ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԲԱՐՁՐ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
01 դեկտեմբերի 2020 թ. ք. Երևան |
N 866-Ա |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՓՈՍՏԱՅԻՆ ԿԱՊԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՓՈՍՏԱՅԻՆ ԿԱՊԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՆ ԵՎ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՆԵՐԴԻՐՆԵՐՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածին, 37-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետին և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի N 698-Լ որոշմամբ հաստատված հավելվածի 18-րդ կետի 20-րդ ենթակետին համապատասխան և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության լիցենզավորման հանձնաժողովի 2020 թվականի դեկտեմբերի 01-ի N 16 եզրակացությունը.
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝
Ուժը կորցրած ճանաչել «ՆՈՎԱ ԷՔՍՊՐԵՍ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության փոստային կապի բնագավառում թիվ ՓԿ N 043 փոստային կապի գործունեության լիցենզիան, սուրհանդակային կապի ծառայությունների մատուցման գործունեության N 01 և փոստային կապի ծառայությունների մատուցման գործունեության N 02 ներդիրները:
Նախարար |
Հ. Արշակյան |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 9 դեկտեմբերի 2020 թվական: