ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
31 մայիսի 1993 թվականի N 285
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ, ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ԵՎ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԻ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՀԱՄԱԶԳԵՍՏԻ ԵՎ ԱԶԳԱՅԻՆ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ՏԱՐԲԵՐԱՆՇԱՆՆԵՐԻ ՆՄՈՒՇՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`
1. Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ցամաքային զորքերի, ավիացիայի, սահմանապահ զորամասերի, զինվորական ոստիկանության և մյուս զորատեսակների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության և Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության պետական վարչության համակարգերի ստորաբաժանումների շարքային և սպայական անձնակազմի ամառային, ձմեռային համազգեստի ու ազգային զինվորական տարբերանշանների նմուշների մշակման նպատակով ստեղծել հանձնախումբ, համաձայն հավելվածի:
2. Հանձնախմբին` շահագրգիռ նախարարությունների, պետական վարչությունների և գերատեսչությունների հետ համատեղ եռամսյա ժամկետում ապահովել զինծառայողների համազգեստի ու ազգային զինվորական տարբերանշանների նմուշների մշակումը և ներկայացնել դրանք Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը:
3. Զինծառայողների համազգեստի և ազգային զինվորական տարբերանշանների նմուշների մշակման հետ կապված ծախսերը կատարվում են համապատասխան նախարարությունների, պետական վարչությունների և գերատեսչությունների միջոցների հաշվին:
Հայաստանի Հանրապետության ՓՈԽվարչապետ |
Վ. ՉԻՏԵՉյան |
Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՉԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ |
Ա. ՀՅՈՒՍԻՍՅԱՆ |