«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
18 ապրիլի 2000 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
18 ապրիլի 2000 թվականի N 173
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1999 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 28-Ի N 778 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի դեկտեմբերի 28-ի «Պարբերական մամուլի և ոչ պետական հեռուստառադիոընկերությունների համար նախատեսված գումարը բաշխելու մասին» N 778 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
ա) որոշմամբ հաստատված ցանկից հանել «Պարբերական մամուլ» բաժնի 31-րդ, «Ոչ պետական հեռուստառադիոընկերություններ» բաժնի 13, 29 և 44-րդ կետերը.
բ) նշված ցանկի «Գրական-մշակութային մամուլ» բաժնի 23-րդ կետի «0.8» թիվը փոխարինել «1.4» թվով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2000 թվականի ապրիլի 18-ից:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Սարգսյան |