ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ
ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄՆԻ ՂԵԿԱՎԱՐ
31 հոկտեմբերի 2022 թվականի |
N 3470-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ԲՈՒՍԱՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ԱՆՁՆԱԳՐԻ ՁԵՎԸ ԵՎ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ՝ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 14-Ի N 30-Ն ՀՐԱՄԱՆՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Բուսասանիտարիայի մասին» օրենքի 5․1-ին հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասով՝
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝
1. Հաստատել՝
1) Բուսասանիտարական անձնագրի տրամադրման կարգը` համաձայն N 1 հավելվածի․
2) Բուսասանիտարական անձնագրի ձևը` համաձայն N 2 հավելվածի։
2․ Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետի՝ 2011 թվականի սեպտեմբերի 14-ի «Բուսասանիտարական անձնագրի ձևը հաստատելու մասին» N 30-Ն հրամանը:
3. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
2022 թ. հոկտեմբերի 31 ք. Երևան |
Գ. Ավետիսյան |
Հավելված N 1 Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի՝ 2022 թվականի հոկտեմբերի 31-ի N 3470-Ն հրամանի |
Կ Ա Ր Գ
ԲՈՒՍԱՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ԱՆՁՆԱԳՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ
1. Սույն կարգով սահմանվում է Հայաստանի Հանրապետությունում բուսասանիտարական հսկողության ենթակա բույսերի, բուսական արտադրանքի և կարգավորվող առարկաների (այսուհետ` Բեռ) երկրի ներսում տեղափոխման, իրացման ժամանակ անհատ ձեռնարկատերերին, ֆիզիկական և իրավաբանական անձանց (այսուհետ` Անձ) բուսասանիտարական անձնագրի (այսուհետ` Անձնագիր) տրամադրման ընթացակարգը:
2. Բուսասանիտարական անձնագիրը Հայաստանի Հանրապետությունում արտադրված բույսերը, բուսական արտադրանքը, կարգավորվող առարկաներն ուղեկցող փաստաթուղթ է, որը հավաստում է դրանց ստուգված և կարանտին վնասակար օրգանիզմից զերծ լինելու մասին։
3. Բուսասանիտարական անձնագիրը տրամադրվում է Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի (այսուհետ` Տեսչական մարմին) Երևանի և համապատասխան մարզային կենտրոնի (այսուհետ` Մարզային կենտրոն) տեսուչի կողմից այն Անձանց, ովքեր վերցված են բուսասանիտարական հաշվառման և ունեն հաշվառման վկայական:
4. Բուսասանիտարական անձնագիր ստանալու համար Անձը Բեռի տեղափոխումից կամ իրացումից առնվազն երեք աշխատանքային օր առաջ Մարզային կենտրոնի տեսուչին դիմում է ներկայացնում Բեռի բուսասանիտարական ստուգում իրականացնելու և բուսասանիտարական անձնագիր ստանալու համար, դիմումի մեջ նշում է բուսասանիտարական հաշվառման վկայականի համարը:
5. Սույն կարգի 4-րդ կետում նշված դիմումը ստանալուց հետո տեսուչը բեռի յուրաքանչյուր բեռնաբաժնում իրականացնում է բուսասանիտարական զննում՝ Բեռի համապատասխանությունը հաշվառման վկայականի տվյալներին ինչպես նաև Բեռում բույսերի կարանտին վնասակար օրգանիզմների առկայությունը պարզելու նպատակով։
6․ Եթե Բեռի զննման արդյունքում պարզվում է, որ Բեռը չի համապատասխանում հաշվառման վկայականում ներառված ապրանքի տեսակային կազմին կամ քանակական առումով չի կարող հաշվառման վկայականում նշված տարածքից ստանալ այդքան բերք, ապա Անձնագրի տրամադրումը մերժվում է և Անձին առաջարկվում է սահմանված կարգով թարմացնել հաշվառման տվյալները, ստանալ նոր վկայական և միայն դրանից հետո դիմել Անձնագիր ստանալու համար։ Այս դեպքում հաշվի է առնվում նաև հաշվառման վկայականում նշված տարածքից տվյալ վեգետացիայի ընթացքում տրված Անձնագրերում ներառված Բեռի քանակական տվյալները։
7․ Եթե Բեռի բուսասանիտարական զննման արդյունքում բույսերի կարանտին վնասակար օրգանիզմներ կամ դրանց ախտանիշներ կամ կարանտին վնասակար օրգանիզմների կողմից վնասվածության նշաններ չեն հայտնաբերվում, ապա զննման ավարտից հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում տրամադրվում է Անձնագիր։
8․ Եթե Բեռի բուսասանիտարական զննման արդյունքում (հաշվի առնելով տվյալ բեռին բնորոշ կարանտին վնասակար օրգանիզմները) հայտնաբերվում են բույսերի կարանտին վնասակար օրգանիզմներ կամ դրանց ախտանիշներ կամ կարանտին վնասակար օրգանիզմների կողմից վնասվածության նշաններ, ապա Անձնագիր չի տրվում, կատարվում է Բեռից նմուշառում և ներկայացվում լաբորատոր փորձաքննության։ Փորձաքննության հետ կապված ծախսերը հոգում է Անձը։
9․ Եթե լաբորատոր փորձաքննության արդյունքում պարզվում է, որ Բեռը վարակված չէ բույսերի կարանտին վնասակար օրգանիզմներով, ապա լաբորատոր փորձաքննության եզրակացությունը ստանալուց հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում տրամադրվում է Անձնագիր։
10. Եթե լաբորատոր փորձաքննության արդյունքում պարզվում է, որ Բեռը վարակված է բույսերի կարանտին վնասակար օրգանիզմներով, ապա բուսասանիտարական անձնագիր չի տրամադրվում և բեռնատիրոջը տեսուչի կողմից տրվում է համապատասխան ցուցումներ բուսասանիտարական միջոցառումներ (ախտահանում, վարակազերծում և այլն) անցկացնելու վերաբերյալ:
11․ Անձի կողմից սույն Կարգի 10-րդ կետում նշված միջոցառումներն իրականացնելուց հետո տեսուչի կողմից նորից կատարվում է Բեռից նմուշառում և ներկայացվում լաբորատոր փորձաքննության և բեռի տվյալ խմբաքանակի համար Անձնագիր տրամադրվում է այն դեպքում եթե լաբորատոր փորձաքննության արդյունքում բույսերի կարանտին վնասակար օրգանիզմներ չեն հայտնաբերվում։
12. Բուսասանիտարական անձնագիրը լրացվում է հայերեն տպագիր կամ ձեռագիր:
13. Բուսասանիտարական անձնագրի տրամադրման մերժումը կարող է բողոքարկվել օրենքով սահմանված կարգով:
14. Մարզային կենտրոնը մինչև յուրաքանչյուր ամսվա 10-ը Տեսչական մարմին է ներկայացնում նախորդ ամսում տրամադրած բուսասանիտարական անձնագրերի վերաբերյալ տեղեկատվությունը:
15. Բուսասանիտարական անձնագիրը ներառում է հետևյալ դրույթները`
1) փաստաթղթի անվանումը.
2) պետական կառավարչական հիմնարկի և պատասխանատու ստորաբաժանման անվանումը.
3) բույսի, բուսական արտադրանքի բուսաբանական անվանումը և սորտը.
4) երկրի ծածկագիրը (AM).
5) հերթական համարը.
6) բույսի, բուսական արտադրանքի ծագման վայրը /երկիրը, մարզը, համայնքը/.
7) բուսասանիտարական հաշվառման վկայականի համարը.
8) բույսի, բուսական արտադրանքի քանակը.
9) բերքի արտադրության տարեթիվը.
10) ախտահանման-վարակազերծման վերաբերյալ տեղեկություններ.
11) տրման ժամկետը (ուժի մեջ է, անձնագիր լրացնողի տվյալները և ստորագրություն):
16. Հերթական համարն իր մեջ ներառում է մարզի պայմանական համարը, տարեթվի վերջին երկու թվերը և անձնագրի հերթական շարունակական համարը:
17. Մարզերի պայմանական համարներն են՝
1) Արմավիրի մարզ ———————————---------------- «1»
2) Արարատի մարզ ———————————---------------- «2»
3) Արագածոտնի մարզ ——————————-------------- «3»
4) Շիրակի մարզ —————————————------------- «4»
5) Կոտայքի մարզ —————————————----------- «5»
6) Գեղարքունիքի մարզ —————————---------------- «6»
7) Լոռու մարզ ———————————————---------- «7»
8) Վայոց ձորի մարզ ———————————-------------- «8»
9) Տավուշի մարզ —————————————------------- «9»
10) Սյունիքի մարզ —————————————-----------«10»
11) Երևան քաղաք——------------------------—————— «11»
Հավելված N 2 Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի՝ 2022 թվականի հոկտեմբերի 31-ի N 3470-Ն հրամանի |
1․ ԲՈՒՍԱՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ԱՆՁՆԱԳԻՐ
2. ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄՆԻ
__________________ ՄԱՐԶԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆ |
|||
3. Բույսի, բուսական արտադրանքի բուսաբանական անվանումը և սորտը __________________ |
4. Երկրի ծածկագիրը AM |
5. Հերթական համարը N ________________ |
|
6. Բույսի, բուսական արտադրանքի ծագման վայրը _____________________
|
7. Բուսասանիտարական հաշվառման վկայականի համարը N _____________________ |
8. Բույսի, բուսական արտադրանքի քանակը ________
|
|
9. Բերքի արտադրության տարեթիվը _________________ 20 թ. |
10. Ախտահանում-վարակազերծում _______ _______________________________________ _______________________________________ |
11. Տրման ժամկետը ___________ 20 թ. Ուժի մեջ է 14 (տասնչորս) օր, տնկիների համար` 6 ամիս Տեսուչ ______________ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 4 նոյեմբերի 2022 թվական: