«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
10 մայիսի 2007 թ.
Պետական գրանցման թիվ 32007203
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ
ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
11 ապրիլի 2007 թ. |
N 56-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԵՎ ՀԱՏՈՒԿ ԲՆՈՒՅԹԻ ԹՌԻՉՔՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Ավիացիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածով.
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝
1. Հաստատել «Հայաստանի Հանրապետությունում ուսումնական և հատուկ բնույթի թռիչքների իրականացման կարգը»՝ համաձայն հավելվածի:
2. Սույն հրամանը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրվանից:
Գլխավոր վարչության պետ՝ |
Ա. Մովսեսյան |
Հավելված ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետի 2007 թվականի ապրիլի 11-ի թիվ 56-Ն հրամանի |
Կ Ա Ր Գ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԵՎ ՀԱՏՈՒԿ ԲՆՈՒՅԹԻ ԹՌԻՉՔՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգով կարգավորվում են օդանավերով, օդապարիկներով, սավառնակներով, դելտապլաններով, պառապլաններով, պարաշյուտներով, դիրիժաբլներով և հեռակառավարվող անօդաչու համակարգերով (այսուհետ բոլորը միասին՝ թռչող սարք) Հայաստանի Հանրապետության տարածքում ուսումնական և հատուկ բնույթի թռիչքների իրականացման կարգի հետ կապված հարաբերությունները:
2. Սույն կարգի իմաստով՝
1) Հատուկ բնույթի թռիչքներ են հանդիսանում.
ա. գյուղատնտեսության և շինարարության կարիքների համար թռիչքները,
բ. դիտարկումների, այդ թվում՝ լուսանկարչական աշխատանքների, քարտեզագրության, չափագրման համար թռիչքները,
գ. օդանավավարության բարդ (աերոբատիկ) թռիչքները,
դ. գովազդի նպատակներով թռիչքները,
ե. սպորտային և սիրողական նպատակներով թռիչքները,
զ. Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի մարտի 3-ի թիվ 188-Ն որոշմամբ հաստատված թույլտվություն չպահանջող օդային հաղորդակցությունների որոշ տեսակների ցանկով սահմանված թռիչքները:
2) Ուսումնական թռիչքներ են հանդիսանում ֆիզիկական անձանց` Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի ավիացիոն մասնագետների համար սահմանված մասնագիտական գիտելիքների և հմտությունների ուսուցման, պահպանման և բարձրացման նպատակով օդանավերով, օդապարիկներով, սավառնակներով և դիրիժաբլներով իրականացվող թռիչքները: Դրանք իրականացվում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի համապատասխան թույլտվություն ունեցող ուսումնական հաստատություններում, ինչպես նաև ֆիզիկական անձանց կամ օդանավ շահագործողների կողմից կազմակերպվող դասընթացների ընթացքում` թռիչքային պատրաստվածության թռիչքների և աերոդրոմային վարժանքների միջոցով:
2. ՀԱՏՈՒԿ ԲՆՈՒՅԹԻ ԹՌԻՉՔՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ
3. Թռչող սարք շահագործողը պատասխանատու է տվյալ սարքի անվտանգ թռիչքային, տեխնիկական շահագործման համար` թռչող սարքը արտադրողի կողմից սահմանված չափանիշներին համապատասխան:
4. Հատուկ բնույթի թռիչքներն իրականացվում են յուրաքանչյուր այդպիսի թռիչքի համար նախատեսված թռչող սարքերով:
5. Հատուկ բնույթի թռիչքները կարող են իրականացվել միայն դրանց համար սույն կարգի համաձայն տրամադրված թույլտվությամբ նախատեսված նպատակներով՝ հատկացված օդային տարածքներում (աերոբատիկ թռիչքների դեպքում):
6. Հատուկ բնույթի թռիչքներ իրականացնող կազմակերպությունները կամ ֆիզիկական անձինք թռիչքից ոչ ուշ, քան 3 աշխատանքային օր առաջ թղթային կամ էլեկտրոնային եղանակով սույն կարգի Ձև 1-ով սահմանված հայտ են ներկայացնում (հայերեն կամ անգլերեն լեզուներով) Քաղաքացիական ավիացիայի կոմիտե (այսուհետ` Կոմիտե): Թղթային եղանակով հայտը ներկայացվում է հետևյալ հասցեով` Հայաստանի Հանրապետություն, քաղ. Երևան, 0042, «Զվարթնոց» միջազգային օդանավակայան, Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի մասնաշենք, իսկ էլեկտրոնային եղանակով՝ Կոմիտեի պաշտոնական էլեկտրոնային փոստի gdca@gdca.am հասցեով:
7. Հայտին կից ներկայացվում են հետևյալ փաստաթղթերը`
1) «Միջազգային քաղաքացիական ավիացիայի մասին» կոնվենցիայի (այսուհետ՝ Չիկագոյի կոնվենցիա) հավելված 1-ով սահմանված օդաչուի կամ օդաչուների համապատասխան վկայականների և բժշկական սերտիֆիկատների պատճենները, իսկ հեռակառավարվող անօդաչու համակարգի դեպքում` հեռակառավարող անձի տվյալները,
2) օդանավ շահագործողի վկայականի կամ թռչող սարքի գրանցման կամ հաշվառման վկայականի պատճենը (հեռակառավարվող անօդաչու համակարգի դեպքում՝ եթե առկա է),
3) թռչող սարքի վարձակալության կամ օգտագործման պայմանագիրը, եթե հայտատուն չի հանդիսանում տվյալ թռչող սարքի սեփականատեր,
4) թռչող սարքի տիպի կամ նմուշի սերտիֆիկատը կամ այլ համարժեք փաստաթուղթ, որը տրված է համապատասխան իրավասություն ունեցող մարմնի կամ կազմակերպության կողմից,
5) թռչող սարքի թռիչքային պիտանիության սերտիֆիկատը կամ այլ համարժեք փաստաթուղթ, որը տրված է համապատասխան իրավասություն ունեցող պետական մարմնի կամ տվյալ թռչող սարքը արտադրող կազմակերպության կողմից (հեռակառավարվող անօդաչու համակարգի դեպքում՝ եթե առկա է),
6) տեղեկատվություն` տվյալ թռիչքների ընթացքում, թռչող սարքի տեխնիկական սպասարկման և թռիչքային պիտանիության պահպանման միջոցառումների մասին,
7) թռչող սարքի արտադրողի կողմից մշակված` օդանավի թռիչքային և տեխնիկական շահագործողական փաստաթղթերը. եթե այդ թռչող սարքի վերաբերյալ չկան լիարժեք տեղեկություններ, ապա տվյալ սարքը արտադրող կազմակերպության կողմից տրված օգտագործողի ձեռնարկը,
8) թռիչքների իրականացման ծրագիրը և/կամ թռիչքային պլանը,
9) թռիչքի իրականացման համար նախատեսված անձնակազմի, ուղևորների, ուղեբեռների, բեռների, երրորդ անձանց հանդեպ պատասխանատվության ապահովագրության/ վերաապահովագրության սերտիֆիկատները,
10) ավիացիոն անվտանգության ծրագիրը:
8. Հայտը և դրան կից փաստաթղթերը Կոմիտեում մուտքագրվելուց հետո Կոմիտեի համապատասխան կառուցվածքային ստորաբաժանումներն իրականացնում են հայտի և հայտին կից ներկայացված փաստաթղթերի գնահատում: Փաստաթղթերի գնահատման արդյունքում հայտնաբերված թերությունների, անճշտությունների դեպքում մեկօրյա ժամկետում Կոմիտեն այդ մասին թղթային կամ էլեկտրոնային եղանակով տեղեկացնում է հայտատուին՝ առաջարկելով տեղեկացումը ստանալուց հետո մեկօրյա ժամկետում թղթային կամ էլեկտրոնային եղանակով վերացնել թերությունները, անճշտությունները:
9. Այն դեպքում, երբ հայտը և ներկայացված փաստաթղթերը լիարժեք չեն, հայտը համարվում է ընդունված՝ հայտատուի կողմից վերջին անհրաժեշտ փաստաթուղթը Կոմիտե մուտքագրվելու պահից:
10. Դիմողը ապահովում է թռչող սարքի ֆիզիկական վիճակի ստուգում Կոմիտեի կողմից՝ օդանավի շահագործողատեխնիկական փաստաթղթերի հիման վրա:
11. Կոմիտեի համապատասխան կառուցվածքային ստորաբաժանումների կողմից Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահի 2021 թվականի հուլիսի 21-ի թիվ 2-Ն հրամանով սահմանված կարգով անհրաժեշտության դեպքում հարցում է կատարվում համապատասխան պետության ավիացիոն իշխանություններին` տվյալ թռիչքային անձնակազմի անդամի վկայականի և դրանում նշված որակավորման նիշերի համապատասխանության, թռչող սարքի գրանցման (հաշվառման), օդանավին, օդանավ շահագործողին տրված վկայականների (թույլտվությունների) վավերականությունը ճշտելու նպատակով:
12. Կոմիտեի համապատասխան կառուցվածքային ստորաբաժանումները հայտի վերաբերյալ կարծիքները թռիչքից առնվազն 1 աշխատանքային օր առաջ ներկայացնում են Կոմիտեի թույլտվությունների տրամադրման իրավասություն ունեցող համապատասխան ստորաբաժանմանը, որը դրանք ամփոփում է և դրա արդյունքում Կոմիտեի թույլտվությունների տրամադրման իրավասություն ունեցող համապատասխան պաշտոնատար անձի կողմից թռիչքից առնվազն 8 ժամ առաջ հայտատուին տրամադրվում է սույն կարգի Ձև 3-ով սահմանված թույլտվությունը կամ հայտը մերժվում է: Հայտի մերժման դեպքում այդ մասին հայտատուն նույն օրը թղթային կամ էլեկտրոնային եղանակով Կոմիտեի կողմից տեղեկացվում է համապատասխան ծանուցմամբ, որի մեջ նշվում են մերժման պատճառները: Թույլտվության տրամադրման դեպքում Կոմիտեն տեղեկատվությունը թղթային կամ էլեկտրոնային եղանակով տրամադրում է օդային երթևեկության սպասարկման համապատասխան մարմնին և կատարում ծանուցում հայտատուին՝ էլեկտրոնային եղանակով:
13. Հայտը մերժվում է, եթե՝
1) սույն կարգի 8-րդ կետով սահմանված ժամկետում հայտատուն չի վերացնում հայտում և կից փաստաթղթերում առկա թերությունները,
2) հայտում կամ հայտին կից ներկայացված փաստաթղթերում կան այնպիսի թերություններ և անհամապատասխանություններ, որոնք անմիջական ազդում են Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի 2022 թվականի փետրվարի 11-ի թիվ 2-Ն, 2022 թվականի փետրվարի 11-ի թիվ 3-Ն և 2022 թվականի ապրիլի 8-ի թիվ 8-Ն հրամաններով, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետի 2010 թվականի հոկտեմբերի 20-ի թիվ 177-Ն հրամանով սահմանված թռիչքային պիտանիության պահպանման կամ ավիացիոն անվտանգության կամ թռիչքների կազմակերպման պահանջների ու պայմանների վրա, կամ
3) եթե սույն կարգի 11-րդ կետում նշված հարցման արդյունքում պարզվում է, որ ներկայացված փաստաթղթերը կեղծ են:
14. Թույլտվություն ստացած կազմակերպությունները կամ ֆիզիկական անձինք տվյալ թռիչքների վերաբերյալ` նշելով թռիչքի իրականացման շրջանները կամ թռիչքային սխեմաները, սկիզբը և ավարտը, թղթային, էլեկտրոնային տարբերակով կամ հեռախոսային կապի միջոցով տեղեկացնում են թռիչքից առնվազն 8 ժամ առաջ օդային երթևեկության սպասարկման համապատասխան մարմնին, որն ապահովում է տեղեկատվության տրամադրումը Հայաստանի Հանրապետության պաշտպանության և Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարությունների համապատասխան ստորաբաժանումներին: Եթե տվյալ թռիչքների համար նախատեսվող օդային տարածքում առկա են խոչընդոտող հանգամանքներ, ապա դրա մասին օդային երթևեկության սպասարկման մարմնի կողմից անհապաղ տեղեկացվում է թույլտվություն ստացած կազմակերպություններին կամ ֆիզիկական անձանց, և չի թույլատրվում թռիչքը մինչև այդ արգելքների կամ խոչընդոտների վերացումը: Թռիչքի վերաբերյալ սույն կետով նախատեսված օդային երթևեկության սպասարկման մարմնին տրամադրված տեղեկատվության մեջ ցանկացած փոփոխության դեպքում թույլտվություն ստացած կազմակերպությունները կամ ֆիզիկական անձինք այդ մասին թռիչքից առնվազն երկու ժամ առաջ տեղեկացնում են օդային երթևեկության սպասարկման մարմնին:
15. Օդապարիկներով, դիրիժաբլներով և սավառնակներով թռիչքների պահանջները սահմանվում են Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի 2022 թվականի փետրվարի 11-ի թիվ 3-Ն հրամանով հաստատված թռիչքային անձնակազմի պահանջների տեխնիկական և ադմինիստրատիվ կանոնակարգի (air crew regulation) SUBPART B.1-ով և Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի 2022 թվականի փետրվարի 11-ի թիվ 2-Ն հրամանով հաստատված թռիչքների շահագործման պահանջների տեխնիկական և ադմինիստրատիվ կանոնակարգի (air operations regulation) SPO D3 և D4 բաժիններով:
16. Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի մարտի 3-ի թիվ 188-Ն որոշմամբ հաստատված թույլտվություն չպահանջող օդային հաղորդակցությունների որոշ տեսակների ցանկով թռիչքներ իրականացնող մարմինները տվյալ թռիչքն իրականացնելուց անմիջապես առաջ պետք է այդ մասին տեղեկացնեն օդային տարածքի կազմակերպման միավորներին, օդային երթևեկության սպասարկման (թռիչքների կառավարման) համապատասխան մարմիններին և հակաօդային պաշտպանության ուժերին: Նշված մարմինները ձեռնարկում են բոլոր միջոցները` տվյալ թռիչքի օդային երթևեկության անվտանգությունն ապահովելու համար:
17. Սպորտային և սիրողական նպատակով դելտապլաններով, պառապլաններով, և հեռակառավարվող անօդաչու համակարգերով թռիչքները իրականացվում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հուլիսի 3-ի թիվ 825-Ն որոշմամբ սահմանված` կառավարվող օդային տարածքից դուրս կամ Կոմիտեի կողմից հատկացված օդային տարածքներում` պարզ և վիզուալ օդերևութաբանական պայմաններում, բացառությամբ Հայաստանի Հանրապետության աերոնավիգացիոն տեղեկատվական ժողովածուի մեջ նշված թռիչքների համար արգելված օդային տարածքներում: Թռիչքների մասին տեղեկացումը սույն կարգի 14-րդ կետով նախատեսված ժամկետում թռչող սարք շահագործողի կողմից իրականացվում է սույն կարգի Ձև 5-ով պահանջվող տեղեկությունների ցանկի համաձայն՝ թղթային, էլեկտրոնային տարբերակով կամ հեռախոսային կապի միջոցով: Եթե տվյալ թռիչքների համար նախատեսվող օդային տարածքում առկա են խոչընդոտող հանգամանքներ, ապա դրա մասին օդային երթևեկության սպասարկման մարմնի կողմից անհապաղ տեղեկացվում է թռչող սարք շահագործողին, և չի թույլատրվում թռիչքը մինչև այդ արգելքների կամ խոչընդոտների վերացումը: Թռիչքի վերաբերյալ սույն կետով նախատեսված օդային երթևեկության սպասարկման մարմնին տրամադրված տեղեկատվության մեջ ցանկացած փոփոխության դեպքում թույլտվություն ստացած կազմակերպությունները կամ ֆիզիկական անձինք այդ մասին թռիչքից առնվազն երկու ժամ առաջ էլեկտրոնային եղանակով կամ հեռախոսային կապի միջոցով տեղեկացնում են օդային երթևեկության սպասարկման համապատասխան մարմնին:
18. Հեռակառավարվող անօդաչու համակարգերով թռիչքները աերոդրոմների տեղորոշիչ կետից մինչև 5 կմ շառավիղով շրջանում կարող են իրականացվել միայն Կոմիտեի կողմից սույն կարգի համաձայն տրամադրված թույլտվության հիման վրա:
19. Սույն կարգի 18-րդ կետում նշված տարածքից դուրս ընկած օդային տարածքում մինչև 4 կգ քաշ ունեցող հեռակառավարվող անօդաչու համակարգերով մինչև 120 մետր տեղանքի նկատմամբ հարաբերական բարձրությամբ թռիչքները կարող են իրականացվել առանց սույն կարգով սահմանված թույլտվության:
20. Սույն կարգի 18-րդ կետում նշված տարածքից դուրս ընկած օդային տարածքում 4 կգ-ից մինչև 50 կգ քաշ ունեցող հեռակառավարվող անօդաչու համակարգով մինչև 50 մետր տեղանքի նկատմամբ հարաբերական բարձրությամբ թռիչքի անցկացման վայրում 3-րդ անձինք չպետք է ներգրավված լինեն և թռիչքի ժամանակ պետք է պահպանվի սույն կարգի նկար 1-ում բերված 1:1 կանոնը՝ հեռակառավարվող անօդաչու համակարգի հարաբերական բարձրությունը և թռիչքի գործընթացում չներգրավված անձանց միջև ընկած հեռավորությունը պետք է լինի համաչափ, սակայն ոչ պակաս քան 50 մետրը։ Սույն կետով նշված թռիչքներն իրականացվում են առանց սույն կարգով սահմանված թույլտվության:
Նկար 1.
Հեռակառավարող օպերատոր |
Չներգրավված մարդիկ | |
a= 50 մ նվազագույն հեռավորությունը |
21. Հեռակառավարվող անօդաչու համակարգի օպերատորը թռիչքի կատարման ընթացքում պարտավոր է կրել լուսանդրադարձիչ բաճկոն:
3. ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԹՌԻՉՔՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ
22. Ուսումնական թռիչքներ իրականացնող քաղաքացիական ավիացիայի ուսումնական հաստատությունները, մասնավոր (սիրողական) օդաչու պատրաստելու համար Կոմիտեի կողմից տրված թույլտվություն ունեցող ֆիզիկական անձինք կամ օդանավ շահագործողները ուսումնական թռիչքները սկսելուց ոչ ուշ, քան 3 աշխատանքային օր առաջ թղթային կամ էլեկտրոնային եղանակով սույն կարգի Ձև 2-ով սահմանված հայտ են ներկայացնում Կոմիտե: Թղթային եղանակով հայտը ներկայացվում է հետևյալ հասցեով` Հայաստանի Հանրապետություն, քաղ. Երևան, 0042, «Զվարթնոց» միջազգային օդանավակայան, Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի մասնաշենք, իսկ էլեկտրոնային եղանակով՝ Կոմիտեի պաշտոնական էլեկտրոնային փոստի gdca@gdca.am հասցեով:
23. Հայտին կից ներկայացվում են հետևյալ փաստաթղթերը`
1) ուսումնական թռիչքներ իրականացնող օդաչու-հրահանգիչների, օդաչու-քննողների տվյալները՝ Չիկագոյի կոնվենցիայի հավելված 1-ով սահմանված համապատասխան վկայականները և բժշկական սերտիֆիկատները,
2) ուսումնական թռիչքներում նախատեսված ուսանող-օդաչուների ցուցակը,
3) օդանավ շահագործողի վկայականը (առկայության դեպքում),
4) օդանավի գրանցման վկայականը,
5) օդանավի վարձակալության (օգտագործման) պայմանագիր, եթե օդանավ շահագործողը (օգտագործողը) չի հանդիսանում տվյալ օդանավի սեփականատերը,
6) օդանավի տիպի սերտիֆիկատը,
7) օդանավի թռիչքային պիտանիության սերտիֆիկատը,
8) օդանավն արտադրողի կողմից մշակված` օդանավի թռիչքային և տեխնիկական շահագործողական փաստաթղթերը,
9) տեղեկատվություն օդանավի տեխնիկական սպասարկման և թռիչքային պիտանիության պահպանման միջոցառումների մասին,
10) թռիչքի իրականացման համար նախատեսված անձնակազմի, ուղևորների, ուղեբեռների, բեռների, երրորդ անձանց հանդեպ պատասխանատվության ապահովագրության կամ վերաապահովագրության սերտիֆիկատները,
11) թռիչքների իրականացման ուսումնական ծրագիրը,
12) ավիացիոն անվտանգության ծրագիրը:
24. Ուսումնական թռիչքների իրականացման ծրագրերը նախքան հայտ ներկայացնելը մշակում են համապատասխան թույլտվություն ունեցող ուսումնական հաստատությունները, ինչպես նաև ֆիզիկական անձինք կամ օդանավ շահագործողները և ներկայացնում Կոմիտեի նախագահի հաստատմանը, որը հաստատվում է Կոմիտեի նախագահի հրամանով այն Կոմիտեում ստացվելուց հետո տասնօրյա ժամկետում:
25. Հայտը և դրան կից փաստաթղթերը Կոմիտեում մուտքագրվելուց հետո Կոմիտեի համապատասխան կառուցվածքային ստորաբաժանումներն իրականացնում են հայտի և հայտին կից ներկայացված փաստաթղթերի փաստաթղթային գնահատում: Փաստաթղթերի գնահատման արդյունքում հայտնաբերված թերությունների, անճշտությունների դեպքում Կոմիտեն հայտնաբերելու օրվանից մեկօրյա ժամկետում այդ մասին թղթային կամ էլեկտրոնային եղանակով տեղեկացնում է հայտատուին՝ առաջարկելով տեղեկացումը ստանալուց հետո մեկօրյա ժամկետում թղթային կամ էլեկտրոնային եղանակով վերացնել թերությունները:
26. Այն դեպքում, երբ հայտը և ներկայացված փաստաթղթերը լիարժեք չեն, հայտը համարվում է ընդունված՝ հայտատուի կողմից վերջին անհրաժեշտ փաստաթուղթը Կոմիտե մուտքագրվելու պահից:
27. Հայտի ուսումնասիրության ժամանակ ուշադրություն են դարձվում թռիչքային անձնակազմի անդամների (օդաչու-հրահանգիչների, օդաչու-քննողների) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետի 2007 թվականի ապրիլի 25-ի թիվ 65-Ն հրամանի, Չիկագոյի կոնվենցիայի հավելված 1-ով սահմանված բժշկական սերտիֆիկատի գործողության ժամկետի, ինչպես նաև թռիչքային անձնակազմի անդամների վկայականի գործողության ժամկետի վրա, դրանում գրանցված օդանավի տիպի կամ դասի որակավորման նիշի համապատասխանությանը հայտում նշված օդանավի տիպի կամ դասի որակավորման նիշի հետ և դրանց գործողության ժամկետի վրա` Չիկագոյի կոնվենցիայի հավելված 1-ի պահանջների համաձայն:
28. Կոմիտեի համապատասխան կառուցվածքային ստորաբաժանումները հայտի վերաբերյալ կարծիքները թռիչքից առնվազն 1 աշխատանքային օր առաջ ներկայացնում են Կոմիտեի թույլտվությունների տրամադրման իրավասություն ունեցող համապատասխան ստորաբաժանմանը, որը դրանք ամփոփում է և դրա արդյունքում Կոմիտեի թույլտվությունների տրամադրման իրավասություն ունեցող համապատասխան պաշտոնատար անձի կողմից թռիչքից առնվազն 8 ժամ առաջ Հայտատուին տրամադրվում է սույն կարգի Ձև 4-ով սահմանված թույլտվությունը կամ հայտը մերժվում է: Հայտի մերժման դեպքում այդ մասին հայտատուն նույն օրը թղթային կամ էլեկտրոնային եղանակով Կոմիտեի կողմից տեղեկացվում է համապատասխան ծանուցմամբ, որի մեջ նշվում են մերժման պատճառները: Թույլտվության տրամադրման դեպքում Կոմիտեն տեղեկատվությունը թղթային կամ էլեկտրոնային եղանակով տրամադրում է օդային երթևեկության սպասարկման համապատասխան մարմնին և կատարում ծանուցում հայտատուին՝ էլեկտրոնային եղանակով:
29. Հայտը մերժվում է, եթե`
1) սույն կարգի 25-րդ կետով սահմանված ժամկետում հայտատուն չի վերացնում հայտում և կից փաստաթղթերում առկա թերությունները,
2) հայտում կամ հայտին կից ներկայացված փաստաթղթերում կան այնպիսի թերություններ և անհամապատասխանություններ, որոնք անմիջական ազդում են թռիչքների կամ ավիացիոն անվտանգության կամ թռիչքների կազմակերպման պահանջների ու պայմանների վրա, կամ
3) սույն կարգի 11-րդ կետում նշված հարցման արդյունքում պարզվում է, որ ներկայացված փաստաթղթերը կեղծ են:
30. Ուսումնական թռիչքները իրականացվում են օդաչու-հրահանգչի, օդաչու-քննողի թույլտվություն ունեցող ավիացիոն մասնագետների անմիջական ներկայությամբ և մասնակցությամբ:
31. Ուսումնական թռիչքները իրականացվում են աերոդրոմի տարածքում, ինչպես նաև տվյալ թռիչքը իրականացնող օդաչու-հրահանգչի, օդաչու-քննողի կողմից տրված թռիչքային պլանով նախատեսված օդային տարածքում:
32. Ուսումնական թռիչքների ժամանակ օդանավում կարող են գտնվել ոչ ավելի, քան երեք օդաչու-ուսանողներ:
33. Ուսումնական թռիչքների ժամանակ չի թույլատրվում կատարել օդանավավարության բարդ վարժություններ:
34. Օդաչու-ուսանողների ինքնուրույն թռիչքները կարող են կատարվել միայն օդաչու-հրահանգչի կամ օդաչու-քննողի ներկայության դեպքում:
35. Եթե թռիչքներն իրականացվելու են ոչ կառավարվող օդային տարածքում, ապա օդանավի օդաչու-հրահանգիչը, օդաչու-քննողը յուրաքանչյուր թռիչք իրականացնելիս պետք է հեռախոսային կապի միջոցով տեղեկացնի օդային երթևեկության սպասարկման համապատասխան մարմնին թռիչքի մեկնարկից անմիջապես առաջ, նախապես պլանավորված թռիչքի բոլոր փոփոխությունների, ինչպես նաև յուրաքանչյուր թռիչքի ավարտի վերաբերյալ վայրէջքից ոչ ուշ, քան 30 րոպե ժամանակահատվածում` կոորդինացման/համակարգման համար: Թռիչքի ավարտի վերաբերյալ տեղեկատվություն չտրամադրելը կարող է առաջացնել հավելյալ որոնողափրկարարական աշխատանքների:
36. Եթե թռիչքներն իրականացվելու են կառավարվող օդային տարածքում, ապա օդանավի օդաչու-հրահանգիչը, օդաչու-քննողը յուրաքանչյուր թռիչք իրականացնելիս Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի հունիսի 6-ի թիվ 737-Ն որոշմամբ սահմանված կարգով պետք է ներկայացնի թռիչքային պլան:
Ձև N 1
Form N 1
Հ Ա Յ Տ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԱՏՈՒԿ ԲՆՈՒՅԹԻ ԹՌԻՉՔՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ՍՏԱՑՄԱՆ
APPLICATION
ON GETTING PERMISSION FOR SPECIAL FLIGHTS OPERATION IN THE REPUBLIC OF ARMENIA
1. Թռչող սարք շահագործողի տվյալները՝ անվանումը, գտնվելու վայրը կամ անունը, ազգանունը, բնակության վայրը և կապի բոլոր միջոցները
Flight object operator data: name and location or name, surname, place of residence and all means of communication
_________________________________________________________________________________
2. Օդանավ շահագործողի ԻԿԱՕ-ի եռանիշ կոդը (առկայության դեպքում)
ICAO three-letter designator code of the air operator (if available)
_________________________________________________________________________________
3. Օդանավի գրանցման երկիրը
State of registry of the aircraft_________________________________________________________
4. Օդանավի տիպը, ազգային, գրանցման նիշերը և քանակը
Aircraft type, nationality and registration marks, and the quantity
_________________________________________________________________________________
5. Թռչող սարքի թռիչքի նպատակը
Purpose of flight or flight object
_________________________________________________________________________________
6. Թռչող սարքի թռիչքի գործողության ժամանակահատվածը /ամսաթիվ, ժամ/ժամանակահատված/
Duration of flight object/date, time/period/
________________________________________________________________________________
7. Թռչող սարքի թռիչքի կատարման համար նախատեսված օդային տարածքը, թռիչք/վայրէջքների աշխարհագրական տեղանքի անվանումը, առկայության դեպքում օդանավակայաններ, թռիչք/վայրէջքի հարթակներ և այլն
Airspace foreseen for flight operation, name of geographical location of takeoff and landing, and if available airports, takeoff and landing platforms, etc.
_________________________________________________________________________________
8. Թռչող սարքի թռիչքների նվազագույն և առավելագույն բարձրությունները
Minimum and maximum flight altitudes/height (ft/m)
_________________________________________________________________________________
9. Օդանավի անձնակազմի տվյալները և օդանավի ստանդարտ սարքավորումները, հեռակառավարվող անօդաչու համակարգերի դեպքում՝ օպերատորի տվյալները
Aircraft crew data and standard equipment of the aircraft, in case of unmanned aircraft (drone), the operator data
_________________________________________________________________________________
_________________________________________________________________________________
(Թռչող սարք շահագործող կամ թռիչքի կազմակերպիչ (անվանումը, պաշտոնը կամ անունը, ազգանունը)
(Flight object operator or flight operator (name, position or name, surname)
_________________________
(Ստորագրություն/Signature)
/_____/________________
(Ամսաթիվ Date)
Ձև N 2
Form N 2
Հ Ա Յ Տ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԹՌԻՉՔՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ՍՏԱՑՄԱՆ
APPLICATION
ON GETTING PERMISSION FOR TRAINING FLIGHTS OPERATION IN THE REPUBLIC OF ARMENIA
1. Ուսումնական թռիչքներ իրականացնող կազմակերպության անվանումը, գտնվելու վայրը կամ ֆիզիկական անձի անունը, ազգանունը, բնակության վայրը և կապի բոլոր միջոցները
Name, location or name, surname and all means of communication of the training flight organization or person
_________________________________________________________________________________
2. Օդանավ շահագործողի ԻԿԱՕ-ի եռանիշ կոդը (առկայության դեպքում)
ICAO three-letter designator code of the air operator (if available).
_________________________________________________________________________________
3. Օդանավի գրանցման երկիրը
State of registry of the aircraft_________________________________________________________
4. Օդանավի տիպը, ազգային, գրանցման նիշերը և քանակը
Aircraft type, nationality and registration marks, and the quantity
_________________________________________________________________________________
5. Ուսումնական թռիչքի նպատակը
Purpose of training flight
_________________________________________________________________________________
6. Ուսումնական թռիչքի կատարման ժամանակահատվածը /ամսաթիվ, ժամ/ժամանակահատված/
Period of training flight (date, time/period) ________________________________________________________________________________
7. Ուսումնական թռիչքի կատարման համար նախատեսված օդային տարածքը, թռիչք/վայրէջքների աշխարհագրական տեղանքի անվանումը, առկայության դեպքում օդանավակայաններ, թռիչք/վայրէջքի հարթակներ և այլն
Airspace foreseen for training flight operation, name of geographical location of takeoff and landing, and if available airports, takeoff and landing platforms, etc.
_________________________________________________________________________________
8. Ուսումնական թռիչքի նվազագույն և առավելագույն բարձրությունները
Minimum and maximum flight altitudes/height (ft/m)
_________________________________________________________________________________
9. Օդանավի անձնակազմի տվյալները և
օդանավի ստանդարտ սարքավորումները
Aircraft crew data and standard equipment of the aircraft
_________________________________________________________________________________
(Ուսումնական թռիչք իրականացնող ֆիզիկական անձի անունը, ազգանունը կամ կազմակերպության ղեկավարի անունը, ազգանունը, պաշտոնը)
(Name, surname of an individual or name, surname and position of the head of the organization conducting a training flight)
_________________________
(Ստորագրություն/Signature)
/_____/________________
(Ամսաթիվ Date)
Ձև N 3
Form N 3
ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ N---
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԱՏՈՒԿ ԲՆՈՒՅԹԻ ԹՌԻՉՔՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ
PERMISSION N-----
FOR SPECIAL FLIGHTS OPERATION IN THE REPUBLIC OF ARMENIA
Թռչող սարք շահագործող` Aircraft operator: Երթուղի` Route: Թռչող սարքի տիպ(եր)ը` Aircraft type(s): Օդանավերի ազգային և գրանցման նիշերը` Aircraft national and registration marks: Թռիչքի նպատակը Purpose of flight Թռիչքի կատարման ժամանակահատվածը, Duration of flight operation Թռիչքի օդային տարածքը, թռիչք/վայրէջքների աշխարհագրական տեղանքի անվանումը, օդանավակայաններ, թռիչք/վայրէջքի հարթակներ Airspace foreseen for flight operation, name of geographical location of takeoff and landing, and if available airports, takeoff and landing platforms, etc Թռիչքների նվազագույն և առավելագույն բարձրությունները Minimum and maximum flight altitudes/height (ft/m) Թույլտվության գործողության ժամկետը` Permission validity period:
Պաշտոնը, անուն, ազգանունը և ստորագրությունը, ամսաթիվ
Position, name, surname |
_____________________ _____________________ _____________________ _____________________ _____________________ _____________________ _____________________ _____________________ _____________________ _____________________ _____________________ _____________________ _____________________ _____________________ _____________________ _____________________ _____________________ _____________________ _____________________ _____________________ _____________________ _____________________
_____________________ …../…………./……
Կ.Տ. _____________________ …../…………./…… Seal |
Ձև N 4
Fօrm N 4
ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ԹԻՎ-----
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԹՌԻՉՔՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ
PERMISSION----
FOR TRAINING FLIGHTS OPERATION IN THE REPUBLIC OF ARMENIA
Ուսումնական թռիչք իրականացնող ֆիզիկական անձ կամ կազմակերպություն` Training flight operator: Երթուղի` Route: Օդանավերի տիպը(երը)` Aircraft type(s): Օդանավերի ազգային և գրանցման նիշերը` Aircraft national and registration marks: Թռիչքի նպատակը Purpose of flight Թռիչքի կատարման ժամանակահատվածը (սկսելու ամիսը, տարին, ավարտելու ամիսը, տարին) Period of flight (start: month, year, end: month, year) Թռիչքի օդային տարածքը, թռիչք/վայրէջքների աշխարհագրական տեղանքի անվանումը, օդանավակայաններ, թռիչք/վայրէջքի հարթակներ Airspace foreseen for flight operation, name of geographical location of takeoff and landing, and if available airports, takeoff and landing platforms, etc Թռիչքների նվազագույն և առավելագույն բարձրությունները Minimum and maximum flight altitudes/height (ft/m) Թույլտվության գործողության ժամկետը` Permission validity period:
Պաշտոնը, անուն, ազգանունը և ստորագրությունը, ամսաթիվ
Position title, name, surname, date |
_____________________ _____________________ _____________________ _____________________ _____________________ _____________________ _____________________ _____________________ _____________________ _____________________ _____________________ _____________________ _____________________ _____________________ _____________________ _____________________ _____________________ _____________________ _____________________ _____________________ _____________________ _____________________ _____________________ …../…………./……
Կ.Տ.
_____________________ …../…………./…… Seal |
Ձև N 5
Ց Ա Ն Կ
ԹՌԻՉՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՊԱՀԱՆՋՎՈՂ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ
1. Թռչող սարքի շահագործողի տվյալները (անուն, ազգանուն).
2. Կապի բոլոր միջոցները (հեռախոսահամար, էլեկտրոնային փոստ, արտակարգ դեպքերի համար հեռախոսահամար).
3. Թռչող սարքի տիպը.
4. Թռիչքի նպատակը.
5. Թռիչքի օդային տարածքը.
6. Թռիչքի կատարման ժամանակահատվածը (սկիզբը և ավարտը).
7. Թռիչքի նվազագույն և առավելագույն բարձրությունները:
(հավելվածը խմբ. 11.04.15 N 85-Ն, 17.06.16 N 100-Ն, փոփ. 22.08.16 N 157-Ն, խմբ. 05.05.22 N 1-Ն)