ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
6 հուլիսի 1995 թվականի N 494
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1995 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 18-Ի N 74 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`
Հայաստանի Հանրապետության կառավարության 1995 թվականի փետրվարի 18-ի «Պետական ձեռնարկությունների սեփականաշնորհման հետևանքով ստեղծվող բաց բաժնետիրական ընկերությունների օրինակելի կանոնադրության և բաժնետոմսերի թողարկման օրինակելի ազդագրի հաստատման մասին» N 74 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
ա) որոշմամբ հաստատված օրինակելի կանոնադրության 40-րդ կետը առաջին նախադասությունից հետո լրացնել «ընդ որում, 5 հոգուց բաղկացած խորհրդի կազմում ընդգրկվում են 20 տոկոս և ավելի ձայն ունեցող բաժնետերերը կամ նրանց ներկայացուցիչները, 10 հոգուց բաղկացած խորհրդի կազմում` 10 տոկոս և ավելի, 15 հոգուց բաղկացած խորհրդի կազմում` 7 տոկոս և ավելի ձայն ունեցող բաժնետերերը, վերջիններիս համաձայնության դեպքում» բառերով.
բ) 40-րդ կետի երկրորդ նախադասությունը շարադրել նոր խմբագրությամբ. «Խորհրդի մնացած անդամների թեկնածությունները դրվում են անհատական քվեարկության»:
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Հ. ԲԱԳՐԱՏյան |
Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐԻՉ |
Ս. ՄԱՆԱՍԱՐՅԱՆ |