ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
09 դեկտեմբերի 2021 թ. |
N 91-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԵՐԱՇԽԱՎՈՐՎԱԾ ԱՆՎՃԱՐ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՎ ՀԵՄՈԴԻԱԼԻԶԱՅԻՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 33 կետը`
Հրամայում եմ`
1. Հաստատել պետության կողմից երաշխավորված անվճար պայմաններով հեմոդիալիզային բժշկական օգնության և սպասարկման կազմակերպման և իրականացման չափորոշիչը` համաձայն հավելվածի։
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Ա. ԱՎԱՆԵՍՅԱՆ |
Հավելված ՀՀ առողջապահության նախարարի 2021 թվականի դեկտեմբերի 09-ի N 91-Ն հրամանի |
ՉԱՓՈՐՈՇԻՉ
ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԵՐԱՇԽԱՎՈՐՎԱԾ ԱՆՎՃԱՐ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՎ ՀԵՄՈԴԻԱԼԻԶԱՅԻՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն չափորոշչով կարգավորվում են պետության կողմից երաշխավորված անվճար պայմաններով հեմոդիալիզային բժշկական օգնության և սպասարկման (այսուհետ` Ծրագրային հեմոդիալիզ) կազմակերպման և իրականացման հետ կապված հարաբերությունները:
2. Ծրագրային հեմոդիալիզի կազմակերպումն իրականացվում է հեմոդիալիզային բժշկական օգնության և սպասարկման տեսակի գործունեության լիցենզիա ունեցող բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններում՝ (այսուհետ` Կազմակերպություն) Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը և սույն չափորոշչին համապատասխան:
3. Ծրագրային հեմոդիալիզն ընդգրկում է բուժման համար անհրաժեշտ միջոցների ամբողջ ծավալը՝ մասնագիտական խորհրդատվությունները, լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտությունների անցկացումը, ծրագրային հեմոդիալիզի սեանսների անցկացման համար անհրաժեշտ պարագաներով՝ այդ թվում առաջին անգամ տեղադրվող կարճատև օգտագործման կենտրոնական երակի երկլուսանցքանի կատետրի տեղադրումը և դեղերով ապահովումը։
Հեմոդիալիզի կազմակերպման գործընթացում կիրառվում են միայն միանվագ օգտագործման բժշկական պարագաներ:
4. Զարկերակ-երակային ֆիստուլաների ձևավորումը և փակումը, կենտրոնական երակի երկարատև օգտագործման երկլուսանցքանի կատետրի տեղադրումը Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի մարտի 4-ի N 318-Ն որոշման հավելված 1-ով սահմանված բնակչության սոցիալապես անապահով ու առանձին (հատուկ) խմբերի ցանկում ընդգրկված քաղաքացիների համար իրականացվում են անվճար պայմաններով:
5. Ծրագրային հեմոդիալիզ ստացողների խմբում պացիենտներն ընդգրկվում են տվյալ Կազմակերպության տնօրենի հրամանով` հեմոդիալիզ իրականացնող բժշկի եզրակացության հիման վրա` հիմք ընդունելով սույն չափորոշչով սահմանված ծրագրային հեմոդիալիզի կազմակերպման ցուցումները և հակացուցումները:
6.Ծրագրային հեմոդիալիզ ստացող պացիենտների տեղափոխումը մեկ Կազմակերպությունից այլ Կազմակերպություն, այդ թվում ժամանակավոր տեղափոխումը (ըստ բժշկական ցուցումների այլ մասնագիտացված բժշկական օգնության նպատակով կամ պացիենտի բնակության վայրի ժամանակավոր փոփոխության դեպքում), իրականացվում է Կազմակերպությունների փոխհամաձայնությամբ, տեղափոխման էպիկրիզի հիման վրա՝ ընդունող Կազմակերպության տնօրենի հրամանով։
2. ԾՐԱԳՐԱՅԻՆ ՀԵՄՈԴԻԱԼԻԶԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՑՈՒՑՈՒՄՆԵՐԸ ԵՎ ՀԱԿԱՑՈՒՑՈՒՄՆԵՐԸ
7. Ծրագրային հեմոդիալիզի կազմակերպման և իրականացման ցուցումներն են.
1) քրոնիկ երիկամային հիվանդության 5-րդ շրջան, երբ երիկամի կծիկային ֆիլտրացիան (հաշվարկված MDRD (Modification of Diet in Renal Disease) բանաձևով) ցածր է ավելի քան 15 միլիլիտր/րոպե/մ2,
2) այն դեպքերը, երբ երիկամի կծիկային ֆիլտրացիան (հաշվարկված MDRD բանաձևով) կազմում է 15-20 միլիլիտր/րոպե/մ2 և առկա է՝ կոնսերվատիվ բուժմանը չենթարկվող կայուն հիպերկալեմիա՝ 6.5 մմոլ/լ-ից բարձր, կայուն մետաբոլիկ ացիդոզ, արտահայտված հիպերվոլեմիա, ուրեմիայով պայմանավորված՝ պերիկարդիտ, պլևրիտ, զարգացող էնցեֆալոպաթիա, սպառնացող ուղեղի և թոքի այտուց, հյուծում:
8. Ծրագրային հեմոդիալիզի կազմակերպման և իրականացման հակացուցումները.
1) չարորակ նորագոյացությունների 4-րդ փուլ (երբ պացիենտին այլևս ցուցված չէ հակաուռուցքային սպեցիֆիկ բուժում և ցուցված է միայն պալիատիվ բժշկական օգնություն և սպասարկում),
2) լյարդի ցիռոզ՝ տերմինալ շրջան F3-4 փուլ,
3) թոքի ակտիվ տուբերկուլոզ (BK+),
4) երբ առկա են երկու և ավելի հարաբերական հակացուցումներ,
5) 80 տարեկանից բարձր՝ եթե զուգահեռ առկա է հարաբերական հակացուցումներից ևս մեկը:
(8-րդ կետը խմբ. 15.07.22 N 45-Ն)
9.Ծրագրային հեմոդիալիզի կազմակերպման և իրականացման հարաբերական հակացուցումները.
1) ինսուլտ հեմոռագիկ/իշեմիկ կամ նյարդային համակարգի ծանր ախտահարումներ՝ երբ պացիենտը գտնվում է հեմոդինամիկ խիստ անկայուն վիճակում, առկա է գիտակցության ծանր խանգարումներ կամ բացակայություն, անկողնային պարալիզված վիճակ,
2) հոգեկան խանգարումներ՝ երբ հոգեբույժի եզրակացությամբ անձը վտանգ է ներկայացնում իր կամ այլ անձանց համար,
3) արյան մակարդելիության խանգարումներ, որոնք պայմանավորված չեն ուրեմիայով,
4) երբ պացիենտը գտնվում է հեմոդինամիկ խիստ անկայուն վիճակում, որի պատճառներն են՝
ա․սրտային անբավարարություն IV ՖԴ ըստ NYHA,
բ․ փորոքային տախիկարդիա,
գ․ սրտամկանի սուր ինֆարկտ,
5) ալկոհոլիզմ, թմրամոլություն:
10. Ծրագրային հեմոդիալիզը չի իրականացվում, եթե՝
1) առկա է չափահաս պացիենտի հեմոդիալիզից գրավոր հրաժարվելը հավաստող փաստաթուղթը,
2) առկա է խորը կոմայում (ըստ Գլազգոյի սանդղակի II-III) գտնվող պացիենտի ընտանիքի անդամների հեմոդիալիզից գրավոր հրաժարվելը հավաստող փաստաթուղթը,
3) հնարավոր չէ պացիենտի հեմոդիալիզի համար ապահովել երակային մուտք՝ կենտրոնական կատետրի կամ արտերիո-վենոզ ֆիստուլայի տեղադրում,
4) առկա է մասնագիտական եզրակացություն` տվյալ պացիենտի բուժումը ծրագրային հեմոդիալիզով շարունակելու անհնարինության վերաբերյալ:
3. ԾՐԱԳՐԱՅԻՆ ՀԵՄՈԴԻԱԼԻԶ ՍՏԱՑՈՂ ՊԱՑԻԵՆՏՆԵՐԻ ՎԱՐՈՒՄԸ
11. Ծրագրային հեմոդիալիզ ստանալու նպատակով Կազմակերպության հեմոդիալիզի բաժանմունքում ընդունված պացիենտների համար բացվում է Ծրագրային հեմոդիալիզ ստացող պացիենտի բժշկական քարտը` համաձայն Ձև 1-ի, որը լրացվում է ամիսը մեկ անգամ: Պացիենտի մոտ բուժման ընթացքում բարդություններ առաջանալու դեպքում բժշկական քարտում հեմոդիալիզ իրականացնող բժշկի կողմից կատարվում է համապատասխան գրառում:
12. Սույն չափորոշիչի 11-րդ կետով սահմանված բժշկական քարտին կցվում են.
1) պացիենտների լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտությունների արդյունքները,
2) նեղ մասնագետների խորհրդատվությունների եզրակացությունները,
3) նշանակումները՝ որոնք գրանցվում են նաև դեղերի նշանակման թերթիկում,
4) արյան բաղադրամասերի (էրիթրոցիտար զանգված, թարմ սառեցված պլազմա, թրոմբոցիտար զանգված) փոխներարկման արձանագրությունը, որոնք փոխներարկվել են հեմոդիալիզի բաժանմունքում՝ հեմոդիալիզի անցկացման սեանսի ընթացքում:
13. Այն դեպքերում, երբ պացիենտը հոսպիտալացվել/տեղափոխվել է տվյալ Կազմակերպության այլ բաժանմունք, ինչպես նաև այլ Կազմակերպություն` անհետաձգելի կամ նեղ մասնագիտացված բժշկական օգնություն և սպասարկում ստանալու նպատակով, բացվում է հիվանդության պատմագիր, իսկ ծրագրային հեմոդիալիզ ստացող պացիենտի բժշկական քարտը չի փակվում, այլ կատարվում է համապատասխան գրառում` պացիենտի տվյալ Կազմակերպության այլ բաժանմունք կամ այլ Կազմակերպություն հոսպիտալացման/տեղափոխման վերաբերյալ:
14․ Յուրաքանչյուր հեմոդիալիզի անցկացման սեանսի ընթացքում հեմոդիալիզ իրականացնող բուժքրոջ կողմից լրացվում և ստորագրվում է Հեմոդիալիզի սեանսի վարման արձանագրության օրինակելի ձևը` համաձայն Ձև 2-ի:
15. Ծրագրային հեմոդիալիզ ստանալու նպատակով Կազմակերպություն առաջին անգամ դիմած պացիենտին իրականացվում են հետևյալ լաբորատոր և գործիքային ախտորոշիչ հետազոտությունները.
1) Լաբորատոր ախտորոշիչ հետազոտություններ.
ա. արյան ընդհանուր քննություն,
բ. արյան խմբի և ռեզուս պատկանելիության որոշում,
գ. արյան բիոքիմիական քննություն՝ ընդհանուր սպիտակուց, միզանյութ, կրեատինին, նատրիում, կալիում, կալցիում, ֆոսֆոր, ասպարտատամինոտրանսֆերազ (ԱսԱՏ), ալանինամինոտրանսֆերազ (ԱլԱՏ), գլյուկոզա,
դ. վիրուսաբանական հետազոտություններ՝ հեպատիտ Բ վիրուսի մակերեսային հակածին (HbsAg), հեպատիտ Ց վիրուսի նկատմամբ իմունոգլուբուլին Ջ (HCV-IgG), մարդու իմունադեֆիցիտային վիրուս (HIV 1/2 –Ab),
ե․ պարաթիրեոիդ հորմոն,
2) Գործիքային ախտորոշիչ հետազոտություններ.
ա.որովայնի և կոնքի խոռոչի օրգանների ուլտրաձայնային հետազոտություն,
բ. էլեկտրասրտագրություն (ԷՍԳ),
գ. էխոսրտագրություն (Էխո-ՍԳ)՝ ըստ բժշկական ցուցման,
դ. կրծքավանդակի օրգանների ռենտգեն հետազոտություն՝ ըստ բժշկական ցուցման:
16. Ծրագրային հեմոդիալիզի կազմակերպման ընթացքում սույն չափորոշչի 15-րդ կետով սահմանված հետազոտություններն իրականացվում են հետևյալ հաճախականությամբ՝
1) ամիսը մեկ անգամ՝ արյան ընդհանուր քննություն,
2) երկու ամիսը մեկ անգամ՝ արյան բիոքիմիական քննություն, մասնավորապես` միզանյութ, կրեատինին, ընդհանուր սպիտակուց, կալիում, կալցիում, նատրիում, ֆոսֆոր, ԱսԱՏ, ԱլԱՏ, գլյուկոզա(շաքարային դիաբետով պացիենտների համար),
3) վեց ամիսը մեկ անգամ՝ HbsAg, HCV-IgG,
4) HbsAg, HCV-IgG դրականները՝ տարեկան մեկ անգամ,
5) պարաթիրեոիդ հորմոն՝ տարեկան մեկ անգամ,
6)տարեկան մեկ անգամ` կրծքավանդակի օրգանների ռենտգեն հետազոտություն, եթե պացիենտը նախկինում բուժվել է տուբերկուլոզի կապակցությամբ, կամ եթե պացիենտի ընտանիքում առկա է տուբերկուլոզ ախտորոշմամբ անձ:
17. Ծրագրային հեմոդիալիզի սեանսի իրականացման ընթացքում ապահովվում է անհրաժեշտ դեղերի ամբողջ ծավալը, այդ թվում սեանսի ժամանակ առաջացած հնարավոր բարդությունների համար օգտագործվող դեղերը։
18. Պետության կողմից երաշխավորված անվճար պայմաններով հեմոդիալիզային բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների գները և փոխհատուցման առանձնահատկությունները սահմանվում են Առողջապահության նախարարի կողմից:
Ձև 1
ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎ
ԾՐԱԳՐԱՅԻՆ ՀԵՄՈԴԻԱԼԻԶ ՍՏԱՑՈՂ ՊԱՑԻԵՆՏԻ ԲԺՇԿԱԿԱՆ ՔԱՐՏԻ
____________________________________________________________
Բժշկական կազմակերպություն
____________________________________________________________
բաժանմունք
ԾՐԱԳՐԱՅԻՆ ՀԵՄՈԴԻԱԼԻԶ ՍՏԱՑՈՂ ՊԱՑԻԵՆՏԻ ԲԺՇԿԱԿԱՆ ՔԱՐՏ N____
Ընդունման ամսաթիվ ____________________ /_________________/ժամը _________________
Դուրս գրման ամսաթիվ _________________/_________________/ժամը__________________
Պացիենտի Ա.Ա.Հ.__________________________________________________________սեռը` ար/իգ
Ծննդյան ամսաթիվ_____________/________________/__________, Հեռախոս_____________________
Բնակության հասցեն______________________________________________________________________
Աշխատավայր /մասնագիտություն _________________________________________________________
Արյան խումբ_______________________Rh__________________________
Վիրուսոլոգիա
Ամսաթիվ |
HBsAg |
HbcAb |
HCV |
HIV |
Ալերգիկ ռեակցիաներ______________________________________________________________
Կազմակերպության տնօրենի հրաման N_____________________________________________
Կլինիկական ախտորոշում__________________________________________________________
___________________________________________________________________________________
___________________________________________________________________________________
Ուղեկցող հիվանդություններ________________________________________________________
___________________________________________________________________________________
___________________________________________________________________________________
Բարդություններ____________________________________________________________________
___________________________________________________________________________________
___________________________________________________________________________________
Անոթային մուտք
Ամսաթիվ |
Ամսաթիվ |
||
Վիրահատություններ
Ամսաթիվ |
Անվանում |
Անզգայացում |
Բարդություններ |
Վիրաբույժ |
Հոսպիտալացումներ
Բաժանմունք/հիվանդանոց |
Ամսաթիվ |
Ախտորոշում |
Այլ նշումներ |
Հիվանդության ելք` երիկամի փոխպատվաստում___________________________________________
Տեղափոխում_______________________________դուրս գրում/մահ____________________________
Հատուկ նշումներ _______________________________________________________________________
________________________________________________________________________________________
_____________________________________________________________________________________
Բուժող բժիշկ |
__________________________ Ստորագրություն |
Բաժանմունքի վարիչ |
__________________________ ստորագրություն |
Ձև 2
ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎ
ՀԵՄՈԴԻԱԼԻԶԻ ՍԵԱՆՍԻ ՎԱՐՄԱՆ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՆ
___________________________________________________________
Բժշկական կազմակերպություն
Հեմոդիալիզի սեանսի վարման արձանագրություն N_________
ԱԱՀ_____________________________________Ամսաթիվ «____»________________
Իդեալական քաշ____________ կգ
Ժամ |
Քաշը |
ԶՃ (մմ սնդ. սյ.) | |
Սկիզբ |
|||
Վերջ |
Ֆիլտր__________________Հոսքային գծեր _____________Ֆիստ. Ասեղներ _________
Հեպարին________________Համակարգ _________________Կատետր _____________
Բետադին________________Ախտահանիչ լուծույթ_________________________
Կոնցենտրատ ______________________________________________________________
NaCl 0.9% 1կամ2լ-ոց ____________________ 0.5լ-ոց ______________________________
Բինտ ____________________Լեյկոպլաստ _________________Ձեռնոց ______________
Այլ _________________________________________________________________________
Ժամը |
ԶՃ |
Արագություն |
Ուլտրաֆիլտրացիա |
Հեպարին |
Խնդիրներ |
Կատարված դեղեր |
Բուժքույր |
__________________________ ստորագրություն |
(հավելվածը խմբ. 15.07.22 N 45-Ն)
Պաշտոնական հրապարակման օրը՝ 13 դեկտեմբերի 2021 թվական: