ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
«13» մարտ 2024 թ. |
N 1389-Ա |
Հ Ր Ա Մ Ա Ն
ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐ ԿԱՐԱՊԵՏ ՄԱՏԻՆՅԱՆԻՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ 2005 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 13-ԻՆ ՏՐՎԱԾ ԴԵՂԱՏՆԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ (ԴԵՂԱՏՈՒՆ /ԱՌԱՆՑ ՍՏԵՐԻԼ ԴԵՂԵՐԻ ՊԱՏՐԱՍՏՄԱՆ/) ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ N Ա-XX-000246 ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆԸ ԱՇԽԱՏԱԿԻՑ ՍԱԹԵՆԻԿ ՍԵԹՅԱՆԻ ՄԱՍՈՎ ԿԱՍԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» օրենքի 8-րդ հոդվածի 5-րդ մասը, 9-րդ հոդվածի 1-ին մասը, 12-րդ հոդվածի 1-ին մասը, 36-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետը և 8-րդ մասը, Առողջապահության նախարարության լիցենզավորման հանձնաժողովի եզրակացությունը, Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի (այսուհետ` Տեսչական մարմին) ղեկավարի 2023 թվականի դեկտեմբերի 28-ի կասեցման մասին միջնորդագիրը, ըստ որի, Տեսչական մարմնի ղեկավարի 2023 թվականի օգոստոսի 7-ի թիվ 23080455 հանձնարարագրի հիման վրա բացված ստուգման շրջանակներում իրականացվել է զննում ք. Երևան, Վրթ. Փափազյան 37 հասցեում գործող անհատ ձեռնարկատեր ԿԱՐԱՊԵՏ ՄԱՏԻՆՅԱՆԻ մոտ, որի ընթացքում արձանագրվել է առկա լիցենզավորման ոլորտը կանոնակարգող ՀՀ օրենսդրության պահանջների խախտում, այն է` դեղատանը (դեղեր պատրաստող) դեղերի ընդունումը, պահպանումը, իրացումը և բացթողումն, դեղերի պատրաստումն իրականացվում է դեղագետ Սաթենիկ Ավետիսի Սեթյանի կողմից, սակայն վերջինս չունի (չի ներկայացվել) վերջին հինգ տարվա ընթացքում վերապատրաստում անցնելու (շարունակական մասնագիտական զարգացման հավաստագիր) փաստը հիմնավորող փաստաթուղթ, որով խախտվել է «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների և ՀՀ կառավարության 2002 թվականի հունիսի 29-ի N 867 որոշման հավելված 3-ի 12-րդ կետով սահմանված պահանջները.
Հրամայում եմ`
1. Կասեցնել անհատ ձեռնարկատեր ԿԱՐԱՊԵՏ ՄԱՏԻՆՅԱՆԻՆ ք. Երևան, Վրթ. Փափազյան 37) Առողջապահության նախարարի կողմից 2005 թվականի ապրիլի 13-ին տրված N Ա-XX-000246 դեղատնային գործունեությունը` (դեղատուն /առանց ստերիլ դեղերի պատրաստման/) աշխատակից Սաթենիկ Սեթյանի մասով` մինչև ՀՀ օրենսդրության սահմանված պահանջներին համապատասխան մասնագետի առկայության ապահովումը:
2. Առողջապահության նախարարության լիցենզավորման գործակալության պետ Վահե Ալեքսանյանին`
1) ապահովել լիցենզիայի կասեցման մասին տեղեկությունների գրանցումը համապատասխան գրանցամատյանում,
2) եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը նորմատիվ իրավական ակտերը հրապարակող մարմին և Պետական եկամուտների կոմիտե:
3. Առողջապահության նախարարության քարտուղարության պետ Աստղիկ Առաքելյանին` եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը անհատ ձեռնարկատեր ԿԱՐԱՊԵՏ ՄԱՏԻՆՅԱՆԻՆ:
4. Սույն հրամանն ուժի մեջ է անհատ ձեռնարկատեր ԿԱՐԱՊԵՏ ՄԱՏԻՆՅԱՆԻՆ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:
5. Սույն հրամանը կարող է բողոքարկվել Առողջապահության նախարարություն, ինչպես նաև Վարչական դատավարության օրենսգրքի 219-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն վարչական դատարան՝ վարչական ակտը ստանալուց հետո՝ տասնհինգօրյա ժամկետում:
Ա. Ավանեսյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|