Գլխավոր տեղեկություն
Համար
N 311-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Պաշտոնական Incorporation (03.12.2020-12.01.2023)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2015.04.01/8(520) Հոդ.76
Ընդունող մարմին
Էկոնոմիկայի նախարար
Ընդունման ամսաթիվ
06.03.2015
Ստորագրող մարմին
Էկոնոմիկայի նախարար
Ստորագրման ամսաթիվ
06.03.2015
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
11.04.2015

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

19 մարտի 2015 թ.

Պետական գրանցման թիվ 10315091

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐ

 

6 մարտի 2015 թ.
ք. Երևան

N 311-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՄԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՄԱՐՄՆԻ ԵՎ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՄԱՐՄՆԻ ՄԻՋԵՎ ԿՆՔՎԱԾ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՄԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՄԱՐՄՆԻ ԿՈՂՄԻՑ ԿԱՏԱՐՎԱԾ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ԳՆԱՀԱՏՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՄԱՐՄՆԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՎՃԱՐՄԱՆ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՄԱՐՄՆԻ ՏԱՐԵԿԱՆ ԱՆԴԱՄԱՎՃԱՐԻ ՎՃԱՐՄԱՆ ՉԱՓԸ ԵՎ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Հավատարմագրման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասի 5.1 կետով.

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝

 

1. Հաստատել հավատարմագրման ազգային մարմնի և համապատասխանության գնահատման մարմնի միջև կնքված պայմանագրի հիման վրա հավատարմագրման ազգային մարմնի կողմից կատարված հավատարմագրման ծառայությունների, գնահատումների համար համապատասխանության գնահատման մարմնի կողմից իրականացվող վճարման, ինչպես նաև համապատասխանության գնահատման մարմնի տարեկան անդամավճարի վճարման չափը և կարգը` համաձայն հավելվածի:

2. Սույն հրամանի կատարման հսկողությունը վերապահել Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի տեղակալ Է. Տարասյանին:

 

Կ. Ճշմարիտյան

 

Հավելված
ՀՀ էկոնոմիկայի նախարարի
2015 թվականի մարտի 6-ի
N 311-Ն հրամանի

 

ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՄԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՄԱՐՄՆԻ ԵՎ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՄԱՐՄՆԻ ՄԻՋԵՎ ԿՆՔՎԱԾ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՄԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՄԱՐՄՆԻ ԿՈՂՄԻՑ ԿԱՏԱՐՎԱԾ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ԳՆԱՀԱՏՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՄԱՐՄՆԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՎՃԱՐՄԱՆ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՄԱՐՄՆԻ ՏԱՐԵԿԱՆ ԱՆԴԱՄԱՎՃԱՐԻ ՎՃԱՐՄԱՆ ՉԱՓԸ ԵՎ ԿԱՐԳԸ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով կարգավորվում են համապատասխանության գնահատման մարմինների (այսուհետ` ՀԳՄ) կողմից և Հավատարմագրման ազգային մարմնի (այսուհետ` ՀԱՄ) կատարած ծառայությունների, գնահատումների համար վճարների և տարեկան անդամավճարների վճարումների հետ կապված հարաբերությունները:

2. Հավատարմագրման աշխատանքների համար վճարումը կատարում է հավատարմագրման ենթակա իրավաբանական կամ ֆիզիկական անձը` անկախ հավատարմագրման արդյունքներից:

3. Իրավաբանական կամ ֆիզիկական անձը տարեկան անդամավճարը կատարում է յուրաքանչյուր հավատարմագրված ՀԳՄ-ի համար:

(3-րդ կետը խմբ. 26.11.20 N 1470-Ն) 

4. Հավատարմագրման աշխատանքների իրականացման համար վճարը (այսուհետև` հավատարմագրման աշխատանքների գին), որը հաշվարկվում է սույն կարգով, չի ներառում իր մեջ գործուղման և տրանսպորտային ծախսերը: Գործուղման և տրանսպորտային ծախսերը կատարվում են ՀԳՄ-ի կողմից:

(4-րդ կետը լրաց. 26.11.20 N 1470-Ն)

 

II. ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԳՆԵՐԻ ՈՐՈՇՈՒՄԸ

 

5. Հավատարմագրման աշխատանքների գները որոշվում են հայտի գրանցումից հետո հետևյալ բանաձևով.

 

P = A + T, որտեղ

 

P - ՀԳՄ-ի հավատարմագրման աշխատանքների գինն է,

A - հավատարմագրման գործընթացի ապահովման (աշխատանքների կազմակերպման) արժեքն է,

T - հավատարմագրման գործընթացի աշխատատարությունն է, որն իր մեջ ներառում է ՀԳՄ-ի գնահատումները, հավատարմագրման ընդլայնումը և հաշվարկվում է մարդ/օր-երով:

T= C x Q, որտեղ

C – հավատարմագրման փորձագետի (գնահատողի)/տեխնիկական փորձագետի միջին օրական դրույքաչափն է, որը կազմում է նվազագույն աշխատավարձի տասներկուապատիկի և ութնապատիկի չափը՝ համապատասխանաբար 12000 դրամ (հավատարմագրման փորձագետի (գնահատողի) դեպքում), 8000 դրամ (տեխնիկական փորձագետի դեպքում), ներառյալ հարկերը,

Q – գործընթացի իրականացման համար անհրաժեշտ օրերի քանակն է:

(5-րդ կետը խմբ. 26.11.20 N 1470-Ն)

6. ՀԳՄ-ների հավատարմագրման աշխատանքների վճարումը կատարվում է` ելնելով աղյուսակ 1-ում և 2-ում նշված աշխատանքներից:

Աղյուսակ 1

 

Հ/հ

Անվանումը

Արժեքը
(հազար դրամ)

1

Հավատարմագրման գործընթացի ապահովում (աշխատանքների կազմակերպում)`

 

1.1

փորձարկման լաբորատորիա, տրամաչափարկման լաբորատորիա, բժշկական լաբորատորիա, արտադրանքի սերտիֆիկացման մարմին, կառավարման համակարգերի սերտիֆիկացման մարմին

500.0+S
(համաձայն կետ 7-ի)

1.2

ֆիզիկական անձանց սերտիֆիկացման մարմին, տեխնիկական հսկողություն իրականացնող մարմին, համապատասխանության գնահատման գործունեություն իրականացնող համապատասխանության գնահատման այլ մարմիններ

600.0

(աղյուսակը լրաց., փոփ. 26.11.20 N 1470-Ն)

(6-րդ կետը լրաց., փոփ. 26.11.20 N 1470-Ն)

7. S-ը հավատարմագրման ոլորտի արժեքն է: Հավատարմագրման 1-ից 5-րդ ոլորտների համար սահմանվում է 100 000 դրամ, 5-ից ավելի յուրաքանչյուր հավատարմագրման ոլորտի համար հաշվարկվում է հավելյալ 10 000 դրամ վճար:

(7-րդ կետը խմբ. 26.11.20 N 1470-Ն)

8. Հավատարմագրման մեկ ոլորտը սահմանվում է`

1) փորձարկման լաբորատորիաների և արտադրանքի սերտիֆիկացման մարմինների համար` ըստ Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի ԵԱՏՄ (ԱՏԳԱԱ) երկնիշ ծածկագրի: ԱՏԳԱԱ ծածկագրի բացակայության դեպքում յուրաքանչյուր արտադրանքի անվանումը համարվում է 1 հավատարմագրման ոլորտ.

2) տրամաչափարկման լաբորատորիաների համար` ըստ տրամաչափարկման ենթակա չափումների տեսակի.

3) կառավարման համակարգերի սերտիֆիկացման մարմինների համար` ըստ տնտեսական գործունեության տեսակների դասակարգչով (ՏԳՏԴ) տնտեսության հիմնարար ճյուղերի համար առանձնացված ամփոփիչ խմբավորումներով, որոնք նշված են լատինական A-U տառերով:

Աղյուսակ 2

Հ/հ

Անվանումը

Հավատարմագրման փորձագետի (գնահատողի)/ տեխնիկական փորձագետի միջին օրական դրույքաչափը
(հազար դրամ)

Օրերի քանակը
(առավելա-գույնը)

1

Նախնական այց

12.0/8.0

5

2

Փաստաթղթերի փորձաքննություն

12.0/8.0

30

3

Փաստաթղթերի լրացուցիչ փորձաքննություն

12.0/8.0

20

4

ՀԳՄ-ի գնահատման ծրագրի կազմում, գնահատում ըստ գործունեության իրականացման վայրի

12.0/8.0

30

5

Հայտնաբերված անհամապատասխանությունների վերացման վերաբերյալ տեղեկատվության ուսումնասիրում և ՀԳՄ-ի լրացուցիչ գնահատում ըստ գործունեության իրականացման վայրի

12.0/8.0

15

(աղյուսակը փոփ. 26.11.20 N 1470-Ն)

(8-րդ կետը լրաց., փոփ. 26.11.20 N 1470-Ն)

9. Հավատարմագրված յուրաքանչյուր ՀԳՄ-ն հավատարմագրման վկայագրի վավերականության ընթացքում իրականացնում է 3-րդ և 4-րդ աղյուսակներում նշված վճարումները:

Աղյուսակ 3

 

Հ/հ

Անվանումը

Արժեքը
(հազար դրամ)

1

Տարեկան անդամավճար

 

1.1

փորձարկման լաբորատորիա, տրամաչափարկման լաբորատորիա, բժշկական լաբորատորիա, արտադրանքի սերտիֆիկացման մարմին, կառավարման համակարգերի սերտիֆիկացման մարմին

500.0+S

1.2

ֆիզիկական անձանց սերտիֆիկացման մարմին, տեխնիկական հսկողություն իրականացնող մարմին, համապատասխանության գնահատման գործունեություն իրականացնող համապատասխանության գնահատման այլ մարմիններ

600.0

(աղյուսակը լրաց. 26.11.20 N 1470-Ն)

 

Աղյուսակ 4

 

Հ/հ

Անվանումը

Հավատարմագրման փորձագետի (գնահատողի)/ տեխնիկական փորձագետի միջին օրական դրույքաչափը
(հազար դրամ)

Օրերի քանակը
(առավելագույնը)

1

Պարբերական գնահատում

12.0/8.0

6

2

Արտահերթ գնահատում

12.0/8.0

6

3

ՀԳՄ-ի գործունեության հետևում

12.0/8.0

6

4

Պարբերական գնահատման, գործունեության հետևման կամ արտահերթ գնահատման ընթացքում հայտնաբերված անհամապատասխանությունների վերացման վերաբերյալ տեղեկատվության ուսումնասիրում և ՀԳՄ-ի լրացուցիչ գնահատում ըստ գործունեության իրականացման վայրի

12.0/8.0

5

5

Հավատարմագրման ոլորտի ընդլայնում

12.0/8.0

Տես 1-ին աղյուսակ և 2-րդ աղյուսակի 2-ից 5-րդ կետերը

(աղյուսակը խմբ.. 26.11.20 N 1470-Ն)

(9-րդ կետը լրաց., խմբ. 26.11.20 N 1470-Ն)

10. Վճարումները, ըստ 1-ից 4-րդ աղյուսակների, ՀԳՄ-ն պետք է կատարի համաձայն ներկայացված հաշվի: Վճարման կարգն ու պայմանները նախատեսվում են ՀԳՄ-ի և ՀԱՄ-ի միջև կնքվող մինչհավատարմագրման և հավատարմագրման պայմանագրերով: Հավատարմագրման աշխատանքները ըստ 2-րդ և 4-րդ աղյուսակների համարվում են կատարված ՀԱՄ-ի կողմից ներկայացված կատարողական ակտի և հարկային հաշվի ներկայացման պահից:

(10-րդ կետը փոփ. 26.11.20 N 1470-Ն)

11. Հավատարմագրման գործընթացի ժամանակ ՀԳՄ-ի կողմից արդեն իսկ կատարված հավատարմագրման աշխատանքների համար գանձված գումարը ենթակա չէ վերադարձման, բացառությամբ հավատարմագրման գործընթացի ապահովման (աշխատանքների կազմակերպման) համար կատարված վճարի այն դեպքում, երբ գնահատման խմբի կազմը դեռևս չի հաստատվել:

(11-րդ կետը փոփ., լրաց. 26.11.20 N 1470-Ն)

12. Գնահատման ընթացքում օտարերկրյա գնահատողներ/փորձագետներ ներգրավելիս օտարերկրյա գնահատողի (փորձագետ) 1 մարդ/օր-ի արժեքը և թարգմանչի ներգրավման անհրաժեշտության դեպքում, այդ ծախսը կատարվում է ՀԳՄ-ի կողմից` համաձայն պայմանագրին (մինչհավատարմագրման կամ հավատարմագրման) կից լրացուցիչ համաձայնագրի:

(12-րդ կետը լրաց. 26.11.20 N 1470-Ն)

13. Հավատարմագրման ընդլայնման դեպքում հավատարմագրման աշխատանքների գինը կազմում է աղյուսակ 1-ի 1.1 կետում նշված արժեքի 50 %-ը, գումարած հավատարմագրման ոլորտի (S) արժեքը կամ 1.2 կետում նշված արժեքի 50 %-ը, և գումարած հավատարմագրման գործընթացի աշխատատարությունը:

14. Այն դեպքում, երբ հավատարմագրման ընդլայնման գործընթացը համատեղվում է ՀԳՄ-ի պարբերական գնահատման հետ, տվյալ աշխատանքների արժեքը կազմում է աղյուսակ 1-ի 1.1 կետում նշված արժեքի 50%-ը` գումարած հավատարմագրման ոլորտի (S) արժեքը կամ 1.2 կետում նշված արժեքի 50 %-ը:

15. «Հավատարմագրման ազգային մարմին» ՊՈԱԿ-ի և հավատարմագրված ՀԳՄ-ի միջև կնքված պայմանագրով սահմանված հավատարմագրման պայմանների փոփոխության առկայության դեպքում արտահերթ գնահատման ծախսերը իրականացվում են ՀԳՄ-ի կողմից:

16. Համաձայն «Հավատարմագրման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի և «Հավատարմագրման ազգային մարմին» ՊՈԱԿ-ի և հավատարմագրված ՀԳՄ-ի միջև կնքված պայմանագրի` հավատարմագրված ՀԳՄ-ները հավատարմագրման վկայագրի գրանցումից հետո հավատարմագրման վկայագրի գործողության ժամկետում յուրաքանչյուր տարվա համար պետք է վճարեն տարեկան անդամավճար:

(16-րդ կետը փոփ. 26.11.20 N 1470-Ն)

17. Հավատարմագրված ՀԳՄ-ն տարեկան անդամավճարի վճարումն իրականացնում է չորս հավասար մասերով եռամսյա պարբերականությամբ: Առաջին վճարումը կատարվում է հավատարմագրման վկայագրի գրանցումից հետո 10 (տասը) բանկային օրվա ընթացքում: Յուրաքանչյուր վճարումն իրականացվում է ՀԱՄ-ի կողմից հարկային հաշիվ ներկայացնելուց հետո 10 (տասը) բանկային օրվա ընթացքում: Վճարված անդամավճարը ենթակա չէ վերադարձման:

(17-րդ կետը խմբ. 26.11.20 N 1470-Ն)

(հավելվածը խմբ., լրաց., փոփ. 26.11.20 N 1470-Ն)

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
28.12.2022, N 2110-Ն 12.01.2023, N 311-Ն
26.11.2020, N 1470-Ն 03.12.2020, N 311-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան