ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
27 հունվարի 2021 թ. |
N 04-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀՈԳԵԿԱՆ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԻՆ ՀԱՆԴԱՐՏԵՑՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ԴԵՂԵՐԻ ՑԱՆԿԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Հոգեբուժական օգնության և սպասարկման մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասը,
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. Հաստատել `
1) Հոգեկան առողջության խնդիր ունեցող անձին հանդարտեցման նպատակով տրամադրվող դեղերի ցանկը` համաձայն հավելվածի:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Ա. ԱՎԱՆԵՍՅԱՆ |
Հավելված ՀՀ առողջապահության նախարարի 2021 թվականի հունվարի 27-ի N 04-Ն հրամանի |
ՑԱՆԿ
ՀՈԳԵԿԱՆ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԻՆ ՀԱՆԴԱՐՏԵՑՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ԴԵՂԵՐԻ
1. Լևոմեպրոմազին (լուծույթ ներարկման և կաթիլաներարկման) 25մգ/մլ,
2. Հալոպերիդոլ լուծույթ ներարկման 5մգ/մլ,
3. Դիազեպամի լուծույթ ն/ե և մ/մ ներարկման 5մգ/մլ,
4. Տրիֆլուոպերազին (տրիֆլուոպերազինի հիդրոքլորիդ) դեղահատեր թաղանթապատ 5մգ,
5. Ռիսպերիդոն դեղահատեր թաղանթապատ 2մգ,
6. Հալոպերիդոլ դեղահատեր 5մգ,
7. Քլորպրոմազին (քլորպրոմազինի հիդրոքլորիդ) դեղահատեր թաղանթապատ 25մգ,
8. Կլոզապին դեղահատեր 100մգ,
9. Դիազեպամ դեղահատեր թաղանթապատ 5մգ,
10. Լորազեպամ դեղահատեր 2մգ,
11. Ֆենազեպամ դեղահատեր 1մգ,
12. Օլանզապին դեղահատեր թաղանթապատ 5մգ, 10մգ, 20մգ
13. Լևոմեպրոմազին (լևոմեպրոմազինի մալեատ) դեղահատեր թաղանթապատ 25մգ:
Պաշտոնական հրապարակման օրը՝ 29 մարտի 2021 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|