ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
20 ապրիլ 2022 թ. |
N 1633-Ա |
Հ Ր Ա Մ Ա Ն
«ԳՐԻՆ ԴՐԻՄՍ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29-ԻՆ ՏՐՎԱԾ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԿԱՆԵՓԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԹԻՎ Կ-XX-000006 ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՎԱՅՐԻ ՓՈՓՈԽՄԱՆ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ, 21-րդ հոդվածները և 33-րդ հոդվածի 3-րդ մասը, 4-րդ մասը, «ԳՐԻՆ ԴՐԻՄՍ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից 2022 թվականի ապրիլի 11-ին ներկայացված դիմումը և կից փաստաթղթերը`
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. «ԳՐԻՆ ԴՐԻՄՍ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը 2021 թվականի դեկտեմբերի 29-ին տրված արտադրական կանեփի արտադրության թիվ Կ-XX-000006 լիցենզիայի գործունեության իրականացման վայրը` Մարզ Կոտայք, համայնք Ակունք գյուղ Նոր Գյուղ 25-րդ փողոց 5 հասցեից տեղափոխել Մարզ Կոտայք, համայնք Նոր Հաճն գյուղ Նոր Արտամետ 13-րդ փողոց 214/50 հասցե:
2. «ԳՐԻՆ ԴՐԻՄՍ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը տրամադրել արտադրական կանեփի արտադրության N 00006/1 համարով նոր ներդիր` գործունեության իրականացման վայրը սահմանելով` Մարզ Կոտայք, համայնք Նոր Հաճն գյուղ Նոր Արտամետ 13-րդ փողոց 214/50 հասցեն:
3. Առողջապահության նախարարության լիցենզավորման գործակալության պետ Վահե Ալեքսանյանին`
1) ապահովել լիցենզիայում գործունեության իրականացման վայրի վերաբերյալ կատարված փոփոխության մասին տեղեկության գրանցումը գրանցամատյանում,
2) եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը գերատեսչական նորմատիվ իրավական ակտերը հրապարակող մարմին, Պետական եկամուտների կոմիտե, Տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակ, Շուկայի վերահսկողության տեսչական մարմին:
4. Առողջապահության նախարարության քարտուղարության պետի պարտականությունները կատարող Աստղիկ Առաքելյանին`
1) եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը լիցենզավորված անձին:
5. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում «ԳՐԻՆ ԴՐԻՄՍ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը իրազեկելուն հաջորդող օրվանից:
6. Սույն հրամանը կարող է բողոքարկվել «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 70-րդ և 71-րդ հոդվածներով սահմանված կարգով` Առողջապահության նախարարություն կամ ՀՀ վարչական դատարան` վարչական ակտն ուժի մեջ մտնելու օրվանից 2 ամսվա ընթացքում:
Ա. ԱՎԱՆԵՍՅԱՆ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 16 մայիսի 2022 թվական: