ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՎԵՐԱՀՍԿԻՉ ՊԱԼԱՏԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը որոշում է.
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 1996 թվականի սեպտեմբերի 9-ի որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի վերահսկիչ պալատի կանոնադրության մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
ա) «բաժին» և «վարիչ» բառերը ամբողջ տեքստում փոխարինել համապատասխանաբար «վարչություն» և «պետ» բառերով.
բ) 2-րդ հոդվածի չորրորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ` «Վերահսկիչ պալատի կազմում գործում են վերահսկողական գործառույթներ իրականացնող հետևյալ վարչությունները`
- պետական բյուջեի եկամուտների, պետական գույքի մասնավորեցման և կառավարման վերահսկողության վարչություն.
- պետական պարտքի, արտասահմանյան փոխառությունների և վարկերի վերահսկողության վարչություն.
- պաշտպանությանը, հասարակական կարգի պահպանությանը, ազգային անվտանգությանը, դատական իշխանության մարմիններին, համայնքներին պետական բյուջեից հատկացված միջոցների օգտագործման վերահսկողության վարչություն.
- ընդհանուր բնույթի պետական ծառայություններին, կրթությանն ու գիտությանը, մշակույթին և սպորտին, առողջապահությանը, սոցիալական ապահովագրության և սոցիալական ապահովությանը, տեղեկատվությանը պետական բյուջեից հատկացված միջոցների օգտագործման վերահսկողության վարչություն.
- արդյունաբերությանն ու շինարարությանը, բնապահպանությանը և հանքային հանածոների պաշարների կառավարմանը, տրանսպորտին և ճանապարհային տնտեսությանը, կապին, վառելիքային և էներգետիկ համալիրին, գյուղատնտեսությանը, անտառային և ջրային, բնակարանային-կոմունալ տնտեսություններին պետական բյուջեից հատկացված միջոցների օգտագործման վերահսկողության վարչություն»:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Բաղդասարյան |
|