ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ
18 նոյեմբերի 2020 թ. |
N 345-Ա |
Հ Ր Ա Մ Ա Ն
«ՍՈՖԹ ԿՈՆՍՏՐԱԿՏ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՎԻՃԱԿԱԽԱՂԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԼԻՑԵՆԶԻԱ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» օրենքի 26-րդ հոդվածով, հիմք ընդունելով «Սոֆթ Կոնստրակտ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից 2020 թվականի հոկտեմբերի 19-ին ներկայացված վիճակախաղերի կազմակերպման լիցենզիա ստանալու հայտը, կից փաստաթղթերը, հոկտեմբերի 22-ին, նոյեմբերի 13-ին ի լրումն ներկայացված փաստաթղթերը, 2020 թվականի նոյեմբերի 18-ին կայացած վիճակախաղերի, շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների լիցենզավորող հանձնաժողովի նիստի եզրակացությունը՝
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ
1. «Սոֆթ Կոնստրակտ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը տրամադրել վիճակախաղերի կազմակերպման լիցենզիա։
2. Սույն հրամանը կարող է բողոքարկվել վարչական կարգով՝ այն ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում կամ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված ժամկետում։
3. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 59-րդ հոդվածով սահմանված կարգով՝ իրազեկելուն հաջորդող օրվանից։
Ա. Ջանջուղազյան |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 23 նոյեմբերի 2020 թվական