Գլխավոր տեղեկություն
Համար
N 01-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Base act (10.02.2022-10.11.2022)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2022.02.07-2022.02.20 Պաշտոնական հրապարակման օրը 10.02.2022
Ընդունող մարմին
Քաղաքաշինության կոմիտեի նախագահ
Ընդունման ամսաթիվ
27.01.2022
Ստորագրող մարմին
Քաղաքաշինության կոմիտեի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
27.01.2022
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
10.02.2022
Ուժը կորցնելու ամսաթիվ
10.11.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵ

ՆԱԽԱԳԱՀ

   

27 հունվարի 2022 թ.
ք. Երևան

N 01-Ն

     

Հ Ր Ա Մ Ա Ն

    

ՏԱՐԲԵՐ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՏԵՎՈՂՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՆՈՐՄԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

              

Ղեկավարվելով «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի 10.1-րդ հոդվածի 3-րդ մասի 5-րդ և 5.1-րդ կետերով

      

Հրամայում եմ`

     

1. Հաստատել նախագծային աշխատանքների (այսուհետ՝ աշխատանք) տևողության ժամանակավոր նորմերը.

1) կրթական օբյեկտների՝ համաձայն N 1 հավելվածի,

2) բնակելի օբյեկտների՝ համաձայն N 2 հավելվածի,

3) բնակելի, հասարակական և արտադրական նշանակության օբյեկտների նախագծային փաստաթղթերով չնախատեսված ավտոկայանատեղիների՝ համաձայն N 3 հավելվածի,

4) առողջապահական օբյեկտների՝ համաձայն N 4 հավելվածի,

5) հասարակական (գյուղատնտեսական արտադրական) օբյեկտների՝ N 5 հավելվածի:

2. Սահմանել, որ.

1) սույն հրամանի 1-ին կետով հաստատվող նորմերը մաս են կազմում քաղաքաշինության ոլորտի գնագոյացման համակարգի փաստաթղթերի,

2) սույն հրամանով հաստատված N 1, N 2, N 3, N 4 և N 5 հավելվածներով սահմանված նորմատիվ (առավելագույն) ժամկետների մեջ չեն հաշվարկվում ՀՀ տարածքում գործող քաղաքաշինության բնագավառի օրենսդրությամբ նախատեսված քաղաքաշինական գործունեության համար պարտադիր ընթացակարգերի (ՀՀ կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշմամբ հաստատված կարգով նախատեսված ելակետային տվյալների հավաքագրման, ճարտարապետահատակագծային առաջադրանքի և տեխնիկական պայմանների ստացման, ինժեներաերկրաբանական հետազննության, շահագրգիռ մարմինների հետ նախագծի համաձայնեցումների, փորձաքննության, արտատարածքային ինժեներական հաղորդակցուղիների նախագծման, նախագծային լրացուցիչ առաջադրանքով, նոր պայմաններով նախատեսվող նոր նախագծային լուծումների մշակման և այլն), ինչպես նաև գնումների մասին օրենսդրությամբ սահմանված աշխատանքների ձեռքբերման գնման գործընթացների կազմակերպման ժամկետները,

3) սույն հրամանի 1-ին կետով հաստատվող նորմերը կիրառելի են ՀՀ պետական և համայնքային բյուջեների (այդ թվում վարկային) միջոցների հաշվին իրականացվող օբյեկտների նախագծային (նախագծանախահաշվային) փաստաթղթերի մշակման համար՝ ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահի 2017 թվականի սեպտեմբերի 11-ի N 128-Ն հրամանով սահմանված նախագծման հիմնական փուլերի հաշվառմամբ՝ «Աշխատանքային նախագիծ», «Նախագիծ» և «Աշխատանքային փաստաթղթեր»:

3. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում հրապարակման օրվանից:

 

Ա. ՂՈՒԼԱՐՅԱՆ

         

        

 

Հավելված N 1

ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի

2022 թվականի հունվարի 27-ի N 01-Ն հրամանի

      

ԿՐԹԱԿԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՏԵՎՈՂՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՆՈՐՄԵՐ

                

Հ/Հ

Օբյեկտի անվանումը

Չափման միավոր

Օբյեկտի նախագծային հզորությունը

Նախագծման տևողությունը ամիսներով՝ ըստ նախագծման փուլերի

Երկու փուլով

Մեկ փուլով

Նախագիծ

Աշխատանքային փաստաթղթեր

Աշխատանքային նախագիծ

1.

Նախադպրոցական (կրթական ծրագրեր իրականացնող կազմակերպություններ) հաստատություններ

տեղ

Մինչև 30 երեխայի համար

1.5

1.5

2.5

2.

Մսուր-մանկապարտեզ, մանկապարտեզ

տեղ

Մինչև 50

1.5

2.0

3.0

50-100

1.5

2.5

3.5

101-150

2.0

2.5

4.0

3.

Հանրակրթական դպրոց (տարրական՝ 1-4դաս., հիմնական 1-9դաս., միջնակարգ՝ 1-12դաս., ավագ՝ 10-12դաս.)

աշակերտ

Մինչև 50

1.5

2.0

3.0

50-100

1.5

2.5

3.5

101-150

2.0

2.5

3.5

151-200

2.0

2.5

4.0

201-250

2.5

3.0

4.5

251 և ավելի

3.0

3.0

4.5

4.

Դպրոց-ինտերնատ

աշակերտ

Մինչև 50

1.5

2.5

3.5

51-100

2.0

2.5

3.5

5.

Միջին մասնագիտական կրթության օբյեկտներ (ուսումնարան, վարժարան)

ուսանող

Մինչև 100

2.0

2.5

3.5

100-150

2.0

2.5

4.0

151-200

2.5

2.5

4.5

6.

Բարձրագույն ուսումնական հաստատություններ

ուսանող

Մինչև 150

2.0

2.5

4.0

150-250

2.5

3.0

4.5

251-300

3.0

3.0

5.0

301 և ավելի

3.5

3.0

5.5

7.

Օբյեկտների էսքիզային նախագծերի մշակման ժամկետը հաշվարկել ամբողջական նախագծի մշակման աշխատանքների համար սահմանված ժամկետի 20%-ի չափով

8.

 Բազմակի օգտագործման օրինակելի նախագծերի կիրառման դեպքում՝ նախագծման (տեղակապման) տևողության ժամկետը հաշվարկել նախագծի մշակման աշխատանքների համար սահմանված ընդհանուր տևողության ( ժամկետի) 30-40 %-ի չափով (ըստ օբյեկտի ռիսկայնության աստիճանի):

               

 

Հավելված N 2

ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի

2022 թվականի հունվարի 27-ի N 01-Ն հրամանի

     

ԲՆԱԿԵԼԻ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՏԵՎՈՂՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՆՈՐՄԵՐ

             

Հ/Հ

Օբյեկտի անվանումը

Չափման միավոր

Օբյեկտի նախագծային հզորությունը (ըստ վերգետնյա հարկերի)

Նախագծման տևողությունը ամիսներով՝ ըստ նախագծման փուլերի

Երկու փուլով

Մեկ փուլով

Նախագիծ

Աշխատանքային փաստաթղթեր

Աշխատանքային նախագիծ

1.

Բազմաբնակարան շենքեր

հարկայնություն

       

1.1

Հավաքովի գծային տարրեից հիմնակմախք

«-»

Մինչև 2 հարկ (ներառյալ)

 1.5

2.0

3.0

1.2

Հավաքովի-միաձույլ ե/բ հարթ կամ տարածական տարրերից հիմնակմախք

«-»

Մինչև 4 հարկ (ներառյալ)

1.5

2.5

3.5

4-9

2.0

3.0

4.5

1.3

Խոշորապանել շենքեր

«-»

Մինչև 8 հարկ (ներառյալ)

2.5

3.5

5.0

     

9-12

3.0

3.5

5.5

1.4

Միաձույլ ե/բ հիմնակմախքով շենքեր

«-»

Մինչև 8 հարկ (ներառյալ)

2.5

3.0

4.0

9-16

3.0

3.5

5.0

17-20

3.5

4.5

6.0

21-25

4.0

5.0

7.0

2.

Անհատական բնակելի տներ

հարկայնություն

       

2.1

Ամրանաքարե, հավաքովի ե/բ, միաձույլ ե/բ

«-»

Մինչև 3 հարկ (ներառյալ)

1.5

2.0

3.0

3.

 Օբյեկտների էսքիզային նախագծերի մշակման ժամկետը հաշվարկել ամբողջական նախագծի մշակման աշխատանքների համար սահմանված ժամկետի 20%-ի չափով

4.

 Բազմակի օգտագործման օրինակելի նախագծերի կիրառման դեպքում՝ նախագծման (տեղակապման) տևողության ժամկետը հաշվարկել նախագծի մշակման աշխատանքների համար սահմանված ընդհանուր տևողության ( ժամկետի) 30-40%-ի չափով (ըստ օբյեկտի ռիսկայնության աստիճանի):

           

 

Հավելված N 3

ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի

2022 թվականի հունվարի 27-ի N 01-Ն հրամանի

                     

ԲՆԱԿԵԼԻ, ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԵՎ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԱՅԻՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐՈՎ ՉՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԱՎՏՈԿԱՅԱՆԱՏԵՂԻՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՏԵՎՈՂՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՆՈՐՄԵՐ

             

Հ/Հ

Օբյեկտի անվանումը

Չափման միավոր

Օբյեկտի նախագծային հզորությունը

Նախագծման տևողությունը ամիսներով՝ ըստ նախագծման փուլերի

Երկու փուլով

Մեկ փուլով

Նախագիծ

Աշխատանքային փաստաթղթեր

Աշխատանքային նախագիծ

1.

Վերգետնյա բաց ավտոկայանատեղի հիմնական կամ ժամանակավոր կայանման համար, մինչև 2 հարկով (ներառյալ)

մեքենա/տեղ

Մինչև 100 (ներառյալ)

1.5

2.0

2.5

2.

Ստորգետնյա ավտոկայանատեղի

«-»

51-100 (ներառյալ)

2.5

2.5

3.5

26-50 (ներառյալ)

1.5

1.5

2.5

մինչև 25 (ներառյալ)

1.5

1.0

2.0

3.

 Օբյեկտների էսքիզային նախագծերի մշակման ժամկետը հաշվարկել ամբողջական նախագծի մշակման աշխատանքների համար սահմանված ժամկետի 20%-ի չափով

4.

 Բազմակի օգտագործման օրինակելի նախագծերի կիրառման դեպքում՝ նախագծման (տեղակապման) տևողության ժամկետը հաշվարկել նախագծի մշակման աշխատանքների համար սահմանված ընդհանուր տևողության ( ժամկետի) 30-40 %-ի չափով (ըստ օբյեկտի ռիսկայնության աստիճանի):

         

 

Հավելված N 4

ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի

2022 թվականի հունվարի 27-ի N 01-Ն հրամանի

                  

ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՏԵՎՈՂՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՆՈՐՄԵՐ

               

Հ/Հ

Օբյեկտի անվանումը

Չափման միավոր

Օբյեկտի նախագծային հզորությունը

Նախագծման տևողությունը ամիսներով՝ ըստ նախագծման փուլերի

Երկու փուլով

Մեկ փուլով

Նախագիծ

Աշխատանքային փաստաթղթեր

Աշխատանքային նախագիծ

1.

Հիվանդանոցներ (բժշկական կենտրոններ)

տեղ (մահճակալ)

       

մինչև 50 մահճակալով (ներառյալ)

2.5

3.0

4.5

51-100 (ներառյալ)

3.0

3.5

5.0

101-250

3.5

4.0

6.0

2.

Պոլիկլինիկաներ (ամբուլատոր ծառայություններ մատուցող կազմակերպություններ)

այցելու

Մինչև 150

2.0

2.0

3.5

150 և ավելի

2.0

2.5

4.0

3.

Շտապօգնության կայաններ

Մեքենա/տեղ

մինչև 20

2.0

1.5

3.0

4.

 Օբյեկտների էսքիզային նախագծերի մշակման ժամկետը հաշվարկել ամբողջական նախագծի մշակման աշխատանքների համար սահմանված ժամկետի 20%-ի չափով

5.

 Բազմակի օգտագործման օրինակելի նախագծերի կիրառման դեպքում՝ նախագծման (տեղակապման) տևողության ժամկետը հաշվարկել նախագծի մշակման աշխատանքների համար սահմանված ընդհանուր տևողության ( ժամկետի) 30-40 %-ի չափով (ըստ օբյեկտի ռիսկայնության աստիճանի) :

         

 

Հավելված N 5

ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի

2022 թվականի հունվարի 27-ի N 01-Ն հրամանի

           

ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ (ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ) ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՏԵՎՈՂՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՆՈՐՄԵՐ

                  

Հ/Հ

Օբյեկտի անվանումը

Չափման միավոր

Օբյեկտի նախագծային հզորությունը

Նախագծման տևողությունը ամիսներով՝ ըստ նախագծման փուլերի

Երկու փուլով

Մեկ փուլով

Նախագիծ

Աշխատանքային փաստաթղթեր

Աշխատանքային նախագիծ

1.

Ավտոտեխսպասարկման կայաններ

Ավտոմոբիլի կայանման կետով/տեղով

       

1.1

 «խոշոր»

 

5 ավտոմոբիլի հաշվարկով և ավելի

2.0

2.0

3.0

1.2

«միջին»

 

3 ավտոմոբիլի հաշվարկով

1.5

2.0

2.5

1.3

«փոքր»

 

2 ավտոմոբիլի հաշվարկով

1.5

1.0

2.0

2.

Գյուղատնտեսական արտադրական օբյեկտներ (սպանդանոցներ)

անսնագլխաքանակ

Մինչև 10 (ներառյալ)

1.5

2.0

2.5

Մինչև 40 (ներառյալ)

2.0

2.0

3.0

3.

Օբյեկտների էսքիզային նախագծերի մշակման ժամկետը հաշվարկել ամբողջական նախագծի մշակման աշխատանքների համար սահմանված ժամկետի 20%-ի չափով

4.

 Բազմակի օգտագործման օրինակելի նախագծերի կիրառման դեպքում՝ նախագծման (տեղակապման) տևողության ժամկետը հաշվարկել նախագծի մշակման աշխատանքների համար սահմանված ընդհանուր տևողության ( ժամկետի) 30-40 %-ի չափով (ըստ օբյեկտի ռիսկայնության աստիճանի):

            

Պաշտոնական հրապարակման օրը՝ 10 փետրվարի 2022 թվական: