«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
28 դեկտեմբերի 1998 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
28 դեկտեմբերի 1998 թվականի N 851
քաղ. Երևան
ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԱՐԱԳԱԾԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՎԱՂԱԺԱՄԿԵՏ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ ԵՎ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԱՐԱԳԱԾԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԱՐՏԱՀԵՐԹ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ԵՎ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22 հոդվածի առաջին մասի 1-ին կետով և «Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 46 հոդվածով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Վաղաժամկետ դադարեցնել Արմավիրի մարզի Արագածի գյուղական համայնքի ղեկավար Խաչիկ Մկրտչյանի լիազորությունները:
2. Նշանակել և Արմավիրի մարզի Արագածի գյուղական համայնքի ընտրական տարածքում անցկացնել համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություն:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1998 թվականի դեկտեմբերի 28-ից:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Դարբինյան |