Գլխավոր տեղեկություն
Համար
N 11
Տիպ
Քաղվածք
Ակտի տիպ
Base act (10.03.2015-01.01.2022)
Կարգավիճակ
Գործողությունը դադարեցված է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
10.03.2015
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
10.03.2015
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
10.03.2015
Ուժը կորցնելու ամսաթիվ
01.01.2022

Ք Ա Ղ Վ Ա Ծ Ք

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ

 

Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ի Ց

 

10 մարտի 2015 թվականի N 11

 

31. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԲԵԼԱՌՈՒՍԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 20-ԻՆ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ «ԲԵԼԱՌՈՒՍԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՆԿԱԽ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐԱԿԱՆ ԵՎ ԱՅԼ ՄԱՐՄԻՆՆԵՐՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅԱՆ ՀԻՄՆՄԱՆ, ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԻՄՈՒՆԻՏԵՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

(անվավեր է ճանաչվել 21.10.21 N 1728-Ն որոշման 1-ին կետով)

 

 Հավանություն տալ Հայաստանի Հանրապետության և Բելառուսի Հանրապետության միջև 2014 թվականի նոյեմբերի 20-ին ստորագրված «Բելառուսի Հանրապետությունում Անկախ պետությունների համագործակցության կանոնադրական և այլ մարմիններում Հայաստանի Հանրապետության ներկայացուցչության հիմնման, արտոնությունների և իմունիտետների մասին» համաձայնագրին՝ համաձայն հավելվածի:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան

 

2015 թ. մարտի 10

Երևան

 

Հավելված

ՀՀ կառավարության 2015 թվականի

մարտի 10-ի նիստի N 11
արձանագրային որոշման

 

ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ

 

Հայաստանի Հանրապետության և Բելառուսի Հանրապետության միջև Բելառուսի Հանրապետությունում Անկախ Պետությունների Համագործակցության կանոնադրական և այլ մարմիններում Հայաստանի Հանրապետության ներկայացուցչության հիմնման, արտոնությունների և իմունիտետների մասին

 

Հայաստանի Հանրապետությունը և Բելառուսի Հանրապետությունը, այսուհետ` Կողմեր,

ձգտելով ամրապնդել և զարգացնել Հայաստանի Հանրապետության և Բելառուսի Հանրապետության հետագա բարեկամական հարաբերությունները և համագործակցությունը,

հիմնվելով 1992 թվականի մարտի 13-ի` Անկախ պետությունների լիազոր ներկայացուցչությունների մասին Համաձայնագրի և 1993 թվականի դեկտեմբերի 24-ի` Համագործակցության կանոնադրական և այլ մարմիններում մասնակից պետությունների մշտական լիազոր ներկայացուցչությունների մասին Կանոնադրության վրա,

ցանկանալով սահմանել Բելառուսի Հանրապետության տարածքում Անկախ Պետությունների Համագործակցության կանոնադրական և այլ մարմիններում Հայաստանի Հանրապետության ներկայացուցչության հիմնման և գործունեության, ինչպես նաև արտոնություններ և իմունիտետներ տրամադրելու պայմանները,

համաձայնեցին ներքոհիշյալի մասին.

 

Հոդված 1

 

1. Սույն Համաձայնագրով Բելառուսի Հանրապետությունը համաձայնում է, որ իր տարածքում հիմնվի Անկախ Պետությունների Համագործակցության կանոնադրական և այլ մարմիններում Հայաստանի Հանրապետության ներկայացուցչություն:

2. Բելառուսի Հանրապետության տարածքում Անկախ Պետությունների Համագործակցության կանոնադրական և այլ մարմիններում Հայաստանի Հանրապետության ներկայացուցչության հիմնումն ու գործունեությունը Բելառուսի Հանրապետության համար լրացուցիչ ծախսեր չի առաջացնում:

 

Հոդված 2

 

1. Հայաստանի Հանրապետության ներկայացուցչությունը, ներկայացուցչության ղեկավարը, անձնակազմի անդամները (դիվանագիտական անձնակազմը, վարչատեխնիկական անձնակազմը և սպասարկող անձնակազմը), դիվանագիտական և վարչական անձնակազմի անդամների հետ բնակվող ընտանիքի անդամները, դիվանագիտական և վարչատեխնիկական անձնակազմի մասնավոր տնային աշխատողները, շենքը, ներկայացուցչության փաստաթղթերը և արխիվը Բելառուսի Հանրապետության տարածքում օգտվում են նույն արտոնություններից ու իմունիտետներից և կրում են նույն պարտականությունները, որոնք սահմանված են 1961 թվականի ապրիլի 18-ի` Դիվանագիտական կապերի մասին Վիեննայի Կոնվենցիայով:

2. Սույն հոդվածի 1-ին մասում նշված արտոնություններն ու իմունիտետները չեն տարածվում Բելառուսի Հանրապետության քաղաքացիների վրա:

 

Հոդված 3

 

Սույն Համաձայնագրի մեկնաբանման կամ կիրառման վերաբերյալ ցանկացած վեճ, համաձայնության գալու նպատակով, լուծվում են Հայաստանի Հանրապետության և Բելառուսի Հանրապետության միջև խորհրդակցությունների ճանապարհով:

 

Հոդված 4

 

Սույն Համաձայնագրում փոխադարձ համաձայնությամբ կարող են կատարվել փոփոխություններ և լրացումներ, որոնք կձևակերպվեն Համաձայնագրի անբաժանելի մաս համարվող համապատասխան արձանագրություններով և ուժի մեջ կմտնեն սույն Համաձայնագրի 5-րդ հոդվածով նախատեսված կարգով:

 

Հոդված 5

 

Սույն Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում դրա ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերը կատարելու մասին Կողմերի վերջին գրավոր ծանուցումն ստանալու օրվանից:

Կատարված է Աշխաբադ քաղաքում, 2014 թվականի նոյեմբերի 20-ին, երկու բնօրինակով` յուրաքանչյուրը` հայերեն և ռուսերեն, ընդ որում բոլոր տեքստերը հավասարազոր են:

Սույն Համաձայնագրի մեկնաբանման ժամանակ տարաձայնությունների դեպքում նախապատվությունը տրվում է ռուսերեն տեքստին:

 

 Հայաստանի Հանրապետության կողմից` Բելառուսի Հանրապետության կողմից`

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան