ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ
ՆԱԽԱԳԱՀ
«26» դեկտեմբերի 2023 թ. |
N 1405-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 27‑Ի N 191-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասը`
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝
1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի 2017 թվականի հունիսի 27-ի «Շրջանառության հարկ վճարող համարվելու վերաբերյալ հայտարարության ձևը հաստատելու մասին» N 191-Ն հրամանի 1-ին կետով հաստատված հավելվածի` շրջանառության հարկ վճարող համարվելու վերաբերյալ հայտարարության ձևի 2-րդ ենթակետում «ապահովագրական ընկերություն,» բառերից հետո լրացնել «ապահովագրական գործակալ, ապահովագրական բրոկեր,» բառերով:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում 2024 թվականի հունվարի 1-ից։
Ռ. ԲԱԴԱՍՅԱՆ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 27 դեկտեմբերի 2023 թվական: