Գլխավոր տեղեկություն
Համար
N 620
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (12.12.1992-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
12.12.1992
Ստորագրման ամսաթիվ
12.12.1992
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
12.12.1992

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

12 դեկտեմբերի 1992 թ. N 620

 

ԱՆՁՆԱԳՐԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարության 1992 թվականի սեպտեմբերի 11-ի «Հայաստանի Հանրապետությունում անձնագրային համակարգի կանոնադրությունը, Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի նկարագիրը հաստատելու մասին» N 473 որոշման 11-րդ կետին համապատասխան, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության որոշ որոշումներ (ցանկը կցվում է):

 

 

Հաստատված է
ՀՀ կառավարության 1992 թ.
դեկտեմբերի 12-ի N 620 որոշմամբ

 

 

 

 

Ց Ա Ն Կ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՆՁՆԱԳՐԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

1. Հայկական ՍՍՀ Մինիստրների սովետի 1974 թվականի սեպտեմբերի 20-ի «ՍՍՀՄ Մինիստրների սովետի 1974 թվականի օգոստոսի 28-ի «Քաղաքացիների գրանցման որոշ կանոնների մասին» N 678 որոշումը» N 588 որոշումը:

2. Հայկական ՍՍՀ Մինիստրների սովետի 1974 թվականի դեկտեմբերի 30-ի «ՍՍՀՄ Մինիստրների սովետի 1974 թվականի օգոստոսի 28-ի «ՍՍՀՄ-ում անձնագրային սիստեմի վերաբերյալ կանոնադրությունը հաստատելու մասին» N 677 որոշումը» N 735 որոշումը:

3. Հայկական ՍՍՀ Մինիստրների սովետի 1977 թվականի հունիսի 13-ի «Հայկական ՍՍՀ Մինիստրների սովետի 1974 թվականի դեկտեմբերի 30-ի «ՍՍՀՄ Մինիստրների սովետի 1974 թվականի օգոստոսի 28-ի «ՍՍՀՄ-ում անձնագրային սիստեմի վերաբերյալ կանոնադրությունը հաստատելու մասին» N 677 որոշումը» N 735 որոշման կատարման ընթացքի մասին» N 380 որոշումը:

4. Հայկական ԽՍՀ Մինիստրների խորհրդի 1978 թվականի փետրվարի 1-ի «Երևան քաղաքում քաղաքացիների գրանցման վիճակի մասին» N 54 որոշումը:

5. Հայաստանի Կոմկուսի Կենտկոմի և Հայկական ԽՍՀ Մինիստրների խորհրդի 1986 թվականի հոկտեմբերի 18-ի «Երևան քաղաքի բնակչության մեխանիկական աճի սահմանափակման միջոցառումների մասին» 644 որոշման 11-րդ կետը:

6. Հայկական ԽՍՀ Մինիստրների խորհրդի 1986 թվականի մարտի 18-ի «Իսկական զինծառայությունից պահեստ արձակված կամ պաշտոնաթող եղած անձանց գրանցման կարգը մասնակիորեն փոփոխելու մասին» N 161 որոշումը:

7. Հայկական ԽՍՀ Մինիստրների խորհրդի 1989 թվականի նոյեմբերի 21-ի N 802 կարգադրությունը:

8. Հայկական ԽՍՀ Մինիստրների խորհրդի 1990 թվականի հունիսի 26-ի «ԽՍՀՄ Մինիստրների խորհրդի 1990 թվականի հունիսի 7-ի «Զինծառայողների ընտանիքների անդամների գրանցման մասին» N 568 որոշումը» N 307 որոշումը:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան