«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Լ. ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ
30 ապրիլի 1996 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
30 ապրիլի 1996 թվականի N 140
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՄԱՐԶԱՅԻՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ՏԵՍՉՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության համակարգում ստեղծել մարզային տարածքային տեսչություններ` նախկին քաղաքային և շրջանային տարածքային տեսչությունների համար նախատեսված 392 հաստիքային միավորի փոխարեն սահմանելով մարզային տարածքային տեսչությունների համար 200 հաստիքային միավոր` համաձայն հավելվածի:
2. Լուծարել Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության քաղաքային և շրջանային տարածքային տեսչությունները:
3. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությանը`
ա) Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության, զբաղվածության, բնակչության տեղաշարժի և փախստականների հարցերի նախարարության հետ համատեղ մեկամսյա ժամկետում սահմանված կարգով հաստատել Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության մարզային տարածքային տեսչությունների աշխատողների` ըստ պաշտոնների տարիֆաորակավորման բնութագրերը.
բ) մեկամսյա ժամկետում հաստատել Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության մարզային տարածքային տեսչությունների կանոնադրությունները:
4. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը` Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության մարզային տարածքային տեսչությունների պահպանման ծախսերը կատարել հանրապետական բյուջեի միջոցների հաշվին:
5. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանը` Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության և Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության հետ համատեղ մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետի հաստատմանը ներկայացնել Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության մարզային տարածքային տեսչությունների աշխատողների աշխատանքի վարձատրման կարգը:
6. Հայաստանի Հանրապետության մարզպետներին` Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության մարզային տարածքային տեսչությունների համար ապահովել անհրաժեշտ աշխատանքային պայմաններ:
7. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 1995 թվականի մայիսի 15-ի «Հայաստանի Հանրապետության լուսավորության նախարարության քաղաքային և շրջանային տարածքային տեսչությունների մասին» N 258 որոշումը:
8. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1996 թվականի ապրիլի 30-ից:
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Հ. ԲԱԳՐԱՏյան |
Հավելված |
Ց Ա Ն Կ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԱՐԶԱՅԻՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ՏԵՍՉՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՆՐԱՆՑ ՀԱՍՏԻՔԱՅԻՆ ՄԻԱՎՈՐՆԵՐԻ
թիվ/թիվ |
Մարզային տարածքային տեսչության անվանումը |
Հաստիքային միավորը |
1. |
Երևանի տարածքային տեսչություն |
37 |
2. |
Արագածոտնի տարածքային տեսչություն |
14 |
3. |
Արարատի տարածքային տեսչություն |
16 |
4. |
Արմավիրի տարածքային տեսչություն |
18 |
5. |
Գեղարքունիքի տարածքային տեսչություն |
18 |
6. |
Լոռվա տարածքային տեսչություն |
24 |
7. |
Կոտայքի տարածքային տեսչություն |
15 |
8. |
Շիրակի տարածքային տեսչություն |
20 |
9. |
Սյունիքի տարածքային տեսչություն |
17 |
10. |
Վայոց ձորի տարածքային տեսչություն |
6 |
11. |
Տավուշի տարածքային տեսչություն |
15 |
Ընդամենը |
200 |