«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Լ. ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ
27 ՆՈՅԵՄԲԵՐԻ 1997 Թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
27 նոյեմբերի 1997 թվականի N 540
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՍՈՑԻԱԼԱՊԵՍ ԱՆԱՊԱՀՈՎ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻՆ ՄԱՐԴԱՍԻՐԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԿԱՐԳՈՎ ԱՆՎՃԱՐ ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԻԱ ՄԱՏԱԿԱՐԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետությունում սոցիալապես անապահով յուրաքանչյուր ընտանիքի 1997 թվականի դեկտեմբեր և 1998 թվականի հունվար, փետրվար ամիսներին 7500 դրամին համարժեք անվճար էլեկտրաէներգիա մատակարարելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարությանը` 1997 թվականին ԱՄՆ-ի կառավարության կողմից Հայաստանի Հանրապետությանը մարդասիրական օգնության կարգով տրամադրված բնական գազից արտադրված էլեկտրաէներգիայից 3 մլն ԱՄՆ-ի դոլարին համարժեք մասն անվճար մատակարարել 200 հազ. սոցիալապես անապահով ընտանիքներին:
2. Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարությանը` Հայաստանի Հանրապետության մարզպետների և Երևանի քաղաքապետի հետ համատեղ, համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության կառավարության մարդասիրական օգնության կենտրոնական հանձնաժողովի հետ`
ա) մինչև 1997 թվականի դեկտեմբերի 15-ը`
կազմել և հաստատել հանրապետության համայնքների սոցիալապես անապահով ընտանիքների ցուցակները.
հաստատել սոցիալապես անապահով ընտանիքներին անվճար էլեկտրաէներգիայի մատակարարման կտրոնների ձևը և դրանց տրամադրման կարգը.
բ) վերահսկողություն ապահովելու համար մինչև 1997 թվականի դեկտեմբերի 20-ը Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն ու Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարություն ներկայացնել տեղեկատվություն հանրապետության համայնքների սոցիալապես անապահով ընտանիքների թվի վերաբերյալ և մինչև 1997 թվականի դեկտեմբերի 30-ը ավարտել նշված կտրոնների բաշխումը:
3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը`
ա) նշված կտրոնների տպագրության ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 1997 թվականի պետական բյուջեով «Բնակչությանը արտոնությունների դիմաց փոխհատուցումների վճարումներ» հոդվածով նախատեսված գումարների հաշվին` Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարության ներկայացրած հաշվարկների հիման վրա.
բ) սոցիալապես անապահով ընտանիքներին անվճար էլեկտրաէներգիայի մատակարարման օգտագործված կտրոնների կենտրոնացման, հաշվառման և դրանց պահպանման կարգը որոշելու նպատակով սահմանված կարգով ստեղծել համապատասխան հանձնաժողով` դրանում ընդգրկելով Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարության և Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարության պատասխանատու ներկայացուցիչներին:
4. Հաստատել`
ա) Հայաստանի Հանրապետությունում սոցիալապես անապահով ընտանիքներին անվճար էլեկտրաէներգիայի մատակարարման ձևակերպման կարգը` համաձայն N 1 հավելվածի.
բ) մարդասիրական օգնության կարգով ստացված բնական գազից արտադրված` սոցիալապես անապահով ընտանիքներին մատակարարված էլեկտրաէներգիայի դիմաց վճարումների ձևակերպման կարգը` համաձայն N 2 հավելվածի:
5. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր տեղեկատվության և գրահրատարակչության վարչությանը` ապահովել սույն որոշման (N 1 հավելվածի մասով) լուսաբանումը` լրատվության միջոցներով:
Հայաստանի Հանրապետության |
Ռ. Քոչարյան |
ՀԱՎԵԼՎԱԾ N 1 ՀՀ կառավարության 1997 թվականի նոյԵՄԲԵՐԻ 27-Ի N 540 ՈՐՈՇՄԱՆ |
Կ Ա Ր Գ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՍՈՑԻԱԼԱՊԵՍ ԱՆԱՊԱՀՈՎ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻՆ ԱՆՎՃԱՐ ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԻԱՅԻ ՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ՁԵՎԱԿԵՐՊՄԱՆ
1. 1997 թվականին ԱՄՆ-ի կառավարության կողմից Հայաստանի Հանրապետությանը մարդասիրական օգնության կարգով տրամադրված բնական գազից արտադրված էլեկտրաէներգիայից 1997 թվականի դեկտեմբերին և 1998 թվականի հունվար, փետրվար ամիսներին 200 հազ. սոցիալապես անապահով ընտանիքներին մատակարարվելիք էլեկտրաէներգիայի դիմաց վճարումները բնակչությունը կատարում է յուրաքանչյուր ընտանիքին տրամադրված 2500 դրամին համարժեք անվճար էլեկտրաէներգիայի մատակարարման կտրոնների (այսուհետև` կտրոններ) հիման վրա` բաժանորդային գրքույկներում կատարելով համապատասխան գրանցում: Մարզային և Երևանի քաղաքային էլեկտրացանցային պետական ձեռնարկությունները փաստացի օգտագործված կտրոնները ձևակերպում են որպես վճարման միջոց:
2. Վճարումները կատարելու համար բաժանորդն իր բաժանորդային գրքույկով և իրեն տրված կտրոններով համապատասխան էլեկտրացանցային պետական ձեռնարկություն է ներկայանում յուրաքանչյուր ամիս` այդ ձեռնարկության կողմից սահմանված վճարման ժամկետում, իսկ 1998 թվականի փետրվար ամսվա և վերջնահաշվարկի համար` ոչ ուշ, քան մինչև 1998 թվականի մարտի 15-ը:
3. Ծախսված էլեկտրաէներգիայի արժեքը հաշվարկվում է գործող սակագներով: Տվյալ ամսում փաստացի ծախսված էլեկտրաէներգիայի արժեքի և կտրոնների արժեքի տարբերությունը ենթակա է բաժանորդի կողմից վճարման: Կտրոնների արժեքից պակաս կատարված էլեկտրաէներգիայի ծախսի դեպքում տվյալ ամսում կտրոնների արժեքի չօգտագործված մնացորդը դրամով չի փոխհատուցվում, այլ ձևակերպվում է որպես կանխավճար և տեղափոխվում հաջորդ ամիս կտրոնների գործողության ժամանակահատվածում:
4. Անվճար էլեկտրաէներգիայի մատակարարման կտրոններն ուժի մեջ են մինչև 1998 թվականի մարտի 15-ը:
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար, օպերատիվ |
Շ. Կարամանուկյան |
ՀԱՎԵԼՎԱԾ N 2 ՀՀ կառավարության 1997 թվականի նոյԵՄԲԵՐԻ 27-Ի N 540 ՈՐՈՇՄԱՆ |
Կ Ա Ր Գ
ՄԱՐԴԱՍԻՐԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԿԱՐԳՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԲՆԱԿԱՆ ԳԱԶԻՑ ԱՐՏԱԴՐՎԱԾ` ՍՈՑԻԱԼԱՊԵՍ ԱՆԱՊԱՀՈՎ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻՆ ՄԱՏԱԿԱՐԱՐՎԱԾ ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԻԱՅԻ ԴԻՄԱՑ ՎՃԱՐՈՒՄՆԵՐԻ ՁԵՎԱԿԵՐՊՄԱՆ
1. Սոցիալապես անապահով ընտանիքներին մատակարարված էլեկտրաէներգիայի դիմաց բաժանորդային վճարումների ձևակերպումներն իրականացվում են հետևյալ կարգով`
ա) բաժանորդային գրքույկներում փաստացի օգտագործված էլեկտրաէներգիայի ծախսի ձևակերպման ավարտից հետո մինչև 1998 թվականի ապրիլի 10-ը մարզային և Երևանի քաղաքային էլեկտրացանցային պետական ձեռնարկությունները Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարություն են ներկայացնում ամփոփ հաշվետվություն.
բ) Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարությունը 10-օրյա ժամկետում, ամփոփելով էլեկտրացանցային պետական ձեռնարկություններից ստացված հաշվետվությունները, Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն է ներկայացնում առաջարկություն հաշվանցում կատարելու վերաբերյալ.
գ) Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունը ստացված փաստացի տվյալների ամփոփ հաշվետվության հիման վրա Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի միջոցով մեկ օրվա ընթացքում կազմակերպում է բանկային հաշվանցում (ներառյալ ավելացված արժեքի հարկը) հետևյալ սխեմայով`
հաշվանցման համար էլեկտրացանցային պետական ձեռնարկություններն իրենց սպասարկող բանկային բաժանմունքներից ստանում են անտոկոս վարկ` փաստացի ձևակերպված և ներկայացված հաշվետվությանը համապատասխան գումարի չափով.
էլեկտրացանցային պետական ձեռնարկությունների վարկի ձևով ստացված գումարն ամբողջությամբ վճարում են «Հայէներգո» ՊՁ-ին.
«Հայէներգո» ՊՁ-ն էլեկտրացանցային պետական ձեռնարկություններից ստացված գումարն ամբողջությամբ վճարում է «Հրազդանի ՋԷԿ» ՊՁ-ին.
«Հրազդանի ՋԷԿ» ՊՁ-ն «Հայէներգո» ՊՁ-ից ստացված գումարն ամբողջությամբ վճարում է «Հայգազարդ» ՊԿ-ին.
«Հայգազարդ» ՊԿ-ն «Հրազդանի ՋԷԿ» ՊՁ-ից ստացված գումարն ամբողջությամբ մուծում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջե` որպես մարդասիրական օգնության կարգով ստացված բնական գազից արտադրված էլեկտրաէներգիայի դիմաց ստացած համարժեք գումար.
Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից` «Հայգազարդ» ՊԿ-ից ստացված գումարն ամբողջությամբ վճարվում է համապատասխան մարզային և Երևանի քաղաքային էլեկտրացանցային պետական ձեռնարկություններին, որպես Հայաստանի Հանրապետության կառավարության մարդասիրական օգնության կենտրոնական հանձնաժողովի և Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարության ներկայացրած ցուցակներում ընդգրկված 200 հազ. սոցիալապես անապահով ընտանիքների օգտագործած էլեկտրաէներգիայի համարժեք գումարի չափով վերցված վարկի մարում:
2. Սույն կարգի 1-ին կետում նշված վճարումների հաշվանցման սխեման հետևյալն է`
Վարկատու բանկ - էլեկտրացանցային պետական ձեռնարկություններ - «Հայէներգո» ՊՁ - «Հրազդանի ՋԷԿ» ՊՁ - «Հայգազարդ» ՊԿ - Հայաստանի Հանրապետության պետական բյուջե - էլեկտրացանցային պետական ձեռնարկություններ - վարկատու բանկ:
ՀՀ կառավարության աշխատակազմի |
Շ. Կարամանուկյան |