«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Լ. ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ
30 ապրիլի 1996 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
30 ապրիլի 1996 թվականի N 139
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ ՄԱՐԶԱՅԻՆ ԵՎ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հավանություն տալ Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության առաջարկությանը և Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության համակարգում, առկա հաստիքների թվաքանակի սահմաններում, ստեղծել մարզային ու Երևան քաղաքի ներքին գործերի վարչություններ` դրանց մեջ ընդգրկելով նախկին վարչական շրջանների շրջանային (քաղաքային) ներքին գործերի բաժիններն ու բաժանմունքները, համաձայն հավելվածի:
2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 1993 թվականի դեկտեմբերի 28-ի «Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության համակարգում տարածաշրջանային ներքին գործերի վարչություններ ստեղծելու մասին» N 656, 1994 թվականի հուլիսի 9-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 1993 թվականի դեկտեմբերի 28-ի N 656 որոշման հավելվածի մեջ լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» N 300 և 1994 թվականի նոյեմբերի 24-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 1993 թվականի դեկտեմբերի 28-ի N 656 որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» N 537 որոշումները:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1996 թվականի ապրիլի 30-ից:
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Հ. ԲԱԳՐԱՏյան |
Հավելված |
Ց Ա Ն Կ
ՀՀ ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՄԱՐԶԱՅԻՆ ՈՒ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԴՐԱՆՑ ՄԵՋ ԸՆԴԳՐԿՎՈՂ ՆԱԽԿԻՆ ՎԱՐՉԱԿԱՆ ՇՐՋԱՆՆԵՐԻ ՇՐՋԱՆԱՅԻՆ (ՔԱՂԱՔԱՅԻՆ) ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ԲԱԺԻՆՆԵՐԻ ՈՒ ԲԱԺԱՆՄՈՒՆՔՆԵՐԻ
____________________________________________________________________________________________
Մարզային և Երևան քաղաքի ներքին գործերի վարչություններ |
Նախկին վարչական շրջանների շրջանային (քաղաքային) ներքին գործերի բաժիններ և բաժանմունքներ |
| |
1 |
2 |
| |
Արագածոտնի | Աշտարակի, Ապարանի, Արագածի, Թալինի ՆԳ բաժիններ |
Արարատի | Արտաշատի, Արարատի, Մասիսի ՆԳ բաժիններ |
Արմավիրի | Արմավիրի, Բաղրամյանի, Էջմիածնի ՆԳ բաժիններ և Մեծամորի ՆԳ բաժանմունք |
Գեղարքունիքի | Գավառի, Կրասնոսելսկի, Մարտունու, Սևանի, Վարդենիսի ՆԳ բաժիններ |
Լոռվա | Վանաձորի, Գուգարքի, Թումանյանի, Սպիտակի, Ստեփանավանի, Տաշիրի ՆԳ բաժիններ |
Կոտայքի | Հրազդանի, Կոտայքի, Նաիրիի, Չարենցավանի ՆԳ բաժիններ |
Շիրակի | Գյումրիի, Ախուրյանի, Անիի, Աշոցքի, Արթիկի ՆԳ բաժիններ և Ամասիայի ՆԳ բաժանմունք |
Սյունիքի | Կապանի, Գորիսի, Սիսիանի, Մեղրու ՆԳ բաժիններ |
Վայոց ձորի | Եղեգնաձորի, Վայքի ՆԳ բաժիններ և Ջերմուկի ՆԳ բաժանմունք |
Տավուշի | Իջևանի, Նոյեմբերյանի, Տավուշի, Դիլիջանի ՆԳ բաժիններ և Բագրատաշենի ՆԳ բաժանմունք |
Երևան քաղաքի | Շենգավիթի, Էրեբունու, Կենտրոնական, Արաբկիրի, Շահումյանի, Խորհրդային, Մաշտոցի ՆԳ բաժիններ |
Ծանոթագրություն: |
Երկրորդ սյունակում նշված բոլոր առաջին անվանումները համարվում են մարզային ներքին գործերի վարչությունների կենտրոններ, բացի Երևան քաղաքից: |
Հայաստանի Հանրապետության Կառավարության |
Ս. ՄԱՆԱՍԱՐՅԱՆ |