Գլխավոր տեղեկություն
Համար
N 219
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (03.05.2000-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
03.05.2000
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
03.05.2000
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
03.05.2000

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
3 մայիսի 2000 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

3 մայիսի 2000 թվականի N 219

 ՀՐԱՁԳՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱՑՎԱԾ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՊԱՏԱՆԵԿԱՆ ՄԱՐԶԱԴՊՐՈՑԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԿԱՅՈՒԹՅԱՆԸ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի նոյեմբերի 23-ի «Մի շարք մարզադպրոցներ Հայաստանի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարության ենթակայությանը հանձնելու մասին» N 710 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը`

որոշմամբ հաստատված մարզադպրոցների ցանկից հանել Հայաստանի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարության հրաձգության մասնագիտացված հանրապետական մարզադպրոցը և այն հանձնել Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության ենթակայությանը:

2. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությանը` Հայաստանի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարության հետ համատեղ երկշաբաթյա ժամկետում` սահմանված կարգով ավարտել նշված մարզադպրոցի գույքի հանձնման-ընդունման աշխատանքները:

3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը` «Հայաստանի Հանրապետության 2000 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7 հոդվածով հաստատված բյուջետային ծախսերի գործառական դասակարգման N 1 հավելվածի 04 խմբի 05 ենթախմբի «1. Արտադպրոցական հիմնարկների պահպանում» (ՀՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարություն) տողով նախատեսված ծախսերը պակասեցնել 5668,0 հազ. դրամով` նույն չափով ավելացնելով 04 խմբի 05 ենթախմբի «1. Արտադպրոցական հիմնարկների պահպանում» (ՀՀ կրթության և գիտության նախարարություն) տողով նախատեսված ծախսերը:

4. Սույն որոշման 3-րդ կետին համապատասխան հաստատել ծախսերի վերաբաշխումն ըստ տնտեսագիտական դասակարգման` համաձայն հավելվածի:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2000 թվականի մայիսի 3-ից:

 

 Հավելված

 ՀՀ կառավարության 2000 թ.

 մայիսի 3-ի N 219 որոշման

 

«Հայաստանի Հանրապետության 2000 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի 04 խմբի 05 ենթախմբի ծախսերի վերաբաշխումն ըստ տնտեսագիտական դասակարգման

 

հազ. դրամ

Հոդվածների անվանումները Պակասեցում Ավելացում
ՀՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարություն ՀՀ կրթության և գիտության նախարարություն

ԸՆԴԱՄԵՆԸ` ԾԱԽՍԵՐ
այդ թվում`
 5668.0  5668.0
ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ, ԴՐԱՆՑ ԵՆԹԱԿԱ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ 
ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԱՇԽԱՏԱՎԱՐՁ
3780.0  3780.0
- պարտադիր սոցիալական ապահովագրության վճարներ 1058.0 1058.0
ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԳՆՄԱՆ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ
ՎՃԱՐՄԱՆ ԾԱԽՍԵՐ
830.0 830.0
այդ թվում` 
Ապրանքների ձեռքբերում
280.0  280.0

այդ թվում`

Այլ ծախսեր

280.0  280.0
Կապի ծառայությունների վճարներ 50.0 50.0
Այլ ծախսեր 500.0  500.0
այդ թվում` 
Այլ ծառայությունների ձեռքբերման ծախսեր
500.0 500.0