ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐ
18 փետրվարի 2022 թ. |
N 290-Ա/2 |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀՀ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 2-Ի N 862-Ա/Ք ՀՐԱՄԱՆՈՎ ՄԻՋԻՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐՈՎ «ՍՈՒՐԲ ԹԵՐԵԶԱՅԻ ԱՆՎԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ» ՍՊԸ-ԻՆ ՏՐՎԱԾ N 176 ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՍԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(վերնագիրը փոփ. 28.02.22 N 340-Ա/2)
Ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 36-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ, 6-րդ կետերով, 8-րդ մասով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հուլիսի 9-ի N 808-Ն որոշմամբ հաստատված հավելված 13-ի 5.2-րդ կետի, 8-րդ կետի 2-րդ ենթակետի, 3-րդ ենթակետի ա.բ.գ. պարբերությունների, 4-րդ ենթակետի ա.բ. պարբերությունների, 6-րդ ենթակետի պահանջները, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2021 թվականի նոյեմբերի 23-ի N 1875-Ա հրամանի համաձայն իրականացված ուսումնասիրությունների արդյունքների մասին տեղեկանքը և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կրթական ծրագրերի իրականացման լիցենզավորման հանձնաժողովի N 138/1 եզրակացությունը՝
(նախաբանը փոփ. 24.02.22 N 328-Ա/2)
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ
1. «Սուրբ Թերեզայի անվան բժշկական համալսարան» ՍՊԸ-ին ՀՀ կրթության և գիտության նախարարի 2014 թվականի սեպտեմբերի 2-ի N 862-Ա/Ք հրամանով տրված միջին մասնագիտական կրթական ծրագրով գործունեության N 0038 լիցենզիայի գործողությունը կասեցնել՝ լիցենզավորման կարգերով սահմանված լիցենզիայի պարտադիր պայմանների և պահանջների կատարված խախտումների՝ պրոֆեսորադասախոսական կազմի, ուսումնական տարածքի և լաբորատոր ապահովվածության, ուսումնամեթոդական ապահովվածության, ուսումնաարտադրական պրակտիկայի, հաշվետվության ներկայացման, միջին մասնագիտական ուսումնական հաստատության գործունեությունը կարգավորող օրենսդրության պահանջներին չբավարարելու հիմքերով՝ մինչև խախտման պատճառների վերացումը։
(1-ին կետը փոփ. 28.02.22 N 340-Ա/2)
2. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության լիցենզավորման գործակալությանը և միջին մասնագիտական կրթության վարչությանը՝ ձեռնարկել համապատասխան միջոցառումներ «Սուրբ Թերեզայի անվան բժշկական համալսարան» ՍՊԸ-ի միջին մասնագիտական կրթական ծրագրով սովորող ուսանողների հետագա ուսումնառությունն այլ ուսումնական հաստատություններում շարունակելու ուղղությամբ՝ նրանց շահերն ու իրավունքները պաշտպանելու նպատակով։
3. Սույն հրամանի կատարման կազմակերպումը հանձնարարել նախարարության լիցենզավորման գործակալության պետ Ա.Արշակյանին։
4. Հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության նախարարի տեղակալ Ժ. Անդրեասյանին։
ՆԱԽԱՐԱՐ՝ |
Վ. ԴՈՒՄԱՆՅԱՆ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 7 մարտի 2022 թվական: