Գլխավոր տեղեկություն
Համար
N 1355-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (26.10.2002-06.11.2003)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2002.09.25/41(216) Հոդ.946
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
22.08.2002
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
30.08.2002
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
11.09.2002
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
26.10.2002

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
11 սեպտեմբերի 2002 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

22 օգոստոսի 2002 թվականի N 1355-Ն

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ, ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿ ՍՏԵՂԾԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ, ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 1-ին կետին, Հայաստանի Հանրապետության Նախագահի 2002 թվականի մարտի 16-ի ՆՀ-1064 հրամանագրով սահմանված կարգի 4-րդ կետին, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի մարտի 6-ի N 202 որոշման 4-րդ կետի «ե» ենթակետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Ստեղծել «Հայաստանի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ:

2. Հաստատել`

ա) Հայաստանի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարության կանոնադրությունը` համաձայն N 1 հավելվածի.

բ) Հայաստանի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարության աշխատակազմի կառուցվածքը` համաձայն N 2 հավելվածի.

գ) Հայաստանի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարության աշխատակազմին հանձնվող գույքի կազմը և չափը` համաձայն N 3 հավելվածի:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2002 թ. օգոստոսի 30
Երևան


 

Հավելված N 1
ՀՀ կառավարության 2002 թվականի
օգոստոսի 22-ի N 1355-Ն որոշման


Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ, ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Հայաստանի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարությունը (այսուհետ` նախարարություն) գործադիր իշխանության հանրապետական մարմին է, որը մշակում ու իրականացնում է մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի բնագավառներում Հայաստանի Հանրապետության կառավարության քաղաքականությունը:

2. Նախարարությունն ստեղծվում, վերակազմակերպվում է, և նրա գործունեությունը դադարեցվում է Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրով:

3. Նախարարության լիազորությունները սահմանվում են օրենքներով, Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրերով, կարգադրություններով, Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումներով, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով:

4. Նախարարությունն իր գործունեությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը և այլ իրավական ակտերին համապատասխան:

5. Նախարարությունն ունի Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով և իր` հայերեն անվանմամբ կլոր կնիք, ձևաթղթեր, խորհրդանիշ և այլ անհատականացման միջոցներ:

6. Նախարարությունը կազմված է նախարարից և նախարարության աշխատակազմից: Նախարարության համակարգում ընդգրկվում են նախարարության ենթակայությանը հանձնված պետական ոչ առևտրային կազմակերպություններ և հիմնարկներ:

7. Նախարարության նպատակները և խնդիրներն են`

ա) պետական մշակութային, երիտասարդական, ֆիզկուլտուրային (մարմնակրթական) ու սպորտային (մարզական) քաղաքականության նպատակների և առաջնային ուղղությունների սահմանումն ու իրականացումը.

բ) մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի բնագավառներում քաղաքականության վերլուծությունը, միտումների ու օրինաչափությունների ուսումնասիրումը, ռազմավարության, հայեցակարգերի ու նպատակային ծրագրերի մշակումը և իրականացումը.

գ) Հայաստանի Հանրապետության պատմամշակութային ժառանգության հաշվառման, պահպանության, օգտագործման և համալրման սկզբունքների, կանոնների, չափանիշների (նորմատիվների) և չափորոշիչների մշակումը.

դ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան` մշակութային արժեքների ապօրինի արտահանման ու ապօրինի ներմուծման, ինչպես նաև մշակութային արժեքների նկատմամբ սեփականության իրավունքի ապօրինի փոխանցումը կանխող և կանխարգելող միջոցառումների մշակումն ու իրականացումը.

ե) երիտասարդական և մանկական կազմակերպությունների գործունեությանը պետական աջակցություն ցուցաբերելու նպատակով միջոցառումների մշակումն ու իրականացումը.

զ) մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի բնագավառներում միջազգային (նաև սփյուռքի հետ) մշակութային, երիտասարդական, ֆիզկուլտուրային ու սպորտային (մարզական) համագործակցության և փոխանակությունների զարգացումը:

 

II. ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ

 

8. Նախարարությունն իր նպատակների և խնդիրների իրականացման համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով`

ա) մշակում է օրենսդրական և այլ նորմատիվ իրավական ակտերի նախագծեր, ընդհանրացնում իրավական ակտերի գործնական կիրառումը և ներկայացնում առաջարկություններ մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի բնագավառներում Հայաստանի Հանրապետության օրենսդրության կատարելագործման վերաբերյալ.

բ) մշակում և իրականացնում է հայեցակարգեր ու պետական նպատակային ծրագրեր մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի բնագավառներում.

գ) իր իրավասության սահմաններում մասնակցում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նախագծի մշակմանը.

դ) ապահովում է պետական թանգարանային, գրադարանային, արխիվային, կինո-, ֆոտո-, ֆոնոհավաքածուների պետական հաշվառումը, պահպանությունը, վերականգնումը, համալրումը, ուսումնասիրումը, ներկայացումը և հանրահռչակումը.

ե) իրականացնում է պետական սեփականություն համարվող մշակութային արժեքների թանգարանային, գրադարանային, արխիվային, կինո-, ֆոտո-, ֆոնոհավաքածուների կառավարումը, պետության անունից գնման նախապատվության իրավունքը.

զ) հաստատում է պետական արխիվների համալրման աղբյուրների ցանկը.

է) պետական թանգարաններում, գրադարաններում և արխիվներում ստեղծում ու ներդնում է անվտանգության և տեղեկատվության ապահովման արդիական համակարգեր.

ը) պետական թանգարաններում, արխիվներում սահմանում է թանգարանային առարկաներին և թանգարանային հավաքածուներին, արխիվային փաստաթղթերին ու արխիվային ֆոնդերին հաղորդակցվելու պայմանակարգ (ռեժիմ).

թ) իրականացնում է գրադարանային աշխատանքների միջգերատեսչական համակարգումը, ստեղծում տեղեկատվական-գրադարանային ցանցեր.

ժ) սահմանում է իր ենթակայության գրադարաններում գրքային հավաքածուներից օգտվելու կանոնակարգ և ապահովում գրադարանային հավաքածուների պահպանվածությունը.

ժա) Հայաստանի Հանրապետության կառավարություն ու Միավորված ազգերի կրթական, գիտական և մշակութային կազմակերպություն (ՅՈՒՆԵՍԿՕ) է ներկայացնում առաջարկություններ Հայաստանի Հանրապետության պատմության և մշակույթի անշարժ հուշարձաններն ու հատուկ պահպանվող պատմամշակութային տարածքները Հայաստանի Հանրապետության պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակում, ինչպես նաև ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային մշակութային ժառանգության ցանկերում ընդգրկելու վերաբերյալ.

ժբ) նպաստում է Հայաստանի Հանրապետության տարածքում բնակվող ազգային փոքրամասնություններին պատկանող անձանց մշակույթների պահպանմանը, տարածմանը և զարգացմանը, պետական աջակցություն ցուցաբերում նրանց մշակութային կենտրոններին ու հայրենակցական միություններին.

ժգ) պետական աջակցություն է ցուցաբերում արվեստի բոլոր տեսակների ու ձևերի զարգացմանը, մշակույթի և արվեստի գործիչների, երիտասարդության ստեղծագործական գործունեությանը, մշակութային ականավոր գործիչների ստեղծագործական ժառանգության պահպանությանը.

ժդ) պետական թանգարանային, գրադարանային, արխիվային հավաքածուների, երաժշտական, թատերական խմբերի խաղացանկի համալրման նպատակով գնում է կերպարվեստի, զարդային (դեկորատիվ)-կիրառական, երաժշտական և թատերական արվեստի ստեղծագործություններ.

ժե) նպաստում է Հայաստանի Հանրապետության տարածքում հյուրախաղային և ցուցահանդեսային գործունեության ընդլայնմանը, ստեղծագործական խմբերի ու մշակութային, կրթական, գիտական, ֆիզկուլտուրային (մարմնակրթական) և սպորտային (մարզական) կազմակերպությունների միջև տարածաշրջանային համագործակցության, կապերի ու շփումների ստեղծմանն ու զարգացմանը.

ժզ) աջակցում է ժողովրդական ստեղծագործության պահպանմանը, տարածմանն ու զարգացմանը, մշակութաժամանցային գործունեության բազմազանության ապահովմանը.

ժէ) Հայաստանի Հանրապետության կառավարություն է ներկայացնում առաջարկություններ մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի բնագավառներում մասնագետների պատրաստման վերաբերյալ, իր իրավասության սահմաններում տեղաբաշխում (համակարգում) մասնագետների պատրաստումը, վերապատրաստումը և վերաորակավորումը.

ժը) ապահովում է գիտահետազոտական աշխատանքների իրականացումը մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի բնագավառներում.

ժթ) մշակում և իր իրավասության սահմաններում կնքում է միջազգային միջգերատեսչական պայմանագրեր, օրենքով սահմանված կարգով մասնակցում Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի մշակմանը, ապահովում Հայաստանի Հանրապետության միջազգային պարտավորությունների կատարումը մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի բնագավառներում.

ի) միջազգային (նաև սփյուռքի հետ) մշակութային, երիտասարդական, ֆիզկուլտուրային (մարմնակրթական) և սպորտային (մարզական) համագործակցության նպատակով օտարերկրյա պետություններ է գործուղում ստեղծագործական, երիտասարդական, սպորտային (մարզական) խմբեր, անհատ կատարողների, մարզիկների, մասնագետների, աջակցում է միջազգային (նաև` սփյուռքի հետ) մշակութային, երիտասարդական, ֆիզկուլտուրային (մարմնակրթական) և սպորտային (մարզական) համագործակցության և փոխանակությունների զարգացմանը.

իա) համագործակցում և մասնակցում է միջազգային (նաև սփյուռքի) մշակութային, երիտասարդական, ֆիզկուլտուրային (մարմնակրթական) և սպորտային (մարզական) կազմակերպությունների աշխատանքներին.

իբ) սահմանում է մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի բնագավառներում տնտեսական բարեփոխումների ուղղություններն ու ապահովում դրանց իրականացումը, մշակում և պետական կառավարման համապատասխան մարմիններ է ներկայացնում առաջարկություններ ֆինանսավորման համակարգի, հարկային քաղաքականության, աշխատանքի կազմակերպման, վարձատրության ու կենսաթոշակային ապահովության կատարելագործման վերաբերյալ.

իգ) իրեն վերապահված լիազորությունների սահմաններում իրականացում է իր ենթակայության ոչ առևտրային կազմակերպությունների, ինչպես նաև առևտրային կազմակերպությունների բաժնետոմսերի և բաժնեմասերի կառավարումը, իր ենթակայության կազմակերպություններում կատարում է ֆինանսատնտեսական ու արտադրական գործունեության փաստաթղթային ուսումնասիրություններ և վերստուգումներ (աուդիտ), իրականացնում վերահսկողություն բյուջետային միջոցների ծախսման և պետության սեփականությունը համարվող գույքի արդյունավետ օգտագործման նկատմամբ.

իդ) սահմանում է մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի բնագավառներում գիտատեխնիկական զարգացման ուղղությունները, աջակցում մշակութային, մանկական ու երիտասարդական, ֆիզկուլտուրային (մարմնակրթական) և սպորտային (մարզական) կազմակերպությունների տեխնիկական վերազինմանը.

իե) վերլուծում է ծառայությունների շուկան մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի բնագավառներում, կազմակերպում իրավիճակային տվյալների ամփոփումը և տարածումը, իր ենթակայության կազմակերպություններում նպաստում շուկայագիտության զարգացմանը.

իզ) ապահովում է տեղեկատվական համակարգերի և տեխնոլոգիաների զարգացումը, մեթոդական ու խորհրդատվական ծառայություների իրականացումը, ինչպես նաև տեղեկատվական, գիտահանրամատչելի, գիտամեթոդական, ուսումնական, գիտական, վերլուծական և այլ բնույթի նյութերի հրապարակումը` մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի բնագավառներում պետական նպատակային ծրագրերին համապատասխան.

իէ) հարցումների միջոցով պետական կառավարման մարմիններից, իրավաբանական և ֆիզիկական անձանցից հավաքագրում է համապատասխան տեղեկատվություն, օգտվում Հայաստանի Հանրապետության Ինտերպոլի կենտրոնական ազգային բյուրոյի տեղեկություններից.

իը) ապահովում է մրցույթների, մրցաշարերի, առաջնությունների, փառատոների, սպարտակիադաների, ցուցահանդեսների, ցուցահանդես-վաճառքների, աճուրդների, գիտաժողովների, համաժողովների, սեմինարների (այդ թվում` միջազգային) և այլ միջոցառումների կազմակերպումը.

իթ) մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի բնագավառներում իրենց վաստակով նշանավոր անձանց և արվեստագետներին ներկայացնում է պետական պարգևների, մրցանակների, պատվավոր կոչումների, գեղարվեստական խմբերին ու թատրոններին (անկախ կազմակերպական-իրավական ձևից)` ակադեմիականի կոչման.

լ) Հայաստանի Հանրապետության կառավարություն է ներկայացնում առաջարկություններ պետական կազմակերպություններ ստեղծելու և իր ենթակայությանը հանձնված ու պետական կազմակերպությունները պատմական, հասարակական-քաղաքական, մշակույթի, արվեստի, գիտության, ֆիզկուլտուրայի (մարմնակրթության) ու սպորտի նշանավոր գործիչների և անձանց անուններով կոչելու վերաբերյալ.

լա) կրթության բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված մարմնի հետ համատեղ մասնակցում է մշակույթի բնագավառում պետական կրթական չափորոշիչների մշակմանը.

լբ) ստեղծում և ներդնում է վարչական վիճակագրական հաշվետվությունների (հարցաթերթեր, տեղեկանքներ և այլն) վարման համակարգ ու համապատասխան ռեգիստրների միջոցով վարում մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի բնագավառներում վարչական վիճակագրությունը, իրականացնում մշակութային, մանկական ու երիտասարդական, ֆիզկուլտուրային (մարմնակրթական) և սպորտային (մարզական) կազմակերպությունների հաշվառումը.

լգ) կրթության և առողջապահության բնագավառներում Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված պետական մարմինների, Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի, ֆիզկուլտուրային (մարմնակրթական) և սպորտային (մարզական) կազմակերպությունների հետ մշակում ու հաստատում է բնակչության տարբեր տարիքային խմբերի համար ֆիզիկական պատրաստվածության նորմատիվներ (չափանիշներ).

լդ) կրթության և առողջապահության բնագավառներում Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված պետական մարմինների հետ համատեղ մշակում և հաստատում է ֆիզիկական դաստիարակության պետական ուսումնական ծրագրերը.

լե) Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի հետ համատեղ մարզաձևերի ազգային ֆեդերացիաների (դաշնությունների) առաջարկությունների հիման վրա մշակում և հաստատում է սպորտային (մարզական) ու ֆիզկուլտուրային-առողջարարական միջոցառումների միասնական օրացուցային ծրագիրը.

լզ) երեխաների և հաշմանդամների համար ստեղծում է ֆիզիկական կուլտուրայով (մարմնակրթությամբ) և սպորտով զբաղվելու նպաստավոր պայմաններ.

լէ) ապահովում է մշակութային, երիտասարդական, ֆիզկուլտուրային (մարմնակրթական) և սպորտային (մարզական) քաղաքականության և բնակչության առողջ կենսակերպի քարոզչությունը` զանգվածային տեղեկատվության միջոցներով.

լը) աջակցում է երիտասարդական ձեռնարկատիրության զարգացմանը, տեղեկատվական ու փաստաթղթային, խորհրդատվական և սոցիալական, մասնագիտական կողմնորոշման ու զբաղվածության երիտասարդական ծառայությունների և կենտրոնների ստեղծմանն ու զարգացմանը, երիտասարդության սոցիալ-տնտեսական խնդիրների լուծմանը, նրանց իրավունքների և օրինական շահերի իրականացմանը.

լթ) վերլուծում, ուսումնասիրում և կանխատեսում է սոցիալական գործընթացները երիտասարդության միջավայրում, դրանց ազդեցությունը պետության քաղաքական և սոցիալ-տնտեսական վիճակի վրա.

խ) կազմակերպում է մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի բնագավառներում մասնագետների պատրաստման, վերապատրաստման ու վերաորակավորման աշխատանքները, իրականացնում մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի բնագավառների ծրագրային ու գիտամեթոդական ապահովումը.

խա) ստեղծում է պետական միասնական տեղեկատվական համակարգ` Հայաստանի Հանրապետության տարածքում մշակութային, երիտասարդական, ֆիզկուլտուրային (մարմնակրթական) և սպորտային (մարզական) քաղաքականության ապահովման նպատակով.

խբ) պետական կառավարման տարածքային մարմինների հետ համատեղ ապահովում է պետական մշակութային, երիտասարդական, ֆիզկուլտուրային (մարմնակրթական) և սպորտային (մարզական) տարածքային քաղաքականության իրականացումը.

խգ) քննարկում է քաղաքացիների նամակները (դիմումներն ու բողոքները), նպաստում դրանցում բարձրացված հարցերի լուծմանը:

 

III. ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ

 

9. Նախարարությունը կառավարում է Հայաստանի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարը (այսուհետ` նախարար), որին պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է Հայաստանի Հանրապետության Նախագահը` Հայաստանի Հանրապետության վարչապետի առաջարկությամբ: Նախարարն ունի տեղակալներ, որոնց պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է Հայաստանի Հանրապետության վարչապետը` խորհրդակցելով նախարարի հետ:

Նախարարն իր գործունեության ընթացքում առաջնորդվում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, Հայաստանի Հանրապետության օրենքներով, սույն կանոնադրությամբ, այլ իրավական ակտերով, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով:

10. Նախարարն իրականացնում է նախարարությանը վերապահված խնդիրներն ու գործառույթները և պատասխանատու է լիազորված բնագավառներում քաղաքականության մշակման ու իրականացման, տիրող իրավիճակի և հեռանկարային զարգացման ապահովման համար:

11. Նախարարը հաշվետու է Հայաստանի Հանրապետության Նախագահին, Հայաստանի Հանրապետության կառավարությանը և Հայաստանի Հանրապետության վարչապետին:

12. Նախարարը`

ա) իր իրավասության սահմաններում օրենքով սահմանված կարգով ընդունում է գերատեսչական իրավական ակտեր.

բ) ղեկավարում է նախարարության ընթացիկ գործունեությունը, պատասխանատու է նախարարության առջև դրված խնդիրների ու գործառույթների իրականացման համար.

գ) օրենքով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ նախատեսված գործունեության բնագավառներին, նպատակներին ու խնդիրներին համապատասխան առաջարկություններ է ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարություն.

դ) իր իրավասության սահմաններում արձակում է հրամաններ և տալիս ցուցումներ, առանց լիազորագրի հանդես է գալիս Հայաստանի Հանրապետության կամ նախարարության անունից, ինչպես նաև տալիս է Հայաստանի Հանրապետության կամ նախարարության անունից հանդես գալու լիազորագրեր, այդ թվում` նաև վերալիազորման իրավունքով լիազորագրեր.

ե) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերում և կարգով նշանակումներ է կատարում նախարարության քաղաքացիական ծառայության պաշտոններում, ինչպես նաև աշխատողների նկատմամբ կիրառում է խրախուսանքի և կարգապահական տույժի միջոցներ.

զ) պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է իր խորհրդականներին, մամուլի քարտուղարին ու օգնականներին.

է) օրենքին և սույն կանոնադրությանը համապատասխան սահմանում է նախարարության աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների իրավասության սահմանները.

ը) սահմանում է աշխատանքի բաշխում իր տեղակալների միջև.

թ) օրենքով և սույն կանոնադրությամբ նախատեսված իր լիազորության սահմաններում կասեցնում կամ ուժը կորցրած է ճանաչում նախարարության աշխատակազմի ղեկավարի, նախարարության աշխատակազմի առանձնացված ստորաբաժանումների ղեկավարների, ինչպես նաև նախարարության ենթակայության պետական ոչ առևտրային կազմակերպությունների ղեկավարների` Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին հակասող հրամանները, հրահանգները, հանձնարարագրերը, կարգադրությունները և ցուցումները.

ժ) լսում և Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանն է ներկայացնում նախարարության աշխատակազմի գործունեության մասին տարեկան հաշվետվություններն ու տարեկան հաշվեկշիռը, քննում դրանց գործունեության ստուգման արդյունքները, հաստատում նախարարության աշխատակազմի տարեկան պահպանման ծախսերի նախահաշիվը, դրա կատարողականը և ֆինանսական հաշվետվությունների արժանահավատության վերստուգման արդյունքները.

ժա) վերահսկողություն է իրականացնում նախարարության աշխատակազմին ամրացված պետական սեփականության պահպանության ու օտարման նկատմամբ.

ժբ) Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանն է ներկայացնում նախարարության կանոնադրությունը և աշխատակազմի կառուցվածքը.

ժգ) Հայաստանի Հանրապետության վարչապետի հաստատմանն է ներկայացնում նախարարության աշխատողների թիվը.

ժդ) օրենքով նախատեսված դեպքերում և կարգով շնորհում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության դասային աստիճաններ.

ժե) ստեղծում է խորհրդակցական մարմիններ.

ժզ) իրականացնում է օրենքով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ նախատեսված այլ լիազորություններ:

13. Նախարարի բացակայության դեպքում, նրա հանձնարարությամբ, նախարարի պարտականությունները կատարում է նախարարի տեղակալներից մեկը:

14. Նախարարի տեղակալը`

ա) համակարգում է նախարարության համակարգի աշխատանքները` նախարարությանը վերապահված քաղաքականության իրականացման` իրեն հանձնարարված բնագավառներում.

բ) իր լիազորության սահմաններում համակարգում է նախարարության` իրեն հանձնարարված բնագավառներում քաղաքականության ապահովման համար անհրաժեշտ աշխատանքների իրականացումը` նախարարության աշխատակազմի կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումների միջոցով` տալով ցուցումներ ու հանձնարարականներ.

գ) նախարարության նպատակներին և խնդիրներին համապատասխան` իրականացնում է իրեն հանձնարարված բնագավառների` նախարարության համակարգի մարմիններին տրվող որոշակի հանձնարարականների և առաջադրանքների սահմանում, դրանց կատարման նկատմամբ վերահսկողություն.

դ) նախարարի հանձնարարությամբ իրականացնում է նախարարի մոտ քննարկվելիք հարցերի նախնական քննարկումները.

ե) համակարգում է իրեն հանձնարարված բնագավառներում նախարարության համակարգի մարմինների կողմից իրականացվող աշխատանքների մասնագիտական ուսումնասիրությունները և աշխատանքների ընթացքի օպերատիվ վերլուծությունը.

զ) իր լիազորության սահմաններում համագործակցում է պետական կառավարման և այլ մարմինների, կազմակերպությունների ու հիմնարկների հետ.

է) իրեն հանձնարարված բնագավառներում համակարգում է համապատասխան զարգացման ծրագրերի մշակման և իրականացման աշխատանքները.

ը) պարբերաբար նախարարին է ներկայացնում տեղեկատվություն իրեն հանձնարարված բնագավառներում տիրող իրավիճակի վերաբերյալ.

թ) ապահովում է իրեն հանձնարարված բնագավառներում նախարարի հրամանների ու ցուցումների կատարման նկատմամբ վերահսկողությունը և արդյունքների մասին տեղեկացնում նախարարին.

ժ) նախարարին և աշխատակազմի ղեկավարին ներկայացնում է առաջարկություններ նրանց իրավասությանը վերաբերող հարցերի մասին.

ժա) նախարարի հանձնարարությամբ իրականացնում է այլ գործառույթներ:

15. Նախարարն ունի խորհրդականներ, մամուլի քարտուղար և օգնականներ, որոնց միջև սահմանում է պարտականությունների բաշխումը:

 

IV. ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԸ

 

16. Նախարարության աշխատակազմի նպատակը և խնդիրը նախարարության (այդ թվում` նրա կազմում գործող գործակալությունների)` օրենքներով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ վերապահված լիազորությունների լիարժեք ու արդյունավետ իրականացման, ինչպես նաև քաղաքացիական իրավահարաբերություններին նախարարության մասնակցության ապահովումն է:

17. Նախարարության աշխատակազմն իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող պետական կառավարչական հիմնարկ է, որը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, որպես պետական կառավարչական հիմնարկ, ենթակա է հաշվառման իրավաբանական անձանց գրանցում իրականացնող մարմնի կողմից:

18. Նախարարության աշխատակազմը գործում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի, «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի, այլ օրենքների ու իրավական ակտերի, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի և սույն կանոնադրության հիման վրա:

19. Նախարարության աշխատակազմն իր իրավասության սահմաններում կարող է Հայաստանի Հանրապետության անունից ձեռք բերել ու իրականացնել գույքային և անձնական ոչ գույքային իրավունքներ, կրել պարտականություններ, դատարանում հանդես գալ որպես հայցվոր կամ պատասխանող:

20. Նախարարության աշխատակազմն ունի Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով և իր` հայերեն անվանմամբ կլոր կնիք, ձևաթղթեր, խորհրդանիշ և այլ անհատականացման միջոցներ:

21. Նախարարության աշխատակազմն ունի ինքնուրույն հաշվեկշիռ:

22. Նախարարության աշխատակազմը չի կարող իրականացնել ձեռնարկատիրական գործունեություն: Նախարարության աշխատակազմի կատարած գործառնությունների և մատուցած ծառայությունների դիմաց կարող է գանձվել միայն պետական տուրք` օրենքով սահմանված չափով և կարգով:

23. Նախարարության աշխատակազմն իր ֆինանսական գործառնություններն իրականացնում է գանձապետական համակարգի միջոցով: Նախարարության աշխատակազմի պահպանման կարիքների համար, ինչպես նաև նախարարության լիազորությանը վերապահված բյուջետային ծրագրերի շրջանակներում գնումները կատարվում են «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

24. Նախարարության աշխատակազմի պարտավորությունների համար պատասխանատվությունը կրում է Հայաստանի Հանրապետությունը:

25. Նախարարության աշխատակազմի անվանումն է` Հայաստանի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարության աշխատակազմ:

26. Նախարարության աշխատակազմի գտնվելու վայրն է` քաղ. Երևան-375001, Թումանյան 5:

 

V. ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԳՈՒՅՔԸ

 

27. Նախարարության աշխատակազմի գույքն օրենքով սահմանված կարգով ձևավորվում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության անունից աշխատակազմի կնքած գործարքներով ձեռք բերված և աշխատակազմի տիրապետմանը, տնօրինմանն ու օգտագործմանը հանձնված (ամրացված) գույքից (ներառյալ գույքային իրավունքները), որը հաշվառվում է նրա հաշվեկշռում: Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ նախարարության աշխատակազմին կարող է վերապահվել նաև պետական բաժնետոմսերի կամ բաժնեմասերի տիրապետման իրավասություն:

28. Հայաստանի Հանրապետության կառավարությունն իրավունք ունի ցանկացած ժամանակ վերցնելու նախարարության աշխատակազմի գույքը:

29. Նախարարության աշխատակազմն իրավունք ունի օրենքով, այլ իրավական ակտերով ու իր կանոնադրությամբ նախատեսված դեպքերում և կարգով իր գործունեության նպատակներին ու գույքի նշանակությանը համապատասխան օգտագործելու, տնօրինելու և տիրապետելու իր գույքը:

 

VI. ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ

 

30. Նախարարության աշխատակազմի կառուցվածքում ներառվում են նրա կառուցվածքային ստորաբաժանումները (վարչություններ, բաժիններ, քարտուղարություն) և առանձնացված ստորաբաժանումները` գործակալությունները:

31. Նախարարության աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների կանոնադրությունները հաստատում է նախարարը:

32. Նախարարության աշխատակազմի առանձնացված ստորաբաժանումների կանոնադրությունները հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը` նախարարի ներկայացմամբ:

33. Նախարարության աշխատակազմի առանձնացված ստորաբաժանումն օրենքով, իսկ առանձին դեպքերում` նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված ծառայությունների մատուցման և վերահսկողական գործառույթներ իրականացնող ու պատասխանատվության միջոցներ կիրառող մարմին է:

34. Նախարարության աշխատակազմի առանձնացված ստորաբաժանումն իրականացնում է նաև նախարարության աշխատակազմի առանձին գործառույթներ կամ դրանց մի մասը և հանդես է գալիս Հայաստանի Հանրապետության անունից:

35. Առանձնացված ստորաբաժանումն իրավունք ունի Հայաստանի Հանրապետության անունից ձեռք բերելու և իրականացնելու գույքային ու անձնական ոչ գույքային իրավունքներ, կրելու պարտականություններ, դատարանում հանդես գալու որպես հայցվոր կամ պատասխանող:

36. Նախարարության աշխատակազմի առանձնացված ստորաբաժանումն ունի Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով և նախարարության աշխատակազմի ու իր` հայերեն անվանմամբ կլոր կնիք, ձևաթղթեր, խորհրդանիշ և այլ անհատականացման միջոցներ:

 

VII. ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ

 

37. Նախարարության աշխատակազմի կառավարումն իրականացնում են Հայաստանի Հանրապետության կառավարությունն ու նախարարը` օրենքով և սույն կանոնադրությամբ իրենց վերապահված իրավասությունների սահմաններում:

Նախարարության աշխատակազմը ղեկավարում է նախարարության աշխատակազմի ղեկավարը:

38. Հայաստանի Հանրապետության կառավարությունը`

ա) օրենքով սահմանված կարգով պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է նախարարության աշխատակազմի ղեկավարին.

բ) վերակազմակերպում և դադարեցնում է նախարարության աշխատակազմի գործունեությունը.

գ) հաստատում է նախարարության աշխատակազմի կանոնադրությունը և դրանում կատարվող փոփոխությունները.

դ) որոշում է նախարարության աշխատակազմին հանձնվող գույքի կազմը և չափը.

ե) հաստատում է նախարարության աշխատակազմի կառուցվածքը.

զ) իրականացնում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ և օրենքով իրեն վերապահված այլ լիազորություններ:

39. Նախարարության աշխատակազմի ղեկավարն օրենքով, այլ իրավական ակտերով, նախարարի որոշումներով և սույն կանոնադրությամբ իրեն վերապահված լիազորությունների սահմաններում ղեկավարում է նախարարության աշխատակազմի ընթացիկ գործունեությունը և կրում պատասխանատվություն օրենքների, այլ իրավական ակտերի, Հայաստանի Հանրապետության կառավարության և նախարարի որոշումների, սույն կանոնադրության պահանջները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար:

40. Նախարարության աշխատակազմի ղեկավարն օրենքով սահմանված կարգով գույքային պատասխանատվություն է կրում իր մեղքով պետությանը պատճառված գույքային վնասի համար: Նախարարության աշխատակազմի ղեկավարի լիազորությունների դադարեցումը չի կարող հիմք հանդիսանալ պատճառված նյութական վնասը հատուցելու պարտականությունները չկատարելու համար:

41. Նախարարության աշխատակազմի ղեկավարը պարտավոր է չկատարել հիմնադրի, նախարարի` Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը հակասող որոշումները, կարգադրությունները, հրամաններն ու հրահանգները:

42. Նախարարության աշխատակազմի ղեկավարի բացակայության կամ պաշտոնական պարտականությունների կատարման անհնարինության դեպքում նրան փոխարինում է նրա տեղակալներից մեկը` նախարարի հրամանով:

43. Նախարարության աշխատակազմի ղեկավարը`

ա) առանց լիազորագրի` իր իրավասության սահմաններում հանդես է գալիս Հայաստանի Հանրապետության անունից և ներկայացնում նրա շահերը, իր լիազորության սահմաններում դատարանում հանդես է գալիս որպես հայցվոր կամ պատասխանող, տալիս է լիազորագրեր` դատարանում գործը վարելու և դատավարական այլ գործողություններ իրականացնելու համար.

բ) օրենքով, այլ իրավական ակտերով, հիմնադրի և սույն կանոնադրություններով սահմանված կարգով տնօրինում է հիմնարկին ամրացված պետական գույքը, այդ թվում` ֆինանսական միջոցները.

գ) իր իրավասության սահմաններում տալիս է Հայաստանի Հանրապետության անունից հանդես գալու լիազորագրեր, այդ թվում` նաև վերալիազորման իրավունքով լիազորագրեր.

դ) օրենքով և սույն կանոնադրությամբ նախատեսված իր լիազորությունների սահմաններում պաշտոնի (աշխատանքի) նշանակում և պաշտոնից (աշխատանքից) ազատում է նախարարության աշխատակազմի աշխատողներին, նրանց նկատմամբ կիրառում խրախուսանքի ու կարգապահական տույժի միջոցներ.

ե) օրենքով նախատեսված դեպքերում և կարգով շնորհում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության դասային աստիճաններ.

զ) օրենքով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ սահմանված իր լիազորությունների սահմաններում արձակում է հրամաններ, տալիս պարտադիր կատարման ցուցումներ.

է) նախարարի հաստատմանն է ներկայացնում նախարարության աշխատակազմի տարեկան հաշվետվություններն ու տարեկան հաշվեկշիռը, այդ թվում` ապահովում է նախարարության աշխատակազմի հաշվապահական հաշվառում վարելը, ֆինանսական հաշվետվություններ կազմելը և ներկայացնելը, նախարարի հաստատմանն է ներկայացնում նախարարության աշխատակազմի տարեկան պահպանման ծախսերի նախահաշիվը, դրա կատարողականը, տարեկան ֆինանսական հաշվետվությունների ու տարեկան պահպանման ծախսերի նախահաշիվը, դրա կատարողականը, տարեկան ֆինանսական հաշվետվություններն ու տարեկան հաշվեկշիռը, միջոցներ է ձեռնարկում ստուգումներով հայտնաբերված ֆինանսական խախտումների վերացման համար.

ը) նախարարին ներկայացնում է առաջարկություններ նախարարության աշխատակազմի գործունեության հիմնական ուղղությունների վերաբերյալ.

թ) կազմակերպում է նախարարության բյուջեի նախագծի նախապատրաստական աշխատանքները և ապահովում բյուջետային միջոցների ծախսերի կատարումը.

ժ) կազմակերպում է նախարարությունում քննարկումների և խորհրդակցությունների անցկացումը.

ժա) վերահսկում է նախարարության աշխատակազմի կողմից սահմանված ժամկետներում աշխատանքների կատարման ընթացքը.

ժբ) նախարարի ստորագրությանն է ներկայացնում նախարարի հրամանները, ինչպես նաև կարգադրությունները.

ժգ) ապահովում է համագործակցությունը Հայաստանի Հանրապետության պետական իշխանության մարմինների աշխատակազմերի հետ.

ժդ) կազմակերպում է նախարարությունում գործավարության և տեխնիկական սպասարկման աշխատանքները.

ժե) իրականացնում է օրենքով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ նախատեսված այլ լիազորություններ:

44. Նախարարության աշխատակազմի գլխավոր ֆինանսիստը ղեկավարում է նախարարության աշխատակազմի ֆինանսական ու հաշվապահական ծառայությունները, գործում է նախարարության աշխատակազմի ղեկավարի անմիջական ենթակայությամբ և իրականացնում «Գանձապետական համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով իր վրա դրված լիազորությունները:

45. Նախարարության աշխատակազմի գլխավոր ֆինանսիստը պատասխանատու է հաշվապահական հաշվառումը վարելու, նախարարության աշխատակազմի ֆինանսական, բյուջետային, հարկային, վիճակագրական, պարտադիր վճարների հաշվետվությունները ժամանակին կազմելու համար:

 

VIII. ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ ԵՎ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

46. Նախարարության աշխատակազմը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով վարում է հաշվապահական հաշվառում և համապատասխան մարմիններ ներկայացնում ֆինանսական, հարկային, մաքսային, պարտադիր վճարների և վիճակագրական հաշվետվություններ, հաշվարկներ, հայտարարագրեր:

47. Նախարարության աշխատակազմի գործունեության տարեկան ֆինանսական հաշվետվությունների հավաստիությունը կարող է ենթարկվել աուդիտի (վերստուգման)` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

 

IX. ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԴԱԴԱՐՈՒՄԸ

 

48. Նախարարության աշխատակազմի վերակազմակերպման և նրա գործունեության դադարման կարգն ու պայմանները սահմանվում են օրենքով:

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Մ. Թոփուզյան

 

Հավելված N 2
ՀՀ կառավարության 2002 թվականի
օգոստոսի 22-ի N 1355-Ն որոշման


Կ Ա Ռ ՈՒ Ց Վ Ա Ծ Ք

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ, ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

 

I. Կառուցվածքային ստորաբաժանումներ

 

1. Վարչություններ

Մշակութային քաղաքականության վարչություն

Երիտասարդական քաղաքականության վարչություն

Ֆիզկուլտուրային և սպորտային քաղաքականության վարչություն

Ֆինանսատնտեսագիտական և հաշվապահական հաշվառման վարչություն

2. Քարտուղարություն

3. Բաժիններ

Միջազգային հարաբերությունների և սփյուռքի հետ համագործակցության բաժին

Անձնակազմի կառավարման բաժին

 

II. Առանձնացված ստորաբաժանումներ

 

Գործակալություններ

Արխիվային գործի գործակալություն

Հրատարակչական գործի գործակալություն

Մշակութային արժեքների պահպանության գործակալություն

Պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության գործակալություն

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Մ. Թոփուզյան


 


Հավելված N 3
ՀՀ կառավարության 2002 թվականի
օգոստոսի 22-ի N 1355-Ն որոշման


Կ Ա Զ Մ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ, ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻՆ ՀԱՆՁՆՎՈՂ ԳՈՒՅՔԻ


NN
ը/կ

Գույքի անվանումը Քանակը

Մեկ միավորի
արժեքը (դրամ)

Հաշվեկշռային
արժեքը (դրամ)

1

2

3

4

5

1.

Շենք

1

34937300

34937300

2.

Ռոյալ «Բլյուտներ»

1

249674

249674

3.

Սառնարան

1

60000

60000

4.

Սառնարան «Լադոգա»

3

17287

 51861

5.

Սառնարան «Պոլյուս»

1

25738

25738

6.

Սառնարան «Չինար»

2

27022

54044

7.

Սառնարան «Կոդրի»

2

16413.5

32827

8.

Սառնարան «Սնեժինկա»

2

27471.5

54943

9.

Սառնարան «Սնայգե»

1

5551

5551

10.

Սառնարան-բար «Սադկո»

1

6164

6164

11.

Սառնարան-խցիկ «KX-6»

1

27972

27972

12.

Սառնարան «Պամիր»

1

11869

11869

13.

Սառնարան «Սնայգե»

3

5551

16653

14.

Սառնարան «Չինար»

1

24409

24409

15.

Սառնարան «Պամիր»

1

11040

11040

16.

Սառնարան «Զիլ»

1

10709

10709

17.

Հեռուստացույց «Ֆոտոն»

1

63805

63805

18.

Հեռուստացույց «Վեսնա»

1

66888

66888

19.

Հեռուստացույց «Ռուբին 266Դ»

1

92163

92163

20.

Հեռուստացույց «ԳՑ-40»

1

3853

3853

21.

Հեռուստացույց «Էլեկտրոն Ց-2820»

1

66888

66888

22.

Հեռուստացույց

1

150692

150692

23.

Հեռուստացույց «Սոնի»

1

377894

377894

24.

Ձայնագրիչ «Մայակ»

1

33906

33906

25.

Ձայնագրիչ «Ռոսիա»

1

32365

32365

26.

Ձայնագրիչ «ՍՏՄ-6010»

1

434233

434233

27.

Մագնիտոֆոն

1

40500

40500

28.

Տեսամագնիտոֆոն

1

90638

90638

29.

Տեսամագնիտոֆոն «Նացիոնալ»

1

43368

43368

30.

Տեսախցիկ

1

273000

273000

31.

Տեսախցիկ «Սալիոնա» Ռ1111-159

1

121432

121432

32.

Ռադիոընդունիչ «Փանասոնիկ»

1

18583

18583

33.

Ռադիոընդունիչ

8

77

616

34.

Ռադիո (3 ծրագրանի)

2

1423.5

2847

35.

Ռադիո (սովորական)

1

1675

1675

36.

Հաշվիչ մեքենա «Սիթիզեն»

1

15000

15000

37.

Հաշվիչ

3

17431

52293

38.

Համակարգիչ «DIM»

1

323941

323941

39.

Համակարգիչ «Վիգլեմ Տx25»

1

219046

219046

40.

Համակարգիչ «Պենտիում»

1

455083

455083

41.

Համակարգիչ

1

196000

196000

42.

Համակարգիչ «Պենտիում MH-200»

1

623671

623671

43.

Համակարգիչ «Ռեկորդ»

1

231300

231300

44.

Համակարգիչ

1

1314000

1314000

45.

Համակարգիչ

1

368500

368500

46.

Համակարգիչ

1

338917

338917

47.

Համակարգիչ

2

352083

704166

48.

Համակարգիչ

2

335333

670666

49.

Համակարգիչ

1

333500

333500

50.

Համակարգիչ «LG-14»

1

354467

354467

51.

Համակարգիչ «Sam»

1

505150

505150

52.

Համակարգիչ «Պ-11»

1

430500

430500

53.

Համակարգիչ «Պենտիում» (լրակազմ)

1

1000362

1000362

54.

Համակարգիչ «PSM-451» (լրակազմ)

1

2280617

2280617

55.

CD-Rom-R

1

30000

30000

56.

Տպիչ

1

65250

65250

57.

Տպիչ HPL YSI

1

288300

288300

58.

Տպիչ HP 67

1

212890

212890

59.

Տպիչ «Լազերջեթ» 1100

1

261956

261956

60.

Տպիչ «Էփսոն LQ» 100

1

83200

83200

61.

Տպիչ

1

65250

65250

62.

Տպիչ

1

63270

63270

63.

Տպիչ

1

258540

258540

64.

Տպիչ «Լազերջեթ»

1

247140

247140

65.

Տպիչ BJS-2109

1

288335

288335

66.

Տպիչ «Քյենոն»

1

96792

96792

67.

Տպիչ «Փանասոնիկ»

1

78570

78570

68.

Տպիչ` թանաքային

1

56770

56770

69.

Տպիչ` շիթավոր LM 2030

1

140442

140442

70.

Տպող սարք (պրինտ)

1

194830

194830

71.

Մոդեմ

1

37050

37050

72.

CDD-8

1

68640

68640

73.

Սաունդ - քարտ (Sound-card)

1

27460

27460

74.

Քարթրիջ

1

34275

34275

75.

Քարթրիջ

1

40800

40800

76.

Քարթրիջ «Քյենոն» P-30

1

55136

55136

77.

Մոնիտոր

1

203000

203000

78.

Մոնիտոր-14

1

75000

75000

79.

Համակարգչի սնուցման համակարգ

1

267700

267700

80.

CD-Rom-R

1

30000

30000

81.

CD-Rom

1

81760

81760

82.

Սկաներ

1

137500

137500

83.

Սկաներ

1

212333

212333

84.

Համակարգչային ձայնագրման սարք
«CP REWRTTER»

1

143780

143780

85.

Երկարացման լար

1

18888

18888

86.

Երկարացման լար

1

13100

13100

87.

Պատճենող սարք «Քյենոն 220»

1

220833

220833

88.

Պատճենող սարք «Քյենոն 230»

1

318000

318000

89.

Պատճենող սարք

1

244640

244640

90.

Պատճենող սարք «Քյենոն FCPC 230»

1

244200

244200

91.

Հեռապատճեն (ֆաքս)

1

240000

240000

92.

Հեռապատճեն (ֆաքս) HFC-22

1

115270

115270

93.

Հեռապատճեն (ֆաքս) «Փանասոնիկ»

1

531582

531582

94.

Հեռապատճեն (ֆաքս) «Փանասոնիկ»

1

190500

190500

95.

Հեռապատճեն (տելեֆաքս) «Մուրետա»

1

164768

164768

96.

Կոմուտատոր YD-20

2

88002

176004

97.

Կոմուտատոր YD-40

1

176005

176005

98.

Կոմուտատոր

1

260500

260500

99.

Կոմուտատոր

1

61138

61138

100.

Կոմուտատոր

2

47481.5

91963

101.

Էլեկտրական սղոց

1

20035

20035

102.

Ինքնաշխատ էլեկտրական վահանակ 13-791

2

40000

80000

103.

Ջրի պոմպ 3-Կ-9

1

35000

35000

104.

Ջրի պոմպ 3-Կ-6

1

30000

30000

105.

Էլեկտրական սալիկ

1

82000

82000

106.

Էլեկտրական հաշվիչ

1

2465

2465

107.

Ճաշարանի վերելակ

1

52015

52015

108.

Օդափոխիչ

1

72000

72000

109.

Օդափոխիչ ԲԿ-1500

2

17364

34728

110.

Օդափոխիչ ԲԿ-1500

1

20189

20189

111.

Օդափոխիչ ԲԿ-1500

4

15335.75

61343

112.

Օդափոխիչ ԲԿ-1500

3

16105.3

48316

113.

Օդափոխիչ ԲԿ-1500

1

17184

17184

114.

Օդափոխիչ ԲԿ-1500

1

26500

26500

115.

Օդափոխիչ ԲԿ-1500

10

36792

367920

116.

Օդափոխիչ ԲԿ-1500

1

17364

17364

117.

Օդափոխիչ ԲԿ-1500

5

21268

106340

118.

Օդափոխիչ ԲԿ-1500

5

17410.6

89053

119.

Օդափոխիչ ԲԿ-1800

1

84000

84000

120.

Օդափոխիչ ԲԿ-2000

2

5933.5

11867

121.

Օդափոխիչ ԲԿ-2000

8

12560.9

100487

122.

Օդափոխիչ ԲԿ-2000

6

12560.6

75364

123.

Օդափոխիչ ԲԿ-2000

1

13870

13870

124.

Օդափոխիչ ԲԿ-2000

2

12560

25120

125.

Օդափոխիչ ԲԿ-2500

12

15334.9

184019

126.

Օդափոխիչ ԲԿ-2500

1

22886

22886

127.

Օդափոխիչ ԲԿ-2500

1

13485

13485

128.

Օդափոխիչ ԲԿ-2500

1

37000

37000

129.

Օդափոխիչ ԲԿ-2500

1

50000

50000

130.

Օդափոխիչ ԲԿ-2500

5

41094

205470

131.

Օդափոխիչ ԲԿ-2500

2

19959

39918

132.

«Բասֆ-120»

2

7699

15398

133.

«Սոնի-12»

1

1600

1600

134.

Ուժեղացուցիչ

1

34677

34677

135.

Գրամեքենա «Ռոբոտրոն»

2

53217

106434

136.

Գրամեքենա «Յատրան»

1

37219

37219

137.

Գրամեքենա «Ռոբոտրոն»

1

44700

44700

138.

Գրամեքենա «Ռոբոտրոն 202»

1

16098

16098

139.

Գրամեքենա «Ռոբոտրոն»

1

57602

57602

140.

Գրամեքենա «Յատրան»

1

62033

62033

141.

Գրամեքենա «Լիստվենիցա»

1

37219

37219

142.

Գրամեքենա

1

40000

40000

143.

Գրամեքենա

1

30000

30000

144.

Գրամեքենա «Ռոբոտրոն»

1

49588

49588

145.

Գրամեքենա «Դարո»

1

41965

41965

146.

Գրամեքենա` լատինատառ

1

20553

20553

147.

Գրամեքենա` հայատառ

2

8636.5

17273

148.

Գրամեքենա` ռուսատառ

2

74758.5

149517

149.

Գորգ «Էրեբունի»

4

79757

319028

150.

Գորգ «Էրեբունի»

1

75749

75749

151.

Գորգ «Էրեբունի»

3

63805.6

191417

152.

Գորգ «Էրեբունի», 3x4

1

12491

12491

153.

Գորգ «Էրեբունի», 3x4

3

43507

130521

154.

Գորգ «Էրեբունի», 1.5x2.4

2

17035

34070

155.

Գորգ «Էրեբունի»

1

7860

7860

156.

Գորգ «Էրեբունի»

1

132825

132825

157.

Գորգ 3.8x2.4

1

28743

28743

158.

Գորգ 3.6x2.1

1

28743

28743

159.

Գորգ 3.7x2.5

1

13023

13023

160.

Գորգ 2.0x1.2

2

8515

17030

161.

Գորգ 3.0x1.9

1

12791

12791

162.

Գորգ 2.1x2.4

1

13947

13947

163.

Գորգ 2.0x3.0

1

39840

39840

164.

Գորգ 2.0x1.4

1

3698

3698

165.

Գորգ 4.0x3.0

1

34214

34214

166.

Գորգ 2.4x1.5

1

2157

2157

167.

Գորգ

2

23023.5

46047

168.

ՈՒղեգորգ (1.2 լայն)

118.2 մ

236.4

27942.4

169.

ՈՒղեգորգ (1.5 լայն)

67.75

308

20851

170.

ՈՒղեգորգ (1.5 լայն)

5.5 մ

3262

17941

171.

ՈՒղեգորգ (1.5 լայն+2)

1 մ

19327

19327

172.

ՈՒղեգորգ (28.5 x 32.15)

25.5 գմ

5165.51

131720

173.

ՈՒղեգորգի բռնակ

72

77

5544

174.

ՈՒղեգորգ

30 մ

1114.3

33426

175.

ՈՒղեգորգ

1

7706

7706

176.

Կավրոլիտ

8 քմ

10500

84000

177.

Հեռախոս «Բելլ-6000»

2

37730.5

75461

178.

Հեռախոս «Փանասոնիկ»

3

22500

67500

179.

Հեռախոս Pan. KX-TC281

1

87100

87100

180.

Հեռախոս

23

123

2829

181.

Հեռախոս

19

11187.4

212560

182.

Հեռախոս (ներքին)

12

186.1

2233

183.

Բջջային հեռախոս

1

64350

64350

184.

Բջջային հեռախոս

1

125000

125000

185.

Փոշեծծիչ

1

104400

104400

186.

Փոշեկուլ «Ռովենտա»

1

145000

145000

187.

Սեղան

1

63728

63728

188.

Սեղան

2

10094.5

20189

189.

Սեղան

4

52023.5

208094

190.

Սեղան

1

10586

10586

191.

Սեղան

1

12143

12143

192.

Սեղան

1

22270

22270

193.

Սեղան «Մեչեկ»

1

48316

48316

194.

Սեղան «Վեզուֆ»

1

31132

31132

195.

Սեղանիկ

1

462

462

196.

Սեղանիկ

3

35750

107250

197.

Սեղան (լրակազմ)

3

6250

18750

198.

Գրասեղան

1

48316

48316

199.

Գրասեղան

1

48779

48779

200.

Գրասեղան

6

4684

28104

201.

Մեկտումբանի սեղան

5

77

385

202.

Մեկտումբանի սեղան

1

17901

17901

203.

Մեկտումբանի սեղան

7

3011.4

21079

204.

Մեկտումբանի սեղան

5

45000

225000

205.

Երկտումբանի սեղան

37

10611

392607

206.

Երկտումբանի սեղան

2

231

462

207.

Երկտումբանի սեղան

16

7451

119216

208.

Երկտումբանի սեղան

6

4674.67

28043

209.

Երկտումբանի սեղան

3

1318

3954

210.

Երկտումբանի սեղան

1

54165

54165

211.

Խորհրդակցական սեղան

4

22656

90624

212.

Խորհրդակցական սեղան

1

6939

6939

213.

Խորհրդակցական սեղան

1

9228

9228

214.

Խորհրդակցական սեղան

1

34853

34853

215.

Խորհրդակցական սեղան

3

718.7

2156

216.

Խորհրդակցական սեղան

2

12474

24948

217.

Ղեկավարի սեղան

2

27150

54300

218.

Ղեկավարի սեղան

5

4714.7

23573.5

219.

Ղեկավարի սեղան

2

14016

28032

220.

Քարտուղարական սեղան

1

22193

22193

221.

Գրամեքենայի սեղան

1

10549

10549

222.

Գրասենյակային սեղան

19

17901

340120

223.

Լրագրային սեղան

1

1001

1001

224.

Լրագրային սեղան

5

96

480

225.

Լրագրային սեղան

1

89000

89000

226.

Տնօրենի սեղան

1

13254

13254

227.

Համակարգչային սեղան

2

33332

66664

228.

Սեղանի կցորդ (անկյունակ)

2

31875

63750

229.

Հեռախոսի սեղան

6

53.8

323

230.

Սեղանի հավաքածու

1

22500

22500

231.

Գրասենյակային կահույք

1

340000

340000

232.

Բազկաթոռ

2

9131.5

18263

233.

Բազկաթոռ

9

10189

91701

234.

Բազկաթոռ

1

198

198

235.

Բազկաթոռ

8

77

616

236.

Բազկաթոռ

1

60000

60000

237.

Բազկաթոռ «Կոնսուլ»

1

22193

22193

238.

Բազկաթոռ «Շտեֆանիա»

8

10548

84384

239.

Բազկաթոռ «Մարիամ»

1

24196

24196

240.

Բազկաթոռ «Բիլբաո»

1

15951

15951

241.

Բազկաթոռ «Շտեֆանիա»

8

1367.75

10942

242.

Բազկաթոռ-մահճակալ

2

4154

8308

243.

Բազկաթոռ

3

50000

150000

244.

Բազկաթոռ` պտտվող

1

52083

52083

245.

Բազկաթոռ` կաշեպատ

2

1039.5

2079

246.

Բազկաթոռ` կաշեպատ

5

2559

12795

247.

Բազմոց

1

18646

18646

248.

Բազմոց

1

125000

125000

249.

Աթոռ

30

154

4620

250.

Աթոռ

44

1682.8

74038.8

251.

Փափուկ աթոռ

1

2559

2559

252.

Փափուկ աթոռ

28

77

2156

253.

Կիսափափուկ աթոռ

59

77

4543

254.

Նախասրահի կահույք (լրակազմ)

2

11327.5

22655

255.

Նախասրահի կահույք (լրակազմ)

3

103645.6

310937

256.

Նախասրահի կահույք (լրակազմ)

2

93011

186022

257.

Պահարան «Ալֆա» FU 7

1

17030

17030

258.

Պահարան «Ալֆա»

1

17030

17030

259.

Պահարան «Ալֆա» Ս 111

1

28743

28743

260.

Պահարան «Ալֆա» 111-2

1

28743

28743

261.

Պահարան

1

16182

16182

262.

Պահարան

1

11713

11713

263.

Պահարան

1

42999

42999

264.

Պահարան

2

121215

242430

265.

Պահարան

1

211114

211114

266.

Պահարան 5.4 մ/ք.

1

97249

97249

267.

Պահարան 6.0 մ/ք.

1

107961

107961

268.

Պահարան 25.0 մ/ք.

1

78524

78524

269.

Պահարան

3

3817.3

11452

270.

Պահարան

1

79972

79972

271.

Պահարանիկ

1

5376

5376

272.

Պահարան` համախմբված

1

10403

10403

273.

Գրապահարան

2

21894

43788

274.

Գրապահարան

34

308

10472

275.

Գրապահարան

1

15258

15258

276.

Գրապահարան

1

42537

42537

277.

Գրապահարան

5

10464.8

52324

278.

Գրապահարան

4

48000

192000

279.

Գրապահարան

8

399.3

3194.4

280.

Գրապահարան` 2-փեղկանի

7

3816

26712

281.

Գրապահարան` 3-փեղկանի

6

5898

35388

282.

Պատի պահարան

1

77077

77077

283.

Կրիչների պահարան

1

64350

64350

284.

Կրիչների պահարան

1

52600

52600

285.

Արտադրական պահարան

1

23023

23023

286.

Խոհանոցային պահարան

1

75500

75500

287.

Տումբա

2

44500

89000

288.

Մետաղյա պահարան

2

24813

49626

289.

Մետաղյա պահարան

8

11077

88616

290.

Մետաղյա պահարան

8

9127

73016

291.

Մետաղյա պահարան

1

4857

4857

292.

Մետաղյա պահարան

1

42000

42000

293.

Մետաղյա պահարան

1

11100

11100

294.

Մետաղյա պահարան

1

9100

9100

295.

Մետաղյա պահարան

15

231

3465

296.

Մետաղյա պահարան

9

184.8

1663

297.

Չհրկիզվող պահարան

2

3470

6940

298.

Ստելլաժ (լաստա)

4

2100

8400

299.

Գեղանկար (Հարությունյան «Մոխրագույն օր») կտավ, յուղ.

1

26585

26585

300.

Գեղանկար (Բաղդասարյան «Սարանիստ գյուղի
շրջակայքում») կտավ, յուղ.

1

26585

26585

301.

Գեղանկար (Շահվերդյան «Փողոց Աշտարակում»)
կտավ, յուղ.

1

26585

26585

302.

Գեղանկար (Մինասյան «Արարատ») կտավ, յուղ.

1

37682

37682

303.

Գեղանկար (Վարդանյան «Աշուն») կտավ, յուղ.

1

35447

35447

304.

Գեղանկար (Եսայան «Առավոտը Սևանում») կտավ, յուղ.

1

22193

22193

305.

Գեղանկար (Պարսամյան «Խաղող Դվինից») կտավ, յուղ.

1

17723

17723

306.

Գեղանկար (Նալբանդյան «Նավակներ») կտավ, յուղ.

1

35447

35447

307.

Գեղանկար (Գյուրջյան «Հին Դվին») կտավ, յուղ.

1

132928

132928

308.

Գեղանկար (Գասպարյան «Բարդիներ») կտավ, յուղ.

1

26585

26585

309.

Գեղանկար (Հացագործյան «Տուն Դիլիջանում») կտավ, յուղ.

1

26585

26585

310.

Գեղանկար (Աբրահամյան «Նավակներ լռությունում»)
կտավ, յուղ.

1

26585

26585

311.

Գեղանկար (Հակոբյան «Գետ Ջերմուկում») կտավ, յուղ.

1

35447

35447

312.

Գեղանկար (Աղաբաբյան «Հուրը լեռներում») կտավ, յուղ.

1

26585

26585

313.

Գեղանկար (Պարոնյան «Աշնանային առավոտ») կտավ, յուղ.

1

53171

53171

314.

Գեղանկար (Պարսամյան «Նատյուրմորտ») կտավ, յուղ.

1

16364

16364

315.

Գեղանկար (Պարսամյան «Ամառ») կտավ, յուղ.

1

16364

16364

316.

Գեղանկար (Բաշինջաղյան «Անձրևից հետո ծիածան») կտավ, յուղ.

1

35447

35447

317.

Գեղանկար (Խաչատրյան «Ներսիսյանի դիմանկար») կտավ, յուղ.

1

5317

5317

318.

Գեղանկար (Առաքելյան, «Գարուն») կտավ, յուղ.

1

31055

31055

319.

Քանդակ (Վարդանյան, «Աղջկա գլուխ»)

1

70895

70895

320.

Գեղանկար «Բլյուզ»

1

20000

20000

321.

Գեղանկար «Գիշեր»

1

35000

35000

322.

Գեղանկար «Ձկներ»

1

35000

35000

323.

Գեղանկար «Հիշողություն»

1

35000

35000

324.

Գրաֆիկա «Ծավալ, գույն, գիծ»

1

200000

200000

325.

Լուսանկարներ

1

 

22275

326.

Գեղանկար (Զարդարյան «Արարատ») կտավ, յուղ.

1

62033

62033

327.

Գեղանկար (Մինասյան «Լոռվա ձորում») կտավ, յուղ.

1

37682

37682

328.

«Կերամիկական վազա» Դարձիյան

1

26585

26585

329.

«Կերամիկական վազա» Շահինյան

1

26585

26585

330.

«Կերամիկական վազա» Բդեյան

1

26585

26585

331.

Խեցե սկահակ

1

44300

44300

332.

Բյուրեղապակյա սկահակ

1

3855

3855

333.

Բյուրեղապակյա ծաղկաման

1

3855

3855

334.

«Սովետական մեծ հանրագիտարան», 51 հատոր

1

12483

12483

335.

«Հայկական հանրագիտարան», 11 հատոր

1

693

693

336.

Գրքեր

143

170.8

24427

337.

Քաղաքացիական օրենսգիրք

50

10000

500000

338.

Գիտական և արվեստաբանական գրականություն

1

 

2050799.7

339.

Քարտեզ (ռելիեֆային)

1

61985

61985

340.

Մասնագիտական գրականություն

180

16388.41

2949907

341.

Մեթոդական գրականություն    

90090

342.

Դեկորատիվ ֆիկուս

2

20000

40000

343.

Հախճապակյա ջահ

4

33649

134596

344.

Ջահ

1

77

77

345.

Բյուրեղապակյա պլաֆոն

2

81683.5

163367

346.

Ջահ «Կարինա 6»

6

48701

292206

347.

Ջահ «Կարինա 4»

1

30978

30978

348.

Ջահ «Երևան 8»

1

57640

57640

349.

Ջահ «Ռիգա-3»

2

6206.5

12413

350.

Վարագույր

71

2200

156200

351.

Վարագույր

71

2361.8

167690

352.

Շերտավարագույր

51 մ

7500

382500

353.

Դռան վարագույր

9.8 մ

441.1

4323

354.

Վարագույրի քիվ

31

9.19

285

355.

Վարագույրի քիվ

41

77

3157

356.

Դուռ

1

82500

82500

357.

Աստիճան

1

25000

25000

358.

Էլեկտրական ժամացույց

1

154

154

359.

Ժամացույց «RHYTHM»

1

12700

12700

360.

Հատակադիր ժամացույց

1

36449

36449

361.

Էլեկտրական ժամացույց

1

36834

36834

362.

Հայտարարությունների տախտակ

1

11233

11233

363.

Էլեկտրական տաքացուցիչ

8

5983

47864

364.

Էլեկտրական տաքացուցիչ

3

308

924

365.

Էլեկտրական տաքացուցիչ

1

28977

28977

366.

Էլեկտրատաքացուցիչ «Ռոսիյանկա»

2

154

308

367.

Կարմիր էլեկտրական տաքացուցիչներ

5

12500

62500

368.

Թղթաման

2

14500

29000

369.

Տոնոմետր

1

15000

15000

370.

Զինանշան

1

30000

30000

371.

Հայելի

3

3874.7

11624

372.

Փայտյա կախիչ (հայելի)

1

9394

9394

373.

Երկաթյա կախիչ

12

77

924

374.

Գրասենյակային կախիչ

6

77

462

375.

Կրակմարիչ

4

21252

85008

376.

Կարիչ

1

27316

27316

Ընդամենը

75183086.5


Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Մ. Թոփուզյան