Գլխավոր տեղեկություն
Համար
N 128-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Base act (12.05.2024-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2024.04.29-2024.05.12 Պաշտոնական հրապարակման օրը 02.05.2024
Ընդունող մարմին
Առողջապահության նախարար
Ընդունման ամսաթիվ
22.04.2024
Ստորագրող մարմին
Առողջապահության նախարար
Ստորագրման ամսաթիվ
22.04.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
12.05.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

«22» ապրիլ 2024 թ.

N 128-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ԵՂՋԵՐԵՆՈՒ ԹԱՂԱՆԹՆԵՐԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ ՊԱՑԻԵՆՏԻ ՎԱՐՄԱՆ ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 31-րդ կետը`

 

Հրամայում եմ

 

1. Հաստատել եղջերենու թաղանթների փոփոխություններով պացիենտի վարման գործելակարգը՝ համաձայն hավելվածի:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

22.04.2024

Ա. ԱվանեսՅԱՆ

 

 

Հավելված

ՀՀ առողջապահության նախարարի

«22» ապրիլ 2024 թվականի

N 128-Ն հրամանի

 

ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳ

 

ԵՂՋԵՐԵՆՈՒ ԹԱՂԱՆԹՆԵՐԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ ՊԱՑԻԵՆՏԻ ՎԱՐՄԱՆ

 

1. Նոզոլոգիաների խումբ` ըստ հիվանդությունների և առողջության հետ կապված խնդիրների վիճակագրական 10-րդ վերանայման դասակարգչի․

 

Հ/Հ

Կոդը

Անվանում

1)

H18.3

Եղջերենու թաղանթների փոփոխություններ

 

2․ Նոզոլոգիաների խումբը կիրառելի է՝ ըստ սույն հավելվածով սահմանված Ձև 1–ի․

 

Ձև 1

 

1)

Տարիքային խումբ (նորածին, երեխա, դեռահաս, մեծահասակ)

Նորածին, երեխա, դեռահաս, մեծահասակ

2)

Սեռ (արական, իգական)

Արական, իգական

3)

Բարդություններ (առանց բարդությունների (ԱԲ), բարդություններով (Բ))

ԱԲ, Բ

4)

Հիվանդության փուլը (նկարագրել)

Կիրառելի չէ

5)

Բժշկական օգնության և սպասարկման պայմանները (բժշկական կազմակերպությունից դուրս, արտահիվանդանոցային պայմաններում, ցերեկային ստացիոնարի պայմաններում, հիվանդանոցային պայմաններում)

Ցերեկային ստացիոնարի պայմաններում, արտահիվանդանոցային պայմաններում

6)

Բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների մատուցման ձևը (շտապ, անհետաձգելի, պլանային)

Պլանային, շտապ

7)

Կիրառման շրջանակը (նշել մասնագետների շրջանակը)

Ակնաբույժ

8)

Գանգատներ

Աչքերում այրոցի և ծակոցի զգացում, արցունքահոսություն, կարմրություն, օտար մարմնի զգացողություն, լուսավախություն, տեսողության տարբեր աստիճանի վատացում

9)

Անամնեզ

Ակնային վարակիչ բորբոքումներ, քրոնիկ գլաուկոմա, սիլիկոնային յուղ աչքում, ուվեիտներ, ուլտրամանուշակագույն ուղիղ ճառագայթման ազդեցություն, խոլեստերինի բարձր մակարդակ, զուգակցված համակարգային հիվանդություններ

10)

Զննման արդյունք/Ցուցում

Ամենահաճախ հանդիպում են եղջերենու թաղանթների փոփոխությունների հետևյալ ձևերը.

ա.Ծերունական օղ (arcus senilis)` բիոմիկրոսկոպիայի արդյունքում առկա է հետևյալ պատկերը` եղջերաթաղանթի պերֆերիայում լիպիդի կուտակում, սկսվում է ստորին, ապա վերին պերիֆերիայում, հետագայում միաձուլվելով՝ առաջացնում է օղ,

բ. Վոգտի լիմբալ գոտի (The limbal girdle of Vogt)` բիոմիկրոսկոպիայի արդյունքում առկա է հետևյալ պատկերը` ինտերպալպեբրալ հատվածում լիմբին մոտ, նրան զուգահեռ էպիթելի տակ դեղնասպիտակավուն կալցիումական կամ հիալինի կուտակում,

գ. Ժապավենաձև կալցիումական կերատոպաթիա (Band-keratopathy)` բիոմիկրոսկոպիայի արդյունքում առկա է հետևյալ պատկերը` ինտերպալպեբրալ հատվածում դիտվում է կալցիումի կուտակում, լիմբից ազատ գոտիով սահմանազատված: Կուտակման օջախում երևում են փոքր, կլորավուն անցքեր, որոնք իրենցից ներկայացնում են եղջերաթաղանթի նյարդերի անցման տեղերը,

դ. Լիպիդային կերատոպաթիա (Lipid keratopathy)` բիոմիկրոսկոպիայի արդյունքում առկա է հետևյալ պատկերը` սովարաբար դիտվում է եղջերաթաղանթի տարբեր հիվանդություններից հետո, երբ առկա է եղջերաթաղանթի նեովասկուլյարիզացիա: Եղջերաթաղանթի պղտորումն իրենից ներկայացնում է լիպիդի կուտակում, ունի դեղնասպիտակավուն կամ մոխրագույն փայլային երանգ, օջախի եզրերին կարող են նկատվել կրիստալներ,

ե. Սֆերոիդալ դեգեներացիա (Spheroidal degeneration)` բիոմիկրոսկոպիայի արդյունքում առկա է հետևյալ պատկերը` դեղին կամ ոսկեգույն կաթիլաձև կուտակումներ: Օջախները հիմնականում ընդգրկում են առաջային ստրոման, Բոումենյան թաղանթը, էպիթելը,

զ. Սալզմանի հանգուցային դեգեներացիա (Salzman's nodular degeneration)` բիոմիկրոսկոպիայի արդյունքում առկա է հետևյալ պատկերը` մոխրասպիտակավուն բարձրացած հանգուցային օջախներ, հիմնականում տեղակայվում են եղջերաթաղանթի միջին պերիֆերիկ հատվածում,

է. Թերիենի եզրային դեգեներացիա (Terrien’s Marginal Degeneration)` բիոմիկրոսկոպիայի արդյունքում առկա է հետևյալ պատկերը` հիմնականում բիլատերալ, սիմետրիկ, բնորոշվում է եղջերաթաղանթի եզրային բարակեցմամբ, մեղմ անոթավորմամբ, բարակեցման և դեղնավուն լիպիդի կուտակմամբ, հիմնականում սկսում է եղջերաթաղանթի վերին նազալ հատվածից,

ը. Վորտեքս կերատոպաթիա (Vortex keratopathy)` բիոմիկրոսկոպիայի արդյունքում առկա է հետևյալ պատկերը` իրենից ներկայացնում է դեղնաշագանակագույն պտուտականման կուտակումներ հիմնականում Բոումենյան շերտի մակարդակին:

11)

Հոսպիտալացման Ցուցում

Կիրառելի չէ

 

3․ Բժիշկ-մասնագետի կողմից պացիենտի զննումը, խորհրդատվությունը իրականացվում է ըստ Ձև 2–ի (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը)․

 

Ձև 2

 

Հ/հ

Խորհրդատվության տեսակը

Տրամադրման քանակը

ԱԲ

Բ

1)

Ակնաբույժ

1

1

2)

Թերապևտ

0.1

0.2

3)

Ինֆեկցիոնիստ

0.05

0.1

 

4․ Սույն հավելվածի Ձև 2–ում նշված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ զննման, խորհրդատվության իրականացման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ զննման, խորհրդատվության իրականացման հաճախականությունը։

5․ Լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտություններն իրականացվում են՝ ըստ Ձև 3–ի (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը)․

 

Ձև 3

 

 

Լաբորատոր հետազոտություններ

Հ/Հ

Կոդը

Անվանումը

Տրամադրման քանակը

Արդյունք

ԱԲ

Բ

1)

Առկա չէ

Լիպիդային պրոֆիլի որոշում

0.2

0.2

Շեղումների հայտնաբերում (նորմայից բարձր)

2)

Առկա չէ

Կալցիումի քանական որոշում արյան մեջ

0.1

0․1

Շեղումների հայտնաբերում (նորմայից բարձր)

Գործիքային հետազոտություններ

3)

Առկա չէ

Վիզիոմետրիա

1

1

Տեսողության սրության որոշում

4)

Առկա չէ

Տոնոմետրիա

1

1

Ներակնային ճնշման չափում

5)

Առկա չէ

Բիոմիկրոսկոպիա

1

1

Աչքի առաջային սեգմենտի գնահատում

6)

Առկա չէ

Օֆթալմոսկոպիա

1

1

Ակնահատակի վիճակի գնահատում

7)

Առկա չէ

Եղջերաթաղանթի զգայնության որոշում

0.2

0.2

Զգայնության իջեցում

8)

Առկա չէ

Եղջերաթաղանթի ֆլյուրեսցեինային ներկում

0.3

0.4

Դեֆեկտների առկայություն,

եղջերաթաղանթի ձևափոխում

9)

Առկա չէ

Ավտոռեֆրակտոմետրիա

1

1

Կարճատեսության, հեռատեսության,

աստիգմատիզմի որոշում

10)

Առկա չէ

Կերատոտոպոգրաֆիա

0.4

0.5

Եղջերաթաղանթի ձևափոխում

11)

Առկա չէ

Տոմոգրաֆիա

0.3

0.4

12)

Առկա չէ

Առաջային օպտիկական կոհերենտ տոմոգրաֆիա

0.3

0.6

Եղջերաթաղանթի ամբողջ երկայնքով

հաստության նկարագրություն,

որոշում, այտուցի գնահատում

 

6․ Սույն հավելվածի Ձև 3–ում սահմանված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ հետազոտության իրականացման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ հետազոտության իրականացման հաճախականությունը։

7․ Օգտագործվող դեղերի ցանկը սահմանվում է ըստ Ձև 4–ի (անհրաժեշտության դեպքում նշել հիվանդության փուլերը)․

 

Ձև 4

 

Հ/հ

Անվանում,

դեղաչափ,

դեղաձև,

փաթեթավորում

Անվանում (ջեներիկ)

Չափման միավոր

Միջինացված ցուցանիշ՝ տրամադրման հաճախակա-նություն

Միջին օրական չափա-քանակ

Բուժման կուրսի միջին չափա-քանակ

Օրերի քանակ

1)

Լուբրիկանտ

Լուբրիկանտ

ակնակաթիլներ

1

2-6 անգամ

3-5 տուփ

ամիսներ

2)

Դեքսամեթազոն

(դեքսամեթազոն

նատրիումի ֆոսֆատ)

ակնակաթիլներ 1մգ/մլ

Դեքսամեթազոն (դեքսամեթազոն նատրիումի ֆոսֆատ) ակնակաթիլներ 1մգ/մլ

շշիկ-կաթոցիկ

0.6

4 անգամ, ապա նվազող սխեմայով

1-3 տուփ

4-12 շաբաթ

3)

Դենիլէֆրին

(ֆենիլէֆրինի

հիդրոքլորիդ)

ակնակաթիլներ

100մգ/մլ

Դենիլէֆրին (ֆենիլէֆրինի հիդրոքլորիդ) ակնակաթիլներ 100մգ/մլ

սրվակ-կաթոցիկ

0.3

3-4 անգամ

2-3 տուփ

4-6 շաբաթ

4)

Ֆլյուորոմեթոլոն 1մ/մլ

Ֆլյուորոմեթոլոն 1մ/մլ

կաթոցիկ

0.5

3 անգամ

1-2 տուփ

1-2 ամիս

5)

Տոբրամիցին

ակնակաթիլներ

(լուծույթ) 3մգ/մլ

Տոբրամիցի նակնակաթիլներ (լուծույթ) 3մգ/մլ

սրվակ

0.5

4 անգամ

1-2 տուփ

1-2 ամիս

6)

Թերապևտիկ

կոնտակտային լինզա

Թերապևտիկ կոնտակտային լինզա

  հատ

0.8

-

4-6 հատ

1-2 ամիս

 

8․ Սույն հավելվածի Ձև 4–ում սահմանված`

1) նշանակված դեղի նկատմամբ անհատական անտանելիության դեպքում ավագ բուժաշխատողը իրավասու է նշանակել այլ դեղ,

2) տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ դեղի օգտագործման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ դեղի օգտագործման հաճախականությունը։

9. Բուժական այլ միջոցառումներ սահմանվում են Ձև 5–ում (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը)․

 

Ձև 5

 

Հ/հ

Բժշկական ծառայության տեսակը

Տրամադրման քանակը

ԱԲ

Բ

1)

Ամնիոտիկ թաղանթի փոխպատվաստում

0.4

0.4

2)

Թափանցող կերատոպլաստիկա

0.2

0.4

3)

Շերտավոր կերատոպլաստիկա

0.2

0.1

4)

Հակա-VEGF (Հակա-անոթային էնդոթելային աճի գործոն)

ենթակոնյունկտիվալ ներարկում

 0.3

0.4

5)

Միտոմիցինի ներանոթային ներարկում

 0.2

0.3

6)

Կալցիումական աղերի հեռացում EDTA

(էթիլենդիամինտետրաքացախաթթու) լուծույթի միջոցով

 0.4

0.5

 

10․ Սույն հավելվածի Ձև 5–ում սահմանված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով, թե ինչ հաճախականությամբ է իրականացվում տվյալ բուժական միջոցառումը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ բուժական միջոցառման կիրառման հաճախականությունը։

 

ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳԻ ՄՇԱԿՄԱՆ ԱՂԲՅՈՒՐԸ

 

1. Էդվարդ Ջ Հոլլանդ ․ Հեղինակ, Եղջերաթաղանթ, 2-րդ հատոր․ 5-րդ թողարկում/Edward J Holland MD. Author. Cornea, 2-Volume Set. 5th Edition. ISBN-13: 978-0323672405, ISBN-10: 032367240X.

2. Հիմնական և կլինիկական գիտությունների Ակադեմիայի դասընթացի 8-րդ սեկցիա Արտաքին հիվանդություններ և եղջերաթաղանթ/Section 8 of the Academy's Basic and Clinical Science Course (BCSC) External Disease and Cornea

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 2 մայիսի 2024 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան