Ք Ա Ղ Վ Ա Ծ Ք
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ
Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ի Ց
27 նոյեմբերի 2014 թվականի N 50
23. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՄԱՆ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԲԱՆԿԻ ՄԻՋԵՎ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 19-ԻՆ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ «ԶԱՐԳԱՑՄԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԵՐԿՐՈՐԴ ՎԱՐԿ» ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
(անվավեր է ճանաչվել 21.10.21 N 1728-Ն որոշման 1-ին կետով)
Հավանություն տալ Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև 2014 թվականի նոյեմբերի 19-ին ստորագրված «Զարգացման քաղաքականության երկրորդ վարկ» վարկային համաձայնագրին` համաձայն հավելվածի:
Հայաստանի Հանրապետության |
Հ. Աբրահամյան |
2014 թ. նոյեմբերի 27 Երևան |
Հավելված ՀՀ կառավարության 2014 թ. նոյեմբերի 27-ի նիստի N 50 արձանագրային որոշման |
Ռոսիո Մալպիկա
Իրավաբանական վարչություն
ԳԱՂՏՆԻ
ԲԱՆԱԿՑՎԱԾ ՆԱԽՆԱԿԱՆ ՏԱՐԲԵՐԱԿ
3-ը հոկտեմբերի, 2014թ.
ՓՈԽԱՌՈՒԹՅՈՒՆ ԹԻՎ 8450-AM
ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ
(Զարգացման քաղաքականության երկրորդ վարկ)
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
և
ՎԵՐԱԿԱՌՈՒՑՄԱՆ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԲԱՆԿԻ
միջև
Ամսաթիվ` | , 201 թ. |
ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ
____________, 201_թ.կնքվում է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ (այսուհետ` «Փոխառու») և ՎԵՐԱԿԱՌՈՒՑՄԱՆ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԲԱՆԿԻ (այսուհետ` «Բանկ») միջև սույն Պայմանագիրը՝ Ծրագրին (որը սահմանված է սույն Պայմանագրի Հավելվածում) աջակցություն ցուցաբերելու համար ֆինանսավորում տրամադրելու նպատակով: Բանկը որոշել է տրամադրել տվյալ ֆինանսավորումը, հիմնվելով, ի թիվս այլոց, (ա) սույն Պայմանագրի Ներդիր 1-ի Բաժին I-ում նկարագրված և Ծրագրի շրջանակում Փոխառուի կողմից արդեն իրականացված գործողությունների, և (բ) Փոխառուի կողմից համարժեք մակրոտնտեսական քաղաքականության շրջանակի պահպանման վրա: Փոխառուն և Բանկը սույնով համաձայնում են հետևյալի շուրջ.
ՀՈԴՎԱԾ I — ԸՆԴՀԱՆՈՒՐ ՊԱՅՄԱՆՆԵՐ, ՍԱՀՄԱՆՈՒՄՆԵՐ
1.01. Ընդհանուր պայմանները (որոնք սահմանված են սույն Պայմանագրի Հավելվածում) հանդիսանում են սույն Պայմանագրի անբաժանելի մասը:
1.02. Եթե բովանդակությամբ այլ բան չի պահանջվում, ապա սույն Պայմանագրում մեծատառերով նշվող տերմիններն օգտագործվում են իրենց այն նշանակություններով, որոնք սահմանվում են Ընդհանուր պայմաններում կամ սույն Պայմանագրի Հավելվածում:
ՀՈԴՎԱԾ II — ՓՈԽԱՌՈՒԹՅՈՒՆ
2.01. Բանկը համաձայնում է սույն Պայմանագրում սահմանվող կամ նշվող պայմաններով Փոխառուին տրամադրել յոթանասունհինգ միլիոն ԱՄՆ դոլարի ($75,000,000) փոխառություն, որի գումարը, սույն Պայմանագրի (այսուհետ` «Փոխառություն») Բաժին 2.07-ի դրույթներին համապատասխան, Արժույթի փոխարկման միջոցով ժամանակ առ ժամանակ կարող է փոխարկվել:
2.02. Փոխառուն իրավունք ունի Ծրագրին աջակցման նպատակով օգտագործել Փոխառության միջոցները սույն Պայմանագրի Ներդիր 1-ի Բաժին II-ին համապատասխան:
2.03. Փոխառուի կողմից վճարման ենթակա սկզբնական վճարը հավասար է Փոխառության գումարի մեկ տոկոսի մեկ քառորդին (0.25%):
2.04 Փոխառուի կողմից վճարման ենթակա Հանձնառության վճարը հավասար է Փոխառության չօգտագործված մնացորդի տարեկան մեկ տոկոսի մեկ քառորդին (0.25%):
2.05. Տոկոսների յուրաքանչյուր ժամանակաշրջանի համար Փոխառուի կողմից վճարման ենթակա տոկոսների դրույքը պետք է հավասար լինի Փոխառության արժույթի համար սահմանված հաշվարկային դրույքին` գումարած Փոփոխական սպրեդը, պայմանով, որ Փոխառության մայր գումարը մասամբ կամ ամբողջովին փոխարկելու դեպքում Փոխարկման ժամանակաշրջանում Փոխառուի կողմից վճարման ենթակա տոկոսները պետք է հաշվարկվեն Ընդհանուր պայմանների հոդված IV-ի համապատասխան դրույթների համաձայն: Չնայած վերոգրյալին` եթե Փոխառության տեղաբաշխված մնացորդի որևէ գումար չի վճարվում սահմանված ժամկետում կամ վերջինիս հաջորդող 30 օրվա ընթացքում, ապա Փոխառուի կողմից վճարման ենթակա տոկոսները հաշվարկվում են Ընդհանուր պայմանների Բաժին 3.02-ի (ե) կետին համապատասխան:
2.06. Յուրաքաչյուր տարի վճարման ամսաթվերն են փետրվարի 1-ը և օգոստոսի 1-ը:
2.07. Փոխառության մայր գումարը պետք է մարվի սույն Պայմանագրի Ներդիր 2-ում սահմանվող մարման ժամանակացույցին համապատասխան:
2.08. (a) Պարտքի շրջահայաց կառավարմանը նպաստելու նպատակով Փոխառուն իրավունք ունի ցանկացած պահին հանդես գալ Փոխառության պայմանների ստորև Փոխարկումներից որևէ մեկի կատարման դիմումով. (i) Փոխառության ողջ մայր գումարի կամ դրա մի մասի (տեղաբաշխված կամ չտեղաբաշխված) առնչությամբ Փոխառության արժույթից անցում Հաստատված արժույթին, (ii) տոկոսադրույքի բազայի փոփոխություն, որը կիրառելի է. (A) Փոխառության տեղաբաշխված և դեռևս չմարված մայր գումարի կամ դրա մի մասի նկատմամբ` Փոփոխական դրույքից անցում Հաստատագրված դրույքի կամ հակառակը, կամ (B) Փոխառության տեղաբաշխված և դեռևս չմարված մայր գումարի կամ դրա մի մասի նկատմամբ` Հաշվարկային դրույքի և Փոփոխական սպրեդի վրա հիմնվող Փոփոխական դրույքից անցում Հաստատագրված հաշվարկային դրույքի և Փոփոխական սպրեդի վրա հիմնվող Փոփոխական դրույքի, կամ հակառակը, կամ (C) Փոխառության ողջ տեղաբաշխված և դեռևս չմարված մայր գումարի նկատմամբ` Փոփոխական սպրեդի վրա հիմնվող Փոփոխական դրույքից անցում Հաստատագրված սպրեդի վրա հիմնվող Փոփոխական դրույքի, և (iii) Փոփոխական դրույքի կամ Հաշվարկային դրույքի համար տոկոսադրույքի առաստաղի կամ նվազագույն և առավելագույն սահմանաչափերի սահմանման միջոցով Փոխառության տեղաբաշխված և դեռևս չմարված մայր գումարի կամ դրա մի մասի նկատմամբ կիրառելի Փոփոխական դրույքի կամ Հաշվարկային դրույքի սահմանաչափերի որոշման նկատմամբ:
(b) Սույն Բաժնի պարբերություն (a)-ի համաձայն հայցվող փոխարկումը, որն ընդունվում է Բանկի կողմից, պետք է համարվի «Փոխարկում» համաձայն Ընդհանուր պայմաններում տրվող սահմանման և պետք է կատարվի Ընդհանուր պայմանների հոդված IV-ի և Փոխարկման ուղեցույցների դրույթներով նախատեսված կարգով:
2.09. Չսահմանափակելով Ընդհանուր պայմանների Բաժին 5.08-ի դրույթների գործողությունը (վերը Բաժինը վերահամարակալվել է սույն Պայմանագրի Հավելվածի Բաժին II-ի 5-րդ կետի համաձայն և վերաբերում է Համագործակցությանը և խորհրդակցություններին), նախատեսվում է, որ Փոխառուն պետք է առանց ուշացման Բանկին տրամադրի սույն հոդված II-ի դրույթներին վերաբերող այն տեղեկությունը, որ ժամանակ առ ժամանակ Բանկը կարող է ողջամտորեն պահանջել:
ՀՈԴՎԱԾ III—ԾՐԱԳԻՐԸ
3.01. Փոխառուն փաստում է Ծրագրի նպատակներին իր հավատարիմ լինելը և Ծրագիրն իրագործելու իր հանձնառությունը: Ելնելով այս նպատակից և Ընդհանուր պայմանների Բաժին 5.08-ի դրույթներից.
(a) Փոխառուն և Բանկը պետք է ժամանակ առ ժամանակ, կողմերից որևէ մեկի խնդրանքով, փոխանակեն իրենց տեսակետները՝ կապված Փոխառուի մակրոտնտեսական քաղաքականության շրջանակի և Ծրագրի իրականացման ընթացքի հետ,
(b) ՙՆախքան վերը տեսակետների յուրաքանչյուր փոխանակումը Փոխառուն պետք է Բանկի ուսումնասիրմանն ու գնահատմանը ներկայացնի Ծրագրի իրականացման ընթացքի մասին հաշվետվություն այնպիսի մանրամասնությամբ, որ Բանկը ողջամտորեն կպահանջի, և
(c) Չսահմանափակելով սույնԲաժնի (a) և (b) կետերով սահմանված դրույթների գործողությունը` նախատեսվում է, որ Փոխառուն պետք է անհապաղ Բանկին տեղեկացնի ցանկացած իրավիճակի մասին, որը էապես կհակադարձի Ծրագրի նպատակների կամ Ծրագրի շրջանակում ձեռնարկված որևէ գործողության իրականացումը, ներառյալ սույն Պայմանագրի Ներդիր 1-ի Բաժին I-ում սահմանված գործողությունները:
ՀՈԴՎԱԾ IV—ԲԱՆԿԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԸ
4.01. Կասեցման լրացուցիչ դեպքերը ներառում են հետևյալը, մասնավորապես, երբ ի հայտ է գալիս այնպիսի իրավիճակ, որի պատճառով անհավանական է դառնում Ծրագրի կամ դրա նշանակալից մասի իրականացումը:
ՀՈԴՎԱԾ V – ՈՒԺԻ ՄԵՋ ՄՏՆԵԼԸ, ԼՈՒԾՈՒՄԸ
5.01. Ուժի մեջ մտնելու լրացուցիչ պայմանները ներառում են հետևյալը, մասնավորապես, այն, որ Բանկը բավարարված է Փոխառուի կողմից իրականացվող Ծրագրի ընթացքով և Փոխառուի մակրոտնտեսական քաղաքականության շրջանակի համարժեքությամբ:
5.02. Ուժի մեջ մտնելու վերջնաժամկետը սույն Պայմանագրի ամսաթվին հաջորդող հարյուր քսաներորդ (120) օրն է:
ՀՈԴՎԱԾ V — ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉ, ՀԱՍՑԵՆԵՐ
6.01. Փոխառուի ներկայացուցիչն է Փոխառուի Ֆինանսների նախարարը:
6.02. Փոխառուի հասցեն է՝
Հայաստանի Հանրապետության Ֆինանսների նախարարություն
Մելիք-Ադամյան փ. 1
Երևան 0010
Հայաստանի Հանրապետություն
Ֆաքս՝
+374-10-524282
6.03. Բանկի հասցեն է՝
International Bank for Reconstruction and Development
1818 H Street, N.W.
Washington, D.C.20433
Սnited States of America
Հեռագրային հասցե՝ Տելեքս՝ |
Ֆաքս՝ | |
INTBAFRAD Washington, D.C. |
248423(MCI) կամ 64145(MCI) |
1-202-477-6391 |
ՀԱՄԱՁԱՅՆԵԼ ԵՆ ________________, __________, վերը առաջին անգամ նշվող օրվա և տարեթվի դրությամբ:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
_____________________________________
Լիազոր ներկայացուցիչ
Անուն, ազգանուն. __________________________
Պաշտոն. __________________________
ՎԵՐԱԿԱՌՈՒՑՄԱՆ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԲԱՆԿ
_____________________________________
Լիազոր ներկայացուցիչ
Անուն, ազգանուն. __________________________
Պաշտոն. __________________________
ՆԵՐԴԻՐ 1
Ծրագրի գործողությունները, Փոխառության միջոցների հասանելիությունը
Բաժին I. Ծրագրի շրջանակում նախաձեռնված գործողությունները: Ծրագրի շրջանակում Փոխառուի կողմից նախաձեռնված գործողությունները ներառում են հետևյալը.
I.Գործարար միջավայրի հզորացում
Տեսչական բարեփոխումներ
1. Փոխառուն (a) որդեգրել է իր տեսչական մարմինների համակարգի օպտիմալացման բարեփոխումների նոր ռազմավարությունը՝ 2014թ. սեպտեմբերի 25-ին ընդունելով թիվ 40-59 արձանագրային որոշումը, և (b) Խորհրդարան է ներկայացրել «Տեսչական մարմինների մասին» օրենքի նախագիծը, որով նախատեսվում է անկախության, վերահսկողության ավելի բարձր աստիճան և ստուգումների բարելավված թափանցիկություն, որի մասին է հավաստում Վարչապետի 2014թ. սեպտեմբերի 26-ի թիվ 01/23.18/16012-14գրությունը:
Մաքսային բարեփոխումներ
2. Փոխառուն իրականացրել է միջոցառումներ՝ ուղղված սահմանային գործառնությունների կառավարման հզորացմանը, այդ թվում հետևյալի միջոցով. (i) Մաքսային օրենսգրքի 128-րդ հոդվածի փոփոխություններ՝ ընդունված խորհրդարանի կողմից 2014թ. մայիսի 20-ին, որոնց համաձայն էլեկտրոնային հայտարարագիրը համարվում է մաքսային ձևակերպումների վավեր միջոց, և տվյալ միջոցառումը կոչված է կրճատել մաքսային ձևակերպումների համար պահանջվող ժամանակը, (ii) մաքսային ձևակերպումների պարզեցման նպատակով, ծրագրային հատուկ ապահովման և բիզնես գործընթացների արդիականացման ծառայությունների ձեռքբերման գործընթացի նախաձեռնման միջոցով բուսասանիտարական հսկողության ենթակա ապրանքների համար «մեկ պատուհանի» սկզբունքով գործող համակարգի ներդնում, համաձայն 2014թ. օգոստոսի 29-ի Կառավարության թիվ 02/23.18/13691-14 որոշման:
Օդային փոխադրումներ
3. Փոխառուն ստեղծել է ավիացիայի ոլորտի վերահսկողության նոր ինստիտուցիոնալ կառուցվածք, որտեղ քաղաքականության ձևավորման և իրականացման համար պատասխանատվությունը, որն այժմ տրված է Էկոնոմիկայի նախարարությանը, առանձնացվել է հավաստագրման և տեխնիկական կարգավորման գործառույթից, որն այժմ իրականացնում է Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունը (ՔԱԳՎ), ընդ որում, մի քանի շահագրգիռ կառույցների ներկայացուցիչներից կազմված խորհուրդը պատասխանատու կլինի լիցենզավորման որոշումների կայացման և օդային ծառայությունների հայտերի բավարարման խնդրում ՔԱԳՎ-ին ուղղորդելու համար՝ նպատակ ունենալով բարելավել թափանցիկությունը և հաշվետվողականությունը, համաձայն Էկոնոմիկայի նախարարության կանոնադրությունում և ՔԱԳՎ-ի կանոնադրությունում փոփոխություններ կատարելու մասին Կառավարության համապատասխանաբար թիվ 856-Ն և թիվ 859-Ն որոշումների՝ ընդունված 2014թ. օգոստոսի 14-ին, և 2014թ. սեպտեմբերի 25-ի Կառավարության թիվ 1022-Ն որոշման:
II. Վարկային հասանելիության բարելավում
Ապահովված գործարքներ / Գրավ
4. 2014թ. օգոստոսի 28-ի Կառավարության նիստում Փոխառուն ընդունել է մի շարք օրենսդրական փոփոխություններ՝ ուղղված ապահովված գործարքների համար ժամակակակից կարգավորող դաշտի ստեղծմանը, որը վարկերի հասանելիությունը բարելավելու նպատակով թույլ է տալիս որպես գրավ օգտագործել շարժական գույքը և կոչված է ծառայելու ի շահ փոքր ու միջին ձեռնարկությունների, և ներառում է. a) Շարժական գույքի նկատմամբ իրավունքների գրանցման մասին օրենքը, b) Քաղաքացիական օրենսգրում փոփոխություններ կատարելու մասին օրենքը, c) Քրեական օրենսգրում փոփոխություններ կատարելու մասին օրենքը, d) Իրավաբանական անձանց գրանցման մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքը, e) Դատական ակտերի հարկադիր կատարման մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքը, f) Պետական գույքի իրավունքների մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքը, g) Բանկերի և բանկային գործունեության մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքը, հ) Ապահովագրության մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքը, i) Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքը, j) Ընդերքի մասին օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրենքը, k) Առևտրային նշանների մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքը, l) Ավիացիայի մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքը, m) Հարկերի մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքը, ո) Պետական տուրքի մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքը,և Վարչապետի 2014թ. սեպտեմբերի 5-ի թիվ 01/23.18/14616-14 գրությամբ համապատասխան կից փաստաթղթերի հետ միասին Փոխառուն ներկայացրել է վերոնշյալ օրենսդրական փոփոխությունների նախագծերը Խորհրդարան:
III. Պետական կառավարման արդյունավետության և թափանցիկության բարելավում
Քաղաքացիական ծառայության բարեփոխումներ
5. Քաղաքացիական ծառայության խորհրդի 2014թ. սեպտեմբերի 23-ի թիվ 833-Ա որոշման ընդունման միջոցով Փոխառուն հզորացրել է կատարողականի գնահատման համակարգը՝ հաստատելով պաշտոնեական հրահանգների համապարփակ և պարտադիր կիրառման ենթակա կատալոգ, որը սահմանում է քաղաքացիական ծառայության շուրջ հիսուն պաշտոնների համար նախատեսված վարչական և մասնագիտական պահանջներն ու հմտությունները:
Էլ-կառավարում
6. Փոխառուն (i) Կառավարության 2014թ. ապրիլի 10-ի թիվ 14 արձանագրային որոշման ընդունմամբ հաստատել է էլեկտրոնային կառավարման կիրառական ծրագրերի ստեղծման ռազմավարությունը և գործողությունների ծրագիրը (ներառյալ էլ-ստորագրությունների, էլեկտրոնային վարչական ռեգիստրների, տեղեկատվության հասանելիության լրացուցիչ պահանջները և տեղեկատվական բազաների փոխգործողության պահանջները և այլն),և (ii) նախաձեռնել է Ռազմավարության իրականացումը՝ Խորհրդարան ներկայացնելով «Անհատական տվյալների պաշտպանության մասին» օրենքի նախագիծը և ««Էլեկտրոնային ստորագրության և էլեկտրոնային փաստաթղթերի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որի մասին է հավաստում Վարչապետի 2014թ. սեպտեմբերի 5-ի թիվ 01/23.18/14668-14 գրությունը և կից ներդիրները:
IV. Ֆիսկալ տարածության բարելավում և բնական ռեսուրսների կառավարում
Հարկային եկամուտների հավաքագրում
7. Փոխառուն (i) բարելավել է հարկերի հավաքագրումը՝ Խորհրդարան ներկայացնելով «Ավելացված արժեքի հարկի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը, որով դադարեցվում է ֆինանսական միջնորդային ծառայությունների գծով ԱԱՀ-ից ազատման արտոնությունը, որի մասին է հավաստում Վարչապետի 2014թ. սեպտեմբերի 19-ի թիվ 01/23.18/15551-14 գրությունը,և (ii) 2014թ. սեպտեմբերի 25-ին կայացած Կառավարության նիստում հաստատելով 2015թ. պետական բյուջեի նախագծի փաթեթը, այդ թվում վերջինիս բացատրագրում ներառված «Հարկային արտոնությունների մասին հաշվետվությունը», որտեղ ներկայացվում են եկամուտների վրա հիմնական հարկային ծախսերի ունեցած ազդեցության գնահատականներն ու դրանց հիմնավորումը և որը ներկայացվել է Խորհրդարան 2014թ. հոկտեմբերի 2-ին]:
Հանրային ենթակառուցվածքների կայունություն
8. Փոխառուն (i) 2014թ. օգոստոսի 14-ի Կառավարության թիվ 883-Ն որոշման ընդունման միջոցով հաստատել է Հայաստանում խմելու ջրի ոլորտի բարեփոխումների գործողությունների ծրագիրը, ներառյալ ողջ հանրապետության մակարդակում վարձակալության նոր պայմանագրի կնքման մասին որոշումը, և (ii) սկսել է Գործողությունների ծրագրի իրականացումը՝ վարձակալության նոր պայմանագրի կնքման առնչությամբ գործարքային խորհրդատվական ծառայությունների ներգրավման նպատակով հայտարարելով մրցույթ, որի մասին է հավաստում www.scws.am, www.procurement.am կայքերում զետեղված հայտարարությունը և 2014թ. սեպտեմբերին կառավարության կողմից արված պաշտոնական մամլո հաղորդագրությունը:
Հանքային ոլորտում բնապահպանական կայունության բարելավում
9. Փոխառուն հզորացրել է հանրային ռեսուրսների կառավարումը հետևյալի միջոցով. (i) 2014թ. հունիսի 21-ին Խորհրդարանի կողմից ընդունվել է «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» օրենքը, իսկ 2014թ. սեպտեմբերի 11-ին՝ նույն օրենքի անհրաժեշտ փոփոխությունները,(ii) բնապահպանական ու սոցիալական ուղեցույցներին համապատասխան հաստատվել է բնօգտագործման իրավունքների «մեկ պատուհանի» սկզբունքով գործող համակարգը,որի մասին է հավաստում 2014թ. սեպտեմբերի 4-ի Կառավարության թիվ 29.6/209727-14(37) արձանագրային որոշումը:
V. Սոցիալական աջակցության ընդլայնում
10. 2013թ. դեկտեմբերի 12-ին Խորհրդարանի կողմից 2014թ. պետական բյուջեի հաստատման և 2013թ. դեկտեմբերի 26-ի Կառավարության թիվ 1515-Ն որոշման ընդունման միջոցով Փոխառուն ընդլայնել է առողջապահական արտոնությունների ծածկույթը (հրաժարում համավճարներից)` դրանում ներառելով տնային տնտեսությունների այն նույն խումբը, որն ընդգրկված է ընտանեկան նպաստի ծրագրում:
Բաժին II.Փոխառության միջոցների հասանելիությունը
A. Ընդհանուր: Փոխառուն կարող է օգտագործել Փոխառության միջոցները սույն բաժնի, ինչպես նաև այն լրացուցիչ ցուցումների դրույթներին համապատասխան, որ Բանկը կարող է ծանուցման միջոցով նախատեսել Փոխառուի համար:
B. Փոխառության գումարների հատկացումը: Փոխառությունը (բացառությամբ Սկզբնական վճարի կատարման համար պահանջվող գումարների) հատկացվում է տեղաբաշխման միասնական տրանշով, որից Փոխառուն կարող է իրականացնել Փոխառության միջոցների դուրսբերումներ: Այս նպատակով Փոխառության գումարների հատկացումը սահմանված է ստորև աղյուսակում.
Հատկացումներ |
Փոխառության հատկացված գումար |
(1) Տեղաբաշխման միասնական տրանշ |
74,812,500 |
(2) Սկզբնական վճար |
187,500 |
ԸՆԴԱՄԵՆԸ ԳՈՒՄԱՐ |
75,000,000 |
C. Տեղաբաշխման տրանշի բացթողնման պայմանները
Տեղաբաշխման միասնական տրանշից միջոցների տեղաբաշխում կարող է իրականացվել միմիայն այն դեպքում, երբ, Բանկի գնահատմամբ, (a) Փոխառուի կողմից իրականացվող Ծրագիրը, և (b) Փոխառուի մակրոտնտեսական քաղաքականության շրջանակը բավարար են:
D. Փոխառության գումարների ավանդադրումը: Բացառությամբ այն դեպքերի, երբ Բանկն այլ բան է համաձայնում.
1. Փոխառության հաշվից միջոցների բոլոր դուրսբերումները պետք է Բանկի կողմից ավանդադրվեն Փոխառուի կողմից նշանակած և Բանկի համար ընդունելի հաշվի վրա, և
2. Փոխառուն պետք է ապահովի այն, որ նշված հաշվին գումարի ավանդադրումից անմիջապես հետո Փոխառուի բյուջետային կառավարման համակարգում հաշվառվի համարժեք գումար՝ Բանկի համար ընդունելի կարգով:
E. Բացառված ծախսերը: Փոխառուն պարտավորվում է չօգտագործել Փոխառության միջոցները Բացառված ծախսերը ֆինանսավորելու նպատակով: Եթե Բանկը ցանկացած պահին պարզում է, որ Փոխառության որևէ գումար օգտագործվել է Բացառված ծախսերի դիմաց վճարում կատարելու նպատակով, ապա Փոխառուն պետք է, Բանկից ծանուցում ստանալուց անմիջապես հետո, Բանկին վերադարձնի նման վճարման գումարին հավասար գումար: Նման պահանջի դեպքում Բանկին վերադարձված գումարները պետք է չեղարկվեն:
F. Փակման ամսաթիվ: Փակման ամսաթիվը 2015թ. մարտի 31-ն է:
ՆԵՐԴԻՐ 2
Մարման ժամանակացույց
1. Ստորև աղյուսակում սահմանվում են Փոխառության Մայր գումարի վճարման ամսաթվերը և Մայր գումարի վճարման յուրաքանչյուր ամսաթվին վճարման ենթակա ընդհանուր մայր գումարի տեսակարար կշիռը («Մասնակի մարման մասնաբաժինը»): Եթե Մայր գումարի վճարման առաջին ամսաթվի դրությամբ Փոխառության միջոցներն ամբողջապես տեղաբաշխվել են, ապա Մայր գումարի վճարման յուրաքանչյուր ամսաթվին Փոխառուի կողմից մարման ենթակա Փոխառության մայր գումարի չափը պետք է որոշվի Բանկի կողմից` բազմապատկելով. (ա) Մայր գումարի վճարման առաջին ամսաթվի դրությամբ Փոխառության տեղաբաշխված մնացորդը (բ) Մայր գումարի վճարման յուրաքանչյուր ամսաթվի համար սահմանված Մասնակի մարման մասնաբաժնով, իսկ անհրաժեշտության դեպքում նշված գումարը պետք է ճշգրտվի` նվազեցնելով սույն Ներդիրի 4-րդ կետում նշվող այն գումարները, որոնց վրա տարածվում է Արժույթի փոխարկումը:
Մայր գումարի վճարման ամսաթիվ |
Մասնակի մարման մասնաբաժին(արտահայտված տոկոսով) |
Յուրաքանչյուր փետրվարի 1-ին և օգոստոսի 1-ին |
4.76% |
2039թ. օգոստոսի 1-ին |
4.80% |
2. Եթե Մայր գումարի վճարման ամսաթվի դրությամբ Փոխառության միջոցները դեռևս ամբողջությամբ չեն տեղաբաշխվել, ապա Մայր գումարի վճարման յուրաքանչյուր ամսաթվին Փոխառուի կողմից մարման ենթակա Փոխառության մայր գումարը որոշվում է հետևյալ կերպ.
(a) Ելնելով Մայր գումարի վճարման ամսաթվի դրությամբ Փոխառության տեղաբաշխված միջոցների գումարից՝ Փոխառուն պետք է մարի Փոխառության տեղաբաշխված մնացորդը տվյալ ամսաթվի դրությամբ, համաձայն սույն Ներդիրի 1-ին կետի:
(b) Մայր գումարի վճարման առաջին ամսաթվից հետո տեղաբաշխված ցանկացած գումար պետք է մարվի վերը ամսաթվին հաջորդող` Մայր գումարի վճարման յուրաքանչյուր ամսաթվին, այն չափով, որը որոշվում է Բանկի կողմից` բազմապատկելով տեղաբաշխված յուրաքանչյուր գումարը կոտորակային թվով, որի համարիչը սույն Ներդիրի 1-ին կետում ներկայացված աղյուսակում վերը Մայր գումարի վճարման ամսաթվի համար սահմանվող Մասնակի մարման սկզբնական մասնաբաժինն է («Մասնակի մարման սկզբնական մասնաբաժին»), իսկ հայտարարը` վերը ամսաթվին համապատասխանող կամ դրան հաջորդող Մայր գումարի վճարման ամսաթվերին կատարման ենթակա բոլոր սկզբնական մասնակի մարման մասնաբաժինների հանրագումարն է, իսկ անհրաժեշտության դեպքում նշված գումարները պետք է ճշգրտվեն` նվազեցնելով սույն Ներդիրի 4-րդ կետում նշվող այն գումարները, որոնց վրա տարածվում է Արժույթի փոխարկումը:
3. (a) Զուտ ելնելով Մայր գումարի վճարման ցանկացած ամսաթվին վճարման ենթակա մայր գումարի մասնաբաժինները հաշվարկելու նպատակից` Մայր գումարի վճարման ամսաթվին նախորդող երկու օրացույցային ամսվա ընթացքում տեղաբաշխված գումարները համարվում են տեղաբաշխված և դեռևս չմարված տեղաբաշխման ամսաթվին հաջորդող Մայր գումարի վճարման երկրորդ ամսաթվին և ենթակա են մարման Մայր գումարի վճարման յուրաքանչյուր ամսաթվին` սկսած տեղաբաշխման ամսաթվին հաջորդող Մայր գումարի վճարման երկրորդ ամսաթվից:
(b) Չնայած սույն կետի (ա) ենթակետի դրույթներին, եթե Բանկը ցանկացած պահին ներդնում է սահմանված օրերին վճարման հաշիվների ներկայացման համակարգ, որի շրջանակում վճարման հաշիվները տրվում են Մայր գումարի վճարման համապատասխան ամսաթվին կամ դրանից հետո, ապա վերը ենթակետի դրույթներն այլևս չեն տարածվում վերոնշյալ վճարային համակարգի ներդրման ամսաթվից հետո տեղաբաշխված գումարների վրա:
4. Չնայած սույն Ներդիրի 1-ին և 2-րդ կետերով նախատեսվող դրույթներին, Փոխառության տեղաբաշխված մնացորդի կամ դրա մի մասի արժույթը Հաստատված արժույթի փոխարկելու դեպքում, Մայր գումարի վճարման ամսաթվին մարման ենթակա այն գումարը, որը Փոխարկման ժամանակաշրջանում փոխարկվել է Հաստատված արժույթի, որոշվում է Բանկի կողմից` Փոխարկումից անմիջապես առաջ տվյալ գումարի արժույթով արտահայտված մեծությունը բազմապատկելով. (i) Փոխարկման առնչությամբ Արժույթի հեջավորման գործարքի շրջանակում Հաստատված արժույթով Բանկի կողմից վճարման ենթակա մայր գումարի մասնաբաժիններն արտահայտող փոխարժեքով, կամ (ii) Հայտարարված դրույքի փոխարժեքային բաղադրիչով` հիմնվելով Փոխարկման ուղեցույցների համաձայն Բանկի կայացրած որոշման վրա:
5. Եթե Փոխառության տեղաբաշխված մնացորդը արտահայտված է Փոխառության մեկից ավելի արժույթներով, ապա սույն Ներդիրի դրույթներն առանձին տարածվում են Փոխառության յուրաքանչյուր արժույթով արտահայտված գումարների վրա` թույլ տալով վերոնշյալ յուրաքանչյուր գումարի համար սահմանել առանձին մարման ժամանակացույց:
ՀԱՎԵԼՎԱԾ
Բաժին I. Սահմանումներ
1. «Բացառված ծախսերը» նշանակում է ցանկացած ծախս.
(a) որը կապված է պայմանագրի հիման վրա մատակարարված այն ապրանքների ու ծառայությունների հետ, որոնք ազգային կամ միջազգային ֆինանսական հաստատությունը կամ գործակալությունը, բացառությամբ Բանկի կամ Ընկերակցության, ֆինանսավորել է կամ համաձայնել է ֆինանսավորել, կամ որոնք Բանկը կամ Ընկերակցությունը ֆինանսավորել կամ համաձայնել է ֆինանսավորել մեկ այլ փոխառության, վարկի կամ դրամաշնորհի շրջանակում,
(b) որը կապված է այն ապրանքների հետ, որոնք ներառված են ՄԱԿ-ի կողմից Վիճակագրական փաստաթղթերում (Series M, No. 34/Rev.3 (1986)) տպագրված Միջազգային առևտրի ստանդարտ դասակարգման (վերանայված 3-րդ տարբերակ, «SITC», Rev.3) (այսուհետ՝ «SITC») ստորև խմբերում կամ ենթախմբերում կամ «SITC»-ի ապագա խմբագրություններով սահմանվելիք խմբերում կամ ենթախմբերում՝ նշված Բանկի կողմից Փոխառուին ուղղված ծանուցման մեջ.
Խումբ |
Ենթախումբ |
Հոդվածի նկարագրություն |
112 |
Ալկոհոլային խմիչքներ | |
121 |
Ծխախոտի հումք, ծխախոտի թափոն | |
122 |
Վերամշակված ծխախոտ (ծխախոտի փոխարինողներ պարունակող կամ չպարունակող) | |
525 |
Ռադիոակտիվ և հարակից նյութեր | |
667 |
Գոհարներ, թանկարժեք և կիսաթանկարժեք քարեր (մշակված կամ չմշակված) | |
718 |
718.7 |
Միջուկային ռեակտորներ և դրանց մասեր,վառելիքային տարրեր (քարթիջներ), չճառագայթահարված, նախատեսված միջուկային ռեակտորների համար |
728 |
728.43 |
Ծխախոտի վերամշակման սարքավորումներ |
897 |
897.3 |
Զարդեղեն՝ պատրաստված ոսկու, արծաթի կամ պլատինի խմբի մետաղներից (բացառությամբ ձեռքի ժամացույցների և ժամացույցների կաղապարների) և ոսկյա կամ արծաթյա իրեր (այդ թվում տեղադրված թանկարժեք քարերով) |
971 |
Ոսկի, ոչ դրամական (բացառությամբ ոսկու հանքանյութի և կոնցենտրատների) |
(c) որը կապված է ռազմական կամ կիսառազմական նշանակության ապրանքների կամ սպառման շքեղ իրերի հետ,
(d) որը կապված է շրջակա միջավայրի համար վնասակար ապրանքների հետ, որոնց արտադրությունը, օգտագործումը կամ արտահանումը արգելված է Փոխառուի օրենքներով կամ միջազգային այն համաձայնագրերով, որոնց կողմ է հանդիսանում Փոխառուն,
(e) այնպիսի վճարման հաշվին, որը, ՄԱԿ-ի Կանոնադրության գլուխ VII-ի հիման վրա ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի որոշմամբ համարվում է արգելված, և
(f) որի առնչությամբ Բանկը պարզում է, որ Փոխառուի որևէ ներկայացուցիչ կամ Փոխառության միջոցների որևէ այլ շահառու ներգրավվել է կոռումպացված, խարդախ գործողություններում, մասնակցել է որևէ գաղտնի համաձայնությանը կամ հարկադրանքի գործողություններին, իսկ Փոխառուն (կամ նման այլ շահառուն) ժամանակին և Բանկի համար բավարար համարժեք քայլեր չի ձեռնարկել նման դեպքերին արձագանքելու ուղղությամբ:
2. «Ընդհանուր պայմաններ»-ը նշանակում է 2012թ. մարտի 12-ի «Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի վարկերի ընդհանուր պայմանները», ներառյալ սույն Հավելվածի Բաժին II-ում նշվող փոփոխությունները:
3. «Ծրագիրը» նշանակում է գործողությունների, նպատակների և քաղաքականությունների ծրագիր, որը կոչված է խթանել աճը և ապահովել աղքատության զգալի կրճատում և սահմանված կամ նշված է Բանկին ուղղված Փոխառուի 2014թ. հոկտեմբերի 3-ի գրության նախնական տարբերակում, որով Փոխառուն հայտարարում է Ծրագիրն իրականացնելու իր հանձնառությունը և իրականացման ընթացքում Ծրագրին աջակցելու համար հայցում Բանկի օժանդակությունը:
4. «Տեղաբաշխման միասնական տրանշը» նշանակում է սույն Պայմանագրի Ներդիր 1-ի Բաժին II-ի Մաս Բ-ում ներկայացված աղյուսակում «Տեղաբաշխման միասնական տրանշ»կատեգորիայի տակ հատկացված Փոխառության գումարը:
Բաժին II.Փոփոխություններ Ընդհանուր պայմաններում
Ընդհանուր պայմաններում կատարվել են հետևյալ փոփոխությունները.
1. Բովանդակության ցանկում նշվող Բաժինները, Բաժինների վերնագրերը և համարակալումը փոփոխվել են՝ ելնելով ստորև պարբերություններով նախատեսված փոփոխություններից:
2. Բաժին 2.03-ի (a) կետի վերջին նախադասությունը (որը վերաբերում է Տեղաբաշխման հայտերին) ամբողջությամբ հանվել է:
3. Բաժին 2.04-ը (Հատուկ հաշիվներ)ևԲաժին 2.05-ը (Իրավունակ ծախսեր) հանվել են ամբողջությամբ, իսկ Հոդված II-ի մնացած բաժինների համարակալումը համապատասխանաբար փոխվել է:
4. Բաժին 3.01. (Սկզբնական վճար) վերաշարադրվել է հետևյալ կերպ.
«Բաժին 3.01. Սկզբնական վճար, Հանձնառության վճար
(a) Փոխառուն պետք է Բանկին վճարի Փոխառության գումարի գծով սկզբնական վճար այն դրույքաչափով, որը սահմանված է Փոխառության պայմանագրում («Սկզբնական վճար»):
(b) Փոխառուն պետք է Բանկին վճարի Փոխառության չտեղաբաշխված մնացորդի գծով Հանձնառության վճար՝ Փոխառության պայմանագրով սահմանված դրույքաչափով («Հանձնառության վճար»): Հանձնառության վճարը պետք է հաշվեգրվի Փոխառության պայմանագրի ամսաթվին հաջորդող վաթսուներորդ օրվանից մինչև Փոխառուի կողմից Փոխառության հաշվից գումարների դուրսբերման կամ նման գործարքի չեղարկման համապատասխան ամսաթվերը: Հանձնառության վճարը ենթակա է վճարման կիսամյակը մեկ անգամ, Վճարման յուրաքանչյուր օրվա վերջում:»
5. Բաժին 5.01-ը (Ծրագրի ընդհանուր իրականացում), և Բաժին 5.09-ը (Ֆինանսական կառավարում, ֆինանսական հաշվետվություններ, աուդիտներ) հանվել են ամբողջությամբ, իսկ Հոդված V-ի հաջորդ բաժինների համարակալումը համապատասխանաբար փոխվել է:
6. Բաժին 5.05-ի (a) կետը (որն այդպես է համարակալվել՝ ելնելով վերը 5-րդ կետից և վերաբերում է Ապրանքների, աշխատանքների և ծառայությունների օգտագործմանը) հանվել է ամբողջությամբ:
7. Բաժին 5.06-ի (c) կետը (որն այդպես է համարակալվել՝ ելնելով վերը 5-րդ կետից) վերաշարադրվել է հետևյալ կերպ.
«Բաժին 5.06.Պլաններ, փաստաթղթեր, գրանցումներ
… (c) Փակման ամսաթից հետո երկու տարի ժամկետով Փոխառուն պետք է պահի Փոխառության բոլոր այն գրանցումները (պայմանագրերը, հանձնարարականները, հաշիվ-ապանքագրերը, վճարման հաշիվները, ստացականները և այլ փաստաթղթերը), որոնք հավաստում են Փոխառության ներքո կատարված ծախսերի մասին:»
8. Բաժին 5.07-ի (c) կետը(որն այդպես է համարակալվել՝ ելնելով վերը 5-րդ կետից) վերաշարադրվել է հետևյալ կերպ.
«Բաժին 5.07.Ծրագրի մոնիթորինգ և գնահատում
… (c) Փոխառուն պետք է կազմի կամ ապահովի, որ կազմվի և Փակման ամսաթվին հաջորդող ոչ ուշ, քան վեց ամսվա ընթացքում Բանկին ներկայացնի Ծրագրի իրականացման, Իրավաբանական պայմանագրերի ներքո Փոխառության կողմերի ու Բանկի համապատասխան պարտավորությունների կատարման և Փոխառության նպատակների իրագործման մասին հաշվետվություն՝ ապահովելով նշված հաշվետվության այնպիսի շրջանակ ու մանրամասնության աստիճան, որ ողջամտորեն պահանջվում է Բանկի կողմից:»
9. Հավելվածում (Սահմանումներ) Բաժինների համարակալումներին և կետերին արվող բոլոր հղումներն ըստ անհրաժեշտության փոփոխվել են՝ ելնելով վերը փոփոխություններից:
10. Հավելվածում ավելացվել է «Հանձնառության վճար»-ի սահմանումն արտացոլող հետևյալ նոր կետը, իսկ հաջորդ կետերի համարալակումը համապատասխանաբար փոխվել է:
«19. «Հանձնառության վճար»-ը նշանակում է Բաժին 3.01(b)-ի նպատակի համար Փոխառության պայմանագրում սահմանված հանձնառության վճարը:»
11. Փոխված համարակալմամբ 37-րդ (ի սկզբանե՝ 36-րդ) կետը վերաշարադրվել է հետևյալ կերպ.
«37. «Իրավունակ ծախսերը»նշանակում է ցանկացած օգտագործում, որի համար Փոխառությունը աջակցում է Ծրագրին, բացառությամբ Փոխառության պայմանագրի համաձայն բացառված ծախսերի ֆինանսավորման:»
12. Հավելվածի վերահամարակալված 44-րդ (ի սկզբանե 43-րդ) («Ֆինանսական հաշվետվություններ») հանվել է ամբողջությամբ:
13. Հավելվածի 48-րդ կետում «Սկզբնական վճարի»սահմանումը փոփոխվել է՝ Բաժին 3.01-ին արվող հղման փոխարեն նշելով Բաժին 3.01 (a)-ն:
14. Հավելվածի 67-րդ կետում «Փոխառության վճարում» տերմինի սահմանումը վերաշարադրվել է հետևյալ կերպ.
«67. «Փոխառության վճարումը» նշանակում է Իրավաբանական պայմանագրերի կամ սույն Ընդհանուր պայմանների համաձայն Փոխառության կողմերի կողմից Բանկին վճարման ենթակա ցանկացած գումար, որը ներառում է (սակայն չի սահմանափակվում) Տեղաբաշխված փոխառության մնացորդի, տոկոսների, Սկզբնական վճարի, Հանձնառության վճարի, Դեֆոլտային տոկոսադրույքով հաշվարկված տոկոսի (եթե այդպիսին առկա է) ցանկացած գումար, կանխավճարային պարգևավճարը, Փոխարկման կամ Փոխարկման վաղաժամկետ դադարեցման գծով գործարքային վճարը, Փոփոխական սպրեդի ֆիքսման վճար (եթե այդպիսին առկա է), առավելագույն տոկոսադրույքի կամ նվազագույն և առավելագույն տոկոսադրույքի սահմանման դեպքում վճարման ենթակա պարգևավճար, և պայմանների փոփոխման համար Փոխառուի կողմից վճարման ենթակա ցանկացած գումար:»
15. Հավելվածի 72-րդ կետում «Վճարման ամսաթիվ» տերմինի սահմանումը փոխվել է՝ «տոկոս» բառից հետո անգլերեն «is» օժանդակ բայի փոխարեն ավելացնելով «և Հանձնառության վճարը»:»
16. Հավելվածի 75-րդ կետում սահմանված «Նախագիծ» տերմինը փոխվել է «Ծրագիր» տերմինի, իսկ սահմանումը վերաշարադրվել է հետևյալ կերպ (իսկ սույն Ընդհանուր պայմաններում «Նախագիծ» տերմինին արվող հղումները համարվում են որպես հղումներ «Ծրագիր» տերմինին):
«75. «Ծրագիրը» նշանակում է Փոխառության պայմանագրում նշվող ծրագիրը, որին աջակցելու նպատակով տրամադրվում է Փոխառությունը:»
