 |
77077 |
283. |
Կրիչների պահարան |
1 |
64350 |
64350 |
284. |
Կրիչների պահարան |
1 |
52600 |
52600 |
285. |
Արտադրական պահարան |
1 |
23023 |
23023 |
286. |
Խոհանոցային պահարան |
1 |
75500 |
75500 |
287. |
Տումբա |
2 |
44500 |
89000 |
288. |
Մետաղյա պահարան |
2 |
24813 |
49626 |
289. |
Մետաղյա պահարան |
8 |
11077 |
88616 |
290. |
Մետաղյա պահարան |
8 |
9127 |
73016 |
291. |
Մետաղյա պահարան |
1 |
4857 |
4857 |
292. |
Մետաղյա պահարան |
1 |
42000 |
42000 |
293. |
Մետաղյա պահարան |
1 |
11100 |
11100 |
294. |
Մետաղյա պահարան |
1 |
9100 |
9100 |
295. |
Մետաղյա պահարան |
15 |
231 |
3465 |
296. |
Մետաղյա պահարան |
9 |
184.8 |
1663 |
297. |
Չհրկիզվող պահարան |
2 |
3470 |
6940 |
298. |
Ստելլաժ (լաստա) |
4 |
2100 |
8400 |
299. |
Գեղանկար (Հարությունյան «Մոխրագույն օր») կտավ, յուղ. |
1 |
26585 |
26585 |
300. |
Գեղանկար (Բաղդասարյան «Սարանիստ գյուղի շրջակայքում») կտավ, յուղ. |
1 |
26585 |
26585 |
301. |
Գեղանկար (Շահվերդյան «Փողոց Աշտարակում») կտավ, յուղ. |
1 |
26585 |
26585 |
302. |
Գեղանկար (Մինասյան «Արարատ») կտավ, յուղ. |
1 |
37682 |
37682 |
303. |
Գեղանկար (Վարդանյան «Աշուն») կտավ, յուղ. |
1 |
35447 |
35447 |
304. |
Գեղանկար (Եսայան «Առավոտը Սևանում») կտավ, յուղ. |
1 |
22193 |
22193 |
305. |
Գեղանկար (Պարսամյան «Խաղող Դվինից») կտավ, յուղ. |
1 |
17723 |
17723 |
306. |
Գեղանկար (Նալբանդյան «Նավակներ») կտավ, յուղ. |
1 |
35447 |
35447 |
307. |
Գեղանկար (Գյուրջյան «Հին Դվին») կտավ, յուղ. |
1 |
132928 |
132928 |
308. |
Գեղանկար (Գասպարյան «Բարդիներ») կտավ, յուղ. |
1 |
26585 |
26585 |
309. |
Գեղանկար (Հացագործյան «Տուն Դիլիջանում») կտավ, յուղ. |
1 |
26585 |
26585 |
310. |
Գեղանկար (Աբրահամյան «Նավակներ լռությունում») կտավ, յուղ. |
1 |
26585 |
26585 |
311. |
Գեղանկար (Հակոբյան «Գետ Ջերմուկում») կտավ, յուղ. |
1 |
35447 |
35447 |
312. |
Գեղանկար (Աղաբաբյան «Հուրը լեռներում») կտավ, յուղ. |
1 |
26585 |
26585 |
313. |
Գեղանկար (Պարոնյան «Աշնանային առավոտ») կտավ, յուղ. |
1 |
53171 |
53171 |
314. |
Գեղանկար (Պարսամյան «Նատյուրմորտ») կտավ, յուղ. |
1 |
16364 |
16364 |
315. |
Գեղանկար (Պարսամյան «Ամառ») կտավ, յուղ. |
1 |
16364 |
16364 |
316. |
Գեղանկար (Բաշինջաղյան «Անձրևից հետո ծիածան») կտավ, յուղ. |
1 |
35447 |
35447 |
317. |
Գեղանկար (Խաչատրյան «Ներսիսյանի դիմանկար») կտավ, յուղ. |
1 |
5317 |
5317 |
318. |
Գեղանկար (Առաքելյան, «Գարուն») կտավ, յուղ. |
1 |
31055 |
31055 |
319. |
Քանդակ (Վարդանյան, «Աղջկա գլուխ») |
1 |
70895 |
70895 |
320. |
Գեղանկար «Բլյուզ» |
1 |
20000 |
20000 |
321. |
Գեղանկար «Գիշեր» |
1 |
35000 |
35000 |
322. |
Գեղանկար «Ձկներ» |
1 |
35000 |
35000 |
323. |
Գեղանկար «Հիշողություն» |
1 |
35000 |
35000 |
324. |
Գրաֆիկա «Ծավալ, գույն, գիծ» |
1 |
200000 |
200000 |
325. |
Լուսանկարներ |
1 |
22275 | |
326. |
Գեղանկար (Զարդարյան «Արարատ») կտավ, յուղ. |
1 |
62033 |
62033 |
327. |
Գեղանկար (Մինասյան «Լոռվա ձորում») կտավ, յուղ. |
1 |
37682 |
37682 |
328. |
«Կերամիկական վազա» Դարձիյան |
1 |
26585 |
26585 |
329. |
«Կերամիկական վազա» Շահինյան |
1 |
26585 |
26585 |
330. |
«Կերամիկական վազա» Բդեյան |
1 |
26585 |
26585 |
331. |
Խեցե սկահակ |
1 |
44300 |
44300 |
332. |
Բյուրեղապակյա սկահակ |
1 |
3855 |
3855 |
333. |
Բյուրեղապակյա ծաղկաման |
1 |
3855 |
3855 |
334. |
«Սովետական մեծ հանրագիտարան», 51 հատոր |
1 |
12483 |
12483 |
335. |
«Հայկական հանրագիտարան», 11 հատոր |
1 |
693 |
693 |
336. |
Գրքեր |
143 |
170.8 |
24427 |
337. |
Քաղաքացիական օրենսգիրք |
50 |
10000 |
500000 |
338. |
Գիտական և արվեստաբանական գրականություն |
1 |
2050799.7 | |
339. |
Քարտեզ (ռելիեֆային) |
1 |
61985 |
61985 |
340. |
Մասնագիտական գրականություն |
180 |
16388.41 |
2949907 |
341. |
Մեթոդական գրականություն |
90090 | ||
342. |
Դեկորատիվ ֆիկուս |
2 |
20000 |
40000 |
343. |
Հախճապակյա ջահ |
4 |
33649 |
134596 |
344. |
Ջահ |
1 |
77 |
77 |
345. |
Բյուրեղապակյա պլաֆոն |
2 |
81683.5 |
163367 |
346. |
Ջահ «Կարինա 6» |
6 |
48701 |
292206 |
347. |
Ջահ «Կարինա 4» |
1 |
30978 |
30978 |
348. |
Ջահ «Երևան 8» |
1 |
57640 |
57640 |
349. |
Ջահ «Ռիգա-3» |
2 |
6206.5 |
12413 |
350. |
Վարագույր |
71 |
2200 |
156200 |
351. |
Վարագույր |
71 |
2361.8 |
167690 |
352. |
Շերտավարագույր |
51 մ |
7500 |
382500 |
353. |
Դռան վարագույր |
9.8 մ |
441.1 |
4323 |
354. |
Վարագույրի քիվ |
31 |
9.19 |
285 |
355. |
Վարագույրի քիվ |
41 |
77 |
3157 |
356. |
Դուռ |
1 |
82500 |
82500 |
357. |
Աստիճան |
1 |
25000 |
25000 |
358. |
Էլեկտրական ժամացույց |
1 |
154 |
154 |
359. |
Ժամացույց «RHYTHM» |
1 |
12700 |
12700 |
360. |
Հատակադիր ժամացույց |
1 |
36449 |
36449 |
361. |
Էլեկտրական ժամացույց |
1 |
36834 |
36834 |
362. |
Հայտարարությունների տախտակ |
1 |
11233 |
11233 |
363. |
Էլեկտրական տաքացուցիչ |
8 |
5983 |
47864 |
364. |
Էլեկտրական տաքացուցիչ |
3 |
308 |
924 |
365. |
Էլեկտրական տաքացուցիչ |
1 |
28977 |
28977 |
366. |
Էլեկտրատաքացուցիչ «Ռոսիյանկա» |
2 |
154 |
308 |
367. |
Կարմիր էլեկտրական տաքացուցիչներ |
5 |
12500 |
62500 |
368. |
Թղթաման |
2 |
14500 |
29000 |
369. |
Տոնոմետր |
1 |
15000 |
15000 |
370. |
Զինանշան |
1 |
30000 |
30000 |
371. |
Հայելի |
3 |
3874.7 |
11624 |
372. |
Փայտյա կախիչ (հայելի) |
1 |
9394 |
9394 |
373. |
Երկաթյա կախիչ |
12 |
77 |
924 |
374. |
Գրասենյակային կախիչ |
6 |
77 |
462 |
375. |
Կրակմարիչ |
4 |
21252 |
85008 |
376. |
Կարիչ |
1 |
27316 |
27316 |
Ընդամենը |
75183086.5 |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |