Գլխավոր տեղեկություն
Համար
N 562
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (13.09.2000-04.01.2002)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2000.10.10/23(121)
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
13.09.2000
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
13.09.2000
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
13.09.2000
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
13.09.2000

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
13 սեպտեմբերի 2000 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

13 սեպտեմբերի 2000 թվականի N 562
քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1996 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 29-Ի N 94 ՈՐՈՇՈՒՄԸ ՄԱՍՆԱԿԻՈՐԵՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1.1. Հաշվեկշռային մեթոդով գնահատված 96768 հազ. դրամ ակտիվներ ունեցող «Եղեգնաձորի բեռնաուղևորատար ավտոտրանսպորտային» պետական փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերը մասնավորեցնել մրցույթով` վերակազմակերպելով «Եղեգնաձորի բեռնաուղևորատար ավտոտրանսպորտ» բաց բաժնետիրական ընկերության:

1.2. Սահմանել ընկերության կանոնադրական կապիտալը` 88815 հազ. դրամ, որը համապատասխանում է 88815 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:

1.3. Մրցույթով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի արժեքը 88815 հազ. դրամ է, որը համապատասխանում է 88815 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:

1.4. Սահմանել մրցույթով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի նվազագույն գինը` 22204 հազ. դրամ, որը համապատասխանում է մրցույթով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի արժեքի 25 տոկոսին:

1.5. «Եղեգնաձորի բեռնաուղևորատար ավտոտրանսպորտային» պետական փակ բաժնետիրական ընկերության պարտավորությունները 2000 թվականի ապրիլի 1-ի դրությամբ կազմում են 8290 հազ. դրամ, այդ թվում`

Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ` 4148 հազ. դրամ, այդ թվում`

տույժեր և տուգանքներ` 1155 հազ. դրամ.

տարբեր կրեդիտորների նկատմամբ` 853 հազ. դրամ.

անձնակազմին եկամուտների վճարման գծով` 1833 հազ. դրամ.

սոցիալական ապահովագրության գծով` 1456 հազ. դրամ:

1.6. Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարությանը`

ա) մրցույթի անցկացման օրվանից առնվազն մեկ ամիս առաջ մամուլում և զանգվածային լրատվության մյուս միջոցներով հրապարակել ընդհանուր տեղեկություններ ընկերության, մրցույթի անցկացման պայմանների, ժամկետների, մրցույթի մասնակիցներին ներկայացվող պահանջների մասին.

բ) երկամսյա ժամկետում կազմակերպել մրցույթի անցկացումը:

1.7. Սահմանել մրցույթի հաղթողին որոշելու հետևյալ պայմանները`

մասնավորեցվող բաժնետոմսերի համար առաջարկվող գինը.

ներդրումների չափը` տարիների կտրվածքով.

սոցիալական երաշխիքներ, այդ թվում` աշխատատեղերի տարեկան միջին թիվը և տարեկան աշխատավարձի ֆոնդի մեծությունը:

1.8. Մրցույթի մասնակցության կանխավճարը սահմանվում է ընկերության կանոնադրական կապիտալի 5 տոկոսի չափով: Մրցույթի հաղթողի մուծած կանխավճարը ներառվում է առաջարկվող գնի մեջ:

1.9. Մրցույթի հաղթողը բաժնետոմսերի գինը պետք է վճարի մրցույթի մասին արձանագրությունն ստանալու օրվանից մեկ ամսվա ընթացքում:

1.10. Վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության արժույթով:

1.11. «Եղեգնաձորի բեռնաուղևորատար ավտոտրանսպորտային» պետական փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի մասնավորեցումից հետո պահպանվում են պետական մոբիլիզացիոն ռեզերվների պահպանման պարտավորությունները:

2.1. Հաշվեկշռային մեթոդով գնահատված 49165 հազ. դրամ ակտիվներ ունեցող «Մարտունու բեռնաուղևորատար ավտոտրանսպորտային» պետական փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերը մասնավորեցնել մրցույթով` վերակազմակերպելով «Մարտունու բեռնաուղևորատար ավտոտրանսպորտ» բաց բաժնետիրական ընկերության:

2.2. Սահմանել ընկերության կանոնադրական կապիտալը` 47668 հազ. դրամ, որը համապատասխանում է 47668 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:

2.3. Մրցույթով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի արժեքը 47668 հազ. դրամ է, որը համապատասխանում է 47668 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:

2.4. Սահմանել մրցույթով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի փաթեթի նվազագույն գինը` 11917 հազ. դրամ, որը համապատասխանում է մրցույթով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի արժեքի 25 տոկոսին:

2.5. «Մարտունու բեռնաուղևորատար ավտոտրանսպորտային» պետական փակ բաժնետիրական ընկերության պարտավորությունները 2000 թվականի ապրիլի 1-ի դրությամբ կազմում են 1454 հազ. դրամ, այդ թվում`

կարճաժամկետ կրեդիտորական պարտք Հայաստանի Հանրապետության պետական բյուջեին` 269 հազ. դրամ.

առևտրական կրեդիտորական պարտքեր` 31 հազ. դրամ.

ստացած ընթացիկ կանխավճարների գծով` 552 հազ. դրամ.

անձնակազմին աշխատանքի վարձատրության գծով` 420 հազ. դրամ.

սոցիալական ապահովագրության գծով` 182 հազ. դրամ:

2.6. Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարությանը`

ա) մրցույթի անցկացման օրվանից առնվազն մեկ ամիս առաջ մամուլում և զանգվածային լրատվության մյուս միջոցներով հրապարակել ընդհանուր տեղեկություններ ընկերության, մրցույթի անցկացման պայմանների, ժամկետների, մրցույթի մասնակիցներին ներկայացվող պահանջների մասին.

բ) երկամսյա ժամկետում կազմակերպել մրցույթի անցկացումը:

2.7. Սահմանել մրցույթի հաղթողին որոշելու հետևյալ պայմանները`

մասնավորեցվող բաժնետոմսերի համար առաջարկվող գինը.

ներդրումների չափը` տարիների կտրվածքով.

սոցիալական երաշխիքներ, այդ թվում` աշխատատեղերի տարեկան միջին թիվը և տարեկան աշխատավարձի ֆոնդի մեծությունը:

2.8. Մրցույթի մասնակցության կանխավճարը սահմանվում է ընկերության կանոնադրական կապիտալի 5 տոկոսի չափով: Մրցույթի հաղթողի մուծած կանխավճարը ներառվում է առաջարկվող գնի մեջ:

2.9. Մրցույթի հաղթողը բաժնետոմսերի գինը պետք է վճարի մրցույթի մասին արձանագրությունն ստանալու օրվանից մեկ ամսվա ընթացքում:

2.10. Վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության արժույթով:

2.11. «Մարտունու բեռնաուղևորատար ավտոտրանսպորտային» պետական փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի մասնավորեցումից հետո պահպանվում են պետական մոբիլիզացիոն ռեզերվների պահպանման պարտավորությունները:

3.1. Հաշվեկշռային մեթոդով գնահատված 33241 հազ. դրամ ակտիվներ ունեցող «Մեղրու բեռնաուղևորատար ավտոտրանսպորտային» բաց բաժնետիրական ընկերության պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերը մասնավորեցնել ազատ բաժանորդագրության միջոցով:

3.2. Սահմանել ընկերության մեկնարկային գինը` 30575 հազ. դրամ, որը համապատասխանում է բաժնետոմսերի 30575 հատ մեկնարկային քանակի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:

3.3. Բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությամբ մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի մեկնարկային գինը 30475 հազ. դրամ է, որը համապատասխանում է բաժնետոմսերի 30475 հատ մեկնարկային քանակի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:

(Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի դեկտեմբերի 15-ի N 802 որոշմամբ ներկայացվել է մասնավորեցման ֆոնդային բորսայում նոր բաժնետոմսերի տեղաբաշխման միջոցով, որի արդյունքում վաճառվել է 100 անվանական բաժնետոմս` 100 հազ. դրամ արժեքով):

3.4. «Մեղրու բեռնաուղևորատար ավտոտրանսպորտային» բաց բաժնետիրական ընկերության պարտավորությունները 2000 թվականի ապրիլի 1-ի դրությամբ կազմում են 2666 հազ. դրամ, այդ թվում`

Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ` 84 հազ. դրամ.

անձնակազմին եկամուտների վճարման գծով` 720 հազ. դրամ.

հաշվետու անձանց նկատմամբ` 40 հազ. դրամ.

ստացված կանխավճարների գծով` 1312 հազ. դրամ.

տարբեր կրեդիտորների նկատմամբ` 91 հազ. դրամ.

շահաբաժինների գծով` 98 հազ. դրամ.

սոցիալական ապահովագրության գծով` 321 հազ. դրամ:

3.5. «Մեղրու բեռնաուղևորատար ավտոտրանսպորտային» բաց բաժնետիրական ընկերությանը` երկշաբաթյա ժամկետում Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարություն ներկայացնել «Մեղրու բեռնաուղևորատար ավտոտրանսպորտային» բաց բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի թողարկման ազդագրի համար անհրաժեշտ տվյալները:

3.6. Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարությանը` «Մեղրու բեռնաուղևորատար ավտոտրանսպորտային» բաց բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի թողարկման ազդագրի համար անհրաժեշտ տվյալներն ստանալուց հետո երկշաբաթյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ընկերության արժեթղթերի թողարկման ազդագիրը ներկայացնել գրանցման և այն հրապարակել մամուլում:

3.7. Վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության արժույթով:

4.1. Հաշվեկշռային մեթոդով գնահատված 38240 հազ. դրամ ակտիվներ ունեցող «Տարոն» փակ բաժնետիրական ընկերության պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերը մասնավորեցնել մրցույթով` վերակազմակերպելով «Տարոն» բաց բաժնետիրական ընկերության:

4.2. Սահմանել ընկերության կանոնադրական կապիտալը` 29310 հազ. դրամ, որը համապատասխանում է 29310 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:

4.3. Մրցույթով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի արժեքը 23448 հազ. դրամ է, որը համապատասխանում է 23448 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:

4.4. Սահմանել մրցույթով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի փաթեթի նվազագույն գինը` 11724 հազ. դրամ, որը համապատասխանում է մրցույթով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի արժեքի 50 տոկոսին:

4.5. «Տարոն» փակ բաժնետիրական ընկերության պարտավորությունները 2000 թվականի ապրիլի 1-ի դրությամբ կազմում են 8930 հազ. դրամ, այդ թվում`

Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ` 3445 հազ. դրամ.

անձնակազմին եկամուտների վճարման գծով` 680 հազ. դրամ.

հաշվետու անձանց նկատմամբ` 1242 հազ. դրամ.

ստացված կանխավճարների գծով` 479 հազ. դրամ.

տարբեր կրեդիտորների նկատմամբ` 2886 հազ. դրամ.

սոցիալական ապահովագրության գծով` 198 հազ. դրամ:

4.6. Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարությանը`

ա) մրցույթի անցկացման օրվանից առնվազն մեկ ամիս առաջ մամուլում և զանգվածային լրատվության մյուս միջոցներով հրապարակել ընդհանուր տեղեկություններ ընկերության, մրցույթի անցկացման պայմանների, ժամկետների, մրցույթի մասնակիցներին ներկայացվող պահանջների մասին.

բ) երկամսյա ժամկետում կազմակերպել մրցույթի անցկացումը:

4.7. Սահմանել մրցույթի հաղթողին որոշելու հետևյալ պայմանները`

մասնավորեցվող բաժնետոմսերի համար առաջարկվող գինը.

ներդրումների չափը` տարիների կտրվածքով.

սոցիալական երաշխիքներ, այդ թվում` աշխատատեղերի և նվազագույն աշխատավարձի չափը:

4.8. Մրցույթի մասնակցության կանխավճարը սահմանվում է ընկերության կանոնադրական կապիտալի 5 տոկոսի չափով: Մրցույթի հաղթողի մուծած կանխավճարը ներառվում է առաջարկվող գնի մեջ:

4.9. Մրցույթի հաղթողը բաժնետոմսերի գինը պետք է վճարի մրցույթի մասին արձանագրությունն ստանալու օրվանից մեկ ամսվա ընթացքում:

4.10. Վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության արժույթով:

5.1. Հաշվեկշռային մեթոդով գնահատված 320850 հազ. դրամ ակտիվներ ունեցող «Զանգեզուրտրանսշին» բաց բաժնետիրական ընկերության պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերը մասնավորեցնել ազատ բաժանորդագրության միջոցով (ներդրումային մասնավորեցման արդյունքում ընկերության պետական բաժնեմասը կազմում է 63,15 տոկոս):

5.2. Սահմանել ընկերության մեկնարկային գինը` 232841 հազ. դրամ, որը համապատասխանում է բաժնետոմսերի 232841 հատ մեկնարկային քանակի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:

5.3. Բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությամբ մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի մեկնարկային գինը 147039 հազ. դրամ է, որը համապատասխանում է բաժնետոմսերի 147039 հատ մեկնարկային քանակի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:

5.4. Սահմանել բաժնետոմսերի ազատ բաժանորդագրության կայացման նվազագույն սահմանը` 50 տոկոս:

5.5. «Զանգեզուրտրանսշին» բաց բաժնետիրական ընկերության պարտավորությունները 2000 թվականի ապրիլի 1-ի դրությամբ կազմում են 88009 հազ. դրամ, այդ թվում`

Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ` 637 հազ. դրամ.

անձնակազմին եկամուտների վճարման գծով` 12558 հազ. դրամ.

հաշվետու անձանց նկատմամբ` 3023 հազ. դրամ.

մատակարարների և կապալառուների նկատմամբ` 51117 հազ. դրամ.

տարբեր կրեդիտորների նկատմամբ` 1920 հազ. դրամ.

գալիք ժամանակաշրջանի ծախսերի և վճարների պահուստների գծով` 14679 հազ. դրամ.

սոցիալական ապահովագրության գծով` 4075 հազ. դրամ:

5.6. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և քաղաքաշինության գործունեությունը համակարգող նախարարությանը` երկշաբաթյա ժամկետում Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարություն ներկայացնել «Զանգեզուրտրանսշին» բաց բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի թողարկման ազդագրի համար անհրաժեշտ տվյալները:

5.7. Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարությանը` «Զանգեզուրտրանսշին» բաց բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի թողարկման ազդագրի համար անհրաժեշտ տվյալներն ստանալուց հետո երկշաբաթյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ընկերության արժեթղթերի թողարկման ազդագիրը ներկայացնել գրանցման և այն հրապարակել մամուլում:

5.8. Վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության արժույթով:

6.1.Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության «Ջաջուռածուխ ԵՀՇ-ի «Կարին Գեո» պետական փակ բաժնետիրական ընկերության կազմից առանձնացնել 2 անգարը:

6.2. Հաշվեկշռային մեթոդով գնահատված 3910 հազ. դրամ ակտիվներ ունեցող 2 անգարը մասնավորեցնել մրցույթով:

6.3. Մրցույթով մասնավորեցման գույքի արժեքը 3910 հազ. դրամ է:

6.4. Սահմանել մրցույթով մասնավորեցման ենթակա ակտիվների նվազագույն արժեքը` 1955 հազ. դրամ, որը համապատասխանում է մրցույթով մասնավորեցման ենթակա ակտիվների արժեքի 50 տոկոսին:

6.5. Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարությանը`

ա) մրցույթի անցկացման օրվանից առնվազն մեկ ամիս առաջ մամուլում և զանգվածային լրատվության մյուս միջոցներով հրապարակել ընդհանուր տեղեկություններ մասնավորեցվող գույքի, մրցույթի անցկացման պայմանների, ժամկետների, մրցույթի մասնակիցներին ներկայացվող պահանջների մասին.

բ) երկամսյա ժամկետում կազմակերպել մրցույթի անցկացումը:

6.6. Սահմանել մրցույթի հաղթողին որոշելու հետևյալ պայմանները`

մասնավորեցվող գույքի համար առաջարկվող գինը.

ներդրումների չափը:

6.7. Մրցույթի մասնակցության կանխավճարը սահմանվում է մասնավորեցվող գույքի արժեքի 5 տոկոսի չափով: Մրցույթի հաղթողի մուծած կանխավճարը ներառվում է առաջարկվող գնի մեջ:

6.8. Մրցույթի հաղթողը մասնավորեցվող գույքի գինը պետք է վճարի մրցույթի մասին արձանագրությունն ստանալու օրվանից մեկ ամսվա ընթացքում:

6.9. Վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության արժույթով:

7.1. Հաշվեկշռային մեթոդով 79290 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր արխիվային գործի վարչության «Կիսակառույց շենք» անավարտ շինարարության օբյեկտը (քաղ. Երևան, Մարշալ Բաղրամյան 59գ) մասնավորեցնել մրցույթով:

7.2. Սահմանել անկախ գնահատողի կողմից գնահատված մասնավորեցման ենթակա անավարտ շինարարության օբյեկտի նվազագույն գինը` 45000 հազ. դրամ:

7.3. Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարությանը`

ա) մրցույթի անցկացման օրվանից մեկ ամիս առաջ մամուլում և զանգվածային լրատվության մյուս միջոցներով հրապարակել ընդհանուր տեղեկություններ անավարտ շինարարության օբյեկտի, մրցույթի անցկացման պայմանների, ժամկետների, մրցույթի մասնակիցներին ներկայացվող պահանջների մասին.

բ) եռամսյա ժամկետում կազմակերպել մրցույթի անցկացումը:

7.4. Մրցույթի մասնակցության կանխավճարը սահմանվում է օբյեկտի գնահատված արժեքի 5 տոկոսի չափով: Մրցույթի հաղթողի մուծած կանխավճարը ներառվում է առաջարկվող գնի մեջ:

7.5. Սահմանել մրցույթի հաղթողին որոշելու հետևյալ պայմանները`

մասնավորեցվող անավարտ շինարարության օբյեկտի համար առաջարկվող գինը.

շինարարությունն սկսելու և ավարտելու ժամկետները.

ներդրումների չափը` տարիների կտրվածքով:

7.6. Մրցույթի հաղթողն օբյեկտի նկատմամբ ձեռք է բերում «Քաղաքաշինության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կառուցապատողի իրավունքներ ու պարտականություններ և կարող է փոփոխել նախագիծը` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

7.7. Մրցույթի հաղթողը պարտավոր է`

ա) մեկամսյա ժամկետում հողի սեփականատիրոջ հետ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կնքել հողի օգտագործման պայմանագիր.

բ) շինարարությունն ավարտելուց հետո բարեկարգել իրեն հատկացված հողատարածքը:

7.8. Մրցույթի հաղթողն անավարտ շինարարության օբյեկտի վաճառքի գումարը պետք է վճարի մրցույթի մասին արձանագրությունն ստանալու օրվանից մեկ ամսվա ընթացքում:

7.9. Վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության արժույթով:

8.1. Հաշվեկշռային մեթոդով 9749 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզպետարանի «Մանկապարտեզի համալիր» անավարտ շինարարության օբյեկտը (գ. Հայրավանք) մասնավորեցնել մրցույթով:

8.2. Սահմանել մրցույթով մասնավորեցման ենթակա անավարտ շինարարության օբյեկտի նվազագույն գինը` 2437 հազ. դրամ, որը համապատասխանում է գնահատված արժեքի 25 տոկոսին:

8.3. Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարությանը`

ա) մրցույթի անցկացման օրվանից մեկ ամիս առաջ մամուլում և զանգվածային լրատվության մյուս միջոցներով հրապարակել ընդհանուր տեղեկություններ անավարտ շինարարության օբյեկտի, մրցույթի անցկացման պայմանների, ժամկետների, մրցույթի մասնակիցներին ներկայացվող պահանջների մասին.

բ) երկամսյա ժամկետում կազմակերպել մրցույթի անցկացումը:

8.4. Մրցույթի մասնակցության կանխավճարը սահմանվում է օբյեկտի գնահատված արժեքի 5 տոկոսի չափով: Մրցույթի հաղթողի մուծած կանխավճարը ներառվում է առաջարկվող գնի մեջ:

8.5. Սահմանել մրցույթի հաղթողին որոշելու հետևյալ պայմանները`

մասնավորեցվող անավարտ շինարարության օբյեկտի համար առաջարկվող գինը.

շինարարությունն սկսելու և ավարտելու ժամկետները:

8.6. Մրցույթի հաղթողն օբյեկտի նկատմամբ ձեռք է բերում «Քաղաքաշինության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կառուցապատողի իրավունքներ ու պարտականություններ և կարող է փոփոխել նախագիծը` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

8.7. Մրցույթի հաղթողը պարտավոր է`

ա) մեկամսյա ժամկետում հողի սեփականատիրոջ հետ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կնքել հողի օգտագործման պայմանագիր.

բ) շինարարությունն ավարտելուց հետո բարեկարգել իրեն հատկացված հողատարածքը:

8.8. Մրցույթի հաղթողն անավարտ շինարարության օբյեկտի վաճառքի գումարը պետք է վճարի մրցույթի մասին արձանագրությունն ստանալու օրվանից մեկ ամսվա ընթացքում:

8.9. Վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության արժույթով:

9.1. Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարարության «Հայկահույք» պետական ձեռնարկության N 11 խանութի անավարտ շինարարության օբյեկտը (քաղ. Երևան, Հ. Աճառյան փող.) 1200 հազ. դրամ արժեքով` ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցնել հավանական գնորդին:

9.2. Վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության արժույթով:

9.3. Վճարումները իրականացնել մեկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

10.1. Հաշվեկշռային մեթոդով գնահատված «Հայնավթամթերք» ՀՆՊՁ» պետական փակ բաժնետիրական ընկերության Մասիսի նավթի բազայի N 3 ավտոլցավորման կայանի գույքը և տարածքն ամբողջությամբ մասնավորեցնել դասական աճուրդով:

10.2. Սահմանել «Հայնավթամթերք» ՀՆՊՁ» պետական փակ բաժնետիրական ընկերության Մասիսի նավթի բազայի N 3 ավտոլցավորման կայանի գույքի և տարածքի վաճառքի մեկնարկային գինը` 7913 հազ. դրամ:

10.3. Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարությանը` աճուրդն իրականացնել երկամսյա ժամկետում:

10.4. Վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության արժույթով:

11. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 1996 թվականի մարտի 29-ի «Հայաստանի Հանրապետության անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհման մասին» N 94 որոշմանը կից ցանկի «ՀՀ առևտրի, սպասարկումների և զբոսաշրջիկության նախարարություն» բաժնի 8-րդ կետը:

12. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2000 թվականի սեպտեմբերի 13-ից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան