ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐ
Հ Ր Ա Մ Ա Ն
30 մարտի 2023 թ. |
N 38-Ն |
ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ «ՏԵԽՆՈԼՈԳԻԱ» ԱՌԱՐԿԱՅԻ 1-6-ՐԴ ԴԱՍԱՐԱՆՆԵՐԻ ԱՌԱՐԿԱՅԱԿԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Հանրակրթության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 4-րդ մասով և 30-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով՝
Հրամայում եմ
1. Հաստատել հանրակրթական ուսումնական հաստատություններում «Տեխնոլոգիա» առարկայի 1-6-րդ դասարանների առարկայական չափորոշիչը՝ համաձայն հավելվածի:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Նախարար` |
Ժ. Անդրեասյան |
Հավելված ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2023 թվականի մարտի 30-ի N 38-Ն հրամանի |
ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ «ՏԵԽՆՈԼՈԳԻԱ» ԱՌԱՐԿԱՅԻ 1-6-ՐԴ ԴԱՍԱՐԱՆՆԵՐԻ ՉԱՓՈՐՈՇԻՉ
ԲԱԺԻՆ 1 ․ ՈՒՍՈՒՑՄԱՆ ՆՊԱՏԱԿՆ՝ ԸՍՏ ԿՐԹԱԿԱՆ ԱՍՏԻՃԱՆՆԵՐԻ
«Տեխնոլոգիա» ուսումնական առարկայի նպատակը ստեղծարար, նորարար, նախաձեռնող, ձեռնարկատիրական մտածողություն, ազգային նկարագիր ունեցող անձի ձևավորումն է, որն արվեստին ու արհեստին հաղորդակցվելու, աշխատանքի ձևերին և նորագույն տեխնոլոգիաներին տիրապետելու, ռեսուրսներն արդյունավետ տնօրինելու միջոցով ստեղծում է մարդկային կարիքներին համապատասխանող ապրանքներ, ծառայություններ և համակարգեր: «Տեխնոլոգիա» առարկան շուկայական տնտեսության պայմաններում նպաստում է սովորողների մասնագիտական կողմնորոշմանը, ձևավորում է բազմակողմանի և ներդաշնակ զարգացած անձ, նախապատրաստում է նրան ինքնուրույն կյանքի:
Առարկայի ուսուցումը նպատակաուղղված է «Հանրակրթության պետական չափորոշիչ» փաստաթղթով սահմանված հետևյալ վերջնարդյունքների ձևավորմանը:
1․ Հիմնական (տարրական) դպրոցում սովորողը պետք է՝
հասկանա իր առջև դրված խնդիրը, մշակի և կատարի քայլեր այն լուծելու համար,
2) դրսևորի տրամաբանական, ստեղծագործական մտածողություն, կարողանա անդրադառնալ ու արձագանքել սեփական և ուրիշների ստեղծած աշխատանքին,
3) համատեղ կամ ինքնուրույն իրականացնի պարզ հետազոտական աշխատանքներ, անի եզրակացություններ՝ հիմնվելով ստացված տվյալների և դիտարկումների վրա, փաստերն օգտագործի իր գաղափարները հիմնավորելու համար և ներկայացնի ստացված արդյունքը պարզ գիտական բառապաշարով.
4) իմանա, որ շրջակա աշխարհի ճանաչողության եղանակներից մեկը գիտությունն է, ներկայացնի մարդու և բնության վրա գիտության որոշ ձեռքբերումների ազդեցությունը,
5) օգտագործի ունեցած գիտելիքները և հմտությունները օբյեկտները չափելու, հաշվելու, համեմատելու, նկարագրելու, դրանց քանակական, որակական և տարածական պարզ հարաբերակցությունները գնահատելու համար.
6) ճանաչի և պատկերի որոշ երկրաչափական պատկերներ, ունենա պարզ տարածական պատկերացում,
7) ճանաչի և բերի ձեռնարկատիրական գործունեության օրինակներ.
8) դրսևորի տարրական աշխատանքային հմտություններ, անվտանգ օգտվի կենցաղային սարքերից, աշխատանքային որոշ գործիքներից և նյութերից,
9) գտնի իր սխալները և քայլեր անի դրանք ինքնուրույն կամ աջակցությամբ ուղղելու համար.
10) ճանաչի իր ընտանեկան, ազգային և քաղաքացիական պատկանելությունը. Ցուցաբերի այլ ազգերի, ավանդույթների, արժեքների նկատմամբ հետաքրքրություն և հարգանք.
11) պահպանի սեփական մարմնի խնամքի, հիգիենայի և անվտանգ վարքագծի կանոնները, ներկայացնի առողջ, բազմազան և բալանսավորված սնվելու անհրաժեշտությունը.
12) կարևորի աշխատանքը, ճանաչի տարբեր մասնագիտություններ և զբաղմունքներ, ըստ մասնագիտության աշխատանքային գործիքները և գործառույթները:
2․ Հիմնական (միջին) դպրոցում սովորողը պետք է՝
1) իրականացնի չափումներ, կատարի մոտավոր ու ճշգրիտ հաշվարկներ և գնահատի արդյունքները՝ ընտրելով և օգտագործելով համապատասխան հասկացություններ, սկզբունքներ, նյութեր և սարքավորումներ.
2) կիրառի երկրաչափական պատկերների և մարմինների մասին գիտելիքներն ամենօրյա կյանքում և հարակից ուսումնական առարկաներն ուսումնասիրելիս․
3) վերլուծի, գնահատի և առաջարկի դասակարգման, տարբերակման կամ խմբավորման չափանիշներ՝ ելնելով խնդրի պահանջից․
4) ներկայացնի գիտության նվաճումների՝ տեխնիկայի և տեխնոլոգիաների կիրառության հավանական ազդեցությունը բնության, մարդու և հասարակության վրա․
5) տարբերի ձեռնարկատիրական գործունեության տեսակները և իրականացման ձևերը, նկարագրի կորպորատիվ սոցիալական պատասխանատվությունը և սկզբունքների կիրառման անհրաժեշտությունը բիզնես գործունեության մեջ․
6) ցուցաբերի իր գործունեությունը պլանավորելու և ժամանակը արդյունավետ տնօրինելու կարողություններ.
7) դրսևորի հետազոտելու, փորձարկելու, տարբեր գործիքակազմեր համադրելու կարողություն, ուրիշների հետ համատեղ կամ ինքնուրույն մշակի և իրականացնի նախագծեր․
8) ստանա, վերլուծի, գնահատի և ներկայացնի անհրաժեշտ տվյալներ, առաջարկի վարկածներ․
9) գտնի և օգտագործի տեղեկույթ տարբեր աղբյուրներից, որոշի և բնութագրի աղբյուրի արժանահավատությունը և այն օգտագործելիս հղումներ անի․
10) արտահայտի, հիմնավորի և պաշտպանի սեփական տեսակետը և դիրքորոշումը․
11) արդյունավետ կազմակերպի իր ուսումնական գործընթացը և ավարտի աշխատանքները՝ առանց անմիջական վերահսկողության, կիրառի ինքնակրթության որոշ մեթոդներ․
12) ճանաչի և արժևորի իր ազգային մշակույթը, նյութական և ոչ նյութական ժառանգությունը, դրա առանձնահատկությունները և ներդրումը համաշխարհային մշակույթի մեջ.
13) դրսևորի աշխատանքային հմտություններ, կարողանա հմուտ և անվտանգ օգտագործել տարբեր սարքեր, գործիքներ և նյութեր․
14) կարողանա բացահայտել և զարգացնել իր հետաքրքրություններն ու նախասիրությունները և կատարել նախնական ինքնորոշում՝ հիմնվելով մասնագիտական կրթության հնարավորությունների վրա։
ԲԱԺԻՆ 2. ԱՌԱՐԿԱՅԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԲՆՈՒԹԱԳԻՐԸ
Հանրակրթության պետական չափորոշչով «Տեխնոլոգիան»՝ որպես ԲՏՃՄ ոլորտի պարտադիր առարկա, ուսումնասիրվում է 1-6-րդ դասարաններում, իսկ 7-12-րդ դասարաններում՝ «Արվեստ և արհեստ» ոլորտի մեկ ինտեգրված առարկայով: Առարկայի բովանդակությունը կառուցվում է 5 հիմնական գաղափարների վրա՝ գծային սկզբունքով:
«Տեխնոլոգիա» առարկայի ուսուցումը տարրական դպրոցում նպատակաուղղված է նյութերի, դրանց հատկությունների, մշակման եղանակների, մարդու կյանքում աշխատանքի դերի կարևորության, մասնագիտությունների մասին գիտելիքների ձեռքբերմանն ու ընդլայնմանը, նախնական աշխատանքային հմտությունների, աշխատանքային գործիքների գործառույթների, կենցաղային սարքերն ու գործիքներն անվտանգ կիրառելու, նյութերը մշակելու և արդյունավետ օգտագործելու հմտությունների ձևավորմանն ու զարգացմանը: Կրտսեր դպրոցականը նյութերն ուսումնասիրելու, համեմատելու, համադրելու, մշակելու, պարզ դիտարկումներ կատարելու, պրակտիկ աշխատանքի բազմազան ձևերին, ձեռարվեստի տարբեր տեսակներին տիրապետելու շնորհիվ կկարողանա նախապատրաստվել հետագա աշխատանքին:
Տարրական դասարաններում ուսումնասիրության առանցքում նյութերն են, դրանց հատկությունների ուսումնասիրությունը, մշակման եղանակների տիրապետումը (պարզից բարդ սկզբունքով): Առաջին և երկրորդ դասարաններում աշխատանքի հիմքը թուղթն է, բնական և արհեստական նյութերը: Մանածագործական նյութերով աշխատանքը սկսվում է երրորդ դասարանից, երբ երեխաներն արդեն նյութերով աշխատելու բավականաչափ փորձ կունենան և կկարողանան անվտանգ աշխատել տարբեր տեսակի ասեղներով, մկրատներով: Աշխատանքի տեսակների ընտրությունն էլ, ըստ դասարանների, նույն սկզբունքով է կատարվում. ապլիկացիա, խճանկար, օրիգամի (հարթ, ապա տարածական), մոդուլային օրիգամի, թելանկար, կոմպոզիցիա և այլն: Չորրորդ դասարանից սկսվում է ծանոթացում գծագրական պարզ գործիքներին, ձեռարվեստի տարբեր տեսակներին, դեկորատիվ-կիրառական արվեստին, հայկական զարդանախշերի իմաստային ու գաղափարական բովանդակությանը, գեղարվեստական շինվածքներ նախագծելու պարզագույն տեխնիկաներին:
«Տեխնոլոգիա» առարկայի ուսուցումը միջին դպրոցում ենթադրում է սովորողների ընդհանուր տեխնոլոգիական իրազեկություն՝ տեխնոլոգիական մտածողության ձևավորման նպատակով, տեխնոլոգիական գիտելիքների և կենցաղային հմտությունների ձեռքբերում: Դասավանդումը նպատակաուղղված է տարրական աշխատանքային հմտությունների ձևավորմանը, գիտության նվաճումների, բնության, մարդու և հասարակության վրա տեխնիկայի ու տեխնոլոգիաների կիրառության հավանական ազդեցության և ձեռնարկատիրության մասին սովորողի գիտելիքների ընդլայնմանը, իր գործունեությունը պլանավորելու և ժամանակն արդյունավետ տնօրինելու կարողությունների ձևավորմանը: «Տեխնոլոգիա» առարկայի ուսուցումը նաև նպաստում է սովորողների մասնագիտական կողմնորոշմանը՝ արհեստներին ծանոթանալու միջոցով:
ԲԱԺԻՆ 3. ՈՒՍՈՒՄՆԱՌՈՒԹՅԱՆ ԱԿՆԿԱԼՎՈՂ ՎԵՐՋՆԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ
3.1. Հանրակրթական հիմնական ծրագրի Տեխնոլոգիա առարկայի վերջնարդյունքները
Գ/Գ1-1 |
Օգտվել գծագրական գործիքներից և պիտույքներից, տարբերել ստանդարտ ձևաչափերը: |
Գ/Գ1-2 |
Կիրառել մասշտաբ, գծագրել երկրաչափական պատկերներ: |
Գ/Գ1-3 |
Պրոյեկտել պարզ առարկաները երեք հարթությունների վրա: |
Գ/Գ1-4 |
Կատարել երկրաչափական կառուցումներ, բացատրել պայմանական նշանների իմաստը, կարդալ գծագրեր: |
Գ/Գ1-5 |
Կառուցել պարզ եռաչափ մարմինների փռվածքներ։ |
Գ/Գ2-1 |
Տարբերել և գծել պարզ մեխանիզմների մասեր։ |
Գ/Գ2-2 |
Կիրառել գծագրի չափադրման սկզբունքները |
Գ/Գ2-3 |
Կատարել պարզ էսքիզ և տեխնիկական նկար։ |
Գ/Գ2-4 |
Գծել պարզ մեխանիզմների մասեր։ |
Գ/Գ3-1 |
Գծել շինարարական պարզ գծագիր |
Գ/Գ3-2 |
Տարբերել շինարարական գծագրերի սիմվոլիկ պատկերումները և ձևավորել գծագիրը ստանդարտներին համապատասխան: |
ՆԿ/ՆԿ1-1 |
Դասակարգել նյութերն՝ ըստ հատկությունների և ծագման: |
ՆԿ/ՆԿ1-2 |
Համեմատել նյութերը, նկարագրել հատկությունները, կիրառության բնագավառները: |
ՆԿ/ՆԿ1-3 |
Ընտրել և օգտագործել համապատասխան նյութեր ու ռեսուրսներ դիզայներական և նախագծային աշխատանքի համար: |
ՆԿ/ՆԿ1-4 |
Հասկանալ, թե ինչ նշանակություն ունեն ռեսուրսների խնայողական օգտագործումը և վերամշակումը հասարակության կայուն զարգացման համար: |
ՆԿ/ՆԿ1-5 |
Հիմնավորել հարթ և տարածական շինվածքներ պատրաստելու համար համապատասխան նյութի ընտրությունը: |
ՆԿ/ՆԿ2-1 |
Տիրապետել նյութերի մշակման եղանակներին: |
ՆԿ/ՆԿ2-2 |
Պատրաստել շինվածքներ տարբեր տեխնիկաներով (ապլիկացիա, օրիգամի, թելանկար և այլն)՝ ըստ նմուշի, ըստ նկարի կամ գծագրի, ըստ սեփական մտահղացման: |
ՆԿ/ՆԿ2-3 |
Ընտրել և օգտագործել համապատասխան գործիքներ և սարքավորումներ նյութերի մշակման համար՝ պահպանելով անվտանգության կանոնները: |
ՆԿ/ՆԿ2-4 |
Տեղեկացված լինել նյութերի մշակման ընթացքում շրջակա միջավայրին հասցվող վնասները նվազագույնի հասցնելու անհրաժեշտության մասին: |
ՆԿ/ՆԿ3-1 |
Տարբերել շարժում փոխանցող մեխանիզմները և դրանց սխեմատիկ պատկերման պայմանական նշանները: |
ՆԿ/ՆԿ3-2 |
Հավաքել տարբեր գործառույթների համար կիրառվող կառուցվածքներ և մեխանիզմներ։ |
ԳԱ/ԳԱ4-1 |
Իմանալ լույսի, ձայնի, էլեկտրականության հետ կապված որոշ օրինաչափություններ և երևույթներ: |
ԳԱ/ԳԱ4-2 |
Նկարագրել էլեկտրական և էլեկտրոնային սարքերի կիրառման բնագավառները։ |
Ձ/Ձ1-1 |
Նկարագրել ձեռնարկատիրական գործունեության էությունը և մեկնաբանել, թե ինչպես կարելի է իրականացնել այն Հայաստանի Հանրապետությունում: |
Ձ/Ձ1-2 |
Հիմնավորել բիզնես գաղափարը, կազմել բիզնես պլան: |
Ձ/Ձ1-3 |
Տարբերակել ձեռնարկատիրական գործունեության հիմնական տեսակները: |
Ձ/Ձ2-1 |
Իմանալ ռեսուրսներն արդյունավետ օգտագործելու կարևորությունը: |
Ձ/Ձ2-2 |
Տարբերակել արտադրության գործոնները: |
Ձ/Ձ3-1 |
Ներկայացնել գովազդի կանոնները, գովազդել պատրաստվածքը: |
Ձ/Ձ3-2 |
Կատարել շուկայի հետազոտություն՝ պահանջարկը պարզելու նպատակով: |
ՏԿ/ՏԿ1-1 |
Ներկայացնել խոհանոցի կահավորանքի, խնամքի, սպասքադրման կանոնները: |
ՏԿ/ՏԿ1-2 |
Պատրաստել առողջ և ռացիոնալ սնունդ՝ պահպանելով անվտանգության կանոնները և սանիտարահիգիենիկ պահանջները: |
ՏԿ/ՏԿ1-3 |
Տեղեկացված լինել սննդային մակնշման և գովազդի մասին |
Իմանալ տարբեր սննդատեսակների պատրաստման սկզբունքները | |
ՏԿ/ՏԿ1-4 |
Տարբերակել սննդի պատրաստման, պահպանման, վերամշակման սկզբունքներ, հասկանալ դրանց կապը սննդարարության հետ |
ՏԿ/ՏԿ2-1 |
Իմանալ հագուստին ներկայացվող պահանջները |
ՏԿ/ՏԿ2-2 |
Ծանոթ լինել հայկական տարազի, զարդանախշերի ստեղծման պատմությանը, մեկնաբանել դրանց իմաստն ու գաղափարական բովանդակությունը: |
ՏԿ/ՏԿ2-3 |
Ընտրել գործվածք՝ հագուստի գործառնությանը համապատասխան։ |
ՏԿ/ՏԿ2-4 |
Նախագծել (մոդելավորել) հագուստի պարզ տեսակներ: |
ՏԿ/ՏԿ3-1 |
Նկարագրել անձնական հիգիենայի և վարվեցողության պարզ կանոնները: |
ՏԿ/ՏԿ3-2 |
Նկարագրել կենցաղային իրերի խնամքի կանոնները: |
ՏԿ/ՏԿ4-1 |
Կազմել կենցաղային առարկաների ձևավորման քայլաշար՝ պահպանելով դիզայնի սկզբունքները: |
ՏԿ/ՏԿ4-2 |
Տիրապետել հայկական ժողովրդական արհեստներին: |
ՏԿ/ՏԿ4-3 |
Տարբերակել ձեռարվեստի տեսակները: |
ԲԱԺԻՆ 4. ԱՌԱՐԿԱՅԻ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԿԱՌՈՒՑՄԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ
«Տեխնոլոգիա» առարկայի ուսուցումը հիմնվում է բնության մեջ, սոցիալական միջավայրում նյութի, էներգիայի, տեղեկատվության, առարկաների փոխակերպման և դրանք մարդուն ծառայեցնելու որոշակի գործընթացների տիրապետման վրա:
Ուսուցման բովանդակությունը պայմանավորված է սովորողների կրթական կարիքներով, հետաքրքրություններով, ոչ թե սեռով:
«Տեխնոլոգիա» առարկայի ուսումնական ծրագիրը կառուցվում է 5 հիմնական գաղափարների վրա՝
1) Գրաֆիկա (Գ),
2) Նյութեր և կառուցվածքներ (ՆԿ),
3) Գործընթացներ և արտադրություն (ԳԱ),
4) Ձեռնարկատիրություն (Ձ),
5) Տեխնոլոգիա և կյանք (ՏԿ):
Նշված հիմնական գաղափարները առավել հստակեցվում և կոնկրետացվում են հաջորդ երկու մակարդակներում:
ՀԻՄՆԱԿԱՆ ԳԱՂԱՓԱՐՆԵՐ | ||
I մակարդակ |
II մակարդակ |
III մակարդակ |
Գրաֆիկա (Գ) |
Գծագրության հիմունքները (Գ1) |
Գծագրական գործիքներ, նյութեր և պիտույքներ |
Ստանդարտ, մասշտաբ, ձևաչափեր | ||
Կետի և գծի պրոյեկտում | ||
Երկրաչափական կառուցումներ | ||
Առարկաների եռաչափ պատկերում և փռվածք | ||
Տեխնիկական գծագրություն (Գ2) |
Գծագրերում մեխանիզմների մասերի պատկերում | |
Չափադրման հիմնական սկզբունքներ | ||
Տեխնիկական նկար, էսքիզ | ||
Պարզ հավաքական գծագիր | ||
Շինարարական գծագրություն (Գ3) |
Շինարարական գծագրերի առանձնահատկութ յունները (տեսք, հատույթ, հատակագիծ) | |
Շինարարական գծագրերում սիմվոլիկ պատկերումներ, մասշտաբ | ||
Նյութեր և կառուցվածքներ (ՆԿ) |
Նյութեր և ռեսուրսներ (ՆԿ 1) |
Նյութերի տեսակներն ու դասակարգումը |
Նյութերի հատկությունները և կիրառությունը | ||
Դեկորատիվ կիրառական աշխատանքներում համապատասխան նյութերի և ռեսուրսների ընտրություն | ||
Նյութերի և ռեսուրսների խնայողական, անթափոն օգտագործում | ||
Նյութերի մշակում (ՆԿ 2) |
Նյութերի մշակման եղանակներ՝ կտրում, միացում, հավաքում | |
Նյութերի մշակման ճիշտ եղանակի ընտրություն | ||
Կառուցվածքներ և մեխանիզմներ (ՆԿ 3) |
Պարզագույն մեխանիզմներ | |
Տարբեր նպատակների ծառայող մեխանիզմների կառուցվածքներ | ||
Շարժման փոխանցման և ղեկավարման համար նախատեսված մեխանիզմներ | ||
Գործընթացներ և արտադրություն (ԳԱ) |
Գործիքներ և սարքավորումներ (ԳԱ 1) |
Նյութերի մշակման համար նախատեսված գործիքների և սարքավորումների անվտանգ շահագործում |
Նախագծային աշխատանքների համար անհրաժեշտ գործիքների և սարքավորումների ճիշտ ընտրություն | ||
Արտադրական գործընթաց (ԳԱ 2) |
Տարբեր ոլորտների արտադրական գործընթացներ (ծանր և թեթև արդյունաբերություն, գյուղատնտեսություն և այլն) | |
Արտադրական գործընթացի կազմակերպման համար անհրաժեշտ մասնագիտական հմտություններ | ||
Նախագծի կազմակերպում (ԳԱ 3) |
Նախագծային աշխատանքների պլանավորում (քայլաշարի մշակում), կազմակերպում, վերահսկում և բարելավում | |
Նախագծային փաստաթղթերի մշակում | ||
Ավտոմատացման տարրեր (ԳԱ 4) |
Մեխանիկական, էլեկտրական, պնևմատիկ, էլեկտրոնային վերահսկիչ համակարգեր | |
Ավտոմատացման վերահսկում | ||
Ձեռնարկատիրություն (Ձ) |
Ձեռնարկատիրական գործունեություն (Ձ 1) |
Ձեռնարկատեր և ձեռնարկատիրություն |
Ապրանքներ և ծառայություններ | ||
Նորարարություն և ստեղծարարություն | ||
Բիզնես գաղափար | ||
Բիզնես պլան | ||
Ձեռնարկատիրական գործունեության հիմնական տեսակները | ||
Ավանդական և սոցիալական ձեռնարկատիրություն | ||
Ռեսուրսների կառավարում (Ձ 2) |
Ռեսուրսների արդյունավետ օգտագործում | |
Արտադրության գործոններ | ||
Շուկայավարում (Ձ 3) |
Շուկայի հետազոտություն | |
Գովազդ | ||
Տեխնոլոգիա և կյանք (ՏԿ) |
Սննդի պատրաստում (ՏԿ 1) |
Խոհանոցի կահավորանք և խնամք, տեխնիկայի անվտանգ շահագործում, սպասքադրում |
Առողջ սննդի հիմնական սկզբունքներ։ Սննդային սովորություններ | ||
Սննդի անվտանգություն և հիգիենա | ||
Սննդի պատրաստման, պահպանման, վերամշակման սկզբունքներ, դրանց կապը սննդարարության հետ | ||
Հագուստի նախագծում և մոդելավորում (ՏԿ 2) |
Հագուստին ներկայացվող պահանջներ | |
Տարազ՝ ազգային հագուստ-զարդարանք | ||
Գործվածքի ընտրություն | ||
Հագուստի մոդելավորում | ||
Նորաձևության միտումներ | ||
Կենցաղ և ընտանիք (ՏԿ 3) |
Անձնական հիգիենայի, վարվեցողության պարզ կանոններ | |
Կենցաղային իրերի խնամք | ||
Ընտանեկան բյուջե | ||
Դիզայն և կիրառական արհեստներ (ՏԿ 4) |
Հագուստի, ինտերիերի, կենցաղային առարկաների ձևավորում | |
Հայկական ժողովրդական արհեստներ և դեկորատիվ կիրառական արվեստ | ||
Նյութերի գեղարվեստական մշակում | ||
Դիզայն | ||
Մասնագիտական կողմնորոշում |
Աշխարհի ճանաչողության միասնական մեթոդաբանական հիմքերի ապահովման նպատակով առարկայի բովանդակությունը կառուցվում է նաև մի շարք ընդհանրական խաչվող հասկացությունների հենքի վրա: Դրանք առանցքային հասկացություններ են, որոնք օգնելու են սովորողներին միավորելու, փոխկապակցելու տարբեր առարկաներից ձեռք բերած գիտելիքները աշխարհի մասին ամբողջական պատկերացում ձևավորելու նպատակով:
Այդ հասկացությունների լուսաբանմանը պետք է մեծ ուշադրություն դարձվի հանրակրթական դպրոցի բոլոր աստիճաններում, այդ թվում նաև «Տեխնոլոգիա» առարկայի բովանդակությունը ձևավորելիս: Առանձնացվում են հետևյալ խաչվող հասկացությունները.
1) Օրինաչափություն
2) Պատճառ և հետևանք
3) Մասշտաբ, համամասնություն, քանակ
4) Կառուցվածք և գործառույթ
5) Համակարգ և մոդել
6) Էներգիա, նյութ
7) Կայունություն և փոփոխություն
8) Անհատ և հարաբերություններ
9) Անհատական և մշակութային արժեհամակարգ
ԲԱԺԻՆ 5. ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ՈՒՍՈՒՄՆԱՄԵԹՈԴԱԿԱՆ ԵՎ ՆՅՈՒԹԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ
«Տեխնոլոգիա» առարկայի ուսուցման գործընթացում կիրառվում են ուսումնական գործունեության հետևյալ տեսակները.
- տեսական գիտելիքների ձեռքբերում,
- գործնական աշխատանքներ,
- հետազոտություններ, ուսումնասիրություններ,
- ստեղծագործական (դիզայներական) նախագծերի իրականացում:
Առանձնակի կարևորություն է տրվում սովորողների ստեղծագործական, նախագծային գործունեությանը: Տեսական ուսուցմանը հատկացվում է ընդհանուր ժամաքանակի 25 -30%-ը:
«Տեխնոլոգիա» առարկան բնագիտական, տեխնոլոգիական, ճարտարագիտական առարկաները և մաթեմատիկան (ԲՏՃՄ) ինտեգրող կարևոր օղակ է: Բնագիտական թեմաների արդյունավետ ուսուցման համար կարևոր գործոն կարող են լինել ինտեգրված գործնական աշխատանքները: Առարկայի ուսուցումը հիմնականում իրականացվում է գործնական աշխատանքների միջոցով, ինչը ենթադրում է, որ դասի ընթացքում դասարանը պետք է բաժանվի երկու խմբի: Նպատակահարմար է, որ բաժանումը լինի ըստ նախասիրությունների, հետաքրքրությունների, դպրոցի և համայնքի հնարավորությունների, այլ ոչ ըստ սեռի:
«Տեխնոլոգիայի» ուսուցման գործընթացում հաշվի են առնվում յուրաքանչյուր սովորողին, այդ թվում՝ կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող (ԿԱՊԿՈՒ) երեխաներին ներկայացվող պահանջները՝ անհատական մոտեցում ցուցաբերելով նրանց առանձնահատկություններին, կարողություններին, հմտություններին և կարիքներին, ստեղծելով համապատասխան պայմաններ:
ԲԱԺԻՆ 6. ՈՒՍՈՒՄՆԱՌՈՒԹՅԱՆ ԱԿՆԿԱԼՎՈՂ ՎԵՐՋՆԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ԳՆԱՀԱՏՈՒՄԸ
Համաձայն Հանրակրթության պետական չափորոշչի՝ 1-4-րդ դասարաններում և 5-րդ դասարանի առաջին կիսամյակում միավորային գնահատում չի իրականացվում: Ընթացիկ գնահատումը կատարվում է բնութագրման միջոցով, իսկ, որպես տարեկան ամփոփիչ գնահատական, կրթության պետական կառավարման լիազորված մարմնի սահմանած կարգի համաձայն, կազմվում է յուրաքանչյուր սովորողի առաջադիմության բնութագիրը:
Միավորային գնահատումը կիրառվում է հինգերորդ դասարանի երկրորդ կիսամյակից:
«Տեխնոլոգիա» առարկայի համար 5-րդ դասարանի 2-րդ կիսամյակի և 6-րդ դասարանի 1-ին և 2-րդ կիսամյակների համար ստուգման ձև կարող է լինել կիսամյակի ընթացքում կատարված ստեղծագործական նախագծի պաշտպանությունը։
Պաշտոնական հրապարակման օրը՝ 3 ապրիլի 2023 թվական: