«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
3 մայիսի 2000 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
3 մայիսի 2000 թվականի N 219
ՀՐԱՁԳՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱՑՎԱԾ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՊԱՏԱՆԵԿԱՆ ՄԱՐԶԱԴՊՐՈՑԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԿԱՅՈՒԹՅԱՆԸ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի նոյեմբերի 23-ի «Մի շարք մարզադպրոցներ Հայաստանի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարության ենթակայությանը հանձնելու մասին» N 710 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը`
որոշմամբ հաստատված մարզադպրոցների ցանկից հանել Հայաստանի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարության հրաձգության մասնագիտացված հանրապետական մարզադպրոցը և այն հանձնել Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության ենթակայությանը:
2. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությանը` Հայաստանի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարության հետ համատեղ երկշաբաթյա ժամկետում` սահմանված կարգով ավարտել նշված մարզադպրոցի գույքի հանձնման-ընդունման աշխատանքները:
3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը` «Հայաստանի Հանրապետության 2000 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7 հոդվածով հաստատված բյուջետային ծախսերի գործառական դասակարգման N 1 հավելվածի 04 խմբի 05 ենթախմբի «1. Արտադպրոցական հիմնարկների պահպանում» (ՀՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարություն) տողով նախատեսված ծախսերը պակասեցնել 5668,0 հազ. դրամով` նույն չափով ավելացնելով 04 խմբի 05 ենթախմբի «1. Արտադպրոցական հիմնարկների պահպանում» (ՀՀ կրթության և գիտության նախարարություն) տողով նախատեսված ծախսերը:
4. Սույն որոշման 3-րդ կետին համապատասխան հաստատել ծախսերի վերաբաշխումն ըստ տնտեսագիտական դասակարգման` համաձայն հավելվածի:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2000 թվականի մայիսի 3-ից:
Հավելված ՀՀ կառավարության 2000 թ. մայիսի 3-ի N 219 որոշման |
«Հայաստանի Հանրապետության 2000 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի 04 խմբի 05 ենթախմբի ծախսերի վերաբաշխումն ըստ տնտեսագիտական դասակարգման
հազ. դրամ |
Հոդվածների անվանումները | Պակասեցում | Ավելացում |
ՀՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարություն | ՀՀ կրթության և գիտության նախարարություն |
ԸՆԴԱՄԵՆԸ` ԾԱԽՍԵՐ այդ թվում` |
5668.0 | 5668.0 |
ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ, ԴՐԱՆՑ ԵՆԹԱԿԱ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԱՇԽԱՏԱՎԱՐՁ |
3780.0 | 3780.0 |
- պարտադիր սոցիալական ապահովագրության վճարներ | 1058.0 | 1058.0 |
ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԳՆՄԱՆ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎՃԱՐՄԱՆ ԾԱԽՍԵՐ |
830.0 | 830.0 |
այդ թվում` Ապրանքների ձեռքբերում |
280.0 | 280.0 |
այդ թվում` Այլ ծախսեր |
280.0 | 280.0 |
Կապի ծառայությունների վճարներ | 50.0 | 50.0 |
Այլ ծախսեր | 500.0 | 500.0 |
այդ թվում` Այլ ծառայությունների ձեռքբերման ծախսեր |
500.0 | 500.0 |