ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
4 մարտի 2019 թ. |
N 09-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՊՍԵՎԴՈՖԱԿԻԿ ՄԱԿՈՒԼՅԱՐ ԿԻՍՏՈԶ ԱՅՏՈՒՑՈՎ ՄԵԾԱՀԱՍԱԿ ՊԱՑԻԵՆՏՆԵՐԻ ՎԱՐՄԱՆ ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19.3 հոդվածի 1-ին մասի 10-րդ կետը`
Հրամայում եմ`
Հաստատել` «Պսևդոֆակիկ մակուլյար կիստոզ այտուցով մեծահասակ պացիենտների վարման գործելակարգ»-ը` համաձայն հավելվածի:
Ա. Թորոսյան
Հավելված Առողջապահության նախարարի 4 մարտի 2019 թ. N 09-Ն հրամանի
ՊՍԵՎԴՈՖԱԿԻԿ ՄԱԿՈՒԼՅԱՐ ԿԻՍՏՈԶ ԱՅՏՈՒՑՈՎ ՄԵԾԱՀԱՍԱԿ
ՊԱՑԻԵՆՏՆԵՐԻ ՎԱՐՄԱՆ ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳ
Ընդհանուր դրույթներ
Պսևդոֆակիկ մակուլյար կիստոզ այտուցը (ՊՄԿԱ) կատարակտայի վիրահատությունից հետո ամենատարածված բարդությունն է, որը շատ հաճախ հանգեցնում է տեսողության սրության (ՏՍ) նվազեցման: Չնայած ՊՄԿԱ-ի պաթոգենեզը լիովին բացահայտված չէ, սակայն, ընդհանուր առմամբ, մեծ դեր է տրվում բորբոքմանը: Հետևաբար, հակաբորբոքային դեղերը, այդ թվում՝ ստերոիդները եւ ոչ ստերոիդային հակաբորբոքային դեղերը, ՊՄԿԱ-ի կանխարգելման և բուժման հիմնական միջոցն են համարվում: Այնուամենայնիվ, ՊՄԿԱ-ն համարվում է ակնաբուժության գլուխկոտրուկներից մեկը, որն ունի բազմաթիվ ռիսկի գործոններ` տարիք, հիպերտոնիկ հիվանդություն, շաքարային դիաբետ, ակնային բորբոքումներ, ցանցենու վասկուլյար (անոթային) հիվանդություններ, դիաբետիկ ռետինոպաթիա և մակուլոպաթիա, դեղորայքի օգտագործում՝ էպինեֆրինի և համանման դեղերի տեղային օգտագործում, պրոստագլանդինի համանմաններ, նիկոտինաթթու, ապակենման մարմնի վիրահատություններ, լազերային վիրահատություններ, կրիոթերապիա և այլն։
Պսևդոֆակիկ մակուլյար կիստոզ այտուցը (ՊՄԿԱ) կատարակտայի վիրահատությունից հետո ամենատարածված բարդությունն է: Սահմանումների և ախտորոշման չափանիշների բազմազանության պատճառով, ՊՄԿԱ-ի հայտնաբերվածությունը կազմում է 1%-ից մինչեւ 30%: Չնայած շատ դեպքերում, ՊՄԿԱ-ն ինքնասահմանափակվող խանգարում է, հազվադեպ դեպքերում, դա կարող է հանգեցնել տեսողության երկարատեւ վատթարացման, որը դժվար է բուժել: Կատարակտայի ինտրակապսուլյար էքստրակցիայի պարագայում կլինիկապես արտահայտված ՊՄԿԱ-ն հանդիպում է 8% դեպքերում, իսկ ֆլյուրեսցենտային անգիոգրաֆիայով (ՖԱԳ)՝ 36%-60%: Կատարակտայի էքստրակապսուլյար էքստրակցիայի պարագայում կլինիկապես արտահայտված ՊՄԿԱ-ն հանդիպում է 0.8-20% դեպքերում, իսկ ՖԱԳ-ով՝ 16%-32.2%: Կատարակտայի ֆակոէմուլսիֆիկացիայով էքստրակցիայի պարագայում կլինիկապես արտահայտված ՊՄԿԱ-ն հանդիպում է 0.1%-2.35% դեպքերում, ՖԱԳ-ով՝ 20%-54.7%, իսկ օպտիկական կոհերենտ տոմոգրաֆիայով (ՕԿՏ)՝ 3%-41%: Ֆեմտովայրկյանային լազերով համակցված կատարակտայի էքստրակցիայի պարագայում կլինիկապես արտահայտված ՊՄԿԱ-ն հանդիպում է 1.18% դեպքերում, իսկ ՕԿՏ-ով՝ 1.18%:
Գործելակարգի նպատակն է մշակել և տրամադրել մասնագիտական և կազմակերպչական գործառույթների համալիր` ՊՄԿԱ-ով պացիենտներին վարող բժշկական թիմի համար: Այն չի կարող փոխարինել բժշկի որոշումներ ընդունելու հմտություններն անհատ պացիենտի վարման դեպքում և տվյալ կլինիկական իրավիճակի պայմաններում: Գործելակարգը տրամադրում է արդի միջազգային գիտաբժշկական տեղեկատվության վրա հիմնված բուժական և կազմակերպչական գործառույթների համալիր: Փաստաթղթի նպատակն է բարելավել ՊՄԿԱ-ով տառապող պացիենտների բուժման արդյունքները, ներառյալ՝ կյանքի որակը:
Գործելակարգի պացիենտի մոդել
Սույն գործելակարգի պացիենտի մոդելն են բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող մասնագիտացված հիմնարկներում ՊՄԿԱ-ով հիվանդ մեծահասակ պացիենտները (Աղյուսակ 1):
Աղյուսակ 1
ՊՄԿԱ-ով պացիենտի մոդել
Մոդելի պարտադիր բաղադրիչ |
Բաղադրիչի նկարագրությունը |
Նոզոլոգիական ձևը |
ՊՄԱԿ |
Տարիքային կարգավիճակը |
Մեծահասակներ |
Հիվանդության աստիճանը |
Ցանկացած |
Հիվանդության փուլը |
Ցանկացած |
Բարդությունները |
Անկախ բարդություններից |
Կոդն ըստ ՀՄԴ-10 |
H59 |
Բուժօգնության ցուցաբերման պայմանները |
Հիվանդանոցային և արտահիվանդանոցային |
Հապավումներ
ՊՄԿԱ - պսևդոֆակիկ մակուլյար կիստոզ այտուց
ՏՍ - տեսողության սրություն
ՖԱԳ - ֆլյուրեսցենտային անգիոգրաֆիա
ՕԿՏ - ոչ ստերոիդային հակաբորբոքային դեղեր
Հակա-ԱԷԱԳ - անոթների էնդոթելային աճի գործոնն ընկճող դեղորայք (anti-VEGF)
1. Ախտորոշում
1.1 Անամնեզ
1.1.1 Հիմնական գանգատը
1.1.2 Տարիք, սեռ, ռասայական պատկանելություն, մասնագիտություն
1.1.3 Ընտանեկան անամնեզ
1.1.4 Այլ ակնային հիվանդություններ ներկայումս և անցյալում, վնասվածք
1.1.5 Ալերգիա դեղերի նկատմամբ
1.1.6 Այլ օրգան համակարգերի հիվանդություններ
1.1.7 Համակարգային հիվանդությունների առկայություն
1.1.8 Հղիություն, կրծքով կերակրում
1.2 Լաբորատոր-գործիքային հետազոտություններ
1.2.1 Տեսողության սրության ստուգում՝ օգտագործվում է մոտիկի և հեռվի տեսողությունը գնահատելու համար նախատեսված աղյուսակները, «փինհոլը», հարկ եղած դեպքում, լուսազգացողության ճիշտ գնահատում
1.2.2 Առաջնային հատվածի հետազոտում-բիոմիկրոսկոպ
1.2.3 Ակնահատակի հետազոտում ուղիղ և հակադարձ օֆթալմոսկոպիայի միջոցով, ակնահատակի ֆոտոգրաֆիա
1.2.4 Ֆլյուրեսցենտային անգիոգրաֆիա
1.2.5 Օպտիկական կոհերենտ տոմոգրաֆիա (macular analysis)
2. Բուժում
2.1 Բուժման առաջին գիծը կորտիկոստորոիդների և ոչ ստերոիդային հակաբորբոքային դեղամիջոցների (ՈՍՀԲԴ) մոնոթերապիան կամ զուգակցումն է:
2.2 Երբ այս բուժումն արդյունավետ չէ, ցուցված է կորտիկոստերոիդների սուբկոնյուկտիվալ, սուբտենոնյան կամ ինտրավիտրեալ ներարկումները և անոթների էնդոթելային աճի գործոնն ընկճող (հակա-ԱԷԱԳ, anti-VEGF) դեղերի ինտրավիտրեալ ներարկումները (օրինակ, բեվացիզումաբ 1.25մգ/0.05 մլ):
2.3 Այն աչքում, որտեղ առկա է քրոնիկական ՊՄԿԱ` վիտրեոմակուլյար տրակցիայով ցուցված է պար պլանա վիտրէկտոմիա (par plana vitrectomy):
3. Կանխարգելում
3.1 Ընտրել կատարակտայի վիրահատության առավել քիչ ինվազիվ մեթոդը
3.2 Հնարավորինս խուսափել ներվիրահատական բարդություններից
3.3 Կրճատել վիրահատության ժամանակը
3.4 Որոշ դեպքերում, նախօրոք օգտագործել հակաբորբոքային դեղորայք
4. Բժշկական ծառայությունների հիմնական և լրացուցիչ ցանկեր
4.1 Ախտորոշման, բուժման և խորհրդատվությունների պահանջներ
Հիմնական ցանկ
Ծածկագիր |
Անվանում |
Տրամադրման հաճախակա-նություն |
Միջին քանակ |
Ստորաբաժանում |
Մասնագետ |
Կատարման ժամկետներ |
Տեսողության սրության ստուգում |
1 |
1 |
Ակնաբուժական բաժանմունք |
Բժիշկ ակնաբույժ |
1-6 ամիս | |
Ճեղքային լամպով հետազոտում |
1 |
2 |
Ակնաբուժական բաժանմունք |
Բժիշկ ակնաբույժ |
1-6 ամիս | |
Օֆթալմոսկոպիա |
1 |
1 |
Ակնաբուժական բաժանմունք |
Բժիշկ ակնաբույժ |
1-6 ամիս | |
Ներակնային ճնշաչափում |
1 |
1 |
Ակնաբուժական բաժանմունք |
Բժիշկ ակնաբույժ |
1-6 ամիս | |
Ակնաբույժի խորհրդատվություն |
1 |
1 |
Ակնաբուժական բաժանմունք |
Բժիշկ ակնաբույժ |
1-6 ամիս | |
ՕԿՏ |
1 |
1 |
Ակնաբուժական բաժանմունք |
Բժիշկ ակնաբույժ |
1-6 ամիս |
4.2 Ախտորոշման, բուժման և խորհրդատվությունների պահանջներ
Լրացուցիչ ցանկ
Ծածկագիր |
Անվանում |
Տրամադրման հաճախակա-նություն |
Միջին քանակ |
Ստորաբաժանում |
Մասնագետ |
Կատարման ժամկետներ |
ՖԱԳ |
0.5 |
0.5 |
Ակնաբուժական բաժանմունք |
Բժիշկ ակնաբույժ |
1-7 ամիս |
5. Դեղերի հիմնական և լրացուցիչ ցանկեր
5.1 Դեղորայքային բուժման վերաբերյալ պահանջներ
Հիմնական ցանկ
ԴԹԽ |
ԱԹՔԴ |
ՄՈԱ |
ԿՈԴ |
ՀԿԴ |
Նշանակման |
Մասնագետ |
Կատարման |
ՈՍՀԲԴ |
M01AB05 |
դիկլոֆենակ |
1 |
Բժիշկ ակնաբույժ |
1-6 ամիս | ||
Կորտիկոստերոիդներ |
S02BA06 |
Դեկսամեթազոն, բետամեթազոն |
1 |
Բժիշկ ակնաբույժ |
1-6 ամիս | ||
Հակա-ԱԷԱԳ դեղորայք |
L01XC07 |
Բեվացիզումաբ, Ռանիբիզումաբ |
0.5 |
Բժիշկ ակնաբույժ |
1-6 ամիս |
6. Պահանջներ աշխատանքի ռեժիմի, հանգստի, բուժման կամ վերականգնման վերաբերյալ
Սույն գործելակարգի համաձայն, տվյալ պահանջների կատարումը պարտադիր չէ:
7. Պացիենտի հոժարակամ տեղեկացված համաձայնության ստացման առանձնահատկությունները գործելակարգը կատարելիս և պացիենտին, ինչպես նաև ընտանիքի անդամներին լրացուցիչ տեղեկատվության տրամադրում
Հարկավոր է պացիենտի հետ համատեղ քննարկել ՊՄԿԱ-ի վարման հավանական ելքերը:
8. Պացիենտի տվյալ մոդելի հնարավոր ելքերը
Պացիենտի տվյալ մոդելի հնարավոր ելքերի ցանկ
Ելքի անվանում |
Ելքի զարգացման հաճախականություն |
Ելքին հասնելու մոտավոր ժամկետ |
Բժշկական օգնության ցուցաբերման հաջորդականություն |
Ապաքինում ֆիզիոլոգիական գործընթացի կամ ներգրավված օրգանի ֆունկցիայի պահպանմամբ |
90% |
Անցում համապատասխան վերականգնողական Ուղեցույցին/Գործելակարգին | |
Ապաքինում ֆիզիոլոգիական գործընթացի կամ ներգրավված օրգանի ֆունկցիայի ամբողջական կորստով |
9% |
Անցում համապատասխան վերականգնողական Ուղեցույցին/Գործելակարգին | |
Բժշկահարույց բարդությունների զարգացում |
1% |
Անցում համապատասխան ախտաբանության բուժման Ուղեցույցին/Գործելակարգին | |
Մահացու ելք |
0% |
Ցանկացած փուլում |
Գործելակարգի մշակման հիմքը
Փաստաթղթի հիմքն են հանդիսացել գրականության հետևյալ աղբյուրները.
- Grzybowski A, Sikorski BL, Ascaso FJ, Huerva V. Pseudophakic cystoid macular edema: update 2016. Clinical Interventions in Aging. 2016; 11:1221-1229. doi:10.2147/CIA.S111761.
- McCafferty S, Harris A, Kew C, Kassm T, Lane L, Levine J, Raven M. BMC Ophthalmol. 2017 Feb 20; 17(1):16. Epub 2017 Feb 20.
- Serra R, Sellam A, Coscas F, Bruyère E, Sieiro A, Coscas GJ, Souied E. Evaluation of pseudophakic cystoid macular edema using optical coherence tomography angiography. Eur J Ophthalmol. 2018 Mar; 28(2):234-240. doi: 10.5301/ejo.5001068. Epub 2017 Jan 11.
- Bellocq D, Pierre-Kahn V, Matonti F, Burillon C, Voirin N, Dot C, Akesbi J, Milazzo S, Baillif S, Soler V, Wolff B, Scemama C, Malcles A, Weber M, Kodjikian L Effectiveness and safety of dexamethasone implants for postsurgical macular oedema including Irvine-Gass syndrome: the EPISODIC-2 study. Br J Ophthalmol. 2017 Mar; 101(3):333-341.