Գլխավոր տեղեկություն
Համար
N 567
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (12.09.1998-28.03.2019)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 1998.09.21/23(56)
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
12.09.1998
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
12.09.1998
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
12.09.1998
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
12.09.1998
Ուժը կորցնելու ամսաթիվ
28.03.2019

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
 12 սեպտեմբերի 1998 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

12 սեպտեմբերի 1998 թվականի N 567
քաղ. Երևան

ՔԱՂԱՔԱՇԻՆԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՏԵՍՉՈՒԹՅՈՒՆ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Քաղաքաշինության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 26 հոդվածին համապատասխան Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Քաղաքաշինության բնագավառում պետական կառավարման լիազորված մարմնի իրավասությունը վերապահել Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարությանը:

2. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության համակարգում ստեղծել քաղաքաշինական պետական տեսչություն:

3. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության համակարգի քաղաքաշինական պետական տեսչության պահպանման ծախսերը կատարվում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին:

4. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարությանը` Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության հետ համաձայնեցնելով, 15-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետի հաստատմանը ներկայացնել քաղաքաշինական պետական տեսչության կանոնադրությունը, կառուցվածքը, աշխատողների թիվը և նրանց վարձատրության պաշտոնական դրույքաչափերը:

5. Հայաստանի Հանրապետության մարզպետներին և Երևանի քաղաքապետին` աջակցել Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարությանը` քաղաքաշինական պետական տեսչության տարածքային ստորաբաժանումներին համապատասխան աշխատանքային տարածքներ ու գույք հատկացնելու գործում:

6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1998 թվականի սեպտեմբերի 12-ից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Դարբինյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
07.03.2019, N 236-Ն 28.03.2019, N 567
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան