ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ
«01» ՓԵՏՐՎԱՐԻ 2024 թ․ |
ԹԻՎ 1-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏՈՒԿ ՊԱՀԱՆՋԱՐԿ ՈՒՆԵՑՈՂ ՀԱՄԱՐԱՆԻՇՆԵՐԻ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԱՃՈՒՐԴԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԸ, ԱՃՈՒՐԴԻ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԾԱՆՈՒՑՄԱՆ ԵՎ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ ԿԱՐԳԸ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏՈՒԿ ՊԱՀԱՆՋԱՐԿ ՈՒՆԵՑՈՂ ՀԱՄԱՐԱՆԻՇՆԵՐԻ ԱՃՈՒՐԴԱՅԻՆ ՄԵԿՆԱՐԿԱՅԻՆ ԳՆԵՐԸ` ԸՍՏ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԻ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» օրենքի 9.1-ին հոդվածի 1-ին մասի «գ» կետի և 13.3-րդ հոդվածի 6-րդ մասի և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2023 թվականի մարտի 14‑ի N 270-Լ որոշմամբ հաստատված հավելվածի 19-րդ կետի 20-րդ ենթակետի համաձայն․
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝
1․ Հաստատել՝
1) տրանսպորտային միջոցների հաշվառման առանձնահատուկ պահանջարկ ունեցող համարանիշների էլեկտրոնային աճուրդի կանոնակարգը՝ համաձայն N 1 հավելվածի,
2) աճուրդի հրապարակային ծանուցման և մասնակիցների գրանցման կարգը՝ համաձայն N 2 հավելվածի,
3) հաշվառման առանձնահատուկ պահանջարկ ունեցող համարանիշների աճուրդային մեկնարկային գները` ըստ չափորոշիչների՝ համաձայն N 3 հավելվածի։
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
3. Տրանսպորտային միջոցների հաշվառման առանձնահատուկ պահանջարկ ունեցող համարանիշների հատկացման էլեկտրոնային առաջին աճուրդն անց է կացվում սույն հրամանն ուժի մեջ մտնելուց հետո 30 օրվա մեջ։
01.02.2024 թ․ ք․ Երևան |
Վ. Ղազարյան |
Հավելված 1 Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարի 2024 թվականի փետրվարի 1-ի N 1-Ն հրամանի |
ԿԱՆՈՆԱԿԱՐԳ
ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏՈՒԿ ՊԱՀԱՆՋԱՐԿ ՈՒՆԵՑՈՂ ՀԱՄԱՐԱՆԻՇՆԵՐԻ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԱՃՈՒՐԴԻ
1. Սույն հավելվածը սահմանում է ֆիզիկական և իրավաբանական անձանց տրանսպորտային միջոցների հաշվառման առանձնահատուկ պահանջարկ ունեցող համարանիշների հատկացման էլեկտրոնային աճուրդի (այսուհետ՝ աճուրդ) կազմակերպման և անցկացման գործընթացը:
2. Աճուրդը կազմակերպում և անցկացնում է Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության հաշվառման-քննական ծառայությունների մատուցման, թույլտվությունների և լիցենզավորման վարչությունը (այսուհետ՝ կազմակերպիչ)՝ էլեկտրոնային համակարգերի (այսուհետ՝ համակարգ) կիրառմամբ։
3. Յուրաքանչյուր հաջորդ աճուրդն անց է կացվում 30 օրվա ընթացքում՝ հաշված նախորդ աճուրդի ավարտի օրվա հաջորդ օրվանից։
4. Աճուրդի լոտ է հանդիսանում տրանսպորտային միջոցների հաշվառման առանձնահատուկ պահանջարկ ունեցող համարանիշների օգտագործման իրավունքը:
5. (կետն ուժը կորցրել է 10.12.24 թիվ 17-Ն)
6. (կետն ուժը կորցրել է 10.12.24 թիվ 17-Ն)
7. (կետն ուժը կորցրել է 10.12.24 թիվ 17-Ն)
8. (կետն ուժը կորցրել է 10.12.24 թիվ 17-Ն)
9. (կետն ուժը կորցրել է 10.12.24 թիվ 17-Ն)
10. (կետն ուժը կորցրել է 10.12.24 թիվ 17-Ն)
11. Աճուրդը սկսվում է աճուրդի հրապարակային ծանուցման մեջ նշված օրվա ժամը 12:00-ին։
12. Յուրաքանչյուր լոտի աճուրդի ավարտի հաշվարկային ժամ է համարվում տվյալ լոտի աճուրդը սկսելու օրվան հաջորդող 3-րդ աշխատանքային օրվա ժամը 12:00-ն: Աճուրդի ավարտին նախորդող 10 րոպեների ընթացքում յուրաքանչյուր նոր գնային առաջարկի դեպքում աճուրդը շարունակվում է ևս 10 րոպե՝ հաշված առաջարկի ստացման պահից:
13. Աճուրդի ընթացքում յուրաքանչյուր մասնակից իրավունք ունի ներկայացնելու նոր գնային հայտ, որը պետք է գերազանցի մասնակիցների կատարած նախորդ գնային հայտը՝ առնվազն նվազագույն հավելման չափով: Լոտի մեկնարկային գնի նվազագույն հավելումները կատարվում են «Հրապարակային սակարկությունների մասին» օրենքի 33‑րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված չափերով:
14. Աճուրդում հաղթած մասնակցի կողմից նախօրոք սառեցված նախավճարը փոխանցվում է կազմակերպչի հաշվին, իսկ դեպոզիտ հաշվին փոխանցված գումարը չի վերադարձվում:
15. Աճուրդին մասնակցած, սակայն չհաղթած մասնակցի նախավճարն աճուրդի ավարտից հետո 24 ժամվա ընթացքում ապասառեցվում է (վերադարձվում է)։
16. Լոտի գնի վճարումն իրականացվում է անկանխիկ եղանակով։
17. Կազմակերպիչն աճուրդի ավարտից հետո անմիջապես աճուրդում հաղթած մասնակցի անձնական էջում հասանելի է դարձնում կամ նրա կողմից նշված էլեկտրոնային փոստին է ուղարկում աճուրդի` սույն հավելվածի Ձև N 1-ով սահմանված արձանագրությունը։
18. Աճուրդում հաղթող մասնակիցը պարտավոր է արձանագրությունն ստանալուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում վճարել գնված լոտի գինն ամբողջությամբ՝ հաշվանցելով նախավճարը։
19. Աճուրդում հաղթած մասնակցի կողմից լոտի գնման գինը չվճարվելու դեպքում նախավճարը չի վերադարձվում:
20. Լոտի վաճառքի ամբողջական գինը կազմակերպչի կողմից ստանալուց հետո՝ մեկօրյա ժամկետում, կազմակերպիչն աճուրդում հաղթած մասնակցի անձնական էջում հասանելի է դարձնում կամ նրա կողմից նշված էլեկտրոնային փոստին է ուղարկում հաշվառման առանձնահատուկ պահանջարկ ունեցող համարանիշների օգտագործման իրավունքն աճուրդով ձեռք բերելու մասին սույն հավելվածի Ձև N 2-ով սահմանված վկայականը։
21. Հաշվառման առանձնահատուկ պահանջարկ ունեցող համարանիշների օգտագործման իրավունքն աճուրդով ձեռք բերելու մասին վկայականը վավեր է մեկ տարի։ Նշված ժամկետում այն տրանսպորտային միջոցի հաշվառում իրականացնող ստորաբաժանում չներկայացնելու (աճուրդով օգտագործման իրավունքով ձեռք բերված հաշվառման առանձնահատուկ պահանջարկ ունեցող համարանիշներով տրանսպորտային միջոց չհաշվառելու) դեպքում աճուրդում հաղթող մասնակիցը կորցնում է հաշվառման առանձնահատուկ պահանջարկ ունեցող համարանիշների օգտագործման իրավունքը, իսկ լոտի վաճառքի գինը չի վերադարձվում։
22. Աճուրդը համարվում է չկայացած, եթե՝
1) աճուրդին չի մասնակցել ոչ մի գնորդ.
2) աճուրդի ընթացքում լոտի մեկնարկային գնի հավելում չի կատարվել.
3) աճուրդում հաղթած անձը հրաժարվել է առուվաճառքի պայմանագիր կնքելուց կամ սահմանված ժամկետում չի վճարել լոտի գնման գինը:
23. Եթե աճուրդը չի կայացել գնորդի կողմից լոտի գնման գինը սահմանված ժամկետում չմուծելու հիմքով, ապա տվյալ մասնակցի համար հաջորդ աճուրդի մասնակցության նախավճարը սահմանվում է լոտի մեկնարկային գնի քսան տոկոսի չափով:
Ձև N 1
ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ
ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏՈՒԿ ՊԱՀԱՆՋԱՐԿ ՈՒՆԵՑՈՂ ՀԱՄԱՐԱՆԻՇՆԵՐԻ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԱՃՈՒՐԴԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Լոտը՝ __________________________________________________________________________ (առանձնահատուկ պահանջարկ ունեցող համարանիշը)
Լոտի մեկնարկային գինը՝ ________________________________________________________ (այդ թվում՝ տառերով)
Աճուրդի կազմակերպիչը՝ ________________________________________________________ (պետական մարմնի անվանումը)
Աճուրդում հաղթողի տվյալները՝ ___________________________________________________ (ֆիզիկական անձի դեպքում՝ անուն, հայրանուն, ազգանուն և անձնագրային տվյալներ)
_______________________________________________________________________________ (կազմակերպության դեպքում՝ անվանումը և պետական գրանցման համարը)
Լոտի համար կատարված նախավճարի չափը՝ ______________________________________ (այդ թվում՝ տառերով)
Լոտի ձեռք բերման արժեքը՝ ______________________________________________________ (այդ թվում՝ տառերով) |
Ձև N 2
Ձ Ե Վ
ԱՃՈՒՐԴՈՎ ՁԵՌՔ ԲԵՐՎԱԾ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏՈՒԿ ՊԱՀԱՆՋԱՐԿ ՈՒՆԵՑՈՂ ՀԱՄԱՐԱՆԻՇԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՎԿԱՅԱԿԱՆԻ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ԱՃՈՒՐԴՈՎ ՁԵՌՔ ԲԵՐՎԱԾ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏՈՒԿ ՊԱՀԱՆՋԱՐԿ ՈՒՆԵՑՈՂ ՀԱՄԱՐԱՆԻՇԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ
ՎԿԱՅԱԿԱՆ N 00000
Սույն վկայականով հավաստվում է «____» ______ 20 թ.-ին տրանսպորտային միջոցների հաշվառման առանձնահատուկ պահանջարկ ունեցող համարանիշների հատկացման էլեկտրոնային աճուրդով _______________________________________________ (օգտագործման իրավունք ունեցողի ազգանունը, անունը, հայրանունը) ____________________________________________________________________________________ (անձնագրի սերիան, համարը, երբ և ում կողմից է տրված կամ հանրային ծառայության համարանիշը կամ հանրային ծառայությունների համարանիշ չստանալու վերաբերյալ տեղեկանքի համարը) ____________________________________________________________________________________ (կազմակերպության դեպքում` լրիվ անվանումը և պետական գրանցման համարը) ____________________________________________________________________________________ (հաշվառման (կազմակերպության դեպքում՝ գտնվելու) վայրը)
կողմից տրանսպորտային միջոցների հաշվառման առանձնահատուկ պահանջարկ ունեցող ____ _ _ _______ համարանիշի օգտագործման իրավունքը ձեռք բերելու փաստը։ Սույն վկայականը վավեր է այն «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» օրենքի 13.3-րդ հոդվածի 15-րդ մասով սահմանված կարգով աճուրդում հաղթած մասնակցի անձնական էջում կամ նրա կողմից նշված էլեկտրոնային փոստին հասանելի դարձնելու օրվանից մեկ տարի ժամկետով։
|
(հավելվածը փոփ. 10.12.24 թիվ 17-Ն)
Հավելված 2 Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարի 2024 թվականի փետրվարի 1-ի N 1-Ն հրամանի |
ԿԱՐԳ
ԱՃՈՒՐԴԻ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԾԱՆՈՒՑՄԱՆ ԵՎ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ
1. Աճուրդի անցկացման մասին հրապարակային ծանուցումը կատարվում է աճուրդն անցկացնելու (սկսելու) օրվանից առնվազն երկու օր առաջ, որում մասնավորապես նշվում է՝
1) աճուրդի կայացման տարին, ամիսը, ամսաթիվը և ժամը.
2) աճուրդի կազմակերպչի անունը (անվանումը).
3) աճուրդի ձևը և անցկացման կարգը.
4) աճուրդի պայմանները, այդ թվում` լոտի (լոտերի) մեկնարկային գինը, լոտի իրավունք լինելու դեպքում` այդ իրավունքի գործողության ժամկետը, ինչպես նաև էական այլ պայմանները.
5) աճուրդին մասնակցելու անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը.
6) աճուրդում հաղթողին որոշելու կարգը.
7) կազմակերպչի կողմից սահմանված նախավճարի չափը, ինչպես նաև վճարման կարգը և ժամկետները։
2. Աճուրդի մասին հրապարակային ծանուցումը հրապարակվում է ներքին գործերի լիազոր մարմնի http://www.mia.gov.am պաշտոնական ինտերնետային կայքում:
(2-րդ կետը փոփ. 10.12.24 թիվ 17-Ն)
3. Օգտատեր դառնալու համար անձը հետևելով կայքի հրահանգներին պետք է հարթակում անցնի նույնականացում՝ լրացնելով՝
1) անունը, ազգանունը, հայրանունը, իսկ իրավաբանական անձի անունից հանդես գալու դեպքում` իրավաբանական անձի անվանումը.
2) անձնագրի կամ նույնականացման քարտի տվյալները (փաստաթղթի համարը, այն տրամադրած ստորաբաժանման ծածկագիրը, տրամադրման և վավերականության ժամկետները), իսկ իրավաբանական անձի դեպքում հարկ վճարողի հաշվառման համարը և պետական գրանցման կամ պետական գրանցման վկայականի համարը.
3) հանրային ծառայությունների համարանիշը կամ հանրային ծառայությունների համարանիշը չստանալու մասին տեղեկանքի համարը.
4) այն էլեկտրոնային հասցեն, որին փոխանցվելու է հաստատման կոդը։
4. (կետն ուժը կորցրել է 10.12.24 թիվ 17-Ն)
5. Աճուրդին մասնակցել ցանկացող անձը կայքի «ՀԱՄԱՐԱՆԻՇՆԵՐԻ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԱՃՈՒՐԴ» հարթակում օգտատեր դառնալուց հետո հրապարակային ծանուցման մեջ նշված կարգով և ժամկետներում լոտի մեկնարկային գնի հինգ տոկոսի չափով աճուրդի մասնակցության նախավճար է սառեցնում կամ փոխանցում կազմակերպչի դեպոզիտ հաշվին և հայտագրվում աճուրդին։
6. Աճուրդին հայտագրվելու համար օգտատերն իր անձնական էջում «ՀԱՅՏԱԳՐՈՒՄ» հարթակում մուտքագրում է՝
1) իր հանրային ծառայության համարանիշը կամ հանրային ծառայությունների համարանիշը չստանալու մասին տեղեկանքի համարը, իսկ ներկայացուցչով մասնակցելու ցանկության դեպքում նշում է կատարում այդ մասին և կայքի համապատասխան հատվածում՝ լրացնելով ներկայացուցչի՝ կայքով պահանջվող անձնական տվյալները,
2) իրավաբանական անձի անունից հանդես գալու դեպքում` իրավաբանական անձի հարկ վճարողի հաշվառման համարը և պետական գրանցման կամ պետական գրանցման վկայականի համարը,
3) աճուրդի վերաբերյալ ծանուցումները, ինչպես նաև սույն հրամանով հաստատված 1-ին հավելվածի Ձև N 1-ով և Ձև N 2-ով սահմանված փաստաթղթերն իր նախընտրած էլեկտրոնային հասցեով ստանալու համար՝ էլեկտրոնային հասցե,
4) նշում այն լոտի(լոտերի) մասին, որի(որոնց) համար ներկայացվում է հայտը,
5) օգտատիրոջ գաղտնաբառը և այն բջջային հեռախոսահամարը, որին փոխանցվելու է հաստատման կոդը։
7. Հայտագրումն հաջողությամբ ավարտելու դեպքում օգտատիրոջ անձնական էջին, իսկ աճուրդի վերաբերյալ ծանուցումները, ինչպես նաև սույն հրամանով հաստատված 1‑ին հավելվածի Ձև N 1-ով և Ձև N 2-ով սահմանված փաստաթղթերն իր նախընտրած էլեկտրոնային հասցեով ստանալու մասին նշման դեպքում այդ էլեկտրոնային հասցեին է առաքվում աճուրդի մասնակցության համար մուտքի ծածկագիրը։
(հավելվածը փոփ. 10.12.24 թիվ 17-Ն)
Հավելված 3 Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարի 2024 թվականի փետրվարի 1-ի N 1-Ն հրամանի |
ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏՈՒԿ ՊԱՀԱՆՋԱՐԿ ՈՒՆԵՑՈՂ ՀԱՄԱՐԱՆԻՇՆԵՐԻ ԱՃՈՒՐԴԱՅԻՆ ՄԵԿՆԱՐԿԱՅԻՆ ԳՆԵՐԸ` ԸՍՏ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԻ
Ֆիզիկական անձանց տրանսպորտային միջոցների հաշվառման առանձնահատուկ պահանջարկ ունեցող համարանիշներ |
Իրավաբանական անձանց տրանսպորտային միջոցների հաշվառման առանձնահատուկ պահանջարկ ունեցող համարանիշներ | ||||
Չափորոշիչը |
Մեկնարկային գինը |
Չափորոշիչը |
Մեկնարկային գինը | ||
1 |
00++000 |
20.000.000.00 |
1 |
000++00 |
20.000.000.00 |
2 |
00++00X |
15.000.000.00 |
2 |
000++0X |
15.000.000.00 |
3 |
X0++000 |
15.000.000.00 |
3 |
00X++00 |
15.000.000.00 |
4 |
0X++000 |
15.000.000.00 |
4 |
000++X0 |
15.000.000.00 |
5 |
00++X00 |
12.000.000.00 |
5 |
X00++00 |
12.000.000.00 |
6 |
00+-000 |
18.000.000.00 |
6 |
000+-00 |
18.000.000.00 |
7 |
00+-00X |
13.000.000.00 |
7 |
000+-0X |
13.000.000.00 |
8 |
X0+-000 |
13.000.000.00 |
8 |
000+-X0 |
13.000.000.00 |
9 |
0X+-000 |
13.000.000.00 |
9 |
00X+-00 |
13.000.000.00 |
10 |
00+-X00 |
10.000.000.00 |
10 |
X00+-00 |
10.000.000.00 |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 1 փետրվարի 2024 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
10.12.2024, թիվ 17-Ն | 14.12.2024, թիվ 1-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|